Կլերմոն-Ֆերան
Կլերմոն-Ֆերան (ֆրանսերեն Clermont-Ferrand), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասի հարավում, Պյուի դը Դոմ դեպարտամենտում։ 2008 թվականին բնակչությունը կազմել է 139 հազար մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կլերմոն-Ֆերան | |||
ֆր.՝ Clermont-Ferrand | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Օվերն | ||
Շրջան | Պյուի դը Դոմ | ||
Համայնք | Պյուի-դը-Դոմ և arrondissement of Clermont-Ferrand? | ||
Մակերես | 42,67 կմ² | ||
ԲԾՄ | 358 մետր, 321 մետր, 602 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 139 006 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 63000[1] և 63100[1] | ||
Պաշտոնական կայք | ville-clermont-ferrand.fr | ||
| |||
Անվանում
խմբագրելՍկզբնապես կոչվել է Nemossos․ գալլերեն Nem ― «սրբազան» բառից։ Հռոմեական տիրապետության շրջանում եղել է Auguestonemeton ամրությունը (անվանումը կազմված է Օգոստոս կայսեր անունից և գալլերեն Nemeton ― «սրբազան» բառից)։
3-4-րդ դարերում հայտնի է եղել Arverni անվանումով (տեղական գալլական ցեղի անունով)։ Մերովինգների (առաջին թագավորական դինաստիան Ֆրանկների պետությունում) օրոք ստացել է Clermont անունը, որն առաջացել է Clair mont ― «լուսավոր լեռ» ժողովրդական անվանումից (արևով լուսավորված գագաթ քաղաքից վերև)։
Այժմյան քաղաքը կազմավորվել է 1731 թվականին՝ Կլերմոն և Մոնֆերան քաղաքների միավորումից․ այստեղից էլ քաղաքի կրկնակի անվանումը՝ Կլերմոն Ֆերան։
Մոնֆերանը հայտնի է 11-րդ դարից Montem Ferrandum անունով, որը կազմված է mont ― «լեռ» բառից և Ferrand անձնանունից (մոտակա լեռներից մեկի վրա դղյակ կառուցած ֆեոդալի անունը)[2]։
Պատմություն
խմբագրելՀռոմեացիների գալուց առաջ քաղաքը ֆրանսիացիների առևտրական կենտրոնն էր։ Հույն պատմիչ Ստրաբոնը իր աշխատություններում քաղաքը անվանել է Նեմեսս։
Կլերմոն անվանումը (լատիներեն Augustonemetum) հանդիպում է ֆրանկների թագավորության մասին արձանագրություններում (761 թվական)։ Միջին դարերում քաղաքի ղեկավարը եպիսկոպոս էր։ Կլերմոնում 535 և 1095 թվականներին եղել են երկու եկեղեցական ժողովներ։ Երկրորդ ժողովի քննարկման բուն թեման եղել են խաչակրաց արշավանքները։
Օվերնի իշխանները ջանքեր չեն խնայել Կլերմոնը եկեղեցականներից վերցնելու և իրենց երկրի մայրաքաղաքը դարձնելու։ Ցանկանալով հասնել իրենց ուզածին՝ նրանք մոտակայքում կառուցում են Մոնֆերրան քաղաքը։ Վերջապես որոշվեց քաղաքը միացնել և այն անվանակոչվեց Կլերմոն-Ֆերան։
Քույր քաղաքներ
խմբագրել- Միացյալ Թագավորություն Աբերդին
- Միացյալ Թագավորություն Սալֆորդ
- Գերմանիա Ռեգենսբուրգ
- Բելառուս Գոմել
- Իսպանիա Օվյեդո
- Ավստրալիա Նորտ-Կվինսլենդ
- Պորտուգալիա Բրագա
- ԱՄՆ Նորման
- Գաբոն Օեմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլերմոն-Ֆերան» հոդվածին։ |