Միզապարկ
Միզապարկ (լատ.՝ vesica urinaria), որոշ անողնաշարավորների, ողնաշարավորների մեծամասնության և մարդու միզային օրգան, ուր հավաքվում է մեզը և պարբերաբար արտահոսում օրգանիզմից (տես Միզազատություն)։ Մարդու միզապարկի միջին տարողությունը 500 սմ³ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միջին գծով ցայլային համաճոնից ետ, շագանակագեղձից վեր, սերմնաբշտիկներից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռական ստոծանու վրա, արգանդից և հեշտոցից առաջ։ Միզապարկը ձվաձև է, ունի առաջային, ետին և կողմնային աջ ու ձախ երեսներ, գագաթ, մարմին, հատակ և վզիկ, որը դեպի վար աստիճանաբար նեղանում է ու շարունակվում որպես միզուկ։ Միզապարկի պատերը կազմված են երեք շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ցիստիտ), միզապարկի քարերը և պոլիպները։
Միզապարկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրգանի տիպ և class of anatomical entity? |
Ենթադաս | միզամուղ համակարգի օրգան, organ with organ cavity?[1] և particular anatomical entity? |
Մասն է | Միզային համակարգ և ստորին միզային ուղի |
Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
Լատիներեն անվանում | vesica urinaria |
Համակարգ | Միզային համակարգ |
Զարկերակ | Միզապարկային վերին զարկերակ Միզապարկային ստորին զարկերակ Պորտային զարկերակ Հեշտոցային զարկերակ |
Երակ | Միզապարկային երակային ցանց |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | urinary bladder development? |
Միանում է | միզածորան և Միզուկ |
MeSH | A05.810.161 |
Foundational Model of Anatomy | 15900 |
Terminologia Anatomica 98 | A08.3.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան, «Օտտո» գիտական հանրագիտարան, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/255.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 533)։ |