Մանրամասներ Վ․ Ի․ Լենինի դիմանկարին

«Մանրամասներ Վ․ Ի․ Լենինի դիմանկարին» (ռուս.՝ «Штрихи к портрету В. И. Ленина»), խորհրդային չորս հեռուստատեսային գեղարվեստական ​​ֆիլմերի շարք՝ նվիրված Լենինի 1918 թվականի կյանքին և գործունեությանը։ Նկարահանվել է «Էկրան» ստեղծագործական միավորման կողմից[1] 1967-1970 թվականներին։ 1970-ականների սկզբին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ առաջին մասի միակ ցուցադրությունից հետո ֆիլմի ցուցադրությունն արգելվել է, և այն չցուցադրվեց մինչև 1987 թվականը։

Մանրամասներ Վ․ Ի․ Լենինի դիմանկարին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորLeonid Pchyolkin?
Սցենարի հեղինակՄիխայիլ Շատրով
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով, Օլեգ Տաբակով, Իգոր Կվաշա և Օլեգ Եֆրեմով
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
ԿինոընկերությունԷկրան

Կրկնվող «պրեմիերան» լայնորեն քննարկվեց պետական ​​լրատվամիջոցներում։ Լեոնիդ Պչյոլկինը հիշում է․ «1960-ականների վերջում ես նկարահանեցի Լենինի մասին «Մանրամասներ դիմանկարին» կինոշարքը, Միխայիլ Շատրովի սցենարով, հիմնված փաստաթղթերի վրա։ Լենինը դաժան մարդ էր, և ինձ թվաց, որ Միխայիլ Ուլյանովը շատ համապատասխան է այդ դերին։ Այդպես, այդ ֆիլմերը քսան տարի շարունակ չցուցադրվեցին։ Այն, որ դրանց ցուցադրությունը կարգելվի բոլշևիկների ժամանակներում, ես չէի կարող պատկերացնել։ Պարզվեց, իմ ֆիլմերի ցուցադրությունից ոչ շատ առաջ քաղբյուրոն որոշեց սկսել մեծարել Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին լրատվամիջոցներում և արվեստում։ Լենինը սկսեց համարվել ոչ պետքական։ Սկսվել էր նոր անձի պատամունք»։

Սյուժե

խմբագրել
  • Ֆիլմ 1. «Անվանական քվեարկություն» ներկայացնում է բուռն հակասությունների պատկերը, որը բռնկվեց բոլշևիկյան ղեկավարության միջև 1918 թվականի գարնանը Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ֆիլմի կենտրոնական դրվագը՝ Լենինի վեճն է Բուխարինի հետ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի վավերացման հարցով Սովետների IV արտահերթ համագումարի պատգամավորների վճռական անվանական քվեարկության նախօրեին։
  • Ֆիլմ 2. «Կես ժամ Վ. Ի. Լենինի գրասենյակում. 1918» պատկերում է 1918 թվականի ամռանը խորհրդային կառավարության հերթական նիստերից մեկի դրվագը։ Քննարկվող հարցերի թվում է նաև մահացած անարխիստ առաջնորդ Պ. Ա. Կրոպոտկինի հուշատախտակի կառուցման նախագիծը (սցենարիստ Միխայիլ Շատրովի սխալմամբ)։
  • Ֆիլմ 3. «Ժողովրդական կոմիսարների խորհրդի օդը» – 1918 թվականի աշնանը Կրեմլի բակում զբոսնելիս վերքերից նոր ապաքինված Լենինի վավերագրական կադրերի խաղարկային շարունակությունն է։ Այն սկսվում է խորհրդային առաջին կինոհանդեսի՝ «Կինո-Նեդելյա»-ի վերնագրով և ոճավորված է որպես փաստաթուղթ։
  • Ֆիլմ 4. «Կոմունա ՎԽՈՒՏԵՄԱՍ» – ներկայացնում է Լենինի հանդիպումը և քննարկման տեսքով շփումը նկարիչ-ուսանողների՝ խորհդային նոր մշակույթի երիտասարդ ներկայացուցիչների հետ։

Դերերում

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 1987, «Զլատա Պրագա» հեռուստաֆիլմերի միջազգային կինոփառատոն, մրցանակ Մ․ Ուլյանովին տղամարդու լավագույն դերակատարման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել