Մասնակից:Sona Paronyan/Ավազարկղ
Sona Paronyan/Ավազարկղ |
---|
Բուալեմ Բեսսաիխ (արաբ․՝ بوعلام بسايح, ֆր.՝ Boualem Bessaïh, ) ալժիրցի քաղաքային գործիչ, դիվանագետ և գիտնական: 1979- 1989 թվականներին նա մի քանի նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարությունում: Ալժիրի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների պրոֆեսոր[1]:
Կենսագրություն և կարիերա
խմբագրել1950-ականների կեսերից նա մասնակցել է Ազգային ազատագրական բանակում: 1959 թվականից մինչև 1962 թվականը եղել է Ալժիրի հեղափոխության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարության անդամ: Եղել է Աբդելհաֆիդ Բուսուֆի օգնականը Ալժիրյան հետախուզության կազմակերպությունում։ 1961 թվականին Տրիպոլիում (Լիբիա) ղեկավարել է դրա հակահետախուզական բաժինը:
Ալժիրի անկախության հռչակումից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի։
Որպես դիվանագետ
խմբագրել- 1963-1970-դեսպան Բելգիայում և Լյուքսեմբուրգում (միաժամանակ),
- 1970-1971-դեսպան Եգիպտոսում,
- 1971-1978- Արտաքին գործերի նախարարությունում նախագահի գլխավոր քարտուղար և ներկայացուցիչ, 1971-ից 1974 թվականներին եղել է Ալժիրի ներկայացուցիչ Արաբական պետությունների լիգայում,
- 1979-1980-դեսպան Քուվեյթում,
- 1991—1992 — դեսպան Շվեյցարիայում և Վատիկանում (միաժամանակ),
- 2000—2005 — Մարոկկոյի դեսպան
Որպես կառավարության անդամ
խմբագրել- 1980-1982 Տեղեկատվության և մշակույթի նախարար
- 1982-1984 Տեղեկատվության նախարար
- 1984-1986-Կապի և հեռահաղորդակցության նախարար,
- 1986-1988-մշակույթի և զբոսաշրջության նախարար,
- 1988-1989-Արտաքին գործերի նախարար
Նա ակտիվորեն մասնակցել է Ալժիր-Մարոկկո-Սաուդյան Արաբիա եռակողմ բանակցություններին 1989 թվականին Կասաբլանկայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակներում՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու նպատակով:
1997 թվականին նախագահ Լամին Զերուալի կողմից նշանակվեել է Ազգերիի խորհրդի անդամ (Ալժիրի խորհրդարանի վերին պալատ), ընտրվել է նրա արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ:
2005 թվականի սեպտեմբերին Բուտեֆլիկան նշանակվել է Սահմանադրական խորհրդի նախագահ և այս պաշտոնում ծառայել մինչ 2012 թվականի մարտ ամիսը:
Բացի հանրային ծառայությունից՝ նա դասավանդել է Ալժիրի համալսարանում՝ որպես բանասիրության և գրականության պրոֆեսոր, ինչպես նաև գրել է մի շարք պատմական և կենսագրական գրքեր
Աշխատություններ
խմբագրել- «Մոհամեդ Բելխեյր, արգելված չափանիշ» (1976)
- «Էմիր Աբդ ալ-Քադիրից իմամ Շամիլ: չեչենների և կովկասցիների հերոսներ» (2001)
- «Լուի Ֆիլիպից մինչև Նապոլեոն III: Էմիր Աբդելկադեր, պարտված, բայց հաղթական» (2002)
- «Հավաստիության վերջում `դիմադրություն թուրով կամ գրիչով» (2002)
- «Աբդուլլահ բեն Քարյուն, բանաստեղծ Լագուաթտից և Սահարայից» (2003)
2016 թվականի հունիսի 11-ին նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան նրան նշանակել է Ալժիրի պետնախարարի, հատուկ խորհրդականի և ներկայացուցչի պաշտոնում, բայց մահացավ երկու ամիս չանցած:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Biographie du président du conseil constitutionnel». Conseil-constitutionnel.dz. Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին. Վերցված է 2013-01-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- «المجاهد الفقيد بوعلام بسايح "رجل عظيم عظمة المهام التي أداها على أحسن ما تؤدى المهام"» (արաբերեն). Министерство иностранных дел Алжира. 2016-07-29. Վերցված է 2016-10-22-ին.
- Ali Idir (2016-07-28). «Bouâlem Bessaih, l'homme qui a travaillé avec tous les pouvoirs» (ֆրանսերեն). Tout sur l'Algérie[fr]. Արխիվացված է օրիգինալից 2016-10-03-ին. Վերցված է 2016-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Phillip C. Naylor BESSAIH, BOUALEM (1930—) // Historical Dictionary of Algeria. — Rowman & Littlefield, 2015. — P. 136—137. — ISBN 9780810879195
- «Biographie de Monsieur Boualem BESSAIH, Président du Conseil constitutionnel ( 2005 - ............)» (ֆրանսերեն). Conseil constitutionnel. Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին. Վերցված է 2016-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)