Իցհակ Ռաբին
եբրայերեն՝ יצחק רבין
Դիմանկար
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահվան վայրԹել Ավիվ
ՔաղաքացիությունԻսրայել Իսրայել
Ազգությունհրեա
Կրոնհուդայականություն
Գործունեությունվարչապետ, ռազմական գործիչ
ԱմուսինԼեա Ռաբին
ԾնողներՆեհեմիյա Ռաբիչև (հայր), Ռոզա Կոեն (մայր)
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ, (1994)
ԵրեխաներՅուվալ (որդի), Դալիա (դուստր)
Ստորագրություն
 Yitzhak Rabin Վիքիպահեստում

Իցհակ Ռաբին (եբրայերեն՝ יצחק רבין‎, մարտի 1, 1922, Երուսաղեմ - նոյեմբերի 4, 1995, Թել Ավիվ), իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետ: Խաղաղության Նոբելյան մրցանակիր (1994): Սպանվել էր Բար Իլան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողի՝ աջ ակտիվիստ՝ Իհալեմ Ամիրի կողմից:

Կենսագրություն խմբագրել

Ծագում և մանկություն խմբագրել

Իցհակ Ռաբինը ծնվել է 1922 թվականի մարտի 1-ին Երուսաղեմում: Նրա ծնողները՝ Ռոզա Կոեն և Նեհեմիյա Ռաբինը (Ռաբիչև) հայրենադարձվել են ենթամանդատային Պաղեստին Երրորդ ալիայի ժամանակ և համարվում էին Ահդուտ խա-Ավոդա հրեական քաղաքական կուսակցության ակտիվ անդամներ:

 
Իցհակ Ռաբինը, նրա քույրը՝ Ռախելը և նրա մայրը Ռոզա Ռաբինը (Կոեն)

Ռաբինի հայրը՝ Նեհեմիյա Ռաբիչևը, ծնվել էր 1886 թվականին Կիևից ոչ հեռու գտնվող Սիդորովիչի գյուղաքաղաքում, Ռուսական կայսրությունում (այժմ Ուկրաինա): Երբ Նեհեմիյան 18 տարեկան էր նա մեկնեց ԱՄՆ՝ գումար վաստակելու, այնտեղ նա միացավ սիոնիստական բանվորական «Պոալեյ Ցիոն» շարժմանը, այն ժամանակ նա հրեականացրեց իր ազգանունը Ռուբիցովից դարձնելով եբրայերեն Ռաբին: 1917 թվականին նա մեկնում է Պաղեստին, որպեսզի միանա հրական լեգեոնին, որը ձևավորվել էր բրիտանական իշխանությունների կողմից:

Իցհակ Ռաբինի մայրը՝ Ռոզա Կոենը, ծնվել է Մոգիլյովում, Ռուսական կայսրությունում (այժմ Բելառուս) այնժամ Մոգիլյովը համարվում էր նստակեցության սահմանագիծ: Ռոզա Կոենը ծնվել է հրեական ընտանիքում, նրա հայրը Իսահակ Կոենը ցախ էր վաճառում, նրա հորեղբայրը՝ Մորդեխայ Կոենը հասարակական և սիոնիստական ակտիվ գործիչ, գրող և լրագրող էր: Մորդեխայ Կոենի եղբայրը՝ Դավիթ Կոենը իշուվի (հրեական բնակավայրեր Պաղեստինի տարածքում) առաջնորդներից մեկն էր, իսրաելցի դիվանագետ և Քնեսեթի անդամ Մապայ ֆրակցիայից, իսկ ավելի ուշ Իսրայելի լիբերալ կուսակցությունից: Ռոզա Կոենի մայրը Շեյնա Ռախել Բարուհինան ծնվել է Բելոստոկում, նրա պապը ռաբբին էր: 1919 թվականին Ռոզա Կոենը հայրենադարձվել էր Պաղեստին, նա «Ռուսլան» նավի ուղևորների մեջ էր, առաջին նավն որն Ռուսաստանից մեկնեց Պաղեստին: Պաղեստինում Կոենը սկզբից ապրում էր Երուսաղեմում, իսկ հետո Հայֆայում, որտեղ դարձավ Հագանա կազմակերպության հիմնադիրներից մեկը և Հագանայի առաջին կին-ղեկավարը: Ինչպես նաև նա պայքարում էր կնոջ իրավունքների համար, ինչի համար էլ ստացավ «Կարմիր վարդ» մականունը:

Ռոզա Կոենը և Նեհեմիյա Ռուբիցովը ծանոթացել են Հայֆայում, այնտեղ էլ նրանք ամուսնացան: Նրանք երկու զավակ ունեցան՝ որդի՝ Իցհակ և դուստր Ռախել:

Ավարտել է «Կադուրի» գյուղատնտեսական դպրոցը (1940), որտեղ և ծանոթացավ «Պալմախի» ապագա առաջնորդ Յիգալ Ալոնի հետ:

Զինվորական կարիերա խմբագրել

  • 1941 թվականին 19 տարեկան հասակում Ռամաթ-Յոհանան կիբուցում փորձաշրջան անցնլուց հետո ինքնակամ զորակոչվեց «Պալմախ»:
  • 1945 թվականին դարձավ «Պալմախի» առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ: 1945 թվականի հունիսի 29-ին անգլիացիների կողմից իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվեց, ազատ արձակվեց 5 ամսից: Ռաբինը պատրաստվում էր մեկնել Կալիֆոռնիա՝ ուսում ստանալու համար, սակայն Յիգալ Ալոնը մերժեց նրան իրականացնել իր ծրագիրը:
  • Կռվում էր Իսրայելի անկախության համար մղված պատերազմում. ղեկավարում էր Եուրսաղեմի ռազմական գործողությունները և պատերազմում էր եգիպտական բանակի դեմ Նեգև անապատում:
  • 1948 թվականին ամուսնացել է Լի Շլոսբերգի հետ, որը հայրենադարձվել էր Գերմանիայից:
  • 1948 թվականին «Ալտալենա» նավը ռմբակոծելու ժամանակ, որի վրա զենք էր հասցվում ռևիզիոնիստների հրեական ռազմական կազմակերպության «Իրգունի» համար Ռաբինը ղեկավարում էր «Պալմախա» շտաբի պաշտպանությունը Իրգուն գաղտնի կազմակերպության զինվորներից:
  • 1970-ական թվականներին «Պինկաս Շերուտ» իր հուշերի գրքում Ռաբինը նկարագրեց անկախության համար մղված պայքարից մի դրվագ, որը երկար տարիներ հանգիստ չէր տալիս նրան. Լոդ-Ռեմլեից 50 000 խաղաղ պաղեստինցիների բռնի տեղահանում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից: Կառավարական կոմիտեի որոշմամբ, որը ստուգում էր իսրայելցի մինիստորների հուշերը տեղեկություններ չհրապարակլու նպատակով, որը կարող էր վտանգել Իսրայելի անվտագությանը և ռաբինի կամքին հակառակ այդ դրվագը հանվել էր գրքից:
  • 1956-1959 - Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ մայոր
  • 1959-1963 - Գլխավոր շտաբի պետի տեղակալ
  • 1964-1968 - Գլխավոր շտաբի պետ: Նրա հրամանատարությամբ իսրայելական բանակը, Վեցօրյա պատերազմում, փայլուն հաղթանակ տարավ Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի զինված ուժերի նկատմամբ :

Քաղաքական կարիերա խմբագրել

  • 1968 թվականին փետրվարին ռազմական կարիերան ավարտելուց հետո ԱՄՆ-ում նշանակվեց Իսրայելի դեսպան
  • 5 տարի անց, 1973 թվականին վերադարձավ Վաշինգտոնից և միացավ «Ավոդա» կուսակցությանը:
  • 1974 թվականին ընտրվեց Քնեսեթ և ստացավ Աշխատանքի նախարարի պաշտոնը:
  • 1974 թվականի հունիսին՝ Գոլդա Մեիրի հրաժարականից հետո, դարձավ վարչապետ: Ռաբինի կառավարությունը վնասներ էր կրում քաղաքական անկայունությունից, հիմնականում Ռաբինի և պաշտպանության նախարար Շիմոն Պերեսի վեճի պատճառով: 1977 թվականի մարտի 15-ին «Հաարեց» թերթում նյութ հայտնվեց հաշվեհամարի մասին, որը գտնվում է ԱՄՆ-ում, որը ձևակերպված է Լեա Ռաբինի անունով: Արտերկրում ուենցած հաշիվն անօրեն էր այն ժամանակվա իսրայելական օրենքների համաձայն: Իցհակ Ռաբինը պատասխանատվությունը վերցրեց իր վրա և 1977 թվականի ապրլի 7-ին հրաժարական տվեց:
  • 1984 - 1988 թվականներին եղել է պաշտպանության նախարար:
  • Երբ սկսվեց Առաջին ինտիֆադան, Ռաբինը դիմեց խիստ միջոցների և հրամայում էր զինվորականներին պաղեստինյան ցուցարարների « ոսկորները ջարդել»: Ինտիֆադայի շարունակվելու հետ մեկտեղ Ռաբինը եկավ այն եզրակացության, որ արաբա-իսրայելական հակամարտության լուծման ուղին ոչ թե բռնությունն է, այլ պաղեստինցիների հետ բանակացելը:
  • 1992 թվականին նորից ընտրվեց վարչապետ: 1993 թվականին ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը» Յասեր Արաֆաթի հետ, ինչի համար ստացավ (Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի հետ մեկտեղ) Խաղաղության Նոբելյան մրցանակ: 1993 թվականի սեպտեմբերի 9-ին պայմանագրի ստորագրման նախօրյակին Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդից՝ Յասեր Արաֆաթից նամակ ստացավ, որտեղ վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին: Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպության ճանաչման մասին: Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայիի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի վրա մասնակի վերահսկողությունը: Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ համաձայնագիրը բերեցին իսրայելական հասարակության մեջ Ռաբինի իմիջի երկատման, ոմանք նրան հերոս են համարում խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան, պաղեստինցիներին հող տալու համար, որոնք նրանց կարծիքով, պատկանում են Իսրայելին: Շատ իսրայելցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա կողմից Օսլոյում ստորագրված պայմանագրի պատճառով հազարավոր հրաներ են զոհվել:
  • 1994 թվականի հոկտեմբերի 26-ին հաշտության պայմանագիր կնքեց Հորդանանի հետ:

Սպանություն խմբագրել

 
Հուշակոթող Ռաբինի սպանության վայրում

1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում, Իսրայելի Թագավորների հրապարակում հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային նրա վրա 3 անգամ կրակեցին: 40 րոպե անց նա մահացավ ստացված վնասվածքներից հիվանդանոցում: Իգալ Ամիր մարդասպանը, հավատացյալ ուսանող, հիմնավորեց իր հանցագործությունը նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»:

Ռաբինի սպանությունը ցնցեց քաղաքակիրթ աշխարհը և իսրայելական հասարակությունը: Նրա թաղմանը եկան բազում պետությունների նախագահներ, նրանց թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը և Հորդանանի թագավոր Հուսեյնը: Հանգուցյալի որդին՝ Յուվալ Ռաբինը 1000-որ ցավակցական նամակներ ստացավ: Նա թաղված է Երուսաղեմի Հերցելի լեռան վրա: Իցհակ Ռաբինը սպանությունից հետո ազգային խորհրդանիշ դարձավ իսրայելական ձախ ճամբարի համար[1][2][3][4][5][6]: Իսրայելի Թագավորների հրապարակն անվանափոխվեց Ռաբինի հրապարակի, իսկ սպանության վայրում հուշակոթող է կանգնեցված:

Ռաբինի հիշատակ խմբագրել

 
Ռաբինին նվիրված հուշակոթող Աքքայում, «Խաղաղության դարպասներ»

1997 թվականից ի նշան Հիշատակի Օրվան ընդունված է, որ Խեշվան ամսվա 12-րդ օրը հրեական օրացույցով պաշտոնապես կդառնա Իցհակ Ռաբինի հիշատակի օր[7]:

 
Իցհակ և Լեա Ռաբինների շիրիմը Հերցելի բլրի վրա, Երուսաղեմ

2007 թվականի վերջին Իցհակ Ռաբինի անունը կրում էին 28 դպրոց, 8 ուսանողական քաղաք, 26 պողոտա, փողոց, ճանապարհ և կամուրջ, 14 շրջաններ, 13 փոքր թաղամաս (դրանցից 4 Թել Ավիվում), 12 մանկապարտեզ, զբոսայգի և ծառ, որոնք տնկվել էին ի հիշատակ հանգուցյալ վարչապետի, 11 հրապարակ, 10 շենք և համալիր, դրանց թվում նաև թատրոն, 7 այգի, 3 հանրային կենտրոն, 3 ֆակուլտետ (Հայֆայում և Երուսաղեմում), 2 սինագոգ, 2 սպրոտային համալիր, վնասքաբանության 2 բաժին, 1 բնակեցված կետ, 1 ռազմական բազա, 1 առևտրային համալիր, 1 հիվանդանոց, 1 էլեկտրակայան, ՀԱԿ Էյլաթում՝ Հորդանանի հետ սահմանին: Դրանից բացի Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն[8]: Ուկրաինայում՝ Օդեսա քաղաքում, փողոցը անվանկոչված է Իցհակ Ռաբինի անունով[9]: Նյուրնբերգում (Գերմանիա) կա Իցհակ Ռաբինի անվան փողոց: Հետաքրքիր է, որ այդ փողոցը Նյուրնբերգում հատվում է այն պողոտայի հետ, որը կոչվում է Իսրայելի մեկ այլ քաղաքական գործիչ Դեվիդ բեն Գուրիոնի անունով:

 
Ռաբինի կիսանդրին բեն Գուրիոն օդանավակայանում

2009 թվականի նոյեմբերի 7-ին Թել Ավիվի կենտրոնակական հրապարակում 20 հազարանոց ցույց տեղի ունեցավ Իցհակ Ռաբինի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ: Գլխավոր իրադարձություն դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսահաղորդագրությունը, որտեղ նա խաղաղություն է մաղթում իսրայելցիներին և պաղեստինցիներին և խոնարհվեց Իցհակ Ռաբինի արիությանը[10]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yitzchak Rabin(անգլ.)
  2. Ицхак Рабин на jerusaleminfo
  3. Канонизация Рабина
  4. Газета. Ру. Досье
  5. Человек и миф
  6. Последняя встреча с Рабиным
  7. http://knesset.gov.il/laws/ru/Rabin.pdf "Օրենք Իցհակ Ռաբինի Հիշատակի օրվա մասին (1997 թվական)":
  8. ул. Ицхака Рабина на карте Одессы
  9. К 10-летию убийства Рабина
  10. http://www.strana.co.il/text/2/45765 Ռաբինի սպանության 14-րդ տարելիցը՝ գլխավոր իրադարձություն՝ Օբամայի տեսահաղորդագրություն

Արտաքին հղումներ խմբագրել