Արշակ Ադամյան
Արշակ Աբգարի Ադամյան (1884, ապրիլի 22, Բաքու - 1956, փետրվարի 17, Երևան), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Արշակ Ադամյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 22, 1884 Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 17, 1956 (71 տարեկանում) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Շտերնի անվան կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Անդամակցություն | Հայարտուն |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ Աշակերտել է Քրիստափոր Կարա Մուրզային և Ռեժինսկուն։ 1904-1906 թթ. դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում։ 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1921-1924 թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), 1924-1926 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո Բաքվի և Աստրախանի համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն։
Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը։ 1926-1936 թթ. եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը, 1936-43 թթ՝ Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանը, 1944-1949 թթ.՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղարը։ Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում[1]:
Պարբերական մամուլում տպագրել է մի շարք հոդվածներ արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ։
Առանձին գրքերով լույս են տեսել «Բեթհովենը և հեղափոխությունը» (1927), «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (Երևան, 1956), «Հոդվածներ արվեստի մասին» ռուսերեն աշխատությունները[2]:
Տես նաևԽմբագրել
ԵրկերԽմբագրել
- Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները, 1955 (ռուսերեն):
- Բեթհովենը և հեղափոխությունը, 1927 (ռուսերեն):
- Հոդվածներ արվեստի մասին (ռուսերեն):
- Эстетические воззрения средневековой Армении: Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Армгиз, 1955. 224 с., Краткие сведения о древних авторах: с. 213-215, 1955.
- Статьи по эстетике. Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Айастан, 1967. 456 с.
- Вопросы эстетики и теории искуства. Ադամյան Արշակ Աբգարի, Москва, Искусство, 1978. 301 с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արշակ Ադամյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 25-26