Ուդայպուր[1] քաղաք Հնդկաստանի Ռաջաստան նահանգում՝ համանուն շրջանի կենտրոն: Նախկին Ռաջպուտյան իշխանության կազմում Մևարի թագավորության պատմական մայրաքաղաքն է, որը հայտնի է VIII դարից ի վեր: Նախկինում Մևարի պատմական մայրաքաղաքը Չիտորգարխն էր: Տեղական կառավարիչը համարվում էր Ռաջպուտի բոլոր իշխանների ավագը: Երբ Աքբարի ղեկավարությամբ մոնղոլական զորքերը ավերեցին Չիտորգարխը, ռաջան ընտրեց բարձրադիր վայր և 1570 թվականին սկսեց նոր ամրացված նստավայրի կառուցումը:

Բնակավայր
Ուդայպուր
անգլ.՝ Udaipur
Դրոշ
Mewar.svg

Udaipur-Stadtpalast-42-vom Picholasee-2018-gje.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես37 կմ²
ԲԾՄ600±1 մետր
Բնակչություն451 100 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0294
Փոստային ինդեքսներ313001
Ավտոմոբիլային կոդRJ-27
Պաշտոնական կայքudaipurmc.org(անգլ.)
##Ուդայպուր (Հնդկաստան)
Red pog.png

Ուդայպուրը ներկայումս մրցում է Ջայպուրի և Ջոթպուրի հետ, Արևմտյան Հնդկաստանի հիմնական զբոսաշրջային ​​գլխավոր կենտրոն համարվելու համար: Քաղաքը լիքն է լճերի ափերին տեղակայված գեղատեսիլ պալատներով, որոնցով Ուդայպուրը վաղուց էր հայտնի:

Ուդայպուրի ամենահայտնի հուշարձաններից են ռաջաների պալատի համալիրը (XVI-XVIII դարեր), Սպիտակ մարմարով կառուցված լճային պալատը և Ջագ Մանդիր պալատը, որտեղ Շահ Ջահանը թաքնվել է իր հոր՝ Ջահանգիրի բարկությունից:

ԿլիմաԽմբագրել

Ուդայպուր քաղաքն ունի տաք և չափավոր ցամաքային կլիմա: Լինելով Ռաջաստանի անապատային տարածքներում՝ Ուդայպուրի կլիման և եղանակը սովորաբար տաք են: Ամառային սեզոնը տևում է մարտի կեսերից մինչև հունիս և ջերմաստիճանը բարձրանում է 23 °C (73 °F) մինչև 44 °C (111 °F): Մուսոնային անձրևները սկսվում են հուլիս ամսին, որոնք ուղեկցվում են ամպրոպներով[2]: Իր կանաչ տարածքներով և լճերով քաղաքը երկրի տեսարժան վայրերից մեկն է[3]: Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մարտ ամիսը: Խոնավությունը, որը գերակշռում է մուսոնների ժամանակ, ձմռան գալուն պես նվազում է: Քաղաքում նկատվում են հաճելի արևոտ օրեր և հաճելի զով գիշերներ՝ ջերմաստիճանը տատանվում է 5 °C-ից (41 °F)-30 °C (86 °F) միջև[4]:

Ուդայպուրի մուսոնային ձմեռային եղանակնը առավել գրավիչ ժամանակաշրջանն է զբոսաշրջության համար: Զբոսաշրջիկներն այցելում են սեպտեմբերի կեսից մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ: Նույնիսկ հունվարին՝ ամենացուրտ ամսին, օրերը պայծառ են, արևոտ և տաք, առավելագույն ջերմաստիճանը՝ շուրջ 28.3 °C (82.9 °F):

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուդայպուր
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 24,3 27,0 32,6 37,3 39,7 37,3 32,0 30,2 32,3 33,4 29,4 25,5 31,7
միջին ջերմաստիճանը (°C) 24,2 26,9 32,8 37,4 39,8 37,3 33,9 30,3 32,6 33,3 29,3 25,5 31,8
միջին նվազագույնը (°C) 7,0 9,3 14,6 20,2 25,0 26,1 24,5 23,2 21,4 16,9 11,8 7,8 17,3
տեղումների քանակը (մմ) 3,5 2,0 1,2 6,6 18,2 92,7 188,8 205,1 96,2 19,1 17,2 3,6 654,3
Աղբյուր՝ [1]

Մշակութային արտացոլումԽմբագրել

 
տեսարան Ուդայպուրից՝ Ջագ Մանդիր կղզուց:

Տեսարժան վայրերԽմբագրել

Նկար Տեսարժան վայր Ժամանակաշրջան Նկարագրություն
  Քաղաքային պալատ, Ուդայպուր 1559 Պիչոլա լճի արևելյան ափին կանգնած տարբեր ժամանակներում կառուցված պալատների հսկայական շարք: Նրա հիմնական մուտքը եռանկյուն դարպասով է անցնում՝ Տրիպոլիա, որը կառուցվել է 1725 թվականին: Այս դարպասից բացվում են մի շարք բակեր, կտուրներ, միջանցքներ և պարտեզներ: Պալատում այժմ տեղակայված է թանգարան, թագավորական դարաշրջանից բազմաթիվ հնաոճ իրեր, նկարներ, կահույք և այլ պարագաներ:
  Լճային պալատ 1743–1746 Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա գտնվող լճային պալատը ծառայել է որպես թագավորական ամառային պալատ: Այն կառուցվել է սպիտակ մարմարից: Պալատը այժմ շքեղ հինգ աստղանի հյուրանոց է, որը պատկանում է «Taj Hotels Resorts and Palaces» ընկերությանը:
  Ջագ Մանդիր 1551–1652 Ջագ Մանդիրը պալատ է, որը կառուցված է Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա: Նաև հայտնի է որպես «Լճային պարտեզների պալատ», այն կառուցվել է Մևարի թագավորության երեք մահարանաների կողմից: Շինարարությունը սկսվել է 1551 թվականին և ավարտվել մինչև 1652 թվականը: Թագավորական ընտանիքը պալատը օգտագործել է որպես ամառային հանգստավայր և հաճույքների պալատ:

 

Կեսարայաջի տաճար 9-րդ դար

Տաճարը նվիրված է լորդ Ռիշաբին: Տաճարի հիսուներկու գագաթները երևում են մեծ հեռավորությունից: Տաճարի գլխավոր կուռքը Տիրթանկարան Ռիշաբհան է, որը փորագրված է սև քարի վրա լոտոսի դիրքով, մոտ 3,5 ոտնաչափ (1,1 մ բարձրությամբ):

  Ջագդիշի տաճար 1651 Ջագդիշի տաճարը Ուդայպուրի կենտրոնում գտնվող հինդուական մեծ տաճար է, որը կառուցվել է Մահարանի Ջագատ Սինխ I-ի կողմից: Տաճարը քաղաքի զբոսաշրջային վայրերից մեկն է:
  Ֆատեհ Սագար լիճ 1678 Արհեստական լիճ է, որը գտնվում է Ուդայպուրի հյուսիսարևմուտքում: Ի սկզբանե լիճը կառուցվել է Մահարանա Ջայ Սինխի կողմից, այնուհետև վերակառուցվել է Մահարանա Ֆատեհ Սինխի կողմից: Այնտեղ է գտնվում նաև 2017 թվականին բացված «Արևի տակ» անունով ակվարիումը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 380.
  2. «Udaipur weather»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2015 
  3. «Udaipur-Top monsoon destinations in India»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2015 
  4. «Udaipur climate»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2015