Լագուատ[2][3] (արաբ․՝ الأغواط‎‎, Эль-Агват[4])՝ քաղաք կենտրոնական Ալժիրի հյուսիսում, Լագուատ վիլաեթի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Լագուատ
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է11-րդ դար թ.
Մակերես25 057 կմ²
ԲԾՄ769±1 մետր
Բնակչություն134 372 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ03000
Լագուատ (Ալժիր)##
Լագուատ (Ալժիր)

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Քաղաքը գտնվում է վիլաեթի հյուսիս֊արևելյան մասում, Սահարա անապատի հյուսիսային սահմանի վրա, նույնանուն օազիսի տարածքում։ Գտնվում է ծովի մակարդակից 750 մետր բացարձակ բարձրության վրա։

Լագուատը գտնվում է մայրաքաղաք Ալժիրից մոտ 325 կմ հարավ։

Ժողովրդագրություն խմբագրել

2008 թվականի մարդահամարի տվյալներով, բնակչությունը կազմում էր 144747 մարդ[5]։ Քաղաքի բնակչության դինամիկան տարիներով.

1977 1987 1998 2008 2012
42 186 69 435 106 665 144 747 170 693[6]

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի հարավ ֊ արևելյան կողմում է գտնվում Ալժիրի ռազմաօդային ուժերի ավիաբազան, քաղաքացիական ամենամոտ օդանավակայանը գտնվում է Հասի Ռմել քաղաքում։

Տնտեսություն խմբագրել

Լագուատի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Աճեցնում են մրգեր, բանջարեղեն և ձավարեղեն։ Զարգացած է գորգագործությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Laghouat (Laghouat, Laghouat, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
  2. Алжир. Справочная карта. Масштаб 1:3 500 000. М., ГУГК, 1980
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 187.
  4. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 24.
  5. «Laghouat» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. расчётное