Վլադիմիր Եմելյանով

դերասան

Վլադիմիր Նիկոլաևիչ Եմելյանով (ռուս.՝ Владимир Николаевич Емелья́нов, հունիսի 7 (20), 1911[1], Պերմ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 2, 1975(1975-07-02) կամ հուլիսի 4, 1975(1975-07-04)[2][3], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1972)։

Վլադիմիր Եմելյանով
Ծնվել էհունիսի 7 (20), 1911[1]
ԾննդավայրՊերմ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 2, 1975(1975-07-02) (64 տարեկան) կամ հուլիսի 4, 1975(1975-07-04)[2][3] (64 տարեկան)
Մահվան վայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանBabushkinskiy Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Եմելյանովը ծնվել է 1911 թվականի հունիսի 20-ին Պերմ քաղաքում։ Մանկությունն անցել է Ռուսաստանի համար ծանր օրերին, երբ սով էր, տնտեսական քայքայում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից ու քաղաքացիական պատերազմից հետո երիտասարդ Խորհրդային Միությունը նոր կյանք էր սկսում[4]։

1925 թվականին ավարտելով դպրոցը և դերասան դառնալու որոշումով՝ Վլադիմիրը գնում է նոր բացված Պերմի Աշխատավոր երիտասարդների թատրոն, որն Ուրալում առաջին այդպիսի թատրոնն էր[5]։ Թատրոնում հանդես է եկել մինչև 1931 թվականը[4]։

1931-1932 թվականներին սովորում է Մոսկվայի պրոլետարիատի լուսավորչամշակութային կազմակերպության ստուդիայում։ 1932 թվականից հանդես է գալիս Սվերդլովսկի Աշխատավոր երիտասարդների թատրոնում, իսկ 1937 թվականից՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի անվան Մոլոտովի թատրոնում։ 1953 թվականից սկսում է աշխատել Ե. Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1956 թվականից՝ Մոսկվայի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում[6]։

Եմելյանովի առաջին ֆիլմը՝ «Թշնամական մրրիկ»-ը (1953), կանխորոշեց դերասանի ստեղծագործական ուղին։ Նա սկսեց խաղալ բոլշևիկների, հեղափոխականների, քաղաքացիական պատերազմի հրամանատարների, կուսակցական ղեկավարների դերեր[4]։

Վլադիմիր Եմելյանովը մահացել է 1975 թվականի հուլիսի 2-ին Դոնեցկում[4]։ Թաղված է Մոսկվայի Բաբուշինսկոե գերեզմանատանը (հողակտոր №16)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1953 Թշնամական մրրիկ Ֆելիքս Ձերժինսկի
1954 Արիության դպրոց Սեմյոն Գալկա
1954 Վտանգավոր արահետներ Կոնդրատի Նիկոլաևիչ
1954 Այս մասին մոռանալ չի կարելի շրջկոմի քարտուղար
1954 Հասունության վկայական Վալենտինի հայր՝ Լիստովսկի
1955 Մանկավարժական պոեմ Անտոն Մակարենկո
1955 Նավաստի Չիժիկը կապիտան Լուզգին
1956 Դա սկսվել է այսպես... սովխոզի տնօրեն Գրիշանին
1956 300 տարի առաջ... Մուժիլովսկի
1956 Առաջին ուրախություններ Պյոտր Ռագոզին
1956 Ծովն է կանչում Ֆեոդոր Միխայլովիչ
1956 Անմահ կայազոր կոմիսար Կոնդրատև
1957 Արտասովոր ամառ Պյոտր Ռագոզին
1957 Նրա կյանքի իմաստը
1957 Ձիգ հանգույց Կուրգանով
1957 Դեպք անապատում գնդապետ
1957 Տրուբաչովի ջոկատը պայքարում է Միրոն Դմիտրիևիչ
1958 Աշտարակների դրոշները Անտոն Մակարենկո
1958 Այն կողմում Նիկոլա
1958 Կիևցին գերմանացի սպա Բուշ/հետախույզ Տրոյանսկի
1958 Առաջին կարգի կապիտան Ժելեզնով
1958 «Այլազանների» գործը Ինոկենտի Գրիգորև
1958-1972 Արև որոնողները գնդապետ Ֆեդոսև
1959 Ես եղել եմ Արևի ուղեկիցը Իգոր Պետրովիչ
1959 Մարդը փոխում է մաշկը Կոմարենկո
1959 Բոցավառ հոգի
1960 Քաղաքային սահմանից դուրս Տոմա Չեբոտարու
1960 Հայրենիքից հեռու բենզալցակայանի աշխատակից
1961 Խենթերի դատարանը Աբրահամ Հագեր
1961 Փոթորիկների մոլորակը Վերշինին
1961 Մեքենավարը գնացք էր վարում գեստապոյի քննիչ
1962 Երբ բաժանում են կամուրջները Պյոտր Սիդորովիչ
1963 Ալթայի արահետները Վերշինին
1963 Լռություն Նիկոլայ Վոխմինցև
1963 Երբ լալիս են կազակները դատավոր
1963 Ապասիոնատա Մաքսիմ Գորկի
1964 Գերեզմանատան միջով փականագործ Բուգրեև
1964 Հիշիր, Կասպա՛ր Բախմատով
1964 Տիեզերական ձուլվածք ինստիտուտի տնօրեն
1964 Ի՛նձ մոտ, Մուխտա՛ր Սերգեյ Պրոկոֆևիչ
1965 Երրորդ երիտասարդությունը Իվան Վսևոլոժսկի
1965 Սառցե մշուշի միջով ոստիկանության պետ
1965 Աննվաճ գումարտակը Դոբրովոլսկի
1966 Փոքրիկ փախստականը մաքսային ծառայության պետ
1966 Նրանց ճանաչում էին միայն դեմքով փոխծովակալ Ռեյնհարդտ
1966 Գնում եմ փնտրելու գնդապետ Իցենկո
1966 Վայրի մեղր գեներալ Ռոդիոն Կոստեցկի
1966 Մոր հավատարմություն գնդապետ
1967 Գնչուն Տիմոֆեյ Իլյիչ
1967 Գաղտնաբառ պետք չէ Գրժիմալսկի
1967 Հիշենք այս օրը Մինսկի խորհրդի նախագահ
1967 Անյուտայի ճանապարհը Պլատոն Պավլովիչ
1968 Հետախույզները գեներալ
1968 Ուրալյան լեռների հեքիաթները վարպետ
1968 Հեղափոխության ձիավորները Սեմյոն Կարտաշյով
1969 Մռայլ գետը Յակով Կուպրիյանով
1969 Տագնապալի գիշերները Սամարայում Սեմյոն Լևին
1969 Բոնիվուրի սիրտը Բագրով
1969 Պատմություն չեկիստի մասին Կազանսկի
1969 Մանրագծեր Վ. Լենինի նկարին Մաքսիմ Գորկի
1970 Ռիսկ
1970 Հավերժության ավետաբերները նախարար
1970 Գիշերային հերթափոխ Բիրյուկով
1970 Լիր արքա կոմս Քենտ
1971 Եգոր Բուլիչովն ու մյուսները Մոկեյ Բաշկին
1972 Պոմպեյի վերջին օրերը հրշեջ տեսուչ
1972 Անծանոթը, որին բոլորն էին ճանաչում
1973 Ճանաչում դատավոր Սթենլի
1973 Նադեժդա գեներալ
1973 Կյանքը մեղսագործ երկրում
1974 Կայանում՝ երեք ժամով գործարանի տնօրեն
1974 Ո՞վ, եթե ոչ դու
1974 Անձնական հարցերով ընդունելության օր գլխավոր պետ
1974 Գեորգի Սեդով Պետրով-Գիմալայսկի
1975 Ոսկու գինը
1975 Գոյատևել մինչև արշալույս գեներալ
1975 Հրաշքի սպասելով Նիկոլայ Ֆոմիչ

Կրկնօրինակում խմբագրել

Տարի Ֆիլմ Ձայն
1954 Կոմս Մոնտե-Քրիստո աբբա Ֆարիա
1954 Քանի դեռ ինձ հետ ես
1962 Երկու N պարոնայք
1966 Ռոմանս կլարնետի համար պապիկ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Владимир Емельянов». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  5. «Владимир Емельянов - биография, новости, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  6. «Владимир Емельянов (Советский Экран)». akter.kulichki.net. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  7. «О присвоении названий улицам в Мотовилихинском районе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել