Իրինա Միրոշնիչենկո
Իրինա Պետրովնա Միրոշնիչենկո (ռուս.՝ Ирина Петровна Мирошниченко, հուլիսի 24, 1942, Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2023, Մոսկվա, Ռուսաստան), ռուս կինոդերասանուհի, երգչուհի, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)։
Իրինա Միրոշնիչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1942 |
Ծննդավայր | Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 3, 2023 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1965) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականի հուլիսի 24-ին Բառնաուլում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նրա հայրը՝ կրտսեր քաղղեկ Պյոտր Իսաևիչ Վայնշտեյնը[1], ուղարկվել էր Մոսկվայից Սիբիրյան ռազմական օկրուգի 22-րդ պահեստային հրաձգային գնդի կազմում[2]։ 1944 թվականին մոր հետ վերադարձել է Մոսկվա (հայրը տեղափոխվել է Սիբիրի ռազմական օկրուգի շտաբ և միացել ընտանիքին 1945 թվականի օգոստոսին զորացրվելուց հետո)։
Իրինա Միրոշնիչենկոն 6-8 տարեկանում Գնեսինների անվան ուսումնարանին կից դպրոցում սովորել է ջութակ նվագել։ Դպրոցում սովորելու ընթացքում սովորել է նաև Լենինյան կոմերիտմիության թատրոնին կից ստուդիայում։ Այնտեղ նա հանդիպել է դրամատուրգ Միխայիլ Շատրովի հետ, ով իրենից ինը տարով մեծ էր։ 1960 թվականին նրանք ամուսնացել են[3]։
1961 թվականին ընդունվել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Վասիլի Մարկովի կուրս)[4]։ Երրորդ կուրսում կատարել է նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» (ռուս.՝ «Я шагаю по Москве») ֆիլմում։
Դպրոց-ստուդիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ Նրա կատարած դերերից են Մաշան «Ճայը», տիկին Չիվլին «Իդեալական ամուսինը», Ժենյան «Վալենտին և Վալենտինա», Մաշան «Երեք քույր», Դաշան «Соло для часов с боем», Ասյան «Այրին», Ինգան «Ազատության առաջին օրը», Սերաֆինա Դելլա Ռոզան «Դաջված վարդը», Արկադինան «Ճայը», Ռանևսկայան Ա.Պ. Չեխովի «Բալենու այգին» ներկայացումներում և այլն։
Կինոյում դերասանուհու առաջին մեծ աշխատանքը եղել է հետախույզ Գալինա Օրտինսկայայի դերը «Նրանց ճանաչում էին դեմքով» (1966) ֆիլմում։ Ա. Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում Իրինա Միրոշնիչենկոն կատարել է Մարիամ Մագդաղենացու դերը։ Նա նաև նկարահանվել է «Քեռի Վանյան», «Կրեմլի ղողանջներ», «Զինվորը եկավ ռազմաճակատից», «...Եվ այլ պաշտոնատար անձինք», «Դուք երազում էլ չեք տեսել...», «Կարմրահեր, ազնիվ, սիրահարված», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ձմեռային բալ» (2-րդ և 3-րդ մասեր), «Լոռամիրգ շաքարի մեջ» ֆիլմերում։
1972 թվականին «Այդ քաղցր բառը՝ ազատություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչյուսի հետ, որը դարձել է նրա երկրորդ ամուսինը։ Ամուսնությունը տևել է վեց ամիս։ Մի քանի տարի անց նա երրորդ անգամ ամուսնացել է թատրոնի իր գործընկեր Իգոր Վասիլևի հետ։ Հինգ տարի անց նրանք ամուսնալուծվել են[3]։
2023 թվականի հուլիսի 24-ին՝ իր ծննդյան օրը, Իրինա Միրոշնիչենկոն վատացել է։ Դերասանուհին մի քանի օր բուժվել է տանը, սակայն երբ ջերմությունը հասել է 40 աստիճանի, դիմել է բժիշկի։ Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է գրիպ՝ բարդություններով, երկու երիկամների կիստաներ և ստամոքսի պատերի խտացում։ Բացի այդ, կինոյի դերասանուհու մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել։ Օգոստոսի 1-ին դերասանուհու մոտ առաջացրել են դեղորայքային քուն։ Մահացել է 2023 թվականի օգոստոսի 3-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցում՝ գիտակցության չգալով[5]։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Պյոտր Իսաևիչ (Իսահակովիչ) Վայնշտեյն (1915-1984)[6][7], ծնունդով եղել է Պոդոլսկի նահանգի Ուշիցկի շրջանի Դունաևցի բնակավայրից[8]։ Պատերազմից հետո վերադարձել է հաշմանդամ, աշխատել է պոլիկլինիկայում որպես տնտեսվարող, այնուհետև մինչև կյանքի վերջը Խիմկիի Արտյոմի անվան առողջարանում[9]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ իրենց դուստրն ավարտել է թատերական դպրոցը։
- Մայրը՝ Եկատերինա Անտոնովնա Միրոշնիչենկո (1912-2005), սովորել է դերասանական մասնագիտություն Ալեքսանդր Թաիրովի մոտ, բայց իր առաջին ամուսնու (և Իրինայի եղբոր՝ Ռուդոլֆի հոր)՝ Իվան Իգնատևիչ Տոլպեժնիկովի (1900-1937) ձերբակալությունից հետո նրա կարիերան, չհասցնելով սկսել, ընդմիշտ ավարտվել է։ Աշխատել է Մոսկոնցերտում, որտեղ հանդիպել է իր երրորդ ամուսնուն (1965 թվականից), նվագակցող Յակով Պինխուսովիչ Ռոզենկերին (ծնվ.՝ 1937)[10][11][12]։
- Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆ Իվանովիչ Տոլստյակով (մահ.՝ 1995), աշխատել է «Իզվեստիա» թերթի խմբագրությունում՝ որպես վարորդ։
- Առաջին ամուսինը (1960-1972)՝ Միխայիլ Ֆիլիպովիչ Շատրով (1932-2010), դրամատուրգ, սցենարիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1983)։
- Երկրորդ ամուսինը (1972)՝ Վիտաուտաս Պրանովիչ Ժալակյավիչյուս (1930-1996), կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980), Լիտվայի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1967)։
- Երրորդ ամուսինը (1975-1980)՝ Իգոր Ալեքսեևիչ Վասիլև (1938-2007), դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)։
Իրինա Միրոշնիչենկոն երեխաներ չի ունեցել։
1994 թվականին «Հրաշքների դաշտ» (ռուս.՝ «Поле чудес») շոուի ապրիլմեկյան կատակերգական թողարկման ժամանակ հայտարարվել է ծրագրի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի և Իրինա Միրոշնիչենկոյի «հարսանիքի» մասին[13]։ Հետագա թողարկումներից մեկում Իրինա Պետրովնան հայտարարել է, որ իրեն երկար ժամանակ հարցեր են ուղղել՝ չհավատալով, որ դա ընդամենը եղել է ապրիլմեկյան կատակ[14]։
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- 1959 – «Գլեբ Կոսմաչյովն ընդունում է մարտը» (ռուս.՝ «Глеб Космачёв принимает бой»), ըստ Միխայիլ Շատրովի պիեսի, ռեժ.՝ Միխայիլ Շատրով, Օսկար Ռեմեզ, Վլադիմիր Անդրեև, Վլադիմիր Վորոշիլով[15]
- 1959 – Լարիսա Օգուդալովա – «Անօժիտը», ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի, ռեժ.՝ Վ. Վորոշիլով[16]
- 1962 – Գիտել Մոսկա – «Երկուսը ճոճանակի վրա», ըստ Ուիլյամ Գիբսոնի պիեսի
- 1965 – Մարիա Ալեքսանդրովնա – «Քեռու երազը» (ռուս.՝ «Дядюшкин сон»), ըստ Ֆեոդոր Դոստոևսկու պիեսի – դիպլոմային ներկայացում
- 1965 – Սև մարդ (զանգվածային տեսարան) — «Կապույտ թռչուն», ըստ Մորիս Մետերլինկի պիեսի
- 1966 – ուսուցչուհի Բելոբորոդովա – «Ծանր մեղադրանք», ըստ Լև Շեյնինի պիեսի, ռեժ.՝ Բորիս Լիվանով
- 1967 – Զինա – «Առօրյա և տոն օրեր», ըստ Ալեքսանդր Գալիչի և Ի. Գրեկովի պիեսի
- 1968 – Փերի Բիրյուլինա – «Կապույտ թռչուն», ըստ Մ. Մետերլինկի պիեսի
- 1968 – Ասյա – «Այրին», ըստ Ա. Շտեյնի պիեսի
- 1968 – Օլգա – «Երեք քույր», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո, Նինա Լիտովցևա, Իոսիֆ Ռաևսկի
- 1968 – Մաշա Շամրաևա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Բորիս Լիվանով
- 1969 – Ինգա – «Ազատության առաջին օրը», ըստ Լեոն Կչուչկովսու պիեսի
- 1970 – Կոլինենկո – «Միակ վկան», ըստ Լեոնիդ Տուրի և Պյոտր Տուրի պիեսի
- 1971 – միսիս Չիվլիи – «Իդեալական ամուսինը», ըստ Օսկար Ուայլդի պիեսի, ռեժ.՝ Վիկտոր Ստանիցին
- 1971 – Ժենյա – «Վալենտին և Վալենտինա», ըստ Միխայիլ Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 1973 – Կլավա Պոլուոռլովա – «Հին Նոր տարի», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 1973 – Դաշա Վիսոցկայա[17] – «Соло для часов с боем», ըստ Օսվալդ Զագրադնիկի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև
- 1974 – Պուշկինա – «Վերջին օրերը», ըստ Միխայիլ Բուլգակովի պիեսի
- 1975 – Կարամզինա – «Պղնձե տատիկը», ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև, Օլեգ Եֆրեմով
- 1975 – Իվա – «Էշելոն», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ ԱՆատոլի ԷՖրոս
- 1976 – Լյուբով Կրոխինա – «Уходя, оглянись!», ըստ Էդուարդ Վոլոդարսկու պիեսի
- 1976 – Մաշա – «Երեք քույր», ըստ Անտոն Չեխովի պիեսի [նոր խմբագրություն]
- 1977 – Սպիրիդոնովա – «Վեցը հուլիսի», ըստ Մ. Շատրովի պիեսի
- 1977 – Աննա Պետրովնա – «Իվանով», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 1977 – Տատյանա Ալեքսեևնա – «Չեխովյան էջեր», ըստ Անտոն Չեխովի ստեղծագործությունների
- 1977 – Ռաևսկայա – «Հետադարձ կապ», ըստ Ալեքսանդր Գելմանի պիեսի
- 1977 – Ֆիկելմոն – «Պղնձե տատիկը», ըստ Լ. Զորինի պիեսի, ռեժ.՝ Անատոլի Վասիլև, Օլեգ Եֆրեմով
- 1982 – Սերաֆինա դելլա Ռոզա – «Դաջված վարդը», ըստ Թենեսի Ուիլյամսի պիեսի, ռեժ.՝ Ռոման Վիկտյուկ
- 1982 – Աննա – «Գողացված երջանկություն», ըստ Իվան Ֆրանկոյի պիեսի, ռեժ.՝ Ռոման Վիկտյուկ
- 1984 – Արկադինա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 1987 – Դերասանուհի – «Սադափե Զինաիդան», ըստ Մ. Ռոշչինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 1988 – Կատյա – «Արծաթե հարսանիք», ըստ Ալեքսանդր Միշարինի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով, Ռոզա Սիրոտա
- 1988 – Ելենա Անդրեևնա – «Քեռի Վանյան։ Տեսարաններ գյուղական կյանքից», ըստ Անտոն Չեխովի պիեսի
- 1988 – Էսթեր – «Էկվուս», ըստ Պետեր Շեֆֆերի պիեսի, ռեժ.՝ Ն. Սկորիկ
- 1989 – Լիդիա Պավլովնա – «Բարբարոսներ», ըստ Մաքսիմ Գորկու պիեսի
- 1990 – Կատյա – «Մոսկովյան երգչախումբ», ըստ Լյուդմիլա Պետրուշևսկայայի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով, Ռոզա Սիրոտա
- 1991 – Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա – «Բալի այգին», ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով
- 2000 – Կատյա – «Միշայի հոբելյանը», ըստ Ա. Գելմանի և Ռ. Նելսոնի պիեսի, ռեժ.՝ ՕԼեգ Եֆրեմով
- 2001 – Արկադինա – «Ճայը», ըստ Անտոն Չեխովի պիեսի – նոր խմբագրություն
- 2003 – Պիեռա – «Մի քիչ քնքշություն», ըստ Ա. Նիկոլաիի պիեսի, ռեժ.՝ Արկադի Կաց (Փոքր բեմ)
- 2004 – տիկին Պերնել, Օրգոնի մայրը – «Տարտյուֆ», ըստ Մոլիերի պիեսի, ռեժ.՝ Նինա Չուսովա
- 2011 – Մաթիլդա – «Իմ թանկագին Մաթիլդա», ըստ Իսրայել Հորովիցի պիեսի, Չեխովի անվան ՄԳԹ
- 2015 – Թագուհի — «Հրացանակիրները։ Սագա։ Մաս առաջին», ռեժ.՝ Կոնստանտին Բոգոմոլով, Չեխովի անվան ՄԳԹ
- 2022 – «Թատերական վեպ», ըստ Մ. Բուլգակովի վեպի, ռեժ.՝ Մ. Բրուսնիկինա, Չեխովի անվան ՄԳԹ
Դերեր կինոյում
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1963 | ֆ | Ես քայլում եմ Մոսկվայում | Я шагаю по Москве | Կատյա, Կոլկայի քույրը |
1966 | ֆ | Նրանց ճանաչում էին միայն դեմքով | Их знали только в лицо | Գալինա Օրտինսկայա, երգչուհի |
1966 | ֆ | Թագավորական ռեգատա | Королевская регата | Վիոլետա, քանդակագործ ուսանող, Յուհանի ընկերուհին |
1966 | ֆ | Անդրեյ Ռուբլյով | Андрей Рублёв | Մարիամ Մագդաղենացի |
1968 | ֆ | Նիկոլայ Բաուման | Николай Бауман | Նադեժդա Բաուման |
1968 | ֆ | Ռեզիդենտի սխալը | Ошибка резидента | Ռիտա |
1969 | ֆ | Շտրիխներ Վ. Ի. Լենինի դիմանկարին | Штрихи к портрету В. И. Ленина | Նատաշա Գոպներ |
1970 | ֆ | Քեռի Վանյան | Дядя Ваня | Ելենա Անդրեևնա Սերեբրյակովա |
1970 | ֆ | Կրեմլյան ղողանջներ | Кремлёвские куранты | Քլեր Շերիդան |
1970 | ֆ | Առաքելություն Քաբուլում | Миссия в Кабуле | Մարինա Սուրիցկայա |
1971 | ֆ | Զինվորը եկավ ռազմաճակատից | Пришёл солдат с фронта | Վերա Կուրկինա |
1971 | ֆ | Դավադրություն | Заговор | Շու Հոլբրուք |
1972 | ֆ | Այդ քաղցր բառը՝ ազատություն | Это сладкое слово — свобода! | Մարիա |
1973 | ֆ | Այստեղ մեր տունն է | Здесь наш дом | Նինա Շչյոգելևա |
1974 | ֆ | Միակ ճանապարհը | Единственная дорога | Գորդանա |
1974 | ֆ | Ավտովթար | Авария | Սիմոնա |
1975 | ֆ | Վստահություն | Доверие | Մարիա Անդրեևա |
1975 | ֆ | Վախ բարձրությունից | Страх высоты | Իննա Կրոտովա |
1976 | ս | Մի միկրոշրջանում | В одном микрорайоне | Մաշա Դրուժինինա |
1976 | ֆ | ...Եվ այլ պաշտոնատար անձինք | …И другие официальные лица | Իննա Վլադիմիրովնա |
1978 | ֆ | Գաղտնի ծառայության գործակալը | Агент секретной службы | Լիդիա Ֆլորյա |
1978 | ֆ | Սեր իմ, տխրություն իմ | Любовь моя, печаль моя | Սերվինազ |
1978 | ֆ | Տարօրինակը | Чудак | Նիխալ |
1978 | ֆ | Հետաքննության հանձնաժողով | Комиссия по расследованию | Աննա Իվանովնա Վերխովցևա |
1978 | ֆ | Однокашники | Նատալյա Լատիշևա | |
1979 | ֆ | Бабушки надвое сказали… | կամեո | |
1979 | ֆ | Կվերադառնանք աշնանը | Вернёмся осенью | բժիշկ Նադյա |
1980 | ֆ | Դուք երազում էլ չեք տեսել... | Вам и не снилось… | Լյուդմիլա Սերգեևնա, Կատյայի մայրը |
1980 | ֆ | Հին Նոր տարի | Старый Новый Год | Կլավա Պոլուոռլովա |
1981 | ֆ | Գլխարկ | Шляпа | Ջրահարս |
1982 | ֆ | Հեռանալիս հետ նայիր | Уходя, оглянись... | Լյուբով Կրոխինա, մայր |
1982 | ֆ | Մասնագիտությունը՝ քննիչ | Профессия — следователь | Նատալյա Բորիսովնա Կրոշինա |
1983 | ֆ | Ճանաչել մեղավոր | Признать виновным | Վիկտորյա Պավլովնա Բոյկո |
1983 | ֆ | Խափանման միջոց | Мера пресечения | Անտոնինա Ստեպանովնա Մուրավյովա, կոմբինատի տնօրեն |
1984 | ֆ | Рыжий, честный, влюблённый | րու Ալիսա, ուսուցչուհի | |
1984 | ֆ | Ժառանգություն | Наследство | Վարվառա Շումովա |
1985 | ֆ | Անհարմար մարդ | Неудобный человек | Տաիսիա |
1986 | ֆ | Մադամ Վոնգի գաղտնիքները | Тайны мадам Вонг | մադամ Վոնգ |
1986 | ֆ | Բողոք | Жалоба | Սվետլանա Սերգեևնա Դոլինինա, լրագրող |
1987 | ֆ | Հեծյալները | Наездники | |
1987 | ֆ | Կրկնուսույցը | Репетитор | կամեո |
1989 | ֆ | Բնավորությունները չեն համընկել | Не сошлись характерами | Նատալյա Յուրևնա Գորոխովա, ընտանեկան հոգեբան |
1990 | ս | Աշխարհն այլ չափումներում | Мир в другом измерении | Նադեժդա Նիկոլաևնա, դատախազ |
1990 | ֆ | Ձմեռային բալ 2 | Зимняя вишня 2 | Յուլյա, Վադիմի կինը |
1990 | ֆ | Клюква в сахаре | Ագնեսա | |
1995 | ֆ | Ձմեռային բալ 3 | Зимняя вишня 3 | Յուլյա, Վադիմի կինը |
2004 | ֆ | Հրաժեշտի արձագանք | Прощальное эхо | Աննա Սերգեևնա, Շուվալովի մայրը |
2006 | ս | Կապիտանի երեխաները | Капитанские дети | Ժենյայի մայրը |
2017 | ֆ | Ձմեռային բալ 4 | Зимняя вишня 4 (անավարտ) | Յուլյա |
Հնչյունավորում
խմբագրել- 1985 – Նավապետ Գրանտին որոնելիս – Մարկո Վովչոկ (Մարինա Վլադի)
- 2003 – Կազուս Բելլի – Էվա (Բարբարա Բրիլսկա)
Վոկալ
խմբագրել- 1994 – «Я так люблю» – գրամպլաստինկա (երգերի տեքստի և երաժշտության հեղինակ՝ Անդրեյ Նիկոլսկի), Russian disk R60 01229
- 1994 – «Когда со мной ты рядом» – ալբոմ, ձայներիզ
- 1995 – «Я – актриса» – ալբոմ, CD
- 1998 – «Коренная Москвичка» – ալբոմ, CD
- 2001 – «Актёр и песня. Ирина Мирошниченко» – ալբոմ, CD
- 2002 – «Имена на все времена. Ирина Мирошниченко» – ալբոմ, CD
Գովազդներ
խմբագրել- «На дом» ապրանքների կատալոգի գովազդ
- «Кальций-Д3 Никомед» գովազդներ (3 հոլովակ)
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (1971)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (դեկտեմբերի 31, 1976) – խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[18]
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (հոկտեմբերի 18, 1988) – խորհրդային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[19]
- Պատվո շքանշան (հոկտեմբերի 23, 1998) – թատերական արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 100-ամյակի կապակցությամբ[20]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2008 թվականի ապրիլի 24) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[21]
- Բարեկամության շքանշան (2015 թվականի դեկտեմբերի 1) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[22]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2021 թվականի հոկտեմբերի 1) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[23]
Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ
խմբագրել- «Ирина Мирошниченко. „Встречи на Моховой“» («Հինգերորդ ալիք», 2010)[24]
- Իրինա Միրոշնիչենո։ «Բացահայտումներ» (ռուս.՝ «Ирина Мирошниченко. „Откровения“», «Առաջին ալիք», 2011)[25]
- «Իրինա Միրոշնիչենկո։ «Ես գիտեմ, թե ինչ է սերը» (ռուս.՝ «Ирина Мирошниченко. „Я знаю, что такое любовь“», «Առաջին ալիք», 2017)[26][27]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ирина Петровна Мирошниченко в Энциклопедии ТАСС». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Сведения о личном составе (П. И. Вайнштейн на сайте «Память народа»)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 Алевтина Летописцева Мобильная блондинка // Атмосфера. — 2012. — С. 72-79.
- ↑ Школа-студия МХАТ, Персоналии Արխիվացված 2015-06-29 Wayback Machine
- ↑ «Умерла Ирина Мирошниченко». РИА Новости (ռուսերեն). 20230803T1240. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ирина Мирошниченко о желании быть яркой, любви к Франции и счастливом детстве». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Учётно-послужная карточка Петра Исааковича Вайнштейна (с фотографией) на сайте «Память народа»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Мирошниченко (Вайнштейн) Пётр Исаевич в учётно-послужной картотеке на сайте «Память народа»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Ирина Мирошниченко: «До сих пор продолжаю мечтать, наивно надеясь, что мечты сбудутся»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Лариса Каллиома (2006 թ․ մարտի 16). «Ирина Мирошниченко в суде делит квартиру с мужем своей покойной матери» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Ирина Мирошниченко предала отчима» (ռուսերեն). sobesednik.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Определение СК по гражданским делам Московского городского суда от 2 июня 2011 г. N 33—16585». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Поле чудес 1994 (01.04.1994) ՅուԹյուբում
- ↑ Поле чудес 1995 (22.12.1995) ՅուԹյուբում
- ↑ [Гарон, Лана.] Педагогика – любовь моя : Արխիվացված 2012-03-15 Wayback Machine Интервью с Владимиром Андреевым
- ↑ См. об этом, напр.: С. И. Дёмин В кривых коридорах ООН: воспоминания москвича Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. М.: Институт общегуманитарных исследований, 2005 – ISBN 5-88230-182-3
- ↑ Колесова Н. Ирина Мирошниченко. Вольная птица Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Планета Красота. 2009. № 9-10.
- ↑ «Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Указ Президиума Верховного Совета РСФСР от 18 октября 1988 года «О присвоении почётного звания «Народный артист РСФСР» Мирошниченко И. П.»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 23 октября 1998 г. № 1300 Արխիվացված 2014-03-07 Wayback Machine
- ↑ Указ Президента РФ(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 01.12.2015 № 584 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 01.10.2021 г. № 558 «О награждении государственными наградами Российской Федерации»». publication.pravo.gov.ru (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2021 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ ««Ирина Мирошниченко. Встречи на Моховой». Телепередача». www.5-tv.ru (ռուսերեն). Пятый канал. 2010 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ ««Ирина Мирошниченко. Откровения». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2012 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ ««Ирина Мирошниченко. Я знаю, что такое любовь». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2017 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ ««Ирина Мирошниченко. Я знаю, что такое любовь». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2017. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
Գրականություն
խմբագրել- Стишова Е. Ирина Мирошниченко // Актёры советского кино. Вып. 9. / Ред-сост. А. М. Сандлер. М.: Искусство, 1973. С.184—197.
- Шацилло Д. Ирина Мирошниченко // Советский экран. 1983. № 6.
- Виктюк Р. Проверка на призвание [: Ирина Мирошниченко] // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.75—90.
- Мирошниченко И. П. Расскажу… М. Астрель: Олимп, 2011, 351 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իրինա Միրոշնիչենկոյի անձնական բլոգը
- Իրինա Միրոշնիչենկո – ոչ պաշտոնական կայք
- Իրինա Միրոշնիչենկոն Rusactors.ru կայքում
- «Мирошниченко Ирина Петровна». mxat.ru (ռուսերեն). Официальный сайт МХТ им. Чехова. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- Ирина Мирошниченко попросила прощения у мужа [: прощание с Михаилом Шатровым] // Собеседник. 2010. 10 июня.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Միրոշնիչենկո» հոդվածին։ |