Սյուդադ Բոլիվար (իսպ.՝ Ciudad Bolívar, նախկինում անվանվել է Angostura[2], Santo Tomé de Guyana[3]), քաղաք Վենեսուելայի հարավարևելյան մասում՝ մայրաքաղաք Կարակասից մոտավորապես 450 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ամազոնի ամենամեծ վտակի՝ Օրինոկո գետի աջ ափին՝ վերջինիս գետաբերանից շուրջ 330 կիլոմետր հեռավորության վրա։ Բոլիվար նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 402.476[4] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում նահանգում՝ զիջելով միայն Սյուդադ Գուայանային

Բնակավայր
Սյուդադ Բոլիվար
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1764 թ.
Մակերես398,6 կմ²
ԲԾՄ54±1 մետր
Բնակչություն567 953 մարդ (2018)[1]
Հեռախոսային կոդ0285
Փոստային դասիչ8001
Սյուդադ Բոլիվար (Վենեսուելա)##
Սյուդադ Բոլիվար (Վենեսուելա)

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1588 թվականին[5]։ Հարձակումների ենթարկվելու և ավերվելու հետևանքով չորս անգամ վերակառուցվել է տարբեր վայրերում։ Չորրորդ անգամ և վերջնականապես կառուցվել է 1764 թվականին. հենց այդ տարեթիվն էլ պաշտոնապես ընդունված է որպես բնակավայրի հիմնադրման տարի։ Սկզբնական շրջանում ստացել է San Tomas de la Nueva Guayana,[6] Santo Tomé de Guayana de Angostura del Orinoco, San Tomé de Angostura անվանումները[7]։

1840-ական թվականներին վերանվանվել է՝ ստանալով Սիմոն Բոլիվարի անունը։

Սյուդադ Բոլիվարը արդյունաբերական խոշոր կենտրոն է և գետային մեծ նավահանգիստ մի տարածաշրջանում, որտեղ արդյունահանում են ոսկի, ադամանդներ, երկաթի հանքաքար, փայտանյութ, զարգացած է անասնապահությունը։ 2005 թվականին այստեղ բացվել է իրանական մակնիշի գյուղատնտեսական տրակտորներ թողարկող գործարան[8]։

Քաղաքին սպասարկում է «Սյուդադ Բոլիվար — Տոմաս դե Խերես» օդանավակայանը։

Լավ պահպանվել է բնակավայրի պատմական կենտրոնը՝ գաղութային ժամանակներում կառուցված տաճարով և այլ շինություններով, որոնք շրջանակել են Բոլիվարի հրապարակը։

Պատկերասրահ խմբագրել

Կլիմա խմբագրել

Կլիմայական տվյալները Սյուդադ Բոլիվարի օդանավակայան (1970–1998)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.1
(98.8)
39.8
(103.6)
39.2
(102.6)
39.7
(103.5)
40.4
(104.7)
37.4
(99.3)
37.3
(99.1)
37.6
(99.7)
38.0
(100.4)
37.9
(100.2)
38.2
(100.8)
37.6
(99.7)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) 32.3
(90.1)
33.2
(91.8)
34.3
(93.7)
35.0
(95)
34.4
(93.9)
32.7
(90.9)
32.4
(90.3)
32.9
(91.2)
33.6
(92.5)
33.6
(92.5)
33.4
(92.1)
32.5
(90.5)
33.4
(92.1)
Միջին օրական °C (°F) 27.6
(81.7)
28.0
(82.4)
28.9
(84)
29.5
(85.1)
29.4
(84.9)
28.2
(82.8)
27.9
(82.2)
28.4
(83.1)
28.8
(83.8)
28.9
(84)
28.8
(83.8)
28.0
(82.4)
28.5
(83.3)
Միջին ցածր °C (°F) 22.8
(73)
22.7
(72.9)
23.5
(74.3)
24.0
(75.2)
24.3
(75.7)
23.7
(74.7)
23.4
(74.1)
23.8
(74.8)
24.0
(75.2)
24.1
(75.4)
24.1
(75.4)
23.4
(74.1)
23.7
(74.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 17.9
(64.2)
18.1
(64.6)
20.0
(68)
18.6
(65.5)
17.7
(63.9)
18.2
(64.8)
18.2
(64.8)
17.8
(64)
18.0
(64.4)
18.5
(65.3)
19.2
(66.6)
18.0
(64.4)
17.7
(63.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 21.7
(0.854)
13.3
(0.524)
8.9
(0.35)
26.8
(1.055)
102.3
(4.028)
165.1
(6.5)
183.2
(7.213)
160.1
(6.303)
95.7
(3.768)
97.3
(3.831)
61.7
(2.429)
40.9
(1.61)
977.0
(38.465)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 3.9 2.3 1.6 2.4 9.0 15.3 14.9 11.8 8.2 7.4 6.2 6.3 89.3
% խոնավություն 69.5 67.5 66.0 66.5 69.5 73.5 73.5 72.5 70.5 71.0 71.5 72.0 70.2
Միջին ամսական արևային ժամ 248.0 235.2 263.5 234.0 226.3 201.0 232.5 248.0 252.0 260.4 249.0 244.9 2894,8
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[9][10]
Աղբյուր #2: NOAA (extremes, sun, precipitation days 1961–1990)[11], World Meteorological Organization (precipitation, 1961–1990)[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Ciudad Bolívar» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 401.
  3. Cotton, Henry (1831). A Typographical Gazetteer. Oxford University. էջ 113. «Guyana, or St. Thomas de Guyana, also called Angostura, the capital of the province of Spanish Guyana in South America, is a considerable town, seated on the river Oroonoko, not far from its mouth.»
  4. «Ciudad Bolivar population». Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  5. Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, P.
  6. EB (1878).
  7. Lavaysse, Jean-J. Dauxion (1820). A statistical, commercial, and political description of Venezuela, Trinidad, Margarita, and Tobago. G. and W.B. Whittaker. էջ 128.
  8. Вчера президент Венесуэлы передал крестьянам первые 400 тракторов, собранных на иранском тракторном заводе в городе Боливар
  9. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  10. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  11. «Ciudad Bolivar Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  12. «World Weathr Information Service – Cd. Bolivar». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուդադ Բոլիվար» հոդվածին։