Առնանդամի կոտրվածք, առնանդամի մեկ կամ երկու սպիտակուցային թաղանթների պատռվածքն է, որոնք հանդիսանում են առնանդամի խորշիկավոր մարմինը պատող ֆիբրոզ ծածկ։ Սա առաջանում է էրեկցված առնանդամի վրա կտրուկ բութ ուժի ազդեցությամբ, սովորաբար հեշտոցային ներհրման ժամանակ, կամ անալ սեքսի և ագրեսիվ մաստուրբացիայի դեպքում[1]։ Առնանդամի կոտրվածքի ժամանակ, երբեմն նաև մասնակիորեն կամ ամբողջովին պատռվում է միզուկը, կամ վնասվում են առնանդամի մեջքային նյարդերը, երակները և զարկերակները[2]։

Առնանդամի կոտրվածք
Առնանդամի կոտրվածք
Բժշկական մասնագիտությունՈւրոլոգիա
ՀՄԴ-9959.13 և 959.14
 Penis Lesion Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Երբ սեռական ակտի ժամանակ առնանդամը կոտրվում է, սովորաբար լսվում է բնորոշ խրթոց, այնուհետև առաջանում է ուժեղ ցավ, այտուցվածություն, էրեկցիան անմիջապես դադարում է և կարող է զարգանալ մաշկի տարբեր չափերի հեմատոմա[1][3]։

Պատճառներ խմբագրել

 
Մարդու առնանդամի լայնական կտրվածք

Առնանդամի կոտրվածքը համեմատաբար հազվադեպ հանդիպող բժշկական վիճակ է[4]։ Հեշտոցային և անալ սեքսը, ինչպես նաև ագրեսիվ մաստուրբացիան հանդիսանում են առնանդամի կոտրվածքի հիմնական պատճառները[1]։ 2014 թվականին Բրազիլիայի Կամպինաս քաղաքի երեք հիվանդանոցներում գրանցված շտապ դեպքերի և պատահարների հիման վրա կարելի է դատել, որ առնանդամի կոտրվածքի համար ամենավտանգավոր դիրքն է հանդիսանում երբ կինը վերևից է, իսկ ամենաանվտագնը միսիոներական դիրքն է։ Հետազոտությունը ենթադրել է, որ երբ սեռական հարաբերության ժամանակ ռեցիպիենտ զուգընկերը գտնվում է վերևում, նրանք սովորաբար չեն կարողանում վերահսկել շարժումները և չեն կարող ընդհատել շարժումը, երբ առնանդամը ենթարկվում է ոչ ճիշտ ներհրման։ Եվ հակառակը, երբ ռեցիպիենտ զուգընկերը վերահսկում է շարժումները, նա կարող է ընդհատել այն, երբ առնանդամի սխալ ներհրման հետևանքով նրա զուգընկերի մոտ առաջանա ցավ, ինչը կնվազեցնի առնանդամին հասցվող վնասը[4]։ Тaqaandan կոչվող պրակտիկայի կիրառումը տղամարդկանց դնում է առնանդամի կոտրվածքի մեծ ռիսկի տակ։ Տաքաանդանը, որը ծագում է Քրդական բառից, ինչը նշանակում է «ճտացնել», իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի ժամանակ տղամարդը ծռում է էրեկցված առնանդամի վերին հատվածը՝ միաժամանակ առնանդամի ցողունը պահելով անշարժ, մինչև չլսվի և չզգացվի բնորոշ ճտոցը։ Տաքաանդանը համարվում է անցավ և համեմատվում է մատերը ճտացնելու հետ, սակայն տաքաանդանի կիրառումը արևմտյան Իրանում մեծացրել է առնանդամի կոտրվածքով տղամարդկանց դիմելիությունը[5]։ Տաքաանդանը օգտագործվում է դետումեսցենցիայի (էրեկցիաի դադարեցման) հասնելու համար[6]։

Ախտորոշում խմբագրել

Տեսապատկերային հետազոտություններ խմբագրել

Դեպքերի մեծ մասում գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս տեսնել սպիտակուցային թաղանթի պատռվածքը (որպես նորմալ էխոգեն թաղանթում հիպոէխոգեն ընդահտում)։ 25 պացիենտ ներառող հետազոտության արդյունքում, Զարե Մեհրջարդին եկավ այն եզրակացության, որ գերձայնային հետազոտությունը չի կարող գտնել սպիտակուցային թաղանթի պատռվածքը, այն դեպքում, երբ այն տեղակայված է առնանդամի հիմքում։ Նրա հետազոտությունում մագնիսառեզոնանսային շերտագրությունը ճշգրտորեն ախտորոշել է պատռվածքների բոլոր դեպքերը (որպես նորմայում ցածր սիգնալ ունեցող թաղանթի ընդհատում՝ ինչպես T1-, այնպես էլ T2-ռեժիմներում)։ Նրանք եկան այն եզրակացության, որ գերձայնային հետազոտությունը պետք է օգտագործվի, որպես ախտորոշման առաջնային մեթոդ, իսկ ՄՌՇ-ն պետք է օգտագործվի, երբ սոնոգրաֆիայով չի երևում պատռվածք, սակայն կոտրվածքի կլինիկական նշանները առկա են։ Այդ նույն հետազոտությունում հեղինակները ստուգել են գերձայնային և մագնիսառեզոնանսային շերտագրության ճշգրտությունը կապված պատռվածքի (կոտրվածքի) տեղակայման հայտնաբերման հետ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տեղային վիրահատական բուժում։ Այս դեպքում ՄՌՇ-ն ավելի արդյունավետ էր քան գերձայնային հետազոտությունը, սակայն գերձայնային հետազոտությունով իրականացված տեղակայման ճշգրտումը կապված էր վիրահատական ավելի լավ արդյունքների հետ, այն դեպքերում, երբ պատռվածքը պարզ երևում էր գերձայնային հետազոտության պատկերում[7]։ Առնանդամի կոտրվածքի ախտորոշման մեջ գերձայնային հետազոտությունը չունի մրցակիցներ, այն առումով, որ այն համարվում է ոչ-ինվազիվ, էժան և ոչ-իոնիզացնող մեթոդ[8]։

Առնանդամի կոտրվածքը կարող է առաջանալ բութ հարվածից կամ ներթափանցող վնասվածքի հետևանքով, վերջինս շատ հազվադեպ է ախտորոշվում տեսապատկերային մեթոդներով, և գրեթե միշտ պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն։ Էրեկցված առնանդամի վնասվածքը առաջանում է սպիտակուցային թաղանթի ձգման կամ նեղացման հետևանքով, ինչը կարող է բերել մեկ կամ երկու խորշիկավոր մարմինների սեգմենտային պատռվածքի, ինչը և իրենից ներկայացնում է առնանդամի կոտրվածք[9]։

Առնանդամի գերձայնային հետազոտության ժամանակ սպիտակուցային թաղանթի վնասվածքը երևում է որպես էխոգեն գծի հիպոէխոգեն ընդհատում (Պատկեր 4)։ Փոքր, միջին կամ մեծ հեմատոմաները ցույց են տալիս պատռվածքի ծանրության աստիճանը։ Ներխորշիկային հեմատոմաները, երբեմն առանց սպիտակուցային թաղանթի պատռվածքի, կարող են առաջանալ, եթե կա սինուսոիդային տարածությունը և ենթաթաղանթային երակային հյուսակը պատող տրաբեկուլների հարթ մկանների վնասվածք[9]։

Առնանդամի կոտրվածքի դեպքերի 10-15%-ում կարող է լինել միզուկի զուգորդված վնասում։ Եթե միզուկի բացվածքում կա արյուն, ապա պետք է իրականացնել միզուկի կոնտրաստով հետազոտություն։ Այն դեպքում, երբ գերձայնային հետազոտության արդյունքները սպառիչ չեն, մագնիսառեզոնանսային շերտագորւթյունը կարող է օգնել ախտորոշման մեջ և բազմաթիվ հեղինակներ խորհուրդ են տալիս այն իրականացնել[9]։

Բուժում խմբագրել

Առնանդամի կոտրվածքը համարվում է բժշկական անհետաձգելի վիճակ, և բուժումը հիմնականում առնանդամի անհապաղ վիրահատական վերականգնումն է։ Բուժման ուշացումը կապված է բարդությունների հետ։ Ոչ վիրահատական բուժման մեթոդները դեպքերի 10-50%-ում բերում են բարդություններ առաջացման, ներառյալ՝ էրեկտիլ դիսֆունկիցա, առնանդամի մշտական ծռվածություն, միզուկի վնասվածք և ցավ սեռական հարաբերության ժամանակ, մինչդեռ վիրահատական եղանակով բուժված պացիենտների մոտ բարդությունների հաճախականությունը կազմում է 11%[1][10]։

Որոշ դեպքերում կարելի է իրականացնել ռետրոգրադ ուրեթրոգրամմա՝ ժխտելու համար միզուկի վնասվածքը[10]։

Իրավական խնդիրներ խմբագրել

Միացյալ Նահանգներում Դո վ․ Մո-ի դեպքը ստուգեց սեռական հարաբերության ժամանակ ծագած առնանդամի կոտրվածքի պատասխանատվությունը։ Դատարանը հրաժարվեց ընդունել որևէ մեկի մեղավորությունը՝ երկու մեծահասակների փոխհամաձայնեցված որոշման հիման վրա։ Այս գործով հայցվորը՝ կոտրված առնանդամով տղամարդը, բողոքել է, որ ամբաստանյալը ՝ իր նախկին ընկերուհին, պատճառել է իրեն վնասվածք, երբ սեռական հարաբերության ժամանակ գտնվում էր տղամարդու վերևում։ Դատարանը որոշում կայացրեց ի օգուտ ամբաստանյալի, քանզի ըստ դատարանի նրա կատարած գործողությունները ոչ օրինապես չմտածված էին, ոչ ել անխոհեմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Greenberg's Text-Atlas of Emergency Medicine. Lippincott Williams & Wilkins. 2004 թ․ նոյեմբերի 22. էջ 318. ISBN 978-0-7817-4586-4. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Haas CA, Brown SL, Spirnak JP (1999 թ․ ապրիլ). «Penile fracture and testicular rupture». World J Urol. 17 (2): 101–6. doi:10.1007/s003450050114. PMID 10367369.
  3. Stein DM, Santucci RA (2015 թ․ հուլիս). «An update on urotrauma». Current Opinion in Urology. 25 (4): 323–30. doi:10.1097/MOU.0000000000000184. PMID 26049876.
  4. 4,0 4,1 Reis, Leonardo O.; Cartapatti, Marcelo; Marmiroli, Rafael; Oliveira Júnior, Eduardo Jeronimo de; Saade, Ricardo Destro; Fregonesi, Adriano (2014). «Mechanisms Predisposing Penile Fracture and Long-Term Outcomes on Erectile and Voiding Functions». Advances in Urology. 2014: 1–4. doi:10.1155/2014/768158. PMC 4005103. PMID 24822062.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Nuzzo, Regina (2009 թ․ փետրվարի 9). «Preventing penile fractures and Peyronie's disease - latimes.com». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  6. Zargooshi J (2000 թ․ օգոստոս). «Penile fracture in Kermanshah, Iran: report of 172 cases». J. Urol. 164 (2): 364–6. doi:10.1016/s0022-5347(05)67361-2. PMID 10893586.
  7. Zare Mehrjardi, Mohammad; Darabi, Mohsen; Bagheri, Seyed Morteza; Kamali, Koosha; Bijan, Bijan (2017 թ․ հունիս). «The role of ultrasound (US) and magnetic resonance imaging (MRI) in penile fracture mapping for modified surgical repair». International Urology and Nephrology. 49 (6): 937–945. doi:10.1007/s11255-017-1550-x. ISSN 1573-2584. PMID 28258528.
  8. Napier, Donna (2018). «The role of ultrasound in the diagnosis of penile fracture». Sonography (անգլերեն). 0: 15–23. doi:10.1002/sono.12167. ISSN 2054-6750.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Originally copied from:
    Fernandes, Maitê Aline Vieira; Souza, Luis Ronan Marquez Ferreira de; Cartafina, Luciano Pousa (2018). «Ultrasound evaluation of the penis». Radiologia Brasileira. 51 (4): 257–261. doi:10.1590/0100-3984.2016.0152. ISSN 1678-7099. PMC 6124582. PMID 30202130.
    CC-BY license
  10. 10,0 10,1 Andrew B. Peitzman; Michael Rhodes; C. William Schwab; Donald M Yealy; Timothy C Fabian (2007 թ․ սեպտեմբերի 1). The trauma manual: trauma and acute care surgery. Lippincott Williams & Wilkins. էջեր 305–. ISBN 978-0-7817-6275-5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.

Այլ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնանդամի կոտրվածք» հոդվածին։