Աննա Վինտուր (անգլ.՝ Anna Wintour, նոյեմբերի 3, 1949(1949-11-03)[5][6][7][…], Համփսթեդ, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիրը 1988 թվականից։ 2013 թվականին դարձավ Vogue-ի հրատարակչի՝ Condé Nast-ի գեղարվեստական ղեկավարը։ Աննա Վինտուրը դարձել է շատ կարևոր կերպար նորաձևության աշխարհում և խրախուսվել է իր՝ նորաձևության տենդենցների հանդեպ ունեցած տեսանկյան ու երիտասարդ դիզայներներին աջակցություն ցուցաբերելու համար։ Իր պահանջկոտ բնավորության շնորհիվ նա ձեռք է բերել իր "Nuclear Wintour" մականունը՝ ծաղրելով մի ավելի լուրջ երևույթ՝ nuclear winter։

Աննա Վինտուր
անգլ.՝ Anna Wintour
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1949 (74 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց, Օքսֆորդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
ԵրկերThe Fashion Fund?
Մասնագիտությունլրագրող, նորաձևության խմբագիր, գրող, խմբագիր և media executive
ԱշխատանքVogue-ի խմբագիր
ԱշխատավայրCondé Nast, Վոգ, New York Magazine, House & Garden?, Biba?[1], Harrods?, Oz?, Harper's Bazaar և Viva?
ԱմուսինShelby Bryan?
ԾնողներՉարլզ Վինտուր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբագիր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄետրոպոլիտեն թանգարան
ԵրեխաներCharles Shaffer?[4] և Katherine Shaffer?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Anna Wintour Վիքիպահեստում

Ընտանիք

խմբագրել

Աննա Վինտուրը Չարլզ Վինտուրի ավագ դուստրն է, ով եղել է Լոնդոնի Evening Standard-ի խմբագիրը[8]։ Հայրը օգնում էր նրան խորհուրդներով, թե ինչպես է պետք թերթ խմբագրել, որը առնչվի տվյալ ժամանակաշրջանի երիտասարդության հետ։ Աուդրի Սլոութրը՝ Աննայի խորթ մայրը, ամսագրի հեղինակ էր։ Բացի Աննայից, ընտանիքում կար ևս չորս երեխա։ Նրա մեծ եղբայրը՝ Ջերալդը, մահացել է ավտոպատահարի արդյունքում։ Նրա կրտսեր եղբայրներից մեկը՝ Պատրիկը, ևս լրագրող է, իսկ Ջեյմս և Նորա Վինտուրները աշխատում են Լոնդոնի տեղական ինքնակառավարման մարմնում։

Վաղ կյանք

խմբագրել

Աննա Վինտուրը սկսեց հետաքրքրվել նորաձևությամբ, երբ դեռ դեռահաս էր։ Լրագրողի կարիերան նորաձևության ոլորտում սկսեց երկու բրիտանական ամսագրերում։ Այնուհետև, Աննան տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Կարիերա

խմբագրել

Նորաձևությունից մինչև լրագրություն

«Կարծում եմ, որ հայրս որոշեց ինձ համար, որ ես պետք է աշխատեմ նորաձևության ոլորտում», - հիշում է նա «Սեպտեմբերյան համար»-ում: Նա կազմակերպեց իր դստեր առաջին աշխատանքը՝ ազդեցիկ «Բիբա» բուտիկում, երբ նա 15 տարեկան էր։Հաջորդ տարի նա թողեց Հյուսիսային Լոնդոնի քոլեջը և սկսեց վերապատրաստման ծրագիր Harrods-ում: Ծնողների թելադրանքով նա նաև նորաձեւության դասերի էր հաճախել մոտակա դպրոցում։ Շուտով նա հրաժարվեց դրանցից՝ ասելով. «Դու կամ գիտես նորաձևությունը, կամ չգիտես»։

1970 թվականին, երբ Harper's Bazaar UK-ը միավորվեց Queen-ի հետ՝ դառնալով Harper's & Queen, Վինտուրը աշխատանքի ընդունվեց որպես նրա առաջին խմբագրական օգնականներից մեկը՝ սկսելով իր կարիերան նորաձևության լրագրության մեջ: Նա ասաց իր գործընկերներին, որ ցանկանում է խմբագրել Vogue-ը: Այնտեղ գտնվելու ժամանակ նա հանդիպեց մոդել Անաբել Հոդինին, որը նախկինում Հյուսիսային Լոնդոնում նրա դասընկերն էր: Նրա կապերն օգնեցին նրան ապահովել իր դիրքը Հելմուտ Նյուտոնի, Ջիմ Լիի և այլ տենդենցային լուսանկարիչների կողմից նորարարական նկարահանումների ժամանակ։Իր մրցակցի՝ Մին Հոգգի հետ հերթական անհամաձայնություններից հետո նա թողեց աշխատանքն ու տեղափոխվեց Նյու Յորք իր ընկերոջ՝ անկախ լրագրող Ջոն Բրեդշոուի հետ ։

Անձնական կյանք

խմբագրել

Վինտուրը դեռահասության տարիներին սկսեց հանդիպել լավ կապեր ունեցող տարեց տղամարդկանց հետ: Նա կարճ ժամանակ հանդիպում էր վիպասան Պիրս Փոլ Ռադի հետ, երբ նա 15 տարեկան էր, իսկ տղան՝ 24։

Վինտուրն ամուսնացել է մանկական հոգեբույժ Դեյվիդ Շեֆերի հետ 1984 թվականին, և նրանք ունեցել են երկու երեխա՝ Չարլզ (ծնված 1985թ.) և Քեթրին (ծնված 1987թ.) մինչև 1999թ. զույգը ամուսնալուծվել է: Չարլզը Օքսֆորդի համալսարանի և Կոլումբիայի բժիշկների և վիրաբույժների քոլեջի շրջանավարտ է: Քեթրինը Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ: Քեթրինն ամուսնացել է իտալացի կինոռեժիսոր Ֆրանչեսկո Կարոզինիի հետ՝ Vogue Italia-ի գլխավոր խմբագիր Ֆրանկա Սոզանիի որդու, 2018 թվականին։

Նորաձևություն

Իր դիրքի պատճառով Վինտուրի զգեստապահարանը հաճախ մանրակրկիտ ուսումնասիրվում և ընդօրինակվում է: Իր կարիերայի սկզբում նա նորաձեւ շապիկներն ու ժիլետները համադրում էր դիզայներական ջինսերի հետ։ Երբ նա սկսեց իր աշխատանքը Vogue-ում որպես կրեատիվ տնօրեն, նա անցավ Chanel-ի կոստյումներին մինի կիսաշրջազգեստներով։

Վինտուրը 2013 թվականի մարտին The Guardian-ի կողմից դարձել է «50 ամենանորաձև հագնվող մարդկանցից մեկը»: Բացի Chanel-ի սպորտային կոստյումներից, նրան կարելի է նաև տեսնել կատվի կրունկներով և պրինտով միդի զգեստներով:

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վինտուր» հոդվածին։