Միզուկ (urethra), խողովակաձև օրգան, որով մեզն արտահոսում է միզապարկից։

Միզուկ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասմիզամուղ համակարգի օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էՄիզային համակարգ և ստորին միզային ուղի
Զարկերակստորին միզապարկային զարկերակ
Ավշային հանգույցներքին զստային ավշահանգույց
Լիմֆատիկ դրենաժներքին զստային ավշահանգույց
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
urethra development?
Միանում էՄիզապարկ
MeSHA05.360.444.492.726 և A05.810.876
Foundational Model of Anatomy19667
Terminologia Anatomica 98A08.4.01.001F և A08.5.01.001M
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան
 Urethra Վիքիպահեստում

Տղամարդու միզուկի երկարությունը 18-22 սմ է, սկսվում է միզապարկի հատակին գտնվող միզուկի ներքին բացվածքով և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Միզուկով արտահոսում է նաև սերմնահեղուկը։ Տարբերում են՝ միզուկի շագանակային, թաղանթային և սպունգային հատվածներ։ Շագանակայինը ամենալայն հատվածն է, որի մեջ բացվում են սերմնացայտ և շագանակագեղձի ծորանները։ Կանանց միզուկի երկարությունը 3 սմ է, սկսվում է միզապարկից ու բացվում հեշտոցի նախադռան մեջ։ Միզապարկի մոտմիզուկն ունի օղակաձև հարթ մկանաթելերից կազմված ներքին սեղմիչ (սֆինկտեր), որը կծկվելով արգելում է մեզի արտահոսը։ Գործում է անկախ մարդու կամքից, միզապարկը բավականաչափ մեզով լցվելիս, դրա պատերում գտնվող նյարդային վերջույթները գրգռվում են, առաջացնում ռեֆլեկտոր կծկումներ, սեղմիչի թուլացում և մեզի արտահոս։ Միզուկի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ շարակցաթաղանթային, արտաքին՝ մկանային։ Միզուկի բորբոքային պրոցեսները կարող են առաջացնել սպիական նեղացում։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 534  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզուկ» հոդվածին։