Դավիթ Տոնոյան
քաղաքական գործիչ
Դավիթ Էդգարի Տոնոյան (դեկտեմբերի 27, 1967, Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախկին) նախարար (2018-2020։ 2010-2016 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար (2017-2018)[1]։
Դավիթ Տոնոյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2010 - 2016 | ||||
| ||||
2017 - 2018 | ||||
| ||||
2018 - 2020 | ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1967 (53 տարեկան) | |||
Ծննդավայր | Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան | |||
ԿրթությունԽմբագրել
- 1991 թվական – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
- 1997 թվական – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
Զինվորական ծառայությունԽմբագրել
- 1986-1988 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1992-1994 թվականներ - ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
- 1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
- 1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
- 1998-2004 թվականներ - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
- 2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
- 2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
- 2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
- 2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
- 2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար:
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[3]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան[4]:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը
- ↑ Դ. Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28