Զագրեբի գեղարվեստի ակադեմիա

Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (խորվ.՝ Akademija likovnih umjetnosti u Zagrebu կամ ALU), Զագրեբում հիմնված արվեստի խորվաթական դպրոց։ Զագրեբի համալսարանի կազմում ընդգրկված արվեստի երեք ակադեմիաներից մեկն է Զագրեբի դրամական արվեստի ակադեմիայի (ADU) և Երաժշտության ակադեմիայի (MUZA) հետ մեկտեղ։

Զագրեբի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
ՏեսակՖակուլտետ և գեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1907
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Կայքalu.hr(խորվ.)
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (Խորվաթիա)##
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (Խորվաթիա)
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա, Խորվաթիա

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1907 թվականի հունիսին որպես Արվեստի և արհեստների թագավորական քոլեջ (խորվ.՝ Kraljevsko zemaljsko više obrazovalište za umjetnost i umjetni obrt): Ի սկզբանե ունեցել է երեք բաժին՝ քանդակագործության, նկարչության և արվեստի կրթության։ Ակադեմիայի առաջին դասախոսական կազմում ընդգրված են եղել Ռոբերտ Ֆրանգեշ-Միխանովիչը, Ռուդոլֆ Վալդեցը, Ռոբերտ Աուերը, Օտոն Իվեկովիչը, Բելա Չիկոշ-Սեսիան, Մենցի Կլեմենտ Ցրնչիչը և Բրանկո Շենովան։ Ակադեմիան տեղակայված է Զագրեբի Իլիցա 85 հասցեում։

1926 թվականից ակադեմիայում կարճատև ակտից գործունեություն է ծավալել ճարտարապետության բաժինը, որը ղեկավարել է Դրագո Իբլերը։ Գրաֆիկական արվեստի բաժինը ստեղծվել է 1956 թվականին, վերականգնման բաժինը՝ 1997 թվականին, անիմացիոն և նոր մեդիա բաժինը՝ 1998 թվականին։ Ակադեմիան ունի վեց բաժին, որտեղ ընդգրկված են 365 ուսանող։

Կառուցվածք խմբագրել

2010 թվականից ակադեմիայի կազում գործում են 6 ստորաբաժանում՝

  • Գեղանկարչության
  • Գրաֆիկայի
  • Քանդակագործության
  • Արվեստի կրթության (մանկավարժական)
  • Վերականգնման և պահպանման աշխատանքների
  • Անիմացիայի և նոր մեդիայի

Գրականություն խմբագրել

  • Akademija likovnih umjetnosti u Zagrebu: 1907-1987 Akademija likovnih umjetnosti, 1987 - Всего страниц: 101.

Արտաքին հղումներ խմբագրել