Լետիսիա (ծննդյամբ Լետիսիա Օրտիս Ռոկասոլանո, իսպ.՝ Letizia Ortiz Rocasolano սեպտեմբերի 15, 1972(1972-09-15)[1][2], Օվիեդո, Աստուրիա[3]), Իսպանիայի կոնսորտ թագուհի, Ֆիլիպ VI թագավորի կինը։

Լետիսիա
իսպ.՝ Letizia Ortiz
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1972(1972-09-15)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՕվիեդո, Աստուրիա[3]
Քաղաքացիություն Իսպանիա
ԱզգությունMediterranean race?
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնկաթոլիկություն[4]
ԿրթությունFaculty of Information Sciences (Complutense University of Madrid)? (1995) և Instituto Ramiro de Maeztu? (1990)
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի, ազնվական և ռազմական թղթակից
ԱշխատավայրRTVE, Grupo PRISA, Agencia EFE?, Vocento, Prensa Ibérica? և Siglo 21 (Mexican newspaper)?
ԱմուսինԱստուրայի արքայազն Ֆելիպե VI
Ծնողներհայր՝ Jesús José Ortiz Álvarez?[1], մայր՝ Paloma Rocasolano Rodríguez?[1]
Զբաղեցրած պաշտոններConsort of Spain?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademy of Television and Audiovisual Arts and Sciences of Spain?[6] և Asociación de la Prensa de Madrid?
ԵրեխաներLeonor, Princess of Asturias?[1] և Infanta Sofía of Spain?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Queen Letizia of Spain Վիքիպահեստում

Կրթություն և կարիերա խմբագրել

Տիկին Լետիսիան լրագրող Խեսուս Խոսե Օրտիս Ալվարեսի և բուժքույր Մարիա Պալոմա Ռոկասոլանո Ռոդրիգեսի ավագ դուստրն է։ 1972 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Լետիսիայի մկրտությունը։ Շուտով լույս աշխարհ են եկել նրա երկու կրտսեր քույրերը՝ Թելաման և Էրիկան։ Նրանց ծնողները բաժանվել են 1987 թվականին։

Լետիսիան սովորել է Օվեդոյի La Gesta 1 պետական դպրոցում, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ։ Երբ նա եղել է ընդամենը 10 տարեկան, մասնակցել է Antena 3 ռադիոյի «El Columpio» հաղորդմանը։ Մադրիդում Լետիսիան ավարտել է Ramiro de Maeztu-ի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև նա ընդունվել է աշխարհի ամենահին համալսարաններից մեկը՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը, որտեղ նա ստացել է լրագրողության բակլավարի և մագիստրոսի կոչում։ Համալսարանում սովորելու ընթացքում եղել է ինտերն «La Nueva España», «ABC» թերթերում և EFE լրատվական գործակալությունում։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ անց Լետիսիան աշխատել է Մեքսիկայի «Siglo XXI» թերթում։ Վերադառնալով Իսպանիա՝ նա իր կարիերան շարունակել է Մայքլ Բլումբերգի տնտեսական հեռուստաալիքի իսպանական բաժանմունքում, որից հետո տեղափոխվել CNN+ հեռուստաընկերություն։

2000 թվականին Լետիսիան ստացել է Մադրիդի մամուլի ասոցիացիայի Premio Mariano José de Larra մրցանակը։ Այս մրցանակը շնորհվել է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողներին՝ բացառիկ մասնագիտական նվաճումների համար։

2003 թվականի օգոստոսին Լետիսիան դարձել է TVE հեռուստաալիքի «Telediario» ամենօրյա երեկոյան լրատվական ծրագրի հաղորդավարը, որտեղ նա 2000 թվականից աշխատել է որպես հեռուստալրագրող։

Առաջին ամուսնություն խմբագրել

1999 թվականի օգոստոսի 7-ին Լետիսիան ամուսնացել է Ալոնսո Գերերո Պերեսի՝ իր դպրոցական գրականության ուսուցչի հետ, որի հետ հանդիպել էր 10 տարի։ Ամուսնությունը գրանցվել է միայն քաղաքապետարանում և 2000 թվականին ավարտվել է ամուսնալուծությամբ։

Նշանադրություն և հարսանիք Աստուրիայի արքայազնի հետ խմբագրել

 
Արքայազն ու Աստուրիայի արքայադուստրը՝ 2009 թվականի զինվորական շքերթի ժամանակ

2003 թվականի նոյեմբերի 1-ին թագավորական պալատը բոլորի համար անսպասելիորեն հայտարարել է Աստուրիայի արքայազն Ֆիլիպ VI-ի և լրագրող Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոյի առաջիկա նշանադրության մասին։

2003 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 12։30-ին տեղի է ունեցել նրանց հանդիսավոր նշանադրությունը։ Ֆիլիպ VI-ը հարսնացուին նվիրել է սպիտակ ոսկուց պատրաստված ամուսնական մատանի, իսկ Լետիսիյան նրան հանձնել է սպիտակ ոսկուց պատրաստված շափյուղաներով ճարմանդներ և իսպանական գրականության դասական Մարիանո Խոսե դե Լարայի գիրքը։ Այնուհետև Ֆիլիպ VI-ը և Լետիսիյան մասնակցել են մամուլի ասուլիսին՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից 250 լրագրողների համար։ Նշանադրությունից հետո Լետիսիյան տեղափոխվել է Սարսուել պալատ։

Քանի որ Լետիսիայի առաջին ամուսնությունը եկեղեցական չէր, կաթոլիկ եկեղեցին դեմ չէր Աստուրիայի արքայազնի հետ նրա ամուսնությանը։

2004 թվականի մայիսի 22-ին Մադրիդի Ալմուդենա Մայր տաճարում տեղի է ունեցել նրանց ամուսնությունը։ Պսակադրությունը հեռարձակվել է բազմաթիվ երկրների հեռուստաալիքներով, որոնք էկրանների մոտ են հավաքել աշխարհի շուրջ 1,5 միլիարդ հեռուստադիտողի։ Հարսնացուն խորանի առջև հայտնվել է Մանուել Պերտեգասի սպիտակ հարսանեկան զգեստով՝ գրեթե 5 մետր երկայնափեշով և մետաքսյա հարսնաքողով։

Երեխաներ խմբագրել

2005 թվականի հոկտեմբերի 31-ին Մադրիդի Ռուբեր կլինիկայում արքայադուստրը և Աստուրիայի արքայազնը ունեցել են դուստր՝ Նորին թագավորական մեծություն ինֆանտ Լեոնորը։ 2006 թվականի հունվարի 14-ին տեղի է ունեցել Լեոնորի մկրտությունը, նրա կնքահայրը եղել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնն և Իսպանիայի թագուհի Սոֆյան։

2006 թվականի սեպտեմբերի 25-ին Իսպանիայի թագավորական պալատը հայտնել էր, որ Աստուրիայի արքայազն ու արքայադուստրը սպասում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն (2007 թվականի մայիսին)։ Լետիսիայի երկրորդ հղիության ժամանակ Օրտիսի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. արքայադստեր կրտսեր քույրը՝ 31-ամյա Էրիկ Օրտիս Ռոկասոլանոն, ընդունելով տրանկվիլիզատորների մեծ չափաբաժին մահացել է։ Շատ լրատվամիջոցներ նշում էին ինքնասպանությունը։

2007 թվականի ապրիլի 29-ին Մադրիդի Ռուբեր կլինիկայում արքայադուստր Լետիսիան և Աստուրիայի արքայազն ունեցել են երկրորդ դուստրը՝ Նորին թագավորական մեծություն՝ ինֆանտա Սոֆյան, որին անվանել են տատի՝ Իսպանիայի թագուհի Սոֆյայի պատվին։ Ինֆանտի մկրտությունն տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 15-ին։

Մրցանականեր խմբագրել

Իսպանիայի մրցանակներ