Սուս (Թունիս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
Սուս (արաբ․՝ سوسة, ֆր.՝ Sousse), քաղաք[2][3] Թունիսի նույնանուն վիլայեթում։ Ըստ 2004 թվականի Թունիսում անցկացված մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 173 047 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սուս | |||||
արաբ․՝ سوسة | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | վարչկենտրոն | ||||
Վիլայեթ | Սուս | ||||
Մակերես | 45 կմ² | ||||
ԲԾՄ | 2 մետր | ||||
Բնակչություն | 173 047[1] մարդ (2004) | ||||
Ագլոմերացիա | 432 171 | ||||
Փոստային ինդեքսներ | 4000 | ||||
Պաշտոնական կայք | commune-sousse.gov.tn | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Աղբյուրները վկայում են, որ Սուս քաղաքը եղել է հնագույն բնակավայր։ Այն համարվել է առաջին իշխանություններից մեկը՝ որը առաջացել էր Աֆրիկայում և Կարթագենի թագավորության հենակետերից մեկը[4]։
Պունիկյան պատերազմների ժամանակահատվածում քաղաքը եղել է Հռոմեական Կայսրության կազմում և նրա քաղաքացիները եղել են Հռոմի քաղաքացի։ Մարկոս Տրայանոսը քաղաքը դարձրել է ինքնավար շրջան։ Այնուհետև Դիոկղետիանոսի օրենքի համաձայն, այս քաղաքը դառնում է վարչական կենտրոն Հռոմեական Կայսրության կազմում։
Հուստինիանոս կայսրը քաղաքը անվանափոխել է և իր անունով այն կոչել Հուստինիանոպոլ։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի հաջորդ տերերը դարձան արաբները։
Արաբական նվաճումների շրջանում քաղաքում վերացվեց հունական մշակույթի նմուշները և քաղաքը անվանափոխվելով կոչվեց Սուս։ Այն եղել է Արաբական խալիֆայության կարևորագույն նավահանգիստներից մեկը։ Այստեղից էին կատարվում Արաբական պետության միջերկրածովյան կարևոր ուղևորափոխադրումները։
19-րդ դարում ֆրանսիացիները տապալելով տեղի արաբական կառավարությանը դառնում են Թունիսի տերը։ Քաղաքը ևս անցնում է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ Քաղաքը հատկապես հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և այլ կառույցներով։
Քույր քաղաքներԽմբագրել
- Տիես (ֆր.՝ Thiès), Սենեգալ
- Լյուբլյանա (սլովեն.՝ Ljubljana, գերմ.՝ Laibach, իտալ.՝ Lubiana), Սլովենիա
- Պոդեբրադի (չեխ․՝ Poděbrady, գերմ.՝ Podiebrad), Չեխիա
- Բուլոն սյու Մեր (ֆր.՝ Boulogne), Ֆրանսիա
- Բրաունշվայգ (գերմ.՝ Braunschweig), Գերմանիա
- Մարրակեշ (արաբ․՝ مراكش), Մարոկկո
- Կոնստանտինա (արաբ․՝ قسنطينة, ֆր.՝ Constantine), Ալժիր
- Ատար (արաբ․՝ أطار, ֆր.՝ Atar), Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
- Մայամի (անգլ.՝ Miami), Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Սալալա (արաբ․՝ صلالة), Օման
- Լաթակիա (արաբ․՝ اللاذقية), Սիրիա
- Իզմիր (թուրքերեն՝ İzmir), Թուրքիա
- Վեիհայ (չինարեն՝ 威海), ՉԺՀ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Office de la marine marchande et des ports (Tunisia)։ «Port de Sousse» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-04-ին։ Վերցված է 2015-11-28
- ↑ Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է 2015-11-28
- ↑ Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse > Découvrir Sousse > Histoire et Patrimoine» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2015-11-28 > 'Sousse Patrimoine Mondial de l'humanité' and 'Sousse dans l'histoire'
- ↑ Interactive Virtual Tour of Sousse