Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ

(Վերահղված է Սանտիագո Բերնաբեուից)

Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ (իսպ.՝ Estadio Santiago Bernabéu), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Ռեալ Մադրիդ ՖԱ-ի տան դաշտն է։ Երբեմն այստեղ անցնում են Իսպանիայի հավաքականի խաղերը։

Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՄադրիդ և Չամարտին
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածդեկտեմբերի 14, 1947
Անվանված էՍանտիագո Բերնաբեու
Բացվածդեկտեմբերի 14, 1947
ՍեփականատերՌեալ Մադրիդ
ԳործաղեկավարՌեալ Մադրիդ
Տարողություն81 044[1]
Տնային թիմՌեալ Մադրիդ
Դաշտի չափսեր105x70 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքrealmadrid.com
Քարտեզ
Քարտեզ
 Santiago Bernabéu Stadium Վիքիպահեստում

Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ. Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղը, որը տեղի ունեցավ 1947 թ. դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով։ 1950-ական թվականներին Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թ. մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957 թ. Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թ. մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թ. աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կար 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տասը տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզադաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թ. նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։

Մարզադաշտի համայնապատկեր խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել