Հայ-ադրբեջանական հակամարտություն (նաև՝ Հայ-թաթարական հակամարտություն), ազգային-քաղաքական հակամարտություն հայերի և ադրբեջանցիների միջև։

Քառօրյա պատերազմ խմբագրել

Քառօրյա պատերազմ (նաև՝ 2016 թվականի մարտական գործողություններ[1]),

44-օրյա պատերազմ խմբագրել

44-օրյա պատերազմ
Արցախյան հակամարտություն
Թվական Սեպտեմբերի 27, 2020
Վայր   Արցախ
Պատճառ Արցախյան հակամարտություն
Արդյունք *
Հակառակորդներ
  Արցախ
  Հայաստան
  Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
  • Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ
    • դեսանտագրոհային 2-րդ դասակ
    • դեսանտագրոհային 4-րդ դասակ
    • դեսանտագրոհային առանձին ստորաբաժանումներ
  Ադրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 6 զոհված զինծառայող[2]
  • 2 անհետ կորած զինծառայող[2]
Հայկական աղբյուրներ՝
  • 2 ուղղաթիռ[3]
  • 3 ԱԹՍ[3]

Վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հերտակոծություն են սկսում[4]: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը[4]: Ադրբեջանը հարվածներ է հասցնում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ[5]:

Ադրբեջանական զինված ուժերը Արցախի ուղղությամբ սկսում են օդային և հրթիռային հարձակում[3]: Հայկական կողմը խոցում է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ[3]։

Հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո ադրբեջանական բանակը հարձակման է անցնում շփման գծի ամբողջ երկարությամբ[1]: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ադրբեջանական բանակին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա առաջխաղացման ծրագրերը[1]:

Արցախի ռմբակոծում խմբագրել

Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցնում Արցախի ռազմական և քաղաքացիական կետերի ուղղությամբ[6]։ Նախնական տեղեկություններով՝ Մաղավուզին, Իվանյանին, Ստեփանակերտի օդանավակայանին, Ստեփանակերտին, Մարտակերտին և Շուշիի ՀՕՊ-ին[6]։

Ստեփանակերտի ռմբակոծում խմբագրել

Ստեփանակերտի ռմբակոծում
ՏեսակՕդային և հրթիռային հարձակում[3]
Երկիր  Արցախ
Գրոհի վայր  Ստեփանակերտ
ՏարեթիվՍեպտեմբերի 27, 2020-
Գրոհի միջոցՀրետանի
Ահաբեկիչներ  Ադրբեջանի զինված ուժեր
ԿազմակերպիչներԻլհամ Ալիև, Զաքիր Հասանով

Վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հերտակոծություն են սկսում[4]: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը[4]: Օդային հարվածներ են հասցվում Ստեփանակերտին և Ստեփանակերտի օդանավակայանին[6]։

Թալիշի պաշտպանություն խմբագրել

Թալիշի պաշտպանություն
44-օրյա պատերազմ
Թվական Սեպտեմբերի 27, 2020
Վայր   Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ
Պատճառ Արցախյան հակամարտություն
Արդյունք Ադրբեջանի հաղթանակ
  • Թալիշի գրավում
Տարածքային
փոփոխություններ
Թալիշը անցնում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ
Հակառակորդներ
  Արցախ   Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
  • Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ
    • դեսանտագրոհային 2-րդ դասակ
    • դեսանտագրոհային 4-րդ դասակ
    • դեսանտագրոհային առանձին ստորաբաժանումներ
  Ադրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 6 զոհված զինծառայող[2]
  • 2 անհետ կորած զինծառայող[2]

Ժամը 11։00-ին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից երկու դասակ (2-րդ, 4-րդ) և առանձին ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ 60 զինծառայող, գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանի գլխավորությամբ հասնում են Թալիշի 165-րդ դիրք, որը գտնվում էր երկրորդ բնագծում[2]։ Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն գրավել էին առաջին բնագծի մի քանի դիրք[2]: Գումարտակի մի մասը տեղակայվում է 165-րդ դիրքի խրամատներում[2]: Րոպեներ անց սկսվում է հրետակոծություն, որին հաջորդում է տանկային գրոհ գումարտակի զբաղեցրած դիրքի ուղղությամբ, խոցվում են դիրքի ստորոտում կայանված երեք «Ուրալ»-ները, Լեռնիկ Վարդանյանի «ՈւԱԶ»-ը[2]:

Ժամը 11։40-ին հրամանատարական դիտակետի վրա տանկի կրակոցից վիրավորվում է գումարտակի հրամանատարը[2]։ Րոպեներ անց տանկի երկրորդ հարվածից զոհվում է Մատաղիսի ՌՈ պետի տեղակալ Արշակ Ավագիմյանը[2]։ Գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանը 2-րդ դասակի նռնակաձիգ Վանուշ Պողոսյանին հրահանգում է նռնականետով դիրքավորվել հրամանատարական դիտակետի մոտակա բարձունքում և կրակ վարել[2]։ Մոտ կես ժամ անց Վանուշը վերադառնալով դիտակետ, նկատում է, որ հրամանատարը դիտակետից զառիվայրով «իջել» է դեպի ճանապարհ և պառկած է գետնին[2]։ Նա իջնում է հրամանատարի մոտ և պարզում, որ նա մահացել է[2]: Կապնվում է գումարտակի հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանի հետ ու զեկուցում իրավիճակի մասին[2]։ Տեղակալը հրամայում է վերադառնալ 165 մարտական դիրք[2]։

Ադրբեջանական զորքերը դիրքի վրա ինտենսիվ կրակ են վարում, ժամը 16։00-17։00-ի միջակայքում, երբ կրակը թեթևնում է, գումարտակի շտաբի պետ Արթուր Ֆահրադյանը Վանուշ Պողոսյանին ասում է, որ ուղեկցի իրեն Լեռնիկ Վարդանյանի մոտ[2]։ Իջնում են հրամանատարի մոտ, ստուգում զարկերակը, կենդանության նշաններ չկային, ապա նկատում են ոտքերի վրայով անցած տեխնիկայի հետքեր[2]: Վանուշը և շտաբի պետը նկատում են, որ իրենց ուղղությամբ տանկեր են շարժվում, վերադառնում են 165 մարտական դիրք, միանում են զորքին, շարունակում մարտ վարել[2]: Հակառակորդի տանկերն արդեն անցել էին թիկունք, դիրք տանող ճանապարհը նրանց վերահսկողության տակ էր[2]:

Սեպտեմբերի 28-ին ժամը 03։00-ին որոշում է կայացվում նահանջել, քանի որ շրջափակման վտանգը մեծ էր, նաև վերջանում էր զինամթերքը[2]: Դիրքում տեղակայված զորքը ոտքով շարժվում է Մատաղիսի ուղղությամբ[2]։

Հ/հ Լուսանկար Անուն, ազգանուն, հայրանուն Ծննդյան օրը Ծննդավայրը Մահվան օրը Մահվան վայրը Մասնակցության ձևը Զբաղեցրած պաշտոնը և կոչումը Պարգևներ Այլ նշումներ
1 Այվազյան Պապ Գարիկի 20․08․2001 Լեռնակերտ, Շիրակի մարզ,   Հայաստան 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ ժամկետային Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ Զոհվել է մարտական դիրքում դիպուկահարի կրակոցից՝ հրամանատարին օգնության հասնելիս[7], համարվում է անհետ կորած[2]։
2 Ավագիմյան Արշակ Վազգենի 12.05.1990 Ստեփանակերտ,   Արցախ 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ սպայական կազմ Մատաղիսի № զորամասի ՌՈ բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան  [8] Քառօրյա մարտերի մասնակից[9]։ Զոհվել է տանկի հարվածից[2]։
3 Թորոյան Գրիգոր Ռոբերտի 2001 Ջրառատ, Շիրակի մարզ,   Հայաստան 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ ժամկետային Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հետախույզ, սերժանտ Զոհվել է մարտական դիրքում[2], մարմինը հողին է հանձնվել 4 ամիս անց[10]։
4 Իսրայելյան Մարատ Նիկոլայի 1978 Ստեփանակերտ,   Արցախ 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ սպայական կազմ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, կապիտան   Հայտնվելով շրջափակման մեջ, վերջին փամփուշտ ուղղել է ինքն իրեն[11]։
5 Հովհաննիսյան Նարեկ Կամսարի 2000 Ակունք, Գեղարքունիքի մարզ,   Հայաստան 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ ժամկետային Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հաշվարկի օպերատոր   Զոհվել է մարտական դիրքում[2], մարմինը գտնվել 5 ամիս անց[12]։
6 Մուսայելյան Իրինա Լավրենտի 10.02.1979 27.09.2020 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ պայմանագրային Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի ենթասպա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարավել է զոհված[13], իսկ հետագայում հայտարարվել է անհետ կորած[2]։
7 Վարդանյան Լեռնիկ Արեգի 1978 Քարին տակ, Շուշիի շրջան,   Արցախ 27.09.2020 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ սպայական կազմ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Զոհվել է մարտական դիրքում[2], սակայն, հարազատները համարում են անհետ կորած[2]։
8 Փոթոյան Ռոման Արմենի 16․09․2001 Աղձք, Արագածոտնի մարզ,   Հայաստան 27.09.2023 Թալիշ, Մարտակերտի շրջան,   Արցախ ժամկետային Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի նռնակաձիգ, շարքային Զոհվել է մարտական դիրքում[2][14]։ Զոհվելու օր է համարվում նաև սեպտեմբերի 28-ը[15]։

Քաղաքական իրադարձություններ խմբագրել

44-օրյա պատերազմի արձագանք խմբագրել

Հակամարտող կողմեր խմբագրել

Արցախ խմբագրել

  •     Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
    • սեպտեմբերի 27 - «Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»[4]։
  •     Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան
    • սեպտեմբերի 27 - «Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն: Մեր տղերքը ամուր են սահմանում»[5]:
  •     Արցախի պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյան.
    • սեպտեմբերի 27 - «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը: Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու»[1]:

Հայաստան խմբագրել

  •     Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
    • սեպտեմբերի 27 - «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»[17]։
  •     Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
    • սեպտեմբերի 27 - «Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Մարտերը շարունակվում են»[3]:

2023 խմբագրել

Սեպտեմբերի 1 խմբագրել

Ռազմական բախում Սոթքում խմբագրել

Սեպտեմբերի 1-ին ժամը 07։50-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացում Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև ականանետեր[18]։ Ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով հայկական կողմը ունենում է 3 զոհ և 1 վիրավոր[18]։

Հ/հ Լուսանկար Անուն, ազգանուն, հայրանուն Ծննդյան օրը Ծննդավայրը Մահվան օրը Մահվան վայրը Մասնակցության ձևը Զբաղեցրած պաշտոնը և կոչումը Պարգևներ Այլ նշումներ
1 Անտոնյան Անդրանիկ Արշակի անհայտ   Հայաստան 01.09.2023 Սոթք, Գեղարքունիքի մարզ,   Հայաստան [18]
2 Մկրտիչյան Արսեն Ալեքսանդրի անհայտ   Հայաստան 01.09.2023 Սոթք, Գեղարքունիքի մարզ,   Հայաստան [18]
3 Վարդանյան Վաչագան Սարոյի 01.07.2004 Լանջիկ, Շիրակի մարզ,   Հայաստան 01.09.2023 Սոթք, Գեղարքունիքի մարզ,   Հայաստան ժամկետային Բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարին[18]։ Հուղարկավորվել է Լանջիկի գերեզմանատանը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 «Լեռնիկ Վարդանյան. դեսանտագրոհային գումարտակի հրամանատարը». hetq.am. Վերցված է 2023-11-22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. Մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  5. 5,0 5,1 «Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ. Արտակ Բեգլարյան». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցրել. Ռազմաճակատի ճեղքում չկա. քաղաքագետ». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  7. «Ձեզ բացակա չենք դնի․ Պապ Գարիկի Այվազյան». youtube.com. Վերցված է 2023-11-22-ին.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը». president.am. Վերցված է 2023-11-22-ին.
  9. «Ավագիմյան Արշակ Վազգենի». erablur.am. Վերցված է 2023-11-22-ին.
  10. «Ձեզ բացակա չենք դնի․ Գրիգոր Ռոբերտի Թորոյան». youtube.com. Վերցված է 2023-11-22-ին.
  11. «Մարատ Նիկոլայի Իսրայելյան». youtube.com. Վերցված է 2023-11-22-ին.
  12. «Նարեկ Կամսարի Հովհաննիսյան». youtube.com. Վերցված է 2023-11-22-ին.
  13. «Հայկական կողմը ևս 26 զոհ ունի. ՊԲ-ն հրապարակել է անունները». panarmenian.net. Վերցված է 2023-11-22-ին.
  14. «Ձեզ բացակա չենք դնի․ Ռոման Արսենի Փոթոյան». youtube.com. Վերցված է 2023-11-22-ին.
  15. «Փոթոյան Ռոման Արմենի». erablur.am. Վերցված է 2023-11-22-ին.
  16. 16,0 16,1 «Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը. Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Կասպրշիկի հետ». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  17. «Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Նիկոլ Փաշինյան». news.am. Վերցված է 2023-11-22-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 «Սոթքի դիրքերում զոհված 19-ամյա Վաչագանը 8 ամսվա ծառայող էր». oragir.news. Վերցված է 2023-10-29-ին.