Ձեռնաշարժություն

(Վերահղված է Մաստուրբացիաից)

Ձեռնաշարժություն, ինքնաբավարարում կամ մաստուրբացիա, սեփական սեռական օրգանների գրգռումն է սեռական վայելքի կամ այլ սեռական հաճույք ստանալու նպատակով, որը սովորաբար ավարտվում է օրգազմով[1][2][3]։ Գրգռումը կարող է կատարվել ձեռքերի, մատների, տարբեր առարկաների, սեռական խաղալիքների, օրինակ՝ վիբրատորների միջոցով կամ մի քանիսի համադրությամբ[1][3]։ Փոխադարձ ձեռնաշարժությունը սեռական զուգընկերոջ հետ իրականացվող ձեռնաշարժությունն է[2][4]։ Այն կարող է ներառել զուգընկերոջ սեռական օրգանների գրգռումը ձեռքով (ֆինգերինգ կամ հենդջոբ)[4] և կիրառվել որպես ոչ ներթափանցողական սեռական հարաբերության եղանակ[5]։

Կինը ձեռնաշարժում է՝ գրգռելով իր արտաքին սեռական օրգանները. Գուստավ Կլիմտ «Ազդրերը լայն բացած-նստած կինը» (1916)
Տղամարդը ինքնաբավարարվում է՝ գրգռելով առնանդամը։

Ձեռնաշարժությունը հանդիպում է մարդու բոլոր սեռերի և տարիքների մոտ։ Սեռական գործողություններին և մասնավորապես ձեռնաշարժությանը բժշկական և հոգեբանական բազմաթիվ օգուտներ են վերագրվել։ Ոչ մի ապացուցված կապ չկա ձեռնաշարժության և հոգեկան կամ ֆիզիկական որևէ խանգարման միջև[6][7]։ Արևմտյան աշխարհում ձեռնաշարժությունը կամ փոխադարձ ձեռնաշարժությունը դիտվում է որպես նորմալ և առողջ սեռական վայելքի եղանակ։

Ձեռնաշարժությունը արվեստում պատկերվել է նախապատմական ժամանակներից, այն հիշատակվել և քննարկվել է շատ վաղ ձեռագրերում։ 18-րդ և 19-րդ դարերում եվրոպական որոշ աստվածաբաններ և բժիշկներ այն բնութագրել են որպես «գարշելի», «ողբալի» և «զզվելի», բայց 20-րդ դարի ընթացքում այս տաբուները, ընդհանուր առմամբ, սկսել են անհետանալ։ Դրանից հետո արվեստի, փոփ երաժշտության, հեռուստատեսության, կինոնկարների, գրականության մեջ մաստուրբացիան սկսել է ավելի հաճախ քննարկվել և պատկերվել։ Ներկայումս կրոնները տարբեր տեսակետ ունեն ձեռնաշարժության վերաբերյալ. որոշները այն համարում են հոգեպես վնասակար գործողություն, մյուսները՝ հոգեպես անվնաս, իսկ մնացածը՝ իրավիճակային տեսակետ ունեն։ Ձեռնաշարժության իրավական կարգավիճակը նույնպես տարբեր է եղել պատմության ընթացքում, ներկայումս հանրային ձեռնաշարժությունը շատ երկրներում անօրինական է[8]։ Կենդանիների մոտ ձեռնաշարժություն նկարագրվել է շատ տեսակների մոտ, ինչպես ազատության, այնպես անազատության մեջ գտնվող կենդանիների մոտ[9][10][11]։

ԾագումնաբանությունԽմբագրել

Գրական հայերենում «ձեռնաշարժություն» բառը առաջացել է «ձեռք» և «շարժել» արմատներից։ Օգտագործվում է նաև «ինքնաբավարարում», «օնանիզմ», ավելի հազվադեպ «օնանականություն», «գիջություն», «գիջագործություն» տարբերակները[12][13]։

«Մաստուրբացիա» բառը հայերենում հավանաբար մուտք է գործել ռուսերենից և ծագել է լատիներեն masturbari բայից, որի ծագումը հստակ չէ[14][15]։ «Օնանիզմ» բառը նույնպես ծագել է լատիներենից։

ՏերմինաբանությունԽմբագրել

Չնայած, որ «ձեռնաշարժություն» բառը տարածված է գրական հայերենում, խոսակցական, գռեհկաբանական հայերենում կամ հայհոյախոսություններում հատկապես տղամարդկանց ձեռնաշարժությունը նկարագրելու համար օգտագործվում է «ժաժ տալ» արտահայտությունը։ Այս արտահայտության սկզբնական նշանակությունն է եղել՝ շարժել, ցնցել, թափահարել[16]։ Հայերենում գոյություն ունեն ձեռնաշարժությունը նկարագրող այլ մեղմասություններ և կոպտասացություններ, որոնք հաճախ ունեն ռուսերեն կամ անգլերեն ծագում։

ՏեխնիկաԽմբագրել

Ընդհանուր տեխնիկաԽմբագրել

 
Երկու վիբրատոր սեքս խանութում

Մաստուրբացիան ներառում է մարդու սեռական օրգանների հպումը, սեղմումը, շփումը կամ մերսումը, մատներով կամ տարբեր առարկաներով (օրինակ՝ բարձ)։ Այն նաև ներառում է մատների կամ ինչ-որ առարկայի մտցնելը հեշտոցի կամ հետանցքի (անալ անցքի) մեջ (տե՛ս անալ ձեռնաշարժություն) և առնանդամի կամ կնոջ արտաքին սեռական օրգանների գրգռումը էլեկտրական վիբրատորով, որը կարող է հաճախ տեղադրվում է հեշտոցի կամ անալ անցքի մեջ։ Ձեռնաշարժությունը կարող է ուղեկցվել նաև պտուկների կամ այլ էրոգեն գոտիների հպմամբ, շփմամբ կամ ճմկթելով։ Երկու սեռերն էլ երբեմն օգտագործում են քսանյութեր, քսուքներ (լուբրիկանտներ)՝ շփումը մեղմելու համար։

Պոռնոգրաֆիա կարդալը կամ դիտելը, սեռական ֆանտազիաները կամ այլ էրոտիկ գրգռիչները կարող են հանգեցնել ձեռնաշարժության միջոցով սեռական բավարարում ստանալու ցանկությանը։

Որոշ մարդիկ սեռական հաճույք են ստանում`միզուկի (ծորան, որով հոսում է մեզը, տղամարդկանց մոտ նաև սերմնահեղուկը) մեջ միզուկային ձողեր մտցնելով[17]։ Այս պրակտիկան հայտնի է «միզուկային խաղ» (urethral play) կամ «սաունդինգ» (sounding) անվանումով[18]։ Օգտագործվում են նաև այլ առարկաներ, օրինակ՝ գնդիկավոր գրիչներ կամ ջերմաչափեր, որը սակայն կարող է հանգեցնել վնասվածքների կամ վարակների[19]։ Որոշ մարդիկ ձեռնաշարժում են՝ օգտագործելով սեռական հարաբերությունը կրկնօրինակող սարքեր։

Տղամարդիկ և կանայք կարող են ձեռնաշարժել մինչև համարյա օրգազմին հասնելը, մի որոշ ժամանակ դադար տան՝ հուզմունքը նվազացնելու համար, այնուհետև վերսկսեն ձեռնաշարժությունը։ Նրանք կարող են այս գործընթացը կրկնել մի քանի անգամ։ Այս «կանգ և առաջ» պրակտիկան հայտնի է «էջինգ» (edging, եզրավորում) անվանումով[20]։ Հազվադեպ մարդիկ դադարում են գրգռումը օրգազմից անմիջապես առաջ՝ պահպանելու այն ուժեղ սեռական էներգիան և լարվածությունը, որը սովորաբար նվազում է օրգազմից հետո[21]։

Տղամարդկանց ձեռնաշարժությունԽմբագրել

 
(չաշխատող հղում)Իսպանիայի Կորսորտ թագավոր Ֆրանցիսկոսը (աջից), ձեռնաշարժում է, իսկ կինը՝ Իզաբելա Երկրորդը, սեռական հարաբերության մեջ է մտնում նրա անդրծովյա նախարար Կարլոս Մարֆորիի հետ: Ծաղրանկար, 1868։

Տարածված դիրքեր են՝ մեջքի կամ փորի վրա պառկելը, նստելը, պպզելը, ծնկի գալը կամ կանգնելը։

Տղամարդկանց շրջանում ամենատարածված ձեռնաշարժության տեխնիկան առնանդամը կիսաբռունցքով պահելն է՝ ձեռքով բռնելը, և ձեռքը վեր ու վար շարժելը։ Գրգռման այս տեսակը սովորաբար բավարար է օրգազմի և սերմնաժայթքման համար։ Ձեռքի շարժման արագությունը տատանվում է ձեռնաշարժության ամբողջ ընթացքում։

Արական ձեռնաշարժության տեխնիկան կարող է տարբեր լինել չթլպատված և թլփատված տղամարդկանց մոտ։ Այն տեխնիկան, որը աշխատում է մի անհատի դեպքում, կարող է դժվար կամ անհարմար լինել մյուսի համար։ Չթլպատված տղամարդկանց համար առնանդամի գրգռումը, որպես կանոն, գալիս է թլիպի շարժումից, որի ժամանակ թիլպը վեր և վար է շարժվում առնանդամի գլխիկի վրայով և կախված թլիպի երկարությունից, առնանդամի գլխիկը մասամբ կամ ամբողջությամբ ծածկվում է թլիպով, ապա նորից բացվում։ Արտաքին թլիպը սահում է ներքին թլիպի վրայով։ Գրգռման հետ առնանդամի գլխիկը նույնպես կարող է լայնանալ և երկարել, գույնը թեթևակի փոխել։ Այս տեխնիկան կարող են օգտագործել նաև այն թլփատված տղամարդիկ, որոնք թլփատումից հետո դեռ ունեն բավարար քանակով մնացած թլիպի մաշկ։

Թլփատված տղամարդկանց մոտ, որոնց առնանդամի գլխիկը հիմնականում ամբողջությամբ բաց է, այս տեխնիկան անմիջական շփում է ստեղծում ձեռքի և առնանդամի գլխիկի միջև։ Շփումից, մաշկի գրգռումից և ցավից խուսափելու համար՝ որոշները նախընտրում են օգտագործել լուբրիկանտներ, մաստուրբացիայի կրեմներ կամ թուք։

Փորին պառկած ժամանակ առնանդամը հնարավոր է հպել և շարժել որևէ հարմար մակերեսին, ինչպիսին բարձն է կամ նեքնակը։ Այս գործողության ժամանակ կարող է օգտագործվել նաև արհեստական հեշտոց կամ սիմուլակրում։

Շագանակագեղձի մերսումը սեռական գրգռման, հաճախ օրգազմին հասնելու համար օգտագործվող մեկ այլ մեթոդ է։ Շագանակագեղձը երբեմն կոչվում է «արական G-կետ» կամ P-կետ[22]։ Որոշ տղամարդիկ կարող են հասնել օրգազմի շագանակագեղձի գրգռման արդյունքում, օգտագործելով քսուքներով պատված մատը կամ դիլդոն, որը անալ անցքով մտցվում է ուղիղ աղիքի մեջ։ Շագանակագեղձի սեռական գրգռումն զգացող տղամարդկանց զգացողությունը շատ նման է կանանց G-կետի գրգռումից առաջացող զգացումներին[23][24]։ Շագանակագեղձի գրգռումը կարող է առաջացնել ավելի ինտենսիվ օրգազմ, քան առնանդամի գռգումը[23]։ Շագանակագեղձի գրգռումը դրսի կողմից՝ շեքը հպելով և սեղմելով, նույնպես կարող է հաճելի լինել։

Որոշ տղամարդիկ հաճույք են ստանում հետանցքային (անալ) ձեռնաշարժությունից՝ առանց շագանակագեղձի գրգռման։ Քանի որ օրգազմի ժամանակ հետանցքի մկանները կծկվում են, որևէ առարկայի առկայությունը սֆինկտերի ներսում կարող է ուժեղացնել կծկումների զգացումը և հետևաբար՝ օրգազմը[25]։ Այս գործողությունը կարող է հաճելի լինել, քանի որ հետանցքի հատվածում կան մեծ թվով նյարդային վերջավորություններ։ Հաճելի զգացողությունը ավելացնելու և ներթափանցումը աջակցելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լավ որակի քսանյութ (լուբրիկանտ)։ Որոշ մարդիկ նախընտրում են գրգռել անալ անցքի արտաքին օղակը, իսկ մյուսները նախընտրում են մեկ կամ մի քանի մատի ներթափանցումը։

Արական ձեռնաշարժության բազմաթիվ այլ եղանակներ կան։ Տղամարդիկ կարող են տրորել կամ մերսել առնանդամի գլխիկը, գլխիկի եզրերը կամ սանձիկային դելտան։ Որոշ տղամարդիկ ձեռնաշարժության ժամանակ երկու ձեռքն էլ դնում են առնանդամի վրա, մյուսները կարող են օգտագործել իրենց ազատ ձեռքը ամորձիները, պտուկները կամ մարմնի այլ մասերը շոյելու և շոշափելու համար։ Պտուկները էրոգեն հատվածներ են և ձեռնաշարժության ժամանակ այդ հատվածների գրգռումը սովորաբար արագացնում է էրեկցիան։ Ոմանք կարող են ձեռքը անշարժ պահել և փոխարենը շարժել կոնքը՝ կրկնօրինակելով սեռական հարաբերությունների շարժումները։ Ոմանք կարող են պառկել փորի վրա և սեռական օրգանները շփել անկողնուն կամ այլ մակերեսին[26]։ Լոգանք ընդունելիս տղամարդը կարող է ջրի շիթը պահել սանձիկի, ամորձիների կամ շեքի վրա։ Ոմանք կարող են օգտագործել նաև վիբրատորներ կամ այլ սեռական սարքեր, որոնք սովորաբար ասոցացվում են կնոջ մաստուրբացիայի հետ։

Կանանց ձեռնաշարժությունԽմբագրել

Իգական մաստուրբացիան ներառում է կնոջ վուլվայի՝ արտաքին սեռական օրգանների, հատկապես ծլիկի գրգռումը՝ ցուցամատով, միջնամատով կամ երկու մատներով։ Երբեմն կանայք կարող են մտցնել մեկ կամ մի քանի մատը հեշտոցի մեջ՝ գրգռելով առաջնային պատը, որտեղ տեղակայված է G-կետը[27]։ Հեշտոցը և ծլիկը գրգռելու համար կարող են օգտագործվել նաև օժանդակող առարկաներ՝ վիբրատորներ, դիլդոներ կամ հեշտոցային գնդակներ։ Շատ կանայք ազատ ձեռքով շոյում են կրծքագեղձերը կամ գրգռում են պտուկները, ոմանք վայելում են հետանցքային (անալ) գրգռումը։ Հաճախ ձեռնաշարժության ժամանակ օգտագործում են քսուկներ, հատկապես, երբ ձեռնաշարժությունը ներթափանցողական է։ Սա պարտադիր պայման չէ, քանի որ որոշ կանանց սեռական օրգանների բնական խոնավեցումն արդեն բավարար է։

Տղամարդկանց պես, կանայք ձեռնաշարժություն կարող են իրականացնել մեջքի կամ փորի վրա պառկած, նստած, պպզած, ծնկի եկած կամ կանգնած։ Լոգարանում կինը կարող է ջրի շիթը ուղղել ծլիկի, վուլվայի (ամոթույքի) կամ շեքի վրա։ Փորի վրա պառկած ժամանակ կանայք կարող են օգտագործել ձեռքերը, բարձը, անկողնու եզրերը, զուգընկերոջ ոտքը, հագուստ և այլն։ Կանգնած դիրքում, աթոռը, կահույքի կամ որևէ առարկայի եզրը և նույնիսկ լվացքի մեքենան կարող են օգտագործվել ծլիկը գրգռելու համար։ Որոշ կանայք ձեռնաշարժում են անուղղակի կերպով հպում գործադրելով ծլիկի վրա, օրինակ՝ ձեռքի ափը հպելով ներքնազգեստի կամ այլ հագուստի վրա։ 1920-ականներին Հավլոք Էլիսը ցույց տվեց, որ դարի շրջադարձային նորարարություններից մեկը՝ մեխանիկական կարի մեքենան, կարող է կանանց օրգազմի հասցնել, եթե վերջիններս նստեն աթոռի եզրին[28]։

Կանայք կարող են իրենք իրենց գրգռել՝ ոտքերը ամուր խաչելով, ոտքերի մկանները կծկելով և սեռական օրգանների վրա ճնշում առաջացնելով։ Սա տեսականորեն հնարավոր է անել հանրային վայրերում՝ առանց ուշադրություն գրավելու։ Մտքերը, ֆանտազիաները և օրգազմի, սեռական հարաբերության մասին հիշողությունները կարող են առաջացնել սեռական գրգռվածություն։ Որոշ կանայք կարող են օրգազմի հասնել միայն կամքի ուժով, չնայած սա չի կարող խստորեն որակվել որպես ձեռնաշարժություն, քանի որ չի ներառում որևէ ֆիզիկական գրգռիչ[29][30]։

Սեռական թերապևտները երբեմն խորհուրդ են տալիս, որ կին պացիենտները ձեռնաշարժեն և օրգազմի հասնեն՝ սեռական առողջությունը և փոխհարաբերությունները բարելավելու նպատակով։ Նրանք կարծում են, որ սա թույլ է տալիս կնոջը հասկանալ, թե ինչն է սեռական հաճույք պատճառում, և բացի այդ օգնում է ավելի հաճելի սեռական հարաբերություններ ունենալուն[31][32]։

Փոխադարձ ձեռնաշարժությունԽմբագրել

 
Յոհան Նեպոմուկ Գեյգեր, ջրաներկ, 1840

Փոխադարձ ձեռնաշարժության ժամանակ երկու կամ ավելի անձինք միմյանց գրգռում են սեռական ճանապարհով և սովորաբար ձեռքերով։ Փոխադարձ ձեռնաշարժություն կարող են իրականացնել ցանկացած սեռական կողմնորոշման մարդիկ. այն կարող է լինել մեկ այլ սեռական գործողության մաս։ Այն կարող է օգտագործվել նաև որպես սեռական նախախաղ կամ որպես սեռական ներթափանցման այլընտրանք։ Երբ օգտագործվում է որպես առնանդամ-հեշտոցային ներթափանցման այլընտրանք, նպատակը կարող է լինել կուսությունը պահպանելը կամ հղիության ռիսկից խուսափելը[33][34]։

Փոխադարձ ձեռնաշարժությունը կարող է իրականացվել զույգերով կամ խմբերով, միմյանց դիպչելով կամ առանց ուղղակի կոնտակտի։

  • Ոչ կոնտակտային փոխադարձ ձեռնաշարժություն - երկու անձինք միմյանց ներկայությամբ ձեռնաշարժում են և իրար չեն դիպչում։
  • Կոնտակտային փոխադարձ ձեռնաշարժություն - զուգընկերներից մեկը ձեռնաշարժում է մյուսին։ Մյուս անձը կարող է նույնը անել ընթացքում կամ ավելի ուշ։
  • Ոչ կոնտակտային խմբային ձեռնաշարժություն - երկուսից ավելի մարդիկ ձեռնաշարժում են միմյանց ներկայությամբ, բայց միմյանց չեն դիպչում։
  • Կոնտակտային խմբային ձեռնաշարժություն - երկուսից ավելի մարդիկ դիպչում են իրար մաստուրբացիայի ժամանակ։
  • Փոխադարձ մաստուրբացիա նախախաղի ժամանակ - միմյանց սեռական օրգանների ձեռքով գրգռումը, որը ի վերջո, հանգեցնում է սեռական ներթափանցման[35]։

Հաճախություն, տարիք և սեռԽմբագրել

 
Էգոն Շիլեի ինքնանկարը, որը պատկերում է նրա ձեռնաշարժությունը (1911)։

Ձեռնաշարժության հաճախությունը որոշվում է տարբեր գործոններով, օրինակ՝ սեռական լարվածության հանդեպ դիմադրությամբ, սեռական գրգռման վրա ազդող հորմոնների մակարդակով, սեռական սովորություններով, արտաքին ազդեցություններով, առողջությամբ և ձեռնաշարժության հանդեպ եղած մշակութային պատկերացումներով։ Հեյբին և Բեքերը ուսումնասիրել են վերջինս՝ մշակութային գործոնները[36]։ Բժշկական պատճառները նույնպես կարող են ազդել ձեռնաշարժության հաճախության վրա[37][38][39]։

Տարբեր հետազոտություններ պարզել են, որ մարդկանց մոտ ձեռնաշարժության տարածվածությունը և հաճախությունը մեծ է։ 1950-ականներին, Ալֆրեդ Կինզին հետազոտություն է իրականացրել ԱՄՆ- բնակչության շրջանում և պարզել, որ տղամարդկանց 92%-ը և կանանց 62%-ը իրենց կյանքի ընթացքում զբաղվել են ձեռնաշարժությամբ[40]։ Նմանատիպ պատկեր է ցույց տալիս 2007 թվականի բրիտանական ազգային վիճակագրական հարցումը։ Այս հարցման համաձայն՝ 16-44 տարեկան անձանց շրջանում 95% տղամարդիկ և 71% կանայք իրենց կյանքի որոշակի փուլում զբաղվել են ձեռնաշարժությամբ։ Ընդ որում, տղամարդկանց 73%-ը և կանանց 37%-ը նշել են, որ մաստուրբացիայով զբաղվել են հարցազրույցից չորս շաբաթ առաջ, իսկ տղամարդկանց 53%-ը և կանանց 18%-ը՝ հարցազրույցից յոթ օր առաջ[41]։

Մերք Մենյուալը նշում է, որ տղամարդկանց 97%-ը և կանանց 80%-ը զբաղվել է ձեռնաշարժությամբ և ընդհանուր առմամբ, տղամարդիկ ավելի հաճախ են ձեռնաշարժում, քան կանայք[42]։

Երեխաների մաստուրբացիայով զբաղվելը համարվում է նորմալ[43][44][45], նույնիսկ՝ վաղ պատանեկության շրջանում[37]։

«Օքսֆորդի հոգեբուժության նոր դասագրքի» համաձայն (1-ին հրատարակություն)` «ձեռնաշարժությունը և սեռական խաղերը լայնորեն տարածված են չափահասությունից առաջ։ Երեխաների մոտ սեռական վարքը տարածված է։ Եթե այսպիսի վարքը անտեղի է և ենթատեքստից դուրս է, այն կարող է համարվել սեռական բռնության նշան»[46]։

«Մարդու սեռականությունը․ բազմազանությունը ժամանակակից Ամերիկայում» գրքում, հեղինակներ Սթրոնգը, Դիվոլթը և Սայադը նշում են, որ «փոքրիկ տղան կարող է ծիծաղել իր մանկական մահճակալում, երբ խաղալիս լինի իր էրեկցված առնանդամի հետ»։ «Փոքրիկ աղջիկները, որոնք իրենց մարմինը շարժում են ռիթմիկ, համարյա՝ բուռն կերպող, երևի օրգազմ են ապրում»։ Իտալացի գինեկոլոգներ Ջորջիո Ջիորջին և Մարկո Սիկարդին ուլտրաձայնային հետազոտության միջոցով հետազոտել են աղջիկ պտուղը, որը, ենթադրաբար, ձեռնաշարժելիս է եղել և օրգազմ ապրել[47]։

Տարածված կարծիքի համաձայն՝ անձինք, որոնք չեն գտնվում սեռականորեն ակտիվ հարաբերությունների մեջ, միտված են ավելի հաճախ ձեռնաշարժելու։ Այս պնդումը, սակայն, հիմնականում ճիշտ չէ, քանի որ միայնակ կամ զուգընկերոջ հետ ձեռնաշարժելը, հաճախ, այսպիսի հարաբերության բաղադրիչներից է[41][48][49][50]։

Քունը և Միթերերը նշում են՝ «ամուսնացած տղամարդկանց և կանանց 70%-ը առնվազն հազվադեպ զբաղվում են ձեռնաշարժությամբ»[51][52]։

ԱռողջապահությունԽմբագրել

ՕգուտներԽմբագրել

1972 թվականին Ամերիկայի բժշկական ասոցացիան մաստուրբացիան սահմանել է որպես նորմալ և բնական երևույթ[53]։ Այն չի սպառում մարմնի էներգիան[54] և չի հանգեցնում վաղաժամ սերմնաժայթքման[55]։ Բժշկության մեջ ընդունված է մաստուրբացիան համարել բժշկական առումով առողջ և հոգեբանորեն նորմալ սովորույթ[56][57][58][59][60][61][62][63]։ «Մերքի ախտորոշման և թերապիայի ուղեցույցի» համաձայն՝ «մաստուրբացիան կարող է համարվել ոչ նորմալ միայն այն դեպքում, երբ այն ներառում է զուգընկերոջն ուղղված վարք, իրականացվում է հանրայնորեն կամ այնքան կոմպուլսիվ է, որ առաջացնում է վիշտ, անհանգստություն և տառապանք»[64]։ «Ձեռնաշարժությունից կախվածություն» երևույթի գոյությունը ապացուցված չէ, բայց «ձեռնաշարժության հանդեպ անդիմադրելի ցանկությունը» ենթադրաբար գոյություն ունի[65]։

Միայնակ մաստուրբացիան սեռական գործողություն է, որը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկ համարյա չի պարունակում[66]։ Երկու և ավելի մասնակիցների դեպքում, նույնիսկ, սեռակավարակի փոխանցման ռիսկը շատ ավելի ցածր է, քան ներթափանցողական սեքսի դեպքում։

Պատանիների ձեռնաշարժությունը թույլ է տալիս նրանց հմտանալ սեռական գրգիռները հասկանալու գործում և կարևոր է՝ սեռահասունացման և նախասեռահասունացման տարիքում ֆիզիկական և զգացմունքային զարգացման համար[67]։

Սեռական հարաբերությունների թերապևտները հաճախ կին պացիենտներին խորհուրդ են տալիս մաստուրբացիայով օրգազմի հասնել՝ սեռական առողջությունը և հարաբերությունները բարելավելու, էրոտիկ հաճույք առաջացնող գործոնները բացահայտելու նպատակով։ Բացի այդ, փոխադարձ ձեռնաշարժությունը կարող է հանգեցնել ավելի հաճելի սեռական հարաբերության և մեծացնել զուգընկերների մտերմությունը[68][69]։

Բրիտանիկա հանրագիտարանը կողմ է սեռական թերապիայի ժամանակ ձեռնաշարժության կիրառմանը[70]։ Բրիտանիկան՝ ձեռնաշարժության անառողջ կամ ոչ հասուն լինելու վերաբերյալ տարածված կարծիքները անվանում է «միֆեր»[71]։

Փոխադարձ մաստուրբացիան զուգընկերներին թույլ է տալիս բացահայտել «միմյանց հաճույքի կենտրոնները», սովորել՝ ինչպես են վայելում հպումները։ Երբ սեռական ակտը անհարմար կամ անիրագործելի է, փոխադարձ ձեռնաշարժությունը զույգին թույլ է տալիս հասնել սեռական էներգիայի արձակմանը[72]։

Հոգեկան առողջության շատ կենտրոններում կարծում են, որ մաստուրբացիան կարող է մեղմել դեպրեսիան և բերել ավելի բարձր ինքնագնահատականի[73]։ Երբ հարաբերություններում, երբ զուգընկերներից մեկը սեքսի ավելի մեծ պահանջմունք ունի՝ ձեռնաշարժությունը կարող է բալանսավորող ազդեցություն թողնել և աջակցել ավելի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը[72]։

2003 թվականին, ավտրալիացի հետազոտողների թիմը՝ Գրահամ Ջայլզի (Ավտրալիայի քաղցկեղի խորհուրդ)[74] գլխավորությամբ, ցույց տվեց, որ ավելի հաճախ ձեռնաշարժող տղամարդիկ ունեն շագանակագեղձի քաղցկեղի ձևավորման ավելի ցածր հավանականություն։ 2008 թվականի մի հետազոտություն եզրակացրեց, որ 20-40 տարեկան հասակում հաճախակի սերմնաժայթքումը կապված է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ավելի բարձր ռիսկի հետ, այն դեպքում, երբ 60-70 տարեկաններում՝ հաճախակի սերմնաժայթքումը կապված է ավելի ցածր ռիսկի հետ[75]։

1997 թվականին հրատարակված մի հետազոտություն հակադարձ կապ է ցույց տվել օրգազմի հաճախության և պսակային զարկերակային հիվանդությունից մահվան միջև, չնայած որ հայտնի է, որ սեռական հարաբերությունը կարող է հրահրել միոկարդի իշեմիան և միոկարդի ինֆարկտը[76]։

2008 թվականին Թավրիզի բժշկական համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ սերմնաժայթքումը մեղմում է այտուցված քթային արյունատար անոթների վիճակը՝ ազատելով օդային անցուղիները և հեշտացնելով շնչառությունը։ Մեխանիզմն իրականանում է սիմպատիկ նյարդային համակարգի գրգռման հետևանքով, իսկ ազդեցությունը երկարատև է[77]։

Սեռական կլիմաքսը իր հետ բերում է ռելաքսացիա և բավարարված վիճակ, որը հաճախ հաջորդում է թմրածությամբ և քնով[78][79][80]։

Որոշ մասնագետներ կարծում են, որ մաստուրբացիան նման է սրտանոթային մարմնամարզությանը[81]։ Ընդհանուր առմամբ, սեքսը որոշակիորեն մեծացնում է էներգիայի սպառումը[82][83]։

ՌիսկերԽմբագրել

Ձեռնաշարժության ժամանակ հաճույքը ուժեղացնելու համար մարդիկ կարող են անալ անցքի կամ հեշտոցի մեջ մտցնել տարբեր առարկաներ, որոնք կարող են խցանել ուղիները։ Այս խնդիրը հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։ Օրինակ՝ գերմանիայի հիվանդանոցներից մեկը այցելել է մի կին, որի միզապարկում երկու մատիտ էր խրված․ այդ մատիտները նա մտցրել էր ձեռնաշարժության ժամանակ[84]։

Սեռական ակտի կամ մաստուրբացիայի ժամանակ ուժեղ վնասված առնանդամը հազվադեպ կարող է կոտրվել[85][86][87] կամ կարող է զարգանալ Պեյրոնիի հիվանդություն[88]։ Ֆիմոզը հիվանդություն է, որի ժամանակ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել գլխիկից[89]։ Այս դեպքերում ձեռնաշարությունը կարող է խնդրահարույց լինել։

Տղամարդկանց շատ փոքր տոկոսի մոտ առկա է հետօրգազմային հիվանդության ախտանիշ, որը սերմնաժայթքումից հետո կարող է ամբողջ մարմնում ուժեղ մկանային ցավեր և այլ ախտանիշներ առաջացնել։ Այս ախտանիշները կարող են պահպանվել մինչև մեկ շաբաթ[90][91][92]։ Որոշ բժիշկներ ենթադրում են, որ հետօրգազմային հիվանդության ախտանիշի հանդիպման հաճախականությունը բնակչության շրջանում կարող է ավելի մեծ լինել, քան գրականության մեջ առկա տվյալներն են[93] և որ հիվանդության շատ դեպքեր մնում են առանց ախտորոշման[94]։

Կոմպուլսիվ ձեռնաշարժումը կամ կոմպուլսի վարքի այլ դրսևորումները կարող են խոսել զգացմունքային խնդրի առկայության մասին, որով պետք է զբաղվի հոգեկան առողջության մասնագետը[95]։ Ինչպես ցանկացած «նյարդային սովորության» դեպքում է, ավելի օգտակար է հասկանալ կոմպուլսիվ վարքի պատճառը, ոչ թե փորձել ճնշել մաստուրբացիան[96]։

Մարդու հիվանդությունների պատմության, տարիքին անհամապատասխան սեռական գիտելիքի, սեռականացված խաղերի կամ գայթակղիչ վարքի գործոնների հետ միաժամանակ, չափից դուրս հաճախ իրականացվող ձեռնաշարժությունը կարող է խոսել սեռական ոտնձգության առկայության մասին[97][98]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Robinson Jennifer (մարտի 4, 2010)։ «Masturbation – Is Masturbation Normal or Harmful? Who Masturbates? Why Do People Masturbate?»։ WebMD։ Վերցված է օգոստոսի 17, 2011 
  2. 2,0 2,1 The SAGE Encyclopedia of Psychology and Gender։ SAGE։ 2017։ էջ 1123։ ISBN 1483384276։ «Masturbation is the act of touching or otherwise stimulating one's own body, particularly one's genitals, for the purpose of sexual pleasure and/or orgasm. The term is most commonly used to describe solitary masturbation, in which people provide themselves with sexual stimulation while they are physically alone. Mutual masturbation is when two or more people manually stimulate their own body or each other's bodies.» 
  3. 3,0 3,1 The Psychology of Human Sexuality։ John Wiley & Sons։ 2017։ էջ 402։ ISBN 1119164702։ «Masturbation refers to all solo forms of self-stimulation focusing on the genitals. Masturbation practices vary widely depending upon the individual's body and personal preferences. For instance, masturbation among women may involve manipulation of the clitoris and labia, stimulation of the breasts, or vaginal penetration with a sex toy. [...] Among men, masturbation most frequently involves using one or both hands to stimulate the penis. Of course, men sometimes utilize sex toys too (e.g., masturbation sleeves, butt-plugs, etc.).» 
  4. 4,0 4,1 Sexuality Education Theory And Practice։ Jones & Bartlett Publishers։ 2013։ էջ 151։ ISBN 1449649289 
  5. Nursing & Health Survival Guide: Health Promotion։ Routledge։ 2014։ էջ 52։ ISBN 1317906179 
  6. Coleman Eli (2012) [2002]։ Bockting Walter O., Coleman Eli, eds.։ Masturbation as a Means of Achieving Sexual Health։ New York: Routledge, Taylor & Francis Group։ էջ 7։ ISBN 978-0-7890-2047-5։ OCLC 50913590։ «Despite the scientific evidence indicating that masturbation is generally a normal variant of sexual expression and that it does not seem to have a causal relationship with sexual pathology, negative attitudes about masturbation persist and it remains stigmatized.» 
  7. Messer Drew C., Walker C. Eugene (դեկտեմբերի 6, 2012)։ «Masturbation»։ in Ollendick Thomas H., Schroeder Carolyn S.։ Encyclopedia of Clinical Child and Pediatric Psychology։ Boston, MA: Springer Science & Business Media։ էջ 359։ ISBN 978-1-4615-0107-7։ OCLC 913623298  Note: Messer's and Walker's article cannot be protected by copyright.
  8. Hallikeri Vinay R., Gouda Hareesh S., Aramani Sunil C., Vijaykumar A.G., Ajaykumar T.S. (July–December 2010)։ «MASTURBATION—AN OVERVIEW»։ Journal of Forensic Medicine and Toxicology 27 (2): 46–49։ ISSN 0971-1929։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 21, 2016-ին։ «Today, masturbatory act is considered as a healthy practice when done in private and an offence if done in the public in most of the countries.» 
  9. Bagemihl Bruce (1999)։ Biological Exuberance: Animal Homosexuality and Natural Diversity։ St. Martin's Press։ ISBN 978-0-312-19239-6։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015 
  10. Poiani Aldo (օգոստոսի 19, 2010)։ Animal Homosexuality: A Biosocial Perspective։ Cambridge University Press։ էջեր 232–235, 394։ ISBN 978-1-139-49038-2 
  11. «Breeding Soundness Examination of the Stallion»։ Petplace.com։ 2014-12-10։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2011-ին։ Վերցված է մայիսի 29, 2011 
  12. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - օնանականություն»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  13. «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - ձեռնաշարժութիւն»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  14. Dally Peter (1975)։ The Fantasy Factor։ George Weidenfeld and Nicolson Limited։ էջ 135։ ISBN 978-0-297-76945-3 
  15. OED, s.v. masturbation(subscription required)
  16. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ժաժ տալ»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  17. «Go Ask Alice!: "Cock-stuffing"»։ goaskalice.columbia.edu։ փետրվարի 18, 2005։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 19, 2005-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2019 
  18. Various authors (ապրիլի 21, 2006)։ «Urethral Sound»։ Body Modification Ezine։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  19. McPartlin Daniel, Klausner Adam P., Berry Tristan T., Mulcahy Maurice (սեպտեմբերի 9, 2005)։ «Case report: A foreign body in the urethra»։ International Journal of Surgery Case Reports 4 (11): 1052–4։ PMC 3825963։ PMID 24055017։ doi:10.1016/j.ijscr.2013.07.017 
  20. «Sex Editorials»։ մարտի 16, 2004։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2012-ին։ Վերցված է հունվարի 15, 2012  "The Stop-And-Go Masturbation Technique for Men and Women"
  21. Woods Margo։ «Masturbation, Tantra and Self-love»։ Վերցված է օգոստոսի 27, 2014 
  22. Saleh Naveed։ «Hitting the P-Spot»։ Psychology Today (անգլերեն) 
  23. 23,0 23,1 Rosenthal Martha (2012)։ Human Sexuality: From Cells to Society։ Cengage Learning։ էջեր 133–135։ ISBN 978-0618755714։ Վերցված է մայիսի 18, 2014 
  24. Ladas AK, Whipple, B, Perry, JD (1982)։ The G spot and other discoveries about human sexuality։ New York: Holt, Rinehart, and Winston։ ISBN 978-0440130406 
  25. Sinclair Intimacy Institute։ «Discovery: Health»։ Արխիվացված է օրիգինալից 2002-06-13-ին 
  26. Kinsey Confidential։ «Prone masturbation a threat?»։ Indiana Daily Student։ Վերցված է մարտի 30, 2017 
  27. Keesling Barbara (November 1999)։ «Beyond Orgasmatron»։ Psychology Today։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  28. Ellis, Havelock (1927), Studies in the Psychology of Sex (3rd edition), Volume I,; Auto-Eroticism: A Study of the Spontaneous Manifestations of the Sexual Impulse; section I; "The Sewing-machine and the Bicycle:" quotes one Pouillet as saying "it is a well-recognized fact that to work a sewing-machine with the body in a certain position produces sexual excitement leading to the orgasm. The occurrence of the orgasm is indicated to the observer by the machine being worked for a few seconds with uncontrollable rapidity. This sound is said to be frequently heard in large French workrooms, and it is part of the duty of the superintendents of the rooms to make the girls sit properly." Studies in the Psychology of Sex, v. I, by Havelock Ellis Գուտենբերգ նախագծի կայքում
  29. «The Kinsey Institute - Kinsey Study Data [Research Program]»։ kinseyinstitute.org։ մարտի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից մարտի 6, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2019 
  30. Koedt Anne (1970)։ «The Myth of the Vaginal Orgasm»։ Chicago Women's Liberation Union։ Վերցված է նոյեմբերի 18, 2010 
  31. Shuman Tracy (February 2006)։ «Your Guide to Masturbation»։ WebMD, Inc./The Cleveland Clinic Department of Obstetrics and Gynecology։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  32. Knowles Jon (November 2002)։ «Masturbation — From Stigma to Sexual Health»։ Katharine Dexter McCormick Library/Planned Parenthood Federation of America, Inc.։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  33. See here and pages 47–49 for views on what constitutes virginity loss and therefore sexual intercourse or other sexual activity; source discusses how gay and lesbian individuals define virginity loss, and how the majority of researchers and heterosexuals define virginity loss/"technical virginity" by whether or not a person has engaged in penile-vaginal sex. Laura M. Carpenter (2005)։ Virginity Lost: An Intimate Portrait of First Sexual Experiences։ NYU Press։ էջեր 295 pages։ ISBN 978-0-8147-1652-6։ Վերցված է հոկտեմբերի 9, 2011 
  34. Bryan Strong, Christine DeVault, Theodore F. Cohen (2010)։ The Marriage and Family Experience: Intimate Relationship in a Changing Society։ Cengage Learning։ էջ 186։ ISBN 978-0-534-62425-5։ Վերցված է հոկտեմբերի 8, 2011։ «Most people agree that we maintain virginity as long as we refrain from sexual (vaginal) intercourse. ...But occasionally we hear people speak of 'technical virginity' … Other research, especially research looking into virginity loss, reports that 35% of virgins, defined as people who have never engaged in vaginal intercourse, have nonetheless engaged in one or more other forms of heterosexual activity (e.g. oral sex, anal sex, or mutual masturbation). … Data indicate that 'a very significant proportion of teens ha[ve] had experience with oral sex, even if they haven't had sexual intercourse, and may think of themselves as virgins'.» 
  35. «Mutual Masturbation»։ հունիսի 12, 2006։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 7, 2010  — A biographical collection of data for a sociological repository on the topic of mutual masturbating to study changes on the activity over time.
  36. Heiby Elaine, Becker James D. (April 1980)։ «Effect of filmed modeling on the self-reported frequency of masturbation»։ Arch. Sex. Behav. 9 (2): 115–21։ PMID 7396686։ doi:10.1007/BF01542263 
  37. 37,0 37,1 De Alwis AC, Senaratne AM, De Silva SM, Rodrigo VS (September 2006)։ «Bladder calculus presenting as excessive masturbation»։ Ceylon Med. J. 51 (3): 121–2։ PMID 17315592։ doi:10.4038/cmj.v51i3.1258 
  38. Ozmen Mine, Erdogan Ayten, Duvenci Sirin, Ozyurt Emin, Ozkara Cigdem (2004)։ «Excessive masturbation after epilepsy surgery»։ Epilepsy & Behavior 5 (1): 133–136։ ISSN 1525-5050։ PMID 14751219։ doi:10.1016/j.yebeh.2003.10.009 
  39. Lopez-Meza Elmer, Corona-Vasquez Teresa, Ruano-Calderon Luis A., Ramirez-Bermudez Jesus (2005)։ «Severe impulsiveness as the primary manifestation of multiple sclerosis in a young female»։ Psychiatry and Clinical Neurosciences 59 (6): 739–742։ ISSN 1323-1316։ PMID 16401253։ doi:10.1111/j.1440-1819.2005.01446.x 
  40. «The Kinsey Institute - Kinsey Study Data [Research Program]»։ kinseyinstitute.org։ 6 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2011-ին։ Վերցված է 11 October 2019 
  41. 41,0 41,1 Gerressu Makeda, Mercer Catherine H., Graham Cynthia A., Wellings Kaye, Johnson Anne M. (2007-02-27)։ «Prevalence of Masturbation and Associated Factors in a British National Probability Survey»։ Archives of Sexual Behavior 37 (2): 266–278։ ISSN 0004-0002։ PMID 17333329։ doi:10.1007/s10508-006-9123-6 
  42. Brown, MD George R.։ «Overview of Sexuality»։ Merck Manuals Consumer Version։ Արխիվացված է օրիգինալից 20 February 2015-ին։ Վերցված է 26 July 2015 
  43. Slap, MD Gail B., Cataldo, RN, Ed.D. Laura Jean (7 June 2011)։ «Masturbation»։ in Longe Jacqueline L.։ The Gale Encyclopedia of Children's Health: Infancy Through Adolescence 4 (Second ed.)։ Detroit, Mich.: Cengage Gale։ էջ 1404։ ISBN 978-1-4144-8641-3։ OCLC 712621295 
  44. Messer Drew C., Walker C. Eugene (6 December 2012) [2003]։ «Masturbation»։ in Ollendick Thomas H., Schroeder Carolyn S.։ Encyclopedia of Clinical Child and Pediatric Psychology։ Boston, MA: Springer Science & Business Media։ էջ 359։ ISBN 978-1-4615-0107-7։ OCLC 913623298  Note: Messer's and Walker's article cannot be protected by copyright.
  45. Hansen J.K., Balslev T. (November 2009) [2008]։ «Hand activities in infantile masturbation: a video analysis of 13 cases»։ European Journal of Paediatric Neurology 13 (6): 508–10։ ISSN 1090-3798։ PMID 19010071։ doi:10.1016/j.ejpn.2008.10.007։ «Infantile masturbation is considered a variant of normal behaviour.» 
  46. Yule William (2000)։ «2.5.1.1 Developmental psychology through infancy, childhood, and adolescence»։ in Gelder Michael G., López-Ibor Juan J., Andreasen Nancy։ New Oxford textbook of psychiatry։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-852818-0։ OCLC 45697867 
  47. Giorgi Giorgio, Siccardi Marco (September 1996)։ «Ultrasonographic observation of a female fetus' sexual behavior in utero»։ Am. J. Obstet. Gynecol. 175 (3 Pt 1): 753։ PMID 8828451։ doi:10.1053/ob.1996.v175.aob17503a10 
  48. Heilborn Maria Luiza, Cabral Cristiane S. (2006)։ «Sexual practices in youth: analysis of lifetime sexual trajectory and last sexual intercourse»։ Cadernos de Saúde Pública 22 (7): 1471–1481։ ISSN 0102-311X։ PMID 16791346։ doi:10.1590/s0102-311x2006000700011 
  49. Menon Anuradha, McAllister-Williams R. Hamish, Watson Stuart (2005-10-04)։ «Increased libido associated with quetiapine»։ Journal of Psychopharmacology 20 (1): 125–127։ ISSN 0269-8811։ PMID 16354735։ doi:10.1177/0269881106059732 
  50. Burleson Mary H, Trevathan Wenda R, Gregory W.Larry (2002)։ «Sexual behavior in lesbian and heterosexual women: relations with menstrual cycle phase and partner availability»։ Psychoneuroendocrinology 27 (4): 489–503։ ISSN 0306-4530։ PMID 11912001։ doi:10.1016/s0306-4530(01)00066-x 
  51. Coon Dennis, Mitterer John O. (1 January 2014)։ Psychology: Modules for Active Learning։ Cengage Learning։ էջ 406։ ISBN 978-1-305-16173-3 
  52. Coon Dennis, Mitterer John O., Martini Tanya S. (5 December 2016)։ Psychology: Modules for Active Learning։ Cengage Learning։ էջ 407։ ISBN 978-1-337-51708-9 
  53. Planned Parenthood Federation of America (March 2003)։ «Masturbation: From myth to sexual health»։ Contemporary Sexuality 37 (3): v։ ISSN 1094-5725։ OCLC 37229308։ «Finally, the American medical community pronounced masturbation as normal in 1972 American Medical Association publication, Human Sexuality (Rowan, 2000).» 
  54. McKinley Health Center (2 April 2008)։ «Masturbation: Questions and Answers»։ University of Illinois at Urbana-Champaign։ Արխիվացված է օրիգինալից 28 December 2015-ին։ Վերցված է 9 June 2017 
  55. Strassberg Donald S., Mackaronis Julia E., Perelman Michael A. (2015)։ «Sexual dysfunctions»։ in Blaney Paul H., Krueger Robert F., Millon Theodore։ Oxford textbook of psychopathology (Third ed.)։ NY: Oxford University Press։ էջեր 441–442։ ISBN 978-0-19-981177-9։ OCLC 879552995 
  56. Porter Robert S., Kaplan Justin L., eds. (2011)։ «Chapter 165. Sexuality and Sexual Disorders»։ The Merck Manual of Diagnosis & Therapy (19th ed.)։ Whitehouse Station, NJ: Merck Sharp & Dohme Corp., A Subsidiary of Merck & Co., Inc.։ ISBN 978-0-911910-19-3։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին։ Վերցված է 2021-07-31 
  57. Patton Michael S. (June 1985)։ «Masturbation from Judaism to Victorianism»։ Journal of Religion and Health 24 (2): 133–146։ ISSN 0022-4197։ PMID 24306073։ doi:10.1007/BF01532257։ «Social change in attitudes toward masturbation has occurred at the professional level only since 1960 and at the popular level since 1970. [133] ... onanism and masturbation erroneously became synonymous... [134] ... there is no legislation in the Bible pertaining to masturbation. [135]» 
  58. Boulware Jack (9 May 2000)։ «Sex educator says most people masturbate»։ Salon.com։ Վերցված է 27 August 2014  apud «Masturbation: Current medical opinions»։ Ontario Consultants on Religious Tolerance։ Վերցված է 27 August 2014 
  59. Szasz Thomas S. (1974) [1973]։ «Sex»։ The Second Sin։ London: Routledge & Kegan Paul Ltd։ էջ 10։ ISBN 978-0-7100-7757-8։ Վերցված է 30 June 2011։ «Masturbation: the primary sexual activity of mankind. In the nineteenth century it was a disease; in the twentieth, it's a cure.» 
  60. Shpancer Noah (29 September 2010)։ «The Masturbation Gap. The pained history of self pleasure»։ Psychology Today։ Վերցված է 27 June 2013։ «The publication of Kinsey's and Masters and Johnson's research revealed that masturbation was both common and harmless. Many studies have since confirmed this basic truth, revealing in addition that masturbation is neither a substitute for "real" sex nor a facilitator of risky sex.» 
  61. Coon Dennis, Mitterer John O. (2014)։ «11. Gender and Sexuality»։ Introduction to Psychology: Gateways to Mind and Behavior (14 ed.)։ Cengage Learning։ էջ 363։ ISBN 978-1-305-54500-7։ «Is there any way that masturbation can cause harm? Seventy years ago, a child might have been told that masturbation would cause insanity, acne, sterility, or other such nonsense. "Self-abuse," as it was then called, has enjoyed a long and unfortunate history of religious and medical disapproval (Caroll, 2013). The modern view is that masturbation is a normal sexual behavior (Hogarth & Ingham, 2009). Enlightened parents are well aware of this fact. Still, many children are punished or made to feel guilty for touching their genitals. This is unfortunate because masturbation itself is harmless. Typically, its only negative effects are feelings of fear, guilt, or anxiety that arise from learning to think of masturbation as "bad" or "wrong." In an age when people are urged to practice "safer sex," masturbation remains the safest sex of all.» 
  62. Sigel Lisa Z. (Summer 2004)։ «Masturbation: The History of the Great Terror by Jean Stengers; Ann Van Neck; Kathryn Hoffmann»։ Journal of Social History 37 (4): 1065–1066։ ISSN 0022-4529։ JSTOR 3790078։ doi:10.1353/jsh.2004.0065։ «Stengers and Van Neck follow the illness to its fairly abrupt demise; they liken the shift to finally seeing the emperor without clothes as doctors began to doubt masturbation as a cause of illness at the turn of the twentieth century. Once doubt set in, scientists began to accumulate statistics about the practice, finding that a large minority and then a large majority of people masturbated. The implications were clear: if most people masturbated and did not experience insanity, debility, and early death, then masturbation could not be held accountable to the etiology that had been assigned it. Masturbation quickly lost its hold over the medical community, and parents followed in making masturbation an ordinary part of first childhood and then human sexuality.» 
  63. Wood Kate (March 2005)։ «Masturbation as a Means of Achieving Sexual Health by Walter Bockting; Eli Coleman»։ Culture, Health & Sexuality 7 (2): 182–184։ ISSN 1369-1058։ JSTOR 4005453։ «In the collection's introductory chapter, Eli Coleman describes how Kinsey's research half a century ago was the first in a series of studies to challenge widely prevalent cultural myths relating to the 'harmful' effects of masturbation, revealing the practice to be both common and non-pathological. Subsequent research, outlined by Coleman in this chapter, has shown masturbation to be linked to healthy sexual development, sexual well-being in relationships, self-esteem and bodily integrity (an important sexual right). As such, the promotion and de-stigmatization of the practice continue to be important strategies within sexology for the achievement of healthy sexual development and well-being.

    The collection concludes with two surveys among US college students. The first of these was based on limited quantitative questions relating to masturbation. The findings suggest that masturbation is not a substitute for sexual intercourse, as has often been posited, but is associated with increased sexual interest and greater number of partners. The second of these surveys asks whether masturbation could be useful in treating low sexual desire, by examining the relationship between masturbation, libido and sexual fantasy.»
     
  64. George R. Brown, MD (July 2019)։ «Overview of Sexuality»։ Merck Manuals Professional Version։ Արխիվացված է օրիգինալից 24 December 2015-ին։ Վերցված է 4 March 2020 
  65. Ferguson Sian (27 January 2020)։ Litner Jennifer, ed.։ «Is ‘Masturbation Addiction’ Possible?»։ Healthline։ Վերցված է 11 June 2021 
  66. «Is Masturbation Good For You?»։ www.plannedparenthood.org (անգլերեն)։ Վերցված է 2019-04-28 
  67. Datta Parul (2007)։ Pediatric Nursing։ Jaypee Brothers Medical Publishers։ էջ 189։ ISBN 978-81-8061-970-0։ Վերցված է 27 August 2011 
  68. Shuman Tracy (February 2006)։ «Your Guide to Masturbation»։ WebMD, Inc./The Cleveland Clinic Department of Obstetrics and Gynecology։ Վերցված է 29 July 2006 
  69. Knowles Jon (November 2002)։ «Masturbation — From Stigma to Sexual Health»։ Katharine Dexter McCormick Library/Planned Parenthood Federation of America, Inc.։ Վերցված է 29 July 2006 
  70. The Editors of Encyclopaedia Britannica (9 January 2014)։ «Masturbation»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 11 September 2019 
  71. Gebhard Paul Henry։ «human sexual activity - Definition, Types, Examples, & Facts»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 11 July 2020 
  72. 72,0 72,1 Daniels Chris, Levatter Jes (19 April 2007)։ «Masturbation key to healthy, functional sexual relationships»։ The Badger Herald, Daily campus newspaper։ Madison, Wisconsin, USA: Badger Herald, Inc.։ Վերցված է 1 July 2007 
  73. Wells Ken R.։ «Masturbation Information on Healthline»։ Healthline.com։ Արխիվացված է օրիգինալից 30 April 2013-ին։ Վերցված է 17 August 2011 
  74. Giles G.G., Severi G., English D.R., McCredie M.R.E., Borland R., Boyle P., Hopper J.L. (23 July 2003)։ «Sexual factors and prostate cancer»։ BJU International (Wiley) 92 (3): 211–216։ ISSN 1464-4096։ PMID 12887469։ doi:10.1046/j.1464-410x.2003.04319.x 
  75. Dimitropoulou Polyxeni, Easton Douglas, Pocock Richard, Dearnaley David P., Guy Michelle, Edwards Steven, O'Brien Lynne, Hall Amanda, Wilkinson Rosemary, Eeles Rosalind, Muir Kenneth R., Lophatananon Artitaya (11 November 2008)։ «Sexual activity and prostate cancer risk in men diagnosed at a younger age»։ BJU International 103 (2): 178–185։ PMID 19016689։ doi:10.1111/j.1464-410X.2008.08030.x 
  76. Smith George Davey, Frankel Stephen, Yarnell John (1997-12-20)։ «Sex and death: are they related? Findings from the Caerphilly cohort study»։ BMJ 315 (7123): 1641–1644։ ISSN 0959-8138։ PMC 2128033։ PMID 9448525։ doi:10.1136/bmj.315.7123.1641 
  77. Robson David (April 2008)։ «Masturbation could bring hay fever relief for men»։ New Scientist։ Վերցված է 30 August 2009 
  78. Sutherland Tammy (2015-06-08)։ «Six healthy reasons to masturbate»։ Best Health Magazine։ Reader's Digest Magazines (Canada)։ Վերցված է 4 July 2013։ «Just as people fall into a deep sleep after sex with a partner, because blood pressure is lowered and relaxation is increased through the release of endorphins, masturbation is a good sleeping pill," says Golden. "It is relied on by many as a nightly occurrence.» 
  79. Doheny Kathleen, Katz Marina։ «Five Things You Didn't Know About Masturbation»։ WebMD։ Արխիվացված է օրիգինալից 15 May 2013-ին։ Վերցված է 4 July 2013։ «Masturbation can help you relax.» 
  80. Wenner Melinda (2006)։ «Why do guys get sleepy after sex?»։ NYU Journalism (New York University)։ Վերցված է 4 July 2013։ «The bottom line is this: there are many potential biochemical and evolutionary reasons for post-sex sleepiness, some direct and some indirect» 
  81. Graber Benjamin, Balogh Scott, Fitzpatrick Denis, Hendricks Shelton (June 1991)։ «Cardiovascular changes associated with sexual arousal and orgasm in men»։ Sexual Abuse 4 (2): 151–165։ ISSN 1079-0632։ doi:10.1007/BF00851611 
  82. Redmon Kevin Charles (1 February 2013)։ «Bad news: Sex doesn't burn that many calories»։ Salon.com։ Վերցված է 27 August 2014 
  83. Casazza Krista (31 January 2013)։ «Myths, Presumptions, and Facts about Obesity»։ N. Engl. J. Med. 368 (5): 446–454։ PMC 3606061։ PMID 23363498։ doi:10.1056/NEJMsa1208051 
  84. Wegner HE, Franke M, Schick V. (May 1997)։ «Endoscopic removal of intravesical pencils using percutaneous nephrolithotomy sheath and forceps»։ Journal of Urology 157 (5): 1842։ PMID 9112540։ doi:10.1016/s0022-5347(01)64878-x 
  85. Santucci Richard A. (2018-06-06)։ «Penile Fracture and Trauma: Background, History of the Procedure, Epidemiology»։ Medscape Reference։ Վերցված է 2018-10-28 
  86. El Atat R., Sfaxi M., Benslama R., Amine D., Ayed M., Mouelli B., Chebil M., Zmerli S. (Jan 2008)։ «Fracture of the penis: management and long-term results of surgical treatment. Experience in 300 cases»։ Journal of Trauma 64 (1): 121–125։ ISSN 0022-5282։ PMID 18188109։ doi:10.1097/TA.0b013e31803428b3 
  87. Asgari S., Roshani A., Falahatkar S., Mokhtari G., Pourreza F. (2007)։ «MP-21.01: Report on the early and late complications of 169 penile fractures»։ Urology 70 (3): 160–161։ doi:10.1016/j.urology.2007.06.119 
  88. «Peyronie's disease: current management»։ Am. Fam. Physician 60 (2): 549–52, 554։ August 1999։ PMID 10465229 
  89. Nørby Bettina, Frimodt-Møller Poul Christian (2015-04-29)։ «article on Foreskin contraction (phimosis)»։ Netdoctor.co.uk։ Վերցված է 29 May 2011 
  90. Handbook of Sexual Dysfunction։ Taylor & Francis։ 2005։ ISBN 978-0-8247-5826-4 
  91. Wylie KR, ed. (2015)։ ABC of Sexual Health։ John Wiley & Sons։ էջ 75։ ISBN 978-1-118-66556-5։ Վերցված է 21 October 2015 
  92. «Postorgasmic illness syndrome»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD)։ National Institutes of Health։ 2015։ Վերցված է 30 July 2015 
  93. «Postorgasm illness syndrome--a spectrum of illnesses»։ J. Sex. Med. 7 (5): 1976–81։ May 2010։ PMID 20214722։ doi:10.1111/j.1743-6109.2010.01707.x 
  94. McMahon CG (October 2014)։ «Post-Orgasmic Illness Syndrome»։ 16th World Meeting on Sexual Medicine 
  95. Office of Health Education։ «Masturbation»։ University of Pennsylvania։ Արխիվացված է օրիգինալից 20 August 2010-ին։ Վերցված է 29 May 2011 
  96. Children's Medical Office of North Andover, P.C.։ «Masturbation in Early Childhood»։ Chmed.com։ Վերցված է 29 May 2011 
  97. Myers John E. B. (2005)։ Myers on Evidence in Child, Domestic and Elder Abuse Cases, Volume 1։ Aspen Publishers։ էջ 385։ ISBN 978-0-7355-5668-3։ Վերցված է 27 August 2011։ «Jon Conte and his colleagues were interested to learn what factors are important to mental health professionals who regularly evaluate children for sexual abuse. The evaluators were asked to rank the importance of forty-one indicators of sexual abuse. The following indicators were thought important by more than ninety percent of evaluators: medical evidence of abuse, age-inappropriate sexual knowledge, sexualized play during the interview, precocious or seductive behavior, excessive masturbation, child's description is consistent over time, child's description reveals pressure or coercion.» 
  98. Coulborn Faller Kathleen (2003)։ Understanding and Assessing Child Sexual Maltreatment։ Sage Publications։ էջ 39։ ISBN 978-0-7619-1996-4։ Վերցված է 27 August 2011։ «Six different types of sexual behavior that signal possible sexual abuse will be described in this section: (a) excessive masturbation, (b) sexual interaction with peers, (c) sexual aggression toward younger or more naive children, (d) sexual accosting of older people or adults, (e) seductive behavior, and (f) promiscuity.» 

Արտաքին հղումներԽմբագրել