Ալ-Մորավիների պետություն

Ալ-Մորավիների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1040-1147)։ Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մորավիները (արաբ․՝ المرابطون‎‎՝ ալ-ՄուռաբիտունաՏոլեդոյի անկումից հետո կես դարում ընդարձակվեց և հասավ մեծ չափերի։ Սահմանների մեջ են մտել Մարոկկոն, Մավրիտանիան, ինչպես նաև Սենեգալի ավազանը և Ալժիրի արևմտյան մասը։

Ալ-Մորավիներ
المرابطون
1040 - 1147 Ալ-Մոհադների պետություն 
Քարտեզ


(1120 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մարաքեշ
Մակերես 3. 300. 000 կմ 2
Լեզու արաբերեն, բերբերերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Ծագում խմբագրել

Ալ-Մորավիները ծագում են սանհաջա ( արաբ․՝ صنهاجة‎‎ ) քոչվոր անասնապահ բերբերական ցեղից։ Նրանց հայրենի տարածքները Սահարայի տափաստաններն էին՝ հարավում մինչև Սենեգալի ավազան և Վերին Նիգեր։ Հնարավոր է, որ «Սենեգալ» բառը ծագում է սանհաջա ցեղի անունից, որ բարբառային տարբերակներով հնչում էր «սանագա»։

 
Նիգեր գետ

Ալ-Մորավիների պատմությունը սկսվում է դեպի Մեքքա կատարված ուխտագնացությունից, որին մասնակցում էին սանհաջա ցեղի ակնառու ներկայացուցիչներ, և որը գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը։ Հետդարձի ճանապարհին նրանք հանգրվանում են ալ-Կայրավանում ( արաբ․՝ القيروان‎‎ ),որը Հյուսիսային Աֆրիկայի մշակութային և կրոնական կարևորագույն օջախ էր։ Սանհաջցիների վրա մեծ տպավորություն է թողնում քայրավանցի իրավագետ Աբու Իմրան ալ-Ֆասիի ուսմունքը։ Ալ-Ֆասին նրանց հետ ուղարկում է Իբն Յասինին( Աբդալլահ իբն Յասին ալ-Ջազուլի ) որպես առաջնորդ։ Սանհաջա ցեղի մի խումբը, որին պատկանում էր Յահյա իբն Իբրահիմը, չի ընդունում Իբն Յասինի ուսմունքը և առանձնանում է Նիգեր գետի մի կղզում։ Այստեղ նա ամբողջովին տրվում է բարեպաշտությանն ու աստվածաբանությանը։

Արաբները անվանում են «կենսավայր» ( արաբ․՝ رباط‎‎ ) այն վայրը, որտեղ ապրում էր Իբն Յասինը։ Այստեղից էլ ծագում է ալ-Մորավիների անունը՝ալ-Մուրաբիտուն ( արաբ․՝ المرابطون‎‎ ), որն էլ եվրոպական լեզուներում աղավաղվել և վերածվել է «ալ-Մորավիններ»-ի։

Տարածքային նվաճումներ խմբագրել

 

Մոտ 1055 թվականին ալ-Մորավիական բանակը սկսում է տարածքների ընդլայնումը՝ գրավելով մի փոքրիկ պետություն Սիջիլմաս օազիսով։ Ռազմական գործողությունները գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը, իսկ հոգևոր առաջնորդ էր իբն Յասինը։ Յահյայի սպանությունից հետո իբն Յասինի ջանքերով նրան հաջորդում է եղբայրը՝ Աբու Բաքր իբն Օմարը։

Իբն Յասինի մահից հետո Աբու Բաքրը միայնակ գլխավորում էր շարժումը։ 1061 թվականին Աբու Բաքրը իր զարմիկ Յուսուֆ իբն Թաշուֆինին է փոխանցում հյուսիսային շրջանների կառավարումը, իսկ ինքը ուշադրությունը կենտրոնացնում է դեպի հարավ։ Ալ-Մորավիների իշխանությունը տարածվում է մինչև Մարոկկո և այժմյան Ալժիրի արևելյան մաս։ Ալ-Մորավիների այս ընդլայնումը բացատրվում է գրաված տարածքների թուլությամբ և մասնատվածությամբ։ Ալ-Մորավիների հաջողությունների գրավականը կրոնական և քաղաքական նպատակների ներդաշնակությունն էր։

Որոշ նմանություններ կան Արաբիայում Մուհամմադ մարգարեի օրոք կրոնա-քաղաքական շարժման և ալ-Մորավիների միջև։ Սակայն կան էական տարբերություններ. ալ-Մորավիների առջև կար արդեն կազմավորված իրավական համակարգ, և նրանք գործում էին մալիքիական իրավապաշտների հետ համաձայնեցված, նրանք իրենց համարում էին մեկ միասնական մաս և հավատարիմ էին Բաղդադի Աբբասյաններին։

Ալ-Մորավիներն Իսպանիայում խմբագրել

 
Տոլեդո

Տոլեդոյի 1085 թվականի անկումից հետո անհույս իրավիճակում հայտնված ալ-Անդալուսի կառավարիչները հրավիրեցին Յուսուֆ իբն Թաշուֆինին Իսպանիա։ Մինչ պայմանագիր կնքելը կողմերը առաջարկեցին իրենց պայմանները. իբն Թաշուֆինը քրիստոնյաներին ջախջախելուց հետո պետք է վերադառնար Աֆրիկա, և նրան էր հանձնվում ալ-Խեսարիսը։ 1086 թվականի ամռանը իբն Թաշուֆինի և Ալֆոնսո VI-ի զորքերը Բադախոսայի մոտ՝ ալ-Զալակայում (արաբ․՝ الزلاقة‎‎) բախվեցին։ Քրիստոնյաները ծանր պարտություն կրեցին, որից հետո Յուսուֆը վերադարձավ Աֆրիկա։

Նույնիսկ ալ-Զալակայի մարտից հետո քրիստոնյաները չէին զիջում իրենց դիրքերը։ Արևելյան ծովափը՝ Վալենսիայից մինչև Լորիս, Ալֆոնսոյի իշխանության տակ էր, Տոլեդոյի ամրոցում տեղակայված էր կաստիլյան կայազորը։ Ալ-Մութամիդը դիմում է Յուսուֆին։ Յուսուֆը և իր ռազմիկները համտեսելով Անդալուսի բարիքները դեմ չէին վերադառնալ, բացի դրանից նրանք հավատում էին, որ իսլամի համար բարի գործ են անում՝ կռվելով իսլամի թշնամիների դեմ։ 1090 թվականին ալ-Մորավիներն իջնում են ալ-Խեսարիս, և Յուսուֆը իր զորքը անդալուսցիների զորքի հետ տանում է դեպի Ալեդո։ Պաշարումից 3 ամիս անց Ալֆոնսոն, հասկանալով, որ չի կարող դիմադրել, հողին է հավասարեցնում ամրոցը։ Պաշարման ժամանակ Յուսուֆը ուսումնասիրեց քաղաքական իրավիճակը Իսպանիայում։ Նա տեսավ, որ պետությունը ղեկավարող արիստոկրատիան կրոնին մեծ դեր չի տալիս և զբաղված է գրականությամբ և արվեստով։ Յուսուֆը տեսավ, որ հասարակ ժողովուրդը նրան կողմնակից է, և հետևելով իսլամի գաղափարներին՝ որոշեց չվերադառնալ Աֆրիկա, այլ միացնել ալ-Անդալուսը իր տերությանը։

 
Կորդովա

1090 թվականին Յուսուֆն առանց կռվի վերցնում է Գրանադան, 1091 թվականի մարտին նրան է հանձնվում Կորդովան։ Նա պաշարում է Սևիլյան և սեպտեմբերին գրավում։ 1094 թվականին գրավում է Բադախոսը, 1102 թվականին՝ Վալենսիան, 1110 թվականին՝ Սարագոսան։

Ալ-Մորավիները գերազանցում էին Ալֆոնսոյին, սակայն այնքան ուժեղ չէին, որ գրավեին քրիստոնայների իրական տարածքները։ Ալմորավիների իշխանությունը երկար չի տևում։ Զորահրամանատարները և ռազմիկները գայթակղվում են ալ-Անդալուսի շքեղություններով և նրանց բարոյական ոգին կոտրվում է։ Կառավարման համակարգը թուլանում է, ֆինանսական խնդիրները և ալմորավիների վատ պահվածքը առաջացնում են հասարակ ժողովրդի զայրույթն և ատելությունը։ Անկումը սկսվեց 1118 թվականին, երբ Սարագոսան հանձնվեց Ալֆոնսո I Արագոնցիին։ Ալֆոնսո I-ը կատարեց մի քանի արշավանքներ դեպի հարավ և տարավ մեծ թվով մոսարաբներ հյուսիսում գրաված նոր տարածքները բնակեցնելու համար։ 1144 և 1145 թվականներին ապստամբությունները վերջ դրեցին ալմորավիների իշխանությանը։ Ըստ որոշ գիտնականների Ալմորավիների կառավարման ժամանակաշրջանը Անդալուսի համար խավարի ժամանակաշրջան էր, ալ-Մորավիների շրջանում են Իսպանիայի մուսուլմանները գիտակցում կրոնի և կրոնական համայնքի կարևորությունը, քանի որ մինչ այդ իսլամը Իսպանիակում ֆորմալ և պաշտոնական էր միայն։

Ալ-Մորավիների՝ իշխանությունից հեռանալուց հետո՝ 1147 թվականին սկսվում է համեմատաբար ավելի վատ շրջան մինչև 1170 թվականին, երբ իշխանության են գալիս ալ-Մոհադները։

Ալ-Մորավիների գահացանկ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 183  
Նախորդող
Իդրիսիներ 788 - 974
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ
Ալ-Մորավիներ

1040 - 1147
Հաջորդող
Ալ-Մոհադներ 1147 - 1240