Ամիրյան փողոց (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)
Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։
Ամիրյան փողոց | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 900[1] |
Սկիզբ | Հանրապետության հրապարակ |
Ավարտ | Սարյան փողոց |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատում է Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։
Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրելՓողոցի սկզբնամասում է գտնվում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը։
Ամիրյան 9 հասցեում է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը։ Նախկինում այդ վայրում գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։
Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման վայրում է գտնվում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։
Փողոցի վերջնամասում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայէկոնոմբանկը, ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
-
Զաքյան, Ամիրյան, Քոչինյան փողոցների խաչմերուկ
-
Ամիրյան 3 շենքը
-
Ամիրյան 3 շենքը
-
Եղիշե Չարենցի կիսանդրին նրա անվան դպրոցի մոտ
-
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկ. աջից երաժշտական ուսումնարանի շենքն է
-
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
-
Փողոցի վերջնամասը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
Աղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։