Մարիաննա Նորթ (անգլ.՝ Marianne North, 1830 թվականի հոկտեմբերի 24 - 1890 թվականի օգոստոսի 30), անգլիացի ճանապարհորդ և նկարչուհի, որը հայտնի է իր բուսաբանական նկարազարդումներով և լանդշաֆտներով, ինչպես նաև բույսերի նոր տեսակների հայտնաբերմամբ։ Քույր Ջանեթ Քեթրին Նորթ (անգլ.՝ Janet Catherine North, 1837-1913), բանաստեղծ Ջոն Սիմոնդսի կինը[10], բրիտանացի ռազմական բուժքույր Կատարինա Ֆուրսի մորաքույրը։

Մարիաննա Նորթ
անգլ.՝ Marianne North
Ծնվել էհոկտեմբերի 24, 1831(1831-10-24)[1][2][3] կամ 1830[4]
ԾննդավայրՀասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 30, 1890(1890-08-30)[5][6][1][…]
Մահվան վայրAlderley, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող, նկարչուհի, կենսաբան, գիտական պատկերազարդող, ճանապարհորդ հետազոտող, ճանապարհորդ, բարեգործ, botanical collector և գրող
Ժանրծաղկային նատյուրմորտ և բնանկար
Ուշագրավ աշխատանքներMarianne North Gallery?
ՀայրFrederick North?[8][9]
ՄայրJanet Marjoribanks?[8][9]
 Marianne North Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել

Մարիաննան ծնվել է ծաղկուն հողատերերի ընտանիքում։ Նրա ծնողները սերում են ազնվական անգլիական տոհմից[11]։ Նա երեք երեխաներից ավագն էր։

Մարիաննան վոկալի դասեր էր վերցնում և ցանկանում էր երգչուհի դառնալ, նրա ուսուցմամբ զբաղվում էր Շառլոտ Հելեն Դոլբին։ Սակայն հետո Նորթի ձայնը փոխվել է և այլևս թույլ չի տրվել նրան երգել, ինչից հետո նա սկսել է զբաղվել նկարչությամբ[11]։

 
Մարիաննա Նորթ

Մարիաննան ստացել է ավանդական քիչ կրթություն, բայց նրա ընտանիքը հարուստ և մշակութային էր, ուստի Մարիաննան ծանոթ էր հայտնի նկարիչների և բուսաբանների հետ։ Ընտանիքի ծանոթներից մեկը հայտնի բուսաբան-գիտնական Ջոզեֆ Դոլթոն Գուկերն էր[12], թագավորական բուսաբանական այգու տնօրենը։

1847 թվականին նրա ընտանիքը սկսել է ճանապարհորդություն Եվրոպայում, որը տևել է երեք տարի, որի ընթացքում Մարիաննան սովորել է բուսաբանություն, երաժշտություն և նկարչություն[13]։ Նույն ճանապարհորդության ժամանակ նա նկարել է իր առաջին լանդշաֆտները։

1855 թվականին մոր մահից հետո Մարիաննան դարձել է Հասթինգսի և Լոնդոնի ընտանեկան կալվածքների տիրուհին։ Նա շարունակել է նկարել և հետաքրքրվել բուսաբանությամբ, դա համարելով իր հոբբին և երբեք չի համարել այն իր կարիերան, քանի որ այն ժամանակ հարուստ կանանց համար սովորական չէր աշխատելը[12]։ Մարիաննան հոր հետ շատ էր ճանապարհորդում աշխարհով մեկ, իսկ նրա մահից հետո որոշել է շարունակել ճանապարհորդել՝ էկզոտիկ բույսեր և լանդշաֆտներ նկարելու համար[12]։

Ճանապարհորդություն, հայտնագործություն և աշխատանք

խմբագրել

Հոր մահից հետո Նորթը միայնակ ճանապարհորդել է աշխարհով մեկ, ինչը շատ անսովոր էր իր ժամանակի կնոջ համար։ Իր կենսագրության մեջ նա գրել է, որ նախընտրում է ընկերությունը «ավելի քիչ քաղաքակիրթ և ավելի հետաքրքիր մարդկանց»։

 
Մարիաննա Նորթի արվեստի պատկերասրահ

Նկարագրելով իր ճանապարհորդությունները՝ Նորթը մեծ ուշադրություն չէր դարձնում այն ծանր պայմաններին, որոնցում նա ստիպված էր ապրել, և սովորաբար նկարագրում էր դրանք մի քանի բառով[12]։ Բուսաբանական նմուշներ որոնելիս Մարիաննան այցելել է երկրների այնպիսի անկյուններ, որտեղ տրանսպորտով հնարավոր չէր հասնել[13]։

Նրան հաջողվել է այցելել տասնյակ երկրներ, այդ թվում՝ Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Աֆրիկայի երկրներ։ Բրազիլիա կատարած իր ուղևորություններից մեկի ժամանակ Նորթը նկարել է մոտ 100 նկար՝ ապրելով ջունգլիների խրճիթում։ Իսկ Հնդկաստան ճանապարհորդելիս Մարիաննան նկարել է ավելի քան 200 նկար[12]։ 1875 թվականին սկսվել է նրա երկամյա շուրջերկրյա ճանապարհորդությունը[11]։

Բոռնեո կղզում Մարիաննան հայտնաբերել է ամենամեծ hայտնի մսակեր բույսը, որը հետագայում անվանվել է նրա պատվին՝ Նեպենտես Նորթ (Nepenthes northiana)։ Դրանից հետո նա հայտնաբերել է ևս մի քանի բույսեր (ներառյալ ծառեր), որոնցից մի քանիսը նույնպես անվանակոչվել են նրա անունով[14]։

Ժառանգություն

խմբագրել
 
Նորթի բաց ծաղիկը Nepenthes northiana, որը պատկերված է հենց Մարիաննա Նորթի կողմից

Մարիաննան նկարում էր ոչ միայն ծաղիկներ, այլև կենդանիներ, միջատներ և լանդշաֆտներ։ Նրա նկարները տարածված էին ժամանակակիցների շրջանում, քանի որ դրանք մարդկանց գաղափարներ էին տալիս հեռավոր երկրների մասին։ Շատ բույսեր, որոնք պատկերում էր Նորթը, այդ ժամանակ դեռ քիչ ուսումնասիրված էին, ուստի նրա նկարազարդումները դարձան կարևոր բուսաբանական աշխատանքների մի մասը[14][15]։ Այնուամենայնիվ, այն, թե ինչպես է Նորթը ճշգրիտ և մանրամասն պատկերում բույսերը այն դարաշրջանում, երբ լուսանկարը դեռ հասանելի չէր, նրա աշխատանքը արժեքավոր է դարձնում նաև ժամանակակից գիտնականների համար[14]։ Մարիաննայի անունով կոչվել են մի քանի բույսեր, այդ թվում՝ Areca northiana, Crinum northianum, Kniphofia northiana, Nepenthes northiana, ինչպես նաև բույսերի մի ամբողջ սեռ՝ Northia[15][16]։

Նորթի աշխատանքները պատրաստված են յուղով, որպես հիմք նա օգտագործել է ավելի խիտ ստվարաթղթե հիմքով ամրացված սպիտակ թուղթ[17]։ Նույնիսկ նկարչուհու կենդանության օրոք նրա նկարները ցուցադրվել են Բրիտանիայի թանգարաններում, իսկ Քյուի թագավորական Բուսաբանական այգում նրանց համար հատուկ պատկերասրահ են կառուցել[12]։ Ներկայումս պատկերասրահն ունի Նորթի 832 աշխատանք, որոնցում ներկայացված են մոտ 1000 տեսակներ և բույսերի տեսակներ։ Նկարները մնացել են նույն տեղերում, որտեղ նկարչուհին դրանք տեղադրել է կենդանության օրոք[18]։

2016 թվականի սեպտեմբերի 26-ին BBC-ում լույս է տեսել «Մոռացված թագուհի Քյու» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Մարիաննա Նորթի կյանքին[19]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Biographical Database of Southern African Science — 2002.
  4. A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 334. — ISBN 978-1-85743-228-2
  5. RKDartists (նիդերլ.)
  6. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. 9,0 9,1 Kindred Britain
  10. John Addington Symonds, Waste: a lecture delivered at the Bristol institution for the advancement of science, literature..., 1863.
  11. 11,0 11,1 11,2 North, Marianne // 1911 Encyclopædia Britannica. — Т. Volume 19. Архивировано из первоисточника 9 Սեպտեմբերի 2017.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 A Vision of Eden: The Life and Work of Marianne North. — Rinehard and Winston, 1980.
  13. 13,0 13,1 «Marianne North Facts» (անգլերեն). biography.yourdictionary.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Women and Science». Darwin Correspondence Project. 2013 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  15. 15,0 15,1 Notable Women Scientists. — Gale Group, 2000.
  16. Riley, Glenda, 1938- Women and nature : saving the "Wild" West. — Lincoln: University of Nebraska Press, 1999. — xviii, 279 pages с. — ISBN 0803289758
  17. Tanya Millard, Emma Le Cornu, Rachael Smith, Eleanor Hasler, Helen Cowdy The conservation of 830 oil paintings on paper by Marianne North // Journal of the Institute of Conservation. — 2011-09-01. — В. 2. — Т. 34. — С. 159—172. — ISSN 1945-5224. — doi:10.1080/19455224.2011.608341
  18. «Marianne North Gallery — Studio Museums — Watts Gallery». artiststudiomuseum.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  19. O'Donovan, Gerard (2016 թ․ սեպտեմբերի 26). «Kew's Forgotten Queen: Emilia Fox saves look at adventurer Marianne North: review». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննա Նորթ» հոդվածին։