Vogue
Լեզու
ՀրատարակիչCondé Nast Publications
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակության պատմություն1892 թվականից
Կայքvogue.com/?us_site=y

Vogue (արտասանվում է վոգ, ֆրանսերենից «նորաձևություն») — կանացի ամսագիր նորաձևության մասին, հրատարակվող 1892 թվականից Condé Nast Publications հրատարակչական տան կողմից:

Պատմություն խմբագրել

Ամսագրի առաջին համարը՝ հասարակական շաբաթաթերթը, սարքված ունևոր նյու-յորքցիների համար, լույս տեսավ 1892 թականին: 250 ակցիոներներից մեծամասնության անունները հրապարակվեցին «բարձրաշխարհիկ ալմանախում»: Նրանց շարքում էին Կառնելիուս Վանդերբիլտը (առաջին դոլարային մուլթիմիլիոները), Սթյոյվեսանտ ֆիշ, դուքս Փերսի Մորգանը և ուրիշներ: Նոր ամսագիրը հիմնադրեցին Արթուր Տյուրնյուրը, որն արդեն ուներ լրագրողական փորձ , և Հարի Մաքվիկարը: Տյուրնյուրը զբաղեցրեց հրատարակողի պաշտոնը, իսկ Մակվիկարը, որը Եվրոպայում ուսումնասիրել է արվեստ, դարձել է Vogue-ի արթ-տնօրենը: Սկզբում շաբաթաթերթը կազմված էր 16 ին-քվարտո թերթից[1], սակայն այն լավ էր տպված և գեղեցիկ ձևավորված: Շապիկը զարդարված էր նրբաճաշակ նկարներից մեկով, որոնք հայտնի են դարձել Life ամսագրի շնորհիվ, նրանց տակ տեղադրելով հումորային զրույցներ: Մեկ օրինակի գինը 10 ցենտ էր, որը միջին կարողություններով մարդուն հնարավորություն էր տալիս ձեռք բերել ամսագիրը և տեղեկանալ ինչ է տեղի ունենում հասարակությունում:

Շաբաթաթերթը դիրքավորվում էր որպես ուշադրությունը գրաված իսկական ամսագիր, պատմող հասարակության կյանքի, մոդայի և ոճի մասին: Առաջին համարում տպված էր Տոմաս Ջենվիերի պատմությունը, բայց բելետրիստկան չգտավ իր մշտական տեղը հրատարակության մեջ: Ամսագիրը լավ նկարազարդված էր, նաև այնտեղ կային կոստյումների էսքիզներ, բայց ինչպես նշեց մի տեսաբան, շորերի նկարները որոնք հագնում են էներգետիկ մարդիկ, ոչ այդքանել մոդայիկ էին: Ընդհանուր առմամբ առաջին թողարկումից հասկանալի էր որ սա հերթական կանանց հագուստի մասին ամսագիր չէր, այլ զուսպ և պատկառելի թողարկում մոդայիկ Նյու-Յորքի մասին: Չնայած զսպությանը, Vogue-ը առաջնակարգ ամսագիր էր, իսկ պատկառելիությունը առանձնացնում էր նրան այնպիսի սենսացիոն հրատարակումներից հասարակության համար, ինչպիսիք են Town Topics-ը: Ամսագրում տպագրում էին թատրոնների, համերգների, նկարչական ցուցադրումների և որոշ գրքերի մասին:

Հրատարակչի փոփոխում խմբագրել

Ամսագրին նոր կյանք պարգևեց Նաստը, Կոնդե Մենտրոզ Նաստը, որը 1909 թվականին այդ գնելով սկիզբ է դրել իր հրատարակչական տան գործունեությանը՝ Condé Nast Publications: Դրանից հետո ամսագիրը կերպարանափոխվեց, ամբողջությամբ կենտրոնացավ մոդայի վրա, հրաժարվելով գրական էջերից, կտրուկ մեծացնելով իր ծավալը, շապիկը մեկընդմիշտ դարձավ գունավոր: Գլխավոր խմբագրի դիրքը զբաղեցրեց Էդնա Չեյզը, ով չնայած որ չուներ լրագրողական ուսում, աշխատում էր հրատարակությունում բացման օրվանից: Նա զբաղեցնում էր գլխավոր խմբագրի դերը 1914-1951 թվականները և հեռացավ պաշտոնից իր ցանկությամբ 74 տարեկանում:

1932 թվականին Vogue-ը առաջին անգամ շապիկին դրեց գունավոր նկար: Այդ ժամանակից ամսագրի հետ գործակցում են աշխարհի ամենալավ ճանաչված լուսանկարիչները: Vogue-ը զարմանալի կերպով դարձել էր հայտնաբերող պատկերազարդման գործում: Հենց այդտեղ առաջին անգամ սկսեցին տեղադրել նկարներ վերջին էջում, շապիկին տեղադրել գունավոր լուսանկարներ:

1942 թվականին Կոնդե Նաստի մահից հետո հրատարակչությամբ որոշ ժամանակ զբաղբում էր իր ընկեր լորդ Քեմրոուզը, իսկ 1959 թվականին Conde Nast-ը գնված էր թերթերի մագնատ Սեմ Նյուհաուսի կողմից:

 
Աննա Վինտուր

1960-1980-ական թվականներ խմբագրել

20-րդ դարի 60-ական թվականներին գլխավոր խմբագիր Դայանա Վրիլանդի հսկողության տակ Vogue-ը դարձավ ամենաազդեցիկ մոդայիկ ամսագիրներից մեկը: Իր էջերում հայտնվող մոդելները՝ Սյուզի Պարկեր, Թվիգի, Պենելոպա Թրի դառնում էին իսկական հայտնիներ: 1972 թվականին խմբագիրը դարձավ Գրեյս Միրաբելլան, հիմա ամսագիրը դուրս էր գալիս ամիսը մեկ: Շատերը Vogue-ի այդ ժամանակաշրջանը անվանում էին «բեժ տարիներ»: Գրեյս Միրաբելլան աշխատում էր մոտեցնել ամսագրի բովանդակությունը հասքարակ ամերիկուհու ոճին: Արդյունքում հրատարակության տիրաժները մեծացան, բայց նկատելի իջավ հեղինակությունը: 1988 թվականի հոկտեմբերին Գրեյսը հեռացված էր պաշտոնից:

Ներկա ժամանակ խմբագրել

Գրեյս փոխարեն եկավ Աննա Վինտուրը, ով մինչև օրս հանիսանւմ է Vogue-ի խմբագիրը: Հենց սկզբից նա աշխատում է Vogue-ի համբավի պահպանման վրա, ինչպես համար 1 ամսագիր աշխարհում: Բացի դրանից Վինտուրը փորձում էր մաքսիմալ լայնցացել ամսագրի լսարանը, շեշտը դնելով այն բանի վրա, որ բարձր մոդան հասանելի է բոլորին, այլ ոչ թե ընտրվածներին: Նա առաջին անգամ սկսեց համակցել բարձր մոդան հասարակ բաների հետ (օրինակ ջինսերի հետ): Նրա հսկողության տակ ամսագրի առաջին համարի շապիկի վրա դրված էր մոդելի նկարը ողջ հասակով (Վինտուրի նախորդների մեծամասնությունը շապիկին դնում էիին մենակ մոդելների դեմքը), մաշված ջինսերով և թանկարժեք քարերով Christian Lacroix-ի բաճկոնով: Բացի այդ Աննա Վինտուրի հետ համագործակցման ժամանակ ընկերությունը հրաժարվել էր աշխատել շատ երիտասարդ մոդելների հետ, դրանով մտցնելով թրենդ բնականությունը: Ինչպես Դիանա Վրիլանդը գուշակեց սուպերմոդելների էրան, այնպես էլ Աննան գուշակեց հայտնիների կուլտի զարգացումը, առաջին անգամ շապիկին դնելով ոչ թե պրոֆեսիոնալ մոդել այլ աստղ: Բայց չնայած բոլոր առավելություններին Աննան կապված է մի քանի սկանդալների հետ: Ամերիկյան Vogue-ի հինգերորդ գլխավոր խմբագրի կերպարանքը և ոճը նկարագրված է Աննա Լորեն Բայսբերգերի գրքում, որից հետո նկարված էր «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը: 2007 թվականին նա որոշեց նկարել ֆիլմ իր և Vogue-ի մասին: Այդպես 2009 թվականին տեղի ունեցավ «Սեպտեմբերյան համար» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան: 2012 թվականին դուրս եկավ ևս մեկ դոկումենտալ ֆիլմ «Vogue:Խմբագրի աչքերով», որը պատմում է խմբագիրների վիզուալ և պատմական ներդրման պահերի մասին անցյալում և ներկայումս, որոնք ստեղծում էին ոչ միայն ամսագիրը, այլև մոդայի աշխարհը: Vogue-ը հրատարակվում է 21 երկրներում՝ Ավստրալիա, Բրազիլիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Մեքսիկա, Պորտուգալիա, Ռուսաստան, Իսպանիա, Թայվան, Նիդեռլանդներ, Թուրքիա, ԱՄՆ, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ:

Գլխղավոր խմբագիրներ խմբագրել

  • Յակովլեվա Անաստասիա Ժեմուա (1952—1962)
  • Դայանա Վրիլանդ (19631971 հունիս)
  • Գրեյս Միրաբելլա (1971 հուլիս — 1988 հոկտեմբեր)
  • Աննա Վինտուր (1988 նոյեմբեր — մինչ օրս)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ин-кварто (от лат. in quarto — в четвёртую долю листа) — формат изданий, при котором размер страницы равен 1/4 бумажного листа. На одной стороне листа может быть отпечатано 4 страницы ин-кварто

Արտաքին հղումներ խմբագրել