Նիկոլայ Կարաչենցով
Նիկոլայ Պետրովիչ Կարաչենցով (ռուս.՝ Николай Петрович Караченцов, հոկտեմբերի 27, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2018[1], Istra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և կասկադյոր: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989 թ.), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր (2003 թ.)[3], «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս:
Նիկոլայ Կարաչենցով ռուս.՝ Николай Петрович Каранченцов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1944 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2018[1] (73 տարեկանում) |
Մահվան վայր | Istra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կասկադյոր և կիթառահար |
Ծնողներ | հայր՝ Պյոտր Կարաչենցով |
Ամուսին(ներ) | Լյուդմիլա Պորգինա |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն |
ԿենսագրությունԽմբագրել
Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Պյոտր Կարաչենցովն էր[4], իսկ մայրը` բալետմայստեր և բեմադրիչ Յանինա Բրունակն էր: Հայրական կողմից նրա կրտսեր եղբայրը` Պյոտր Կարաչենցովը նույնպես նկարիչ է[5]:
1963 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան, որը գերազանցությամբ ավարտել է 1967 թվականին[6] և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում: Նրա դերերը թատրոնում արժանացել են մասնագիտական բարձր գնահատականի, հատկապես Շառլ դը Կոստերի վեպի մոտիվներով Մարկ Զախարովի բեմադրած «Թիլ» ներկայացումը, որտեղ Նիկոլայ Կարաչենցովն հիանալի կերպով մարմնավորել էր Թիլ Ուլենշպիգելին[7]: Հանրաճանաչ էր նաև նրա դերը Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացումում, որտեղ Կարաչենցովը խաղում էր միանգամից երկու դեր: Նրա ամենահայտնի դերերից էր նաև կոմս Ռեզանովի դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը[8][9]:
Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում: Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը: Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց: 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ[9][7]: Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական:
Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում: Հաջողությամբ կրկնօրինակել է արտասահմանյան ֆիլմեր, ձայնագրվել մուլտֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և ռադիոյում: 1991 թվականին ընտրվել էր Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար: 1994 թվականին հիմնել էր «Նիկոլայ Կարաչենցովի արվեստների դպրոց»-ը, որտեղ երեխաներին սովորեցնում էին պարեր, նկարչություն, սուսերամարտ և ձիավարություն[7][10][11][12]:
Ավտովթարներ և հիվանդությունԽմբագրել
2005 թվականի փետրվարի 28-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք[13][14]: Հիվանդանոցում նա ենթարկվել է գանգի տրեպանացիայի և գլխուղեղի վիրահատման: Շուրջ 26 օր նա գտնվել է կոմայի մեջ: Միայն 2007 թվականի մայիսին նա կարողացավ բեմ բարձրանալ[15][16][17][18]: Այնուամենայնիվ այդ ամենն ազդել էր դերասանի խոսքի վրա և այն դժվարությամբ էր վերականգնվում: Շրջակա միջավայրին նա արձագանքում էր դանդաղորեն և թույլ:
2017 թվականի փետրվարի 27-ին Նիկոլայ Կարաչենցովը կրկին ավտովթարի մեջ հայտնվեց: Այս անգամ նա ստացել էր ուղեղի ցնցում[19]: 2017 թվականի սեպտեմբերին դերասանի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ[20]: 2018 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է երիկամների անբավարարության պատճառով։ Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ[21][22]։
Անձնական կյանքըԽմբագրել
1975 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ամուսնացել է դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Պորգինայի հետ: Ունի մեկ որդի` փաստաբան Անդրեյ Կարաչենցովը[23][24]:
Մասնակի ֆիլմագրությունըԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1967 | Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին | Штрихи к портрету В. И. Ленина | նկարիչ |
1968 | Եվ կրկին մայիս | …И снова май! | Իվան Շուլգա |
1970 | Կարմիր հրապարակ | Красная площадь | դրվագ |
1970 | Բոյան Չոնոս | Боян Чонос | Կոստա-Լազար |
1973 | Իմ ճակատագիրը | Моя судьба | Վալերի |
1974 | Մեկ անգամ մեկ | Одиножды один | Անատոլի Պերֆիլով |
1974 | Խրախճանք ժանտախտի ժամանակ | Пир во время чумы | նախագահ |
1975 | Ավագ որդին | Старший сын | Վլադիմիր Բուսիգին |
1976 | 12 աթոռ | 12 стульев | թատրոնի դերասան |
1976 | Երկար, երկար գործ | Длинное, длинное дело | Կիրիլ Ստրոգանով |
1977 | Ազատության զինվորները | Солдаты свободы | Սաշկա |
1977 | Շունը խոտի վրա | Собака на сене | մարքիզ Ռիկարդո |
1977 | Հաջողության ակնթարթը | Миг удачи | լրագրող Ֆեոդորով |
1978 | Յարոսլավնան, Ֆրասիայի թագուհին | Ярославна, королева Франции | Զլատ |
1978 | Թագավորներն ու կաղամբը | Короли и капуста | Դիկի Մելոնի |
1978 | Պատանեկության սխալները | Ошибки юности | Գենա |
1978 | Քանի դեռ խենթացած է երազանքը | Пока безумствует мечта | Յուրի Օտվյորտկին |
1979 | Էլեկտրոնիկի արկածները | Приключения Электроника | Ուրի |
1979 | Սոխակը | Соловей | Բրունո Բարտոլետի |
1979 | Հետաքննությունը վարում են գիտակները. Հոտաղը` վարունգով | Следствие ведут ЗнаТоКи. Подпасок с огурцом | Կիմ Ֆալեև |
1980 | Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Վաթսոնը | Шерлок Холмс и доктор Ватсон. Кровавая надпись | Ջեֆերսոն Հոուպ |
1980 | Բարեպաշտ Մարթան | Благочестивая Марта | Պաստրանո |
1980 | Տիկնայք հրավիրում են ասպետներին | Дамы приглашают кавалеров | Վալենտին |
1981 | Ընկեր Ինոկենտի | Товарищ Иннокентий | Գեորգի Գապոն |
1982 | Գանձերի կղզին | Остров сокровищ | ծովահեն Սև Շուն |
1982 | Տրեստը, որը սնանկացավ | Трест, который лопнул | Ջեֆ Պիտերս |
1982 | Ավանակի կաշին | Ослиная шкура | ավազակ Բուրաբո |
1982 | Տունը, որը կառուցել էր Սվիֆթը | Дом, который построил Свифт | Ֆլիմ |
1982 | Տարածություն խուսավարման համար | Пространство для манёвра | Ալիկ Կարելին |
1983 | Բելիե Ռոսի | Белые Росы | Վասկա Խոդաս |
1983 | Մանկապարտեզ | Детский сад | Շպիլ |
1983 | Երկար ճանապարհ դեպ իրեն | Долгая дорога к себе | Շուրիկ |
1984 | Հույսի ութ օրը | Восемь дней надежды | Ռուսանով |
1984 | Մինչ բաժանվելը | Прежде, чем расстаться | Ռոբերտ Հելմեն |
1984 | Փոքրիկ շնորհ | Маленькое одолжение | Վալենտին Օզերնիկով |
1985 | Գումարտակները խնդրում են կրակ | Батальоны просят огня | Օռլով |
1985 | Դարի գործարքը | Контракт века | Գուսև |
1985 | Մեկը բոլորի համար | Один за всех | - |
1986 | Ինչպես դառնալ երջանիկ | Как стать счастливым | Գոշա |
1986 | Ով կմտնի վերջին վագոնը | Кто войдёт в последний вагон | Անիսիմով |
1986 | Պիտանի մարդիկ | Нужные люди | երգիչ |
1986 | Առերեսում | Очная ставка | Պավել Սմիռնով |
1987 | Մոնզունդ | Моонзунд | ֆոն Կնյուպֆեր |
1987 | Մարդը Կապուցինների ծառուղուց | Человек с бульвара Капуцинов | Բիլլի Քինգ |
1987 | Բնակելի միջավայր | Среда обитания | Օլեգ Բարաբանշչիկով |
1988 | Միս միլիոնատիրուհի | Мисс миллионерша | Գենադի Կովալ |
1988 | Մեկ, երկու` վիշտն աղետ չէ | Раз, два — горе не беда! | թագավոր Ժան-Ժան |
1989 | Լուսավոր անձնավորություն | Светлая личность | Եգոր Ֆիլյուրին |
1989 | Դեժա Վյու | Дежа вю | Միշկա Յապոնչիկ |
1989 | Երկու նետ. Քարի դարի խուզարկուն | Две стрелы. Детектив каменного века | կռվի մարդը |
1989 | Կրիմինալ քառյակ | Криминальный квартет | Մարատ Մուխանով |
1990 | Թակարդ միայնակ տղամարդու համար | Ловушка для одинокого мужчины | Դանիել Կորբան |
1990 | Վհուկների ներքնահարկը | Подземелье ведьм | Ժան Լեմոտ |
1991 | Կատվիկը | Кошечка | Սերգեյ Պուշկա |
1991 | Գրողը մեզ տանի | И чёрт с нами! | դերասան |
1991 | Խենթերը | Чокнутые | Ռոդիոն Կիրյուխին |
1991 | Կին բոլորի համար | Женщина для всех | Նիկոլայ |
1991 | Հիմարը | Дура | Կամիլ Սևինյե |
1992 | Հաջողություն ձեզ, պարոնայք | Удачи вам, господа! | Վլադիմիր |
1992 | Ռոմանս բանաստեղծի մասին | Романс о поэте | Ալեքսանդր Պուշկին |
1992 | Սպանություն Սանշայն-Մենորում | Убийство в Саншайн-Менор | Հարոլդ Սպարոու |
1993 | Տանգո Պալատական հրապարակում | Танго на Дворцовой площади | Սերգեյ Պետրովիչ |
1994 | Պետերբուրգյան գաղտնիքներ | Петербургские тайны | Սերգեյ Կովրով |
1994 | Պարզասիրտը | Простодушный | Ֆրանսուա-Մարի դե Ռիշար |
1996 | Թագուհի Մարգո | Королева Марго | կոմս դե Մուի |
1997 | Կրկեսն այրվել է, իսկ ծաղրածուները փախել են | Цирк сгорел, и клоуны разбежались | Նիկոլայ Խուդոկորմով |
1998 | Պետերբուրգյան գաղտնիքների հանգուցալուծումը | Развязка Петербургских тайн | Սերգեյ Կովրով |
1999 | Խուզարկու Դուբրովսկու գործը | Д. Д. Д. Досье детектива Дубровского | Ռոման Դուբրովսկի |
2000 | Պալատական հեղաշրջումների գաղտնիքները | Тайны дворцовых переворотов | Պետրոս I |
2000 | Սիրո խաղ | Игра в любовь | Վիտալի Գենադևիչ |
2001 | Առյուծի բաժին | Львиная доля | Ռեզանով |
2001 | Սալոմեա | Саломея | Պյոտր Բրոնին |
2003 | Տարասկոնցի Տարտարենը | Тартарен из Тараскона | կոմս Բեզանսոն |
2004 | Դեկտեմբերի 32-ը | 32 декабря | Պետրովիչ |
2004 | Պա | Па | Գլեբ |
2004 | «Գայլի երախի» գաղտնիքը | Тайна «Волчьей пасти» | գնդապետ Դումկա |
2005 | Չղջիկ | Летучая мышь | կոմս Օռլովսկի |
2005 | Դու իմ երջանկություն | Счастье ты моё | իշխան Պյոտր Պեչերսկի |
2006 | Խաղաղ Դոն | Тихий Дон | Շչեգլով |
2014 | Բելիե Ռոսի. Վերադարձ | Белые Росы. Возвращение | Վասիլի Խոդաս |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Умер Николай Караченцов: актеру было 73 года — Komsomolskaïa Pravda, 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 В Москве скончался 73-летний Николай Караченцов — 2018.
- ↑ Николай Караченцов на сайте театра ЛЕНКОМ
- ↑ Караченцов, Пётр Яковлевич
- ↑ Новая беда Караченцовых
- ↑ .«Караченцов Николай Петрович»։ Актеры советского и российского кино։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին
- ↑ 7,0 7,1 7,2 РИАНОВОСТИ: Биография Николая Караченцова
- ↑ Композитор Рыбников: «Власти считали „Юнону и Авось“ антисоветской штучкой»
- ↑ 9,0 9,1 Биография Николая Караченцова на сайте 7days.ru
- ↑ ЛЬВИНАЯ ДОЛЯ НИКОЛАЯ КАРАЧЕНЦОВА
- ↑ Биография Николая Астапова
- ↑ Биография Марины Ширшиковой на сайте rusactors.ru
- ↑ «Комсомольская правда»: Жизнь Караченцова вне опасности, но состояние тяжёлое
- ↑ Людмила Поргина, супруга Николая Караченцова: Муж услышал меня и сжал мою руку!
- ↑ «Николай Караченцов вышел на сцену»։ Вести.Ru։ 2007-05-28։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին
- ↑ «Я здесь!»
- ↑ Фатум Николая Караченцова
- ↑ Николай Караченцов госпитализирован после ДТП в Подмосковье
- ↑ Актёр Николай Караченцов вновь попал в ДТП, его доставили в больницу
- ↑ У Караченцова диагностировали неоперабельную опухоль
- ↑ Sputnik (2018-10-26)։ «Умер актёр Николай Караченцов»։ sputnik.by։ Վերցված է 2018-10-26
- ↑ «Умер Николай Караченцов»։ [Meduza]։ 2018-10-26։ Վերցված է 2018-10-26
- ↑ Биография Караченцова
- ↑ АДВОКАТ Караченцов Андрей Николаевич