Բացել գլխավոր ցանկը

Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)

թանգարան Երևանում


Երվանդ Քոչարի թանգարան, գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում:

Երվանդ Քոչարի թանգարան
Yervand Kochar Museum 1.jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄաշտոցի պողոտա
Հիմնադրված է1984
ՏնօրենԿարինե Քոչար
Կոորդինատներ: 40°11′15.576″ հս․ լ. 44°30′52.956″ ավ. ե. / 40.18766000° հս․. լ. 44.51471000° ավ. ե. / 40.18766000; 44.51471000
Կայքkochar.am

ՊատմությունԽմբագրել

Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր[1]։

2001թ. թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման:

Թանգարանը իրականացնում է 5 լեզուներով էքսկուրսիաներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն:

Թանգարանում կազմակերպվում են դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ:

Թանգարանի երկրորդ հարկի սրահում 2017թ. ապրիլ ամսից գործում է «Քոչար» արվեստի ստուդիան: Ստուդիան իրականացնում է իր հիմնական գործունեությունը, որտեղ հաշվի են առնվում տարիքային առանձնահատկություններին համապատասխան չափորոշային պահանջները և հենքային ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի բաշխումը: Դասընթացն իրականացվում է երկու հիմնական փուլերով՝ նկարչություն կամ ապլիկացիա և արվեստի պատմություն: Կարևորվում է Գունանկարչությունը, քանի որ այն շրջապատող իրականության գունային բազմազանության հարստության և ներդաշնակության ընկալման և պատկերման միջոց է: Իսկ արվեստի պատմություն՝ արվեստի բնագավառից տեսական գիտելիքների ձեռքբերման և ընդհանուր աշխարհայացքի ընդլայնման միջոց է: Աշակերտները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, ուղղություններին նրանց առանձնահատկություններին, ծանոթանում հայտնի արվեստագետների ստեղծագործական ուղուն:

ՄիջոցառումներԽմբագրել

Թանգարանն իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը: Թանգարանը իրականացնում է նաև մի շարք արտագնա էքսկուրսիաներ:

Թանգարանի տնօրեններԽմբագրել

Թանգարանի տնօրենն է Կարինե Քոչարը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/41.1