Կառլո Մարիա Ջուլինի
Կառլո Մարիա Ջուլինի (իտալ.՝ Carlo Maria Giulini, մայիսի 9, 1914[1][2][3][…], Բարլետա, Ապուլիա, Իտալիա - հունիսի 14, 2005[1] կամ հունիսի 15, 2005[4], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի սիմֆոնիկ և օպերային դիրիժոր։
Կառլո Մարիա Ջուլինի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1914[1][2][3][…] Բարլետա, Ապուլիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա, Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մահացել է | հունիսի 14, 2005[1] (91 տարեկան) կամ հունիսի 15, 2005[4] (91 տարեկան) Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտական ղեկավար |
Գործիքներ | ջութակ և ալտ |
Լեյբլ | EMI, Գերմանական գրամոֆոն և Sony Classical |
Կրթություն | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Carlo Maria Giulini Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլոն ծնվել է 1914 թվականի մայիսի 9-ին Բարլետա կոմունայի տարածքում, հասարակ ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո տեղափոխվում են Բոլցանո։ Բոլցանո քաղաքում արմատացել էր ավստրիական մշակույթը։ Հիմնական լեզուն գերմաներենն էր։ Այդ պատճառով էլ Կառլոն աշխատում էր հիմնականում գերմանական և ավստրիական ստեղծագործությունների վրա[5]։
Մանուկ հասակում Կառլոն ջութակ էր նվագում։ Սովորել է Հռոմի Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայում։ Նաև սովորել է ալտ նվագել, Ռեմի Պրինչիպի մոտ։ Երբ նա նվագում էր սիմֆոնիկ նվագախմբում, այդ ժամանակ դիրիժորի պաշտոնում էին` Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Բրունո Վալտերը, Օտտո Կլեմպերերը և այլք[6][7]։
Կարիերայի սկիզբը
խմբագրել1944 թվականին Ջուլինին կատարում է իր դիրիժորական աշխատանքները Աուգուսեո նվագախմբի հետ (սա նրա առաջնելույթն էր)[8]։ 2 տարի անց նա գլխավորում էր Հռոմի ռադիոյի նվագախումբը։ Այս նվագախմբի երգացանկի մեջ էին մտնում տարբեր ստեղծագործություններ։ 1950 թվականին նա հիմնադրում է Միլանսկի ռադիոյի նվագախումբը։ Եվ հենց այստեղ էլ կատարում է իր դիրիժորական առաջնելույթը՝ օպերային երաժշտությունում[6][8]։
Ջուլինիի հիմնադրած նվագախումբը կատարում էր ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային ստեղծագործություններ։ Այդ թվում էլ «մոռացված» օպերային ստեղծագործություններ, որոնցից են՝ Դոմենիկո Չիմարոզայի «Գորացիներ և Կուրիացիներ»-ը, Յոզեֆ Հայդնի «Լուսնային երկիր»-ը և այլ ստեղծագործություններ։ 1951 թվականին պատանի Ջուլինին հանրության կողմից մեծ ուշադրության է արժանանում։ 1952 թվականին Ջուլինին Արթուրո Տոսկանինիի խորհրդով, որպես դիրիժոր հանդես է գալիս Լա Սկալա թատրոնում՝ «Կյանքը կարճ է» ստեղծագործության ժամանակ[9]։
«Լա Սկալա»-ում
խմբագրել1953 թվականին Արտուրո Տոսկանինիի խորհրդով, զբաղեցնում է Լա Սկալայի գլխավոր դիրիժորի պաշտոնը[10][8]։ Այս պաշտոնում աշխատում է 3 տարի։ Այդ 3 տարիների ընթացքում նաև աշխատել է օպերային ռեժիսորի պաշտոնում[11][12]։ 1955 թվականին, որպես ռեժիսոր իր վրա է վերցնում Տրավիատի ստեղծագործության կառուցողական և բեմադրական աշխատանքները[13]։
1952 թվականին Լա սկալայում աշխատում էին բազմաթիվ դիրիժորներ, սակայն նրանցից ամենավստահվածը և աշխատասերը Ջուլինին էր[14]։ Նրա ղեկավարությամ առաջին ձայնագրությունը կատարվել է 1952 թվականին (Լ. Կերուբինի, «Ռեքվիեմ»)[15][6]։
Ջուլինին Լա Սկալայից հեռանում է 1956 թվականին, ղեկավարության դժգոհումի պատճառով։ Հեռանում է և այլևս չի վերադառնում այստեղ[16][17]։
Անձնական կյանք
խմբագրել1942 թվականին ամուսնացել է հայտնի արդյունաբերող Մարչելլա Ջիրոլամիի դստեր՝ Մարիա Ջիրոլամիի հետ (ով նրան 3 զավակ է պարգևել)[18][19]։
-Երբ մենք երիտասարդ էինք, մենք այդքան էլ հարուստ չէինք։ Մարչելլան շատ է օգնել մեզ[20]:
-Կառլո Մարիա Ջուլինի
-Իմ կինը ինձ օգնել է ամեն հարցում։ Այժմ ժամանակն է, որ ես նրան օգնեմ[19]:
-Կառլո Մարիա Ջուլինի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Rossi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119302209 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bras, 2006, էջ 11-14
- ↑ 6,0 6,1 6,2 Л. Григорьев, Я. Платек Карло Мария Джулини // Современные дирижеры. — М.: Советский композитор, 1969.
- ↑ Klaus Geitel Ein Stiller im Reich der Töne(գերմ.) // Die Welt. — 17 июня 2005.
- ↑ 8,0 8,1 8,2 Цодоков Е. «Карло Мария Джулини - 100 лет со дня рождения». OperaNews.Ru/Все об опере. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Saler, 2010, էջ 16-17
- ↑ Saler, 2010, էջ 18
- ↑ Saler, 2010, էջ 19—20
- ↑ Bras, 2006, էջ 25—26
- ↑ Bras, 2006, էջ 26—30
- ↑ Bras, 2006, էջ 33
- ↑ Bras, 2006, էջ 33―35
- ↑ Bras, 2006, էջ 30―31
- ↑ Кестинг Ю. Мария Каллас (перевод с немецкого). — М.: Аграф, 2001. — С. 150—151. — 400 с. — ISBN 5-7784-0187-6
- ↑ Bras, 2006, էջ 80—81
- ↑ 19,0 19,1 Myung-Whun Chung Souvenirs d'un assistant // Bras J.-Y. Carlo Maria Giulini. — BNE, 2006. — С. 5―6.
- ↑ Bras, 2006, էջ 82—83
Գրականություն
խմբագրել- Thomas D. Saler Serving Genius: Carlo Maria Giulini. — Urbana and Chicago: University of Illinois Press, 2010. — 226 с. — ISBN 978-0-252-03502-9
- Jean-Yves Bras Carlo Maria Giulini. — BNE, 2006. — 192 с. — ISBN 2-913575-81-1
- Alessandro Zignani Carlo Maria Giulini. Una demonica umiltà. — Zecchini, 2009. — ISBN 978-88-87203-77-6
Արտաքին հղումներ
խմբագրել- Սկավառակագրություն (ֆր.)
- Musik als aufrichtige Kunst betrachtet (Die Welt)
- Gramophone Award Listings, 1977–2002
- Conducting the Los Angeles Philharmonic in the first movement of Beethoven's Fifth Symphony ՅուԹյուբում
- Raccolta di articoli su Giulini su Il Fieramosca
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Մարիա Ջուլինի» հոդվածին։ |