Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (լատիներեն՝ Academia Scientiarum et Artium Croatica, խորվաթերեն՝ Hrvatska akademija znanosti i umjetnosti, abbrev. HAZU), ազգային ակադեմիա Խորվաթիայում։ Հիմնադրվել է 1866 թվականին որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (Jugoslavenska akademija znanosti i umjetnosti, abbrev. JAZU): Ակադեմիայի գլխամասը գտնվում է Զագրեբում։
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1866 |
Անդամակցություն | InterAcademy Partnership?[1] և All European Academies?[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Կայք | hazu.hr |
![]() ![]() Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա, Խորվաթիա | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Հաստատությունը հիմնադրվել է Զագրեբում 1861 թվականի ապրիլի 29-ին Խորվաթիայի խորհրդարանի (Sabor) որոշմամբ որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[4]։
ԱնվանափոխությունԽմբագրել
1941-1945 թվականների ընթացքում՝ Առանցքի ուժերի ռեժիմի օրոք, ակադեմիայի անունը փոխվեց՝ Հարավսլավիայի ակադեմիայից դառնալով Խորվաթիայի՝ակադեմիա։ 1991 թվականին, երբ Խորվաթիան Հարավսլավիայից ձեռք բերեց անկախություն, այն կրկին վերանվանվեց «Խորվաթիայի» ակադեմիայի։
ԲաժիններԽմբագրել
Ակադեմիան ունի 9 բաժիններ (դասեր)[5]՝
- Սոցիալական գիտությունների բաժին
- Մաթեմատիկական, ֆիզիկական և քիմիական գիտությունների բաժին
- Բնագիտության բաժին
- Բժշկագիտության բաժին
- Բանասիրական գիտությունների բաժին
- Գրականության բաժին
- Գեղարվեստի բաժին
- Երաժշտության և երաժշտագիտության բաժին
- Տեխնիկական գիտությունների բաժին
Պատմական գիտությունների ինստիտուտԽմբագրել
Պատմական գիտությունների ինստիտուտն ակադեմիայի հետազոտական ստորաբաժանումներից մեկն է։ Այն տեղավորված է Դուբրովնիկում գտնվող վերածննդի ճարտարապետական ոճով կառուցված շենքում։ Ունի ձեռագրերի հարուստ հավաքածու և գրադարան։ Ակադեմիայի կողմից գրախոսվում և ինստիտուտի կողմից տպագրվում են երկու ամսագրեր՝ Anali (հրատարակվում է խորվաթերեն) և Dubrovnik Annals (հրատարակվում է անգլերեն)[6]։
ԱնդամակցությունԽմբագրել
Ակադեմիան ունի անդամակցության չորս դասեր[7]
- Իսկական անդամներ
- Ասոցիացված անդամներ
- Պատվավոր անդամներ
- Թղթակից անդամներ
Իսկական և թղթակից անդամների թիվը սահմանափակվում է մինչև 160 յուրաքանչյուրում, ասոցիացված անդամների թիվը՝ 100[7]: Յուրաքանչյուր բաժնում կարող է ներգրավվել 24 իսկական անդամ։ Միայն իսկական անդամները կարող են ստանալ ակադեմիկոսի կոչում (անգլ.՝ F.C.A., խորվ.՝ akademik (տղամարդ անդամներ) կամ akademkinja (կին անդամներ))։
ՆախագահներԽմբագրել
Նկար | Նախագահ | Պաշտոնավարման ժամանակահատված |
---|---|---|
Ֆրանյո Ռաչկի | 1866-1886 | |
Պավաո Մուհիչ | 1886-1890 | |
Յոսիպ Թորբար | 1890-1900 | |
Տադիա Սմիչիկլաս | 1900-1914 | |
Տոմիսլավ Մարետիչ | 1914-1918 | |
Վլադիմիր Մաժուրանիչ | 1918-1921 | |
Գուստավ Յանեչեկ | 1921-1924 | |
Գավրո Մանոյլովիչ | 1924-1933 | |
Ալբերտ Բազալա | 1933-1941 | |
Տոմո Մատիչ | 1941-1946 | |
Անդրիյա Շտամպար | 1946-1958 | |
Գրգա Նովակ] | 1958-1978 | |
Յակով Սիրոտկովիչ | 1978-1991 | |
Իվան Սուպեկ | 1991-1997 | |
Իվո Պադովան | 1997-2004 | |
Միլան Մոգուշ | 2004-2010 | |
Զվոնկո Կուսիչ | 2010 թվականից |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ The adjective "Yugoslav" was coined in mid-19th century by the movement that sought national unity of the South Slavs from Austria-Hungary with their eastern neighbors. Its extent was likely ambiguous, e.g. in whether or not it meant to include Bulgarians and Macedonians. Later the term became associated specifically with the country and peoples of Yugoslavia.
- ↑ «Classes of Academy»։ Croatian Academy of Sciences and Arts։ Վերցված է 2009-01-14
- ↑ About the Institute
- ↑ 7,0 7,1 «Members of Academy»։ Croatian Academy of Sciences and Arts։ Վերցված է 2009-01-14