Ամոթույք
Ամոթույք, վուլվա, կնոջ արտաքին սեռական օրգանները։ Դրանք են՝ ցայլքը՝ որովայնի առաջային պատի ստորին հատվածը, որի մաշկը ծածկված է մազերով, սեռական մեծ շուրթերը, որոնք գոյանում են մաշկային 2 ծալքերով և պարունակում են շարակցական հյուսվածք, սեռական փոքր շուրթերը, որոնք տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր։
Ամոթույք | |
---|---|
![]() | |
Ենթադաս | pudendum?[1] և Մարդու վերարտադրողական համակարգ |
Մասն է | Իգական սեռական համակարգ և Միզային համակարգ |
Կազմված է | ցայլք, ծլիկ, ամոթաշրթեր և pudendal cleft? |
Զարկերակ | internal pudendal artery? |
Երակ | internal pudendal veins? |
Ավշային հանգույց | Superficial inguinal lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Superficial inguinal lymph nodes? |
Նյարդայնացած | pudendal nerve? |
MeSH | A05.360.319.887 |
Foundational Model of Anatomy | 20462[1] |
Terminologia Anatomica 98 | A09.2.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
![]() |

1 — ծլիկի թլիպ;
2 — ծլիկ;
3 — սեռական փոքր շուրթեր;
4 — կուսաթաղանթ;
5 — սեռական մեծ շուրթեր;
6 — նախադուռ;
7 — հետանցք;
8 — ցայլք
Փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով գոյանում է հեշտոցի նախադուռը։ Վերջինիս վերին հատվածում գտնվում է ծլիկը, որը սեռական զգացողության օրգան է և համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին։ Ծլիկից ներքև գտնվում է միզուկի կլորացած եզրերով անցքը, դեպի հետ և ցած՝ հեշտոցի բացվածքը։ Կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռական փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը։ Նախադռան մեջ կան մանր ճարպագեղձեր։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |