Գյուղաքաղաք, քաղաքագյուղ, քաղաքատիպ բնակավայր միջնադարյան Հայաստանում։ Գյուղաքաղաքների բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, մասամբ նաև արհեստներով և առևտրով։ Գյուղաքաղաքներն առաջանում էիև սովորաբար ամրոցների մոտ, բայց կարող էին նաև ամրոցի մերձակայքում չլինել։ Արհեստները և առևտուրը գյուղաքաղաքում ունեին սահմանափակ ծավալ և բավարարում էին իր և շրջակա գյուղերի պահանջները։ Չնայած դրան, գյուղաքաղաքները երբեմն բավականաչափ խոշոր էիև լինում (օրինակ, Գառնին) և իրենց բնակչության թվով ու տնտեսությամբ համարյա չէին զիջում տեղական նշանակություն ունեցող փոքր քաղաքներին։ Ի տարբերություն քաղաքների՝ գյուղաքաղաքները շրջափակված չէին պարսպով։ IX—XIII դարերում գյուղաքաղաքների թիվը Հայաստանում 25-ից ավելի Էր։

Գրականություն խմբագրել

  • Աոաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դարերում, հրատարակություն 1, Երևան, 1958:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 134