Արցախյան շփման գիծ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արցախյան շփման գիծ, (ադրբ.՝ təmas xətti), հայկական ուժերի (Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ) և ադրբեջանական զինված ուժերի միջև գտնվող շփման գիծ Արցախյան հակամարտությունում։ Այն ձևավորվել է 1994 թվականին Մայիսյան հրադադարից հետո, որը վերջ է դրել Արցախյան պատերազմին (1988-94)[1]։ Շփման գծի հյուսիսային հատվածն է Մռավի լեռնաշղթան և, ըստ էության, բնական սահման է երկու ուժերի միջև[2][3]։ Շփման գծի երկարությունը 180 կմ-ից[4] մինչև 200 կմ-ի[5] միջակայքում է։
ՏերմինաբանությունԽմբագրել
«Շփման գիծ» եզրույթը լայնորեն օգտագործվում է պաշտոնական փաստաթղթերում և հայտարարություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից[6]։
Որոշ հայ վերլուծաբաններ, այդ թվում՝ Արա Պապյանը, հայկական կողմին կոչ են անում խուսափել «շփման գիծ» եզրույթից՝ փոխարենն այն անվանելով Արցախի և Ադրբեջանի միջև գտնվող «պետական սահման»[7][8]։ Անկախ լրագրող և գրող Թաթուլ Հակոբյանը շփման գիծը անվանում է պետական սահման Ադրբեջանի և Արցախի միջև և նշում, որ միջազգային բառապաշարում այն կոչվում է «շփման գիծ»[9]։
Ադրբեջանում «շփման գիծ» տերմինի փոխարեն հաճախ օգտագործում են «օկուպացիայի գիծ» տերմինը՝ որպեսզի ընդգծեն Արցախի, իբր թե, օկուպացված լինելը[10]։
ՆկարագրությունԽմբագրել
Թոմաս դե Վաալի խոսքով՝ հրադադարից անմիջապես հետո շփման գծն իրենից ներկայացնում էր «փշալարերով սահմանազատված համեմատաբար հանգիստ գոտի, որի խրամատներում նստած էին թեթև զինված զինվորներ»։ Բացի այդ, զինադադարից հետո գոյություն է ունեցել համեմատաբար մեծ հող, որը չի պատկանել կողմերից ոչ մեկին և որի լայնությունը որոշ տեղերում հասնում էր մի քանի կիլոմետրի։ Շփման գծի շրջանների մեծ մասում այն կրճատվել է և դրաձել մի քանի հարյուր մետր, քանի որ նախկին չեզոք գոտիներում տեղակայվել են ադրբեջանական զորքեր[11]։ Ի հակադրություն այս ամենի՝ 2016 թվականին շփման գծի երկու կողմերը խիստ ռազմականացված էին և ունեին շուրջ 20 000 մարդ[12]։ Զինադադարից հետո շփման գիծը վերածվել է խիստ ռազմականացված տարածքի, ամրապնդվել և ականապատվել են այն տարածքները, որոնք չէին պատկանում կողմերից ոչ մեկին, իսկ բուֆերային գոտում փորվել են նոր խրամատներ[1][13][14]։ Դե Վաալի խոսքով՝ դա «ամենամեծ ռազմականացված գոտին է հեռավոր Եվրոպայում»[15] և աշխարհի երեք ամենառազմականացված գոտիներից մեկը (Քաշմիրի և Կորեայի հետ միասին)[5]։ Շփման գծի երկայնքով խրամատները լայնորեն համեմատվել են Առաջին համաշխարհային պատերազմի խրամատների հետ[5][16][17]։
Շփման գիծը կանոնավոր կերպով վերահսկվում է ԵԱՀԿ վեց դիտորդներից բաղկացած խմբի կողմից, որը ղեկավարվում է լեհ գործընկեր Անդրեյ Կասպշիկի կողմից[18]։ Փոխհրաձգությունները տեղի են ունենում գրեթե ամեն օր[19]։ Տարբեր դեպքերում տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի զգալի խախտումներ[20], որոնք սովորաբար բնութագրվում են որպես ցածր ինտենսիվությամբ մարտական գործողություններ[21]։ Զգալի մարտական գործողություններ տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլին[22], երբ հրադադարից ի վեր առաջին անգամ շփման գիծը մի փոքր փոփոխվել է, թեև ոչ զգալի չափով[23]։ Chatham House-ի Լոուրենս Բրոերսի խոսքով՝ «չնայած 1994 թվականից ի վեր առաջին անգամ փոքր տարածք ձեռքից ձեռք է անցել, սակայն տեղերում, ըստ երևույթին, ռազմավարական առումով քիչ բան է փոխվել»[24]։ 2016 թվականի բախումները նշանավորվել են նաև 1994 թվականին զինադադարի պահից ի վեր առաջին անգամ ծանր հրետանու կիրառմամբ[25]։
ԱզդեցությունԽմբագրել
Կոլոսովի և Զոտովայի խոսքով՝ «սահմանազատման գծի երկայնքով զորամասերի տեղակայումը, երկու կողմերից սահմանային գոտու հատուկ ռեժիմը, մշտական փոխհրաձգությունները, պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո մի շարք քաղաքների և այլ բնակավայրերի ոչնչացումը սահմանամերձ տարածքները վերածել են տնտեսական անապատի»[26]։
Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով՝ բոլոր 150 000 արցախահայերը գտնվում են «ադրբեջանական հրթիռների և հրետանային արկերի հասանելիության սահմաններում», մինչդեռ մոտավորապես երկու անգամ ավելի մեծ թվով ադրբեջանցիներ (300 000) ապրում են շփման գծի ադրբեջանական կողմից 15 կմ հեռավորության գոտում[27]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Smolnik Franziska (2016)։ Secessionist Rule: Protracted Conflict and Configurations of Non-state Authority։ Campus Verlag։ էջ 12։ ISBN 9783593506296
- ↑ «David Simonyan: Surrender of territories to Azerbaijan: Consequences for Armenia and Nagorno-Karabakh»։ Noravank Foundation։ 21 April 2009։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2019-ին։ «the northern flank – by the hard-to-access Mrav mountain range»
- ↑ Elbakyan Edgar (16 May 2014)։ «Արցախի տարածքն անբաժանելի է»։ Hayastani Hanrapetutyun (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2019-ին։ «բնական սահմաններ հասցնելու համար, որը հյուսիսում Մռավի լեռնաշղթան է, իսկ հարավում՝ Արաքս գետը»
- ↑ Freizer Sabine (2014)։ «Twenty years after the Nagorny Karabakh ceasefire: an opportunity to move towards more inclusive conflict resolution»։ Caucasus Survey 1 (2): 2։ doi:10.1080/23761199.2014.11417295
- ↑ 5,0 5,1 5,2 de Waal Thomas (24 July 2013)։ «The Two NKs»։ Carnegie Moscow Center։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2019-ին
- ↑ «Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group on the Twentieth Anniversary of the Ceasefire Agreement»։ osce.org։ 11 May 2014։ Արխիվացված է օրիգինալից 27 March 2017-ին։ «...the perpetual threat of escalating violence along the international border and the Line of Contact...»
- ↑ «Ոչ թե շփման գիծ, այլ սահման»։ Ա1+։ 9 March 2011
- ↑ Jamalyan Davit (26 July 2012)։ «Ոչ թե շփման գիծ, այլ՝ պետական սահման»։ Hayastani Hanrapetutyun
- ↑ Hakobyan Tatul (11 January 2018)։ «Հայաստան-Ադրբեջան սահմաններն ու "սահմանադռները"»։ CivilNet։ Արխիվացված է օրիգինալից 2 September 2018-ին։ Վերցված է 25 August 2020
- ↑ «Results of the Armenian aggression»։ ccla.lu։ Chamber Of Commerce Luxembourg-Azerbaijan։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2019-ին
- ↑ Hakobyan Tatul (24 March 2018)։ «Emil Sanamyan: Nakhichevan Remains the Quietest Stretch of Armenian-Azerbaijani Frontline»։ civilnet.am։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2019-ին
- ↑ de Waal Thomas (2 April 2016)։ «Dangerous Days in Karabakh»։ Carnegie Moscow Center։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2019-ին
- ↑ Bagirova Nailia, Mkrtchyan Hasmik (4 April 2016)։ «Armenia warns Nagorno-Karabakh clashes could turn into all-out war»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 28 March 2019-ին
- ↑ Kao Lauren (11 May 2016)։ «Eight Things You Need to Know About Nagorno-Karabakh Conflict»։ Eurasian Research and Analysis (ERA) Institute։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2019-ին
- ↑ de Waal Thomas (3 April 2016)։ «Nagorno-Karabakh's cocktail of conflict explodes again»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 28 March 2019-ին
- ↑ Toal Gerard, O'Loughlin John (6 April 2016)։ «Here are the 5 things you need to know about the deadly fighting in Nagorno Karabakh»։ The Washington Post
- ↑ Lynch Dov (2001)։ «Frozen Conflicts»։ The World Today 57 (8/9): 36–38։ JSTOR 40476575։ «The 'line of contact' between Azeri and Armenian forces is a trench system reminiscent of World War One.»
- ↑ Kucera Joshua (8 April 2016)։ «Nagorno-Karabakh: Trying to Separate Fact from Fiction»։ EurasiaNet։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2019-ին
- ↑ Cristescu Roxana, Paul Amanda (15 March 2011)։ «EU and Nagorno-Karabakh: a 'better than nothing' approach»։ EUobserver
- ↑ Lynch Dov (2004)։ Engaging Eurasia's Separatist States: Unresolved Conflicts and de Facto States։ United States Institute of Peace։ ISBN 9781929223541։ «The line of contact between Azerbaijani and Armenian forces is a well-defined trench system, which experiences only occasional violations of the cease-fire regime.»
- ↑ «The conflict in Nagorno-Karabakh»։ The Economist։ 15 April 2016։ «But despite the ceasefire, low-scale fighting continued along the line of contact.»
- ↑ «Nagorno-Karabakh violence: Worst clashes in decades kill dozens»։ BBC News։ 3 April 2016։ Արխիվացված է օրիգինալից 25 October 2019-ին
- ↑ Simão Licínia (June 2016)։ «The Nagorno-Karabakh redux»։ European Union Institute for Security Studies։ էջ 2։ ISSN 2315-1129։ doi:10.2815/58373։ «For the first time since the 1990s, Azerbaijani forces managed to regain control of small parts of the territory surrounding Karabakh – the first time the Line of Contact has shifted. Although these changes do not significantly alter the parties’ military predicament on the ground...»
- ↑ «The Nagorny Karabakh Conflict: Defaulting to War»։ chathamhouse.org։ July 2016։ էջ 2
- ↑ Kramer Andrew E. (2 April 2016)։ «Fighting Between Azerbaijan and Armenia Flares Up in Nagorno-Karabakh»։ The New York Times։ «The separatist government of Nagorno-Karabakh, whose principal backers are Armenia and Armenian diaspora groups in Southern California and elsewhere, characterized the fighting as the first time since 1994 that all types of heavy weaponry were being used along the front line.»
- ↑ Kolosov Vladimir A., Zotova Maria V. (2020)։ «Multiple borders of Nagorno-Karabakh»։ Geography, Environment, Sustainability 13: 88։ doi:10.24057/2071-9388-2020-04
- ↑ «Armenia’s Change of Leadership Adds Uncertainty over Nagorno-Karabakh»։ International Crisis Group։ 19 July 2019։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2019-ին