Մարինո Տարտալյա
Մարինո Տարտալյա (խորվ.՝ Marino Tartaglia, օգոստոսի 3, 1894[1][2], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 21, 1984[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ նկարիչ, մանկավարժ, նկարչության պրոֆեսոր։
Մարինո Տարտալյա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1894[1][2] |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 21, 1984[1][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ |
Թեմաներ | յուղաներկ, գեղանկարչություն[3] և մանկավարժություն[3] |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Marino Tartaglia Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1894 թվականին Զագրեբում։ Դպրոցական կրթությունը ստացել է Սպլիտում։ Նկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել 1907 թվականից[4]։ 1908-1912 թվականներին սովորել է Զագրեբի ճարտարապետական դպրոցում (խորվ.՝ Građevna stručna škola), որտեղ նրան դասավանդած մանկավարժներից են եղել Իվան Տիշովը, Օտոն Իվեկովիչը, Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչը և Բելա Չիկոշ-Սեսիան։ 1913 թվականին նկարիչն ընդունվել է Գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ (Instituto Superiore di Belle Arti): Առաջին աշխարհամարտի ժամանակ ապրել է Իտալիայում՝ Ֆլորենցիայում և Հռոմում։ Որոշ ժամանակ որպես կամավոր ծառայել է Սալոնիկի ճակատում, այնուհետև վերադարձել Ֆլորենցիա, որտեղ ստեղծագործական կապեր է հաստատել ֆուտուրիստներ Կարլո Կարայի, Ջորջո դե Կիրիկոյի և այլոց հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը վերադարձել է հայրենիք, 1918-1921 թվականներին ապրել Սպլիտում, այնուհետև՝ Վիեննայում, Բելգրադում, Փարիզում։ 1931 թվականին Տարտալյան վերադարձել է Զագրեբ և աշխատել Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում[5]։ Ակադեմիայում նա 1940 թվականին սկսել է դասախոսություններ կարդալ գեղանկարչության տեսության թեմայով, 1944 թվականին ստացել է հրավիրված պրոֆեսորի հաստիք, 1947 թվականին՝ ակադեմիայի իսկական պրոֆեսորի հաստիք։ 1948 թվականին Մարինո Տարտալյան ընտրվել է Խորվաթիայի գիտությունների և արվեստի ազգային ակադեմիայի անդամ։ 1946 թվականին արժանացել է խորվաթ բանաստեղծ Վլադիմիր Նազորի անվան մրցանակին՝ նկարչության բնագավառում։ 1975 թվականին Զագրեբի «Նկարիչների տաղավարում» կայացել է Տարտալյայի աշխատանքների հետահայաց ցուցադրություն, որը կրկնվել է 2004 թվականին Սպլիտում։
Ստեղծագործություն
խմբագրելՏարտալյայի վաղ շրջանի նկարների վրա զգացվում է ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստների, առաջին հերթին Պոլ Սեզանի ազդեցությունը։ Ավելի ուշ նա տարվել է ֆուտուրիզմով ու կուբիզմով։ 1917 թվականին նա ստեղծել է ինքնադիմանկարների շարք՝ էքսպրեսիոնիստական ոճով։ Սկսած 1960-ական թվականներից՝ նկարիչը բացառապես աշխատել է աբստրակտ ոճում։ Դրանք երբեմն այնքան պրիմիտիվ են, որ թվում է, թե քարանձավային հնագույն նկարչություն են ներկայացնում[6]։
Մարինո Տարտալյայի կտավները ներկայումս կարելի է տեսնել նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր հանրապետություններում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Սլովենիայում։ 2011 թվականին Տարտալյայի նկարներից մեկը «Ժամանակակից խորվաթ նկարիչներ» շարքի շրջանակներում պատկերվել է խորվաթական նամականիշին։
Պատկերասրահ
խմբագրելՄարինո Տարտիլյայի ստեղծագործությունները խորվաթական նամականիշներին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Marino Tartaglia, Marino Tartaglja 1894–1984, HR». Artfacts.net. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Croatian Artists at Venice Biennales». Culturenet Croatia. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Marino Tartaglia biography» (Croatian). Galerija Divila. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Igor Zidić: Marino Tartaglia (1894—1984), Moderna galerija, 2009., ISBN 978-953-559-483-3
- Božo Bek, Mića Bašićević: Marino Tartaglia (katolog izložbe), Galerija suvremene umjetnosti Zagreb, 1967.
- Željka Čorak, Tonko Maroević: Marino Tartaglia (katolog izložbe), Umjetnički paviljon, Zagreb, 1975.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ինքնադիմանկար և Մարինո Տարտալյայի հատընտիր այլ գործեր
- Մարինո Տարտալյայի աբստրակտ նկարներից մեկը (Բելգրադի ժամանակակից արվեստի թանգարան, 1966) Արխիվացված 2011-10-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինո Տարտալյա» հոդվածին։ |