Ձմեռային օլիմպիական խաղեր 1972

Օլիմպիական խաղերը անցկացվել են 1972 թվականի փոտրվարի 3-ից մինչև փետրվարի 13-ը Սապորոյում, (Ճապոնիա)[1], իրավունքը ստացել է 1966 թվականին՝ հաղթելով կանադական Բանֆային, ֆիննական Լահտիին և ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիին։ Սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն էին Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմաններից դուրս և չորրորդ խաղերը, ընդհանուր առմամբ, այդ շրջաններից դուրս (Մելբուրնից՝ 1956, Տոկիոյից՝ 1964 և Մեխիկոյից՝ 1968 հետո)։

XI Ձմեռային Օլիմպիական Խաղեր
Изображение логотипа
1972 ձմեռային Օլիմպիական խաղերի խորհրդանիշ
Olympics rings (1913-1986).svg
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՍապորո, Ճապոնիա Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Բացումփետրվարի 3 1972
ՋահակիրՀիդեկի Տակադա
ԵրդվեցԿեյիտի Սուձուկի (չմշկավազք)
ԲացեցՀիրոհիտո
Փակումփետրվարի 13 1972
ՄարզադաշտՄակոմանաի Սեքիսուի բաց մարզադաշտ
Մարզիկներ1006 (801 տղամարդ, 205 կին)
Մասնակից երկրներ35
Մեդալներ35 կոմպլեկտ 10 սպորտաձևերում
Նախորդ1968
Հաջորդ1976
Կայքolympic.org/sapporo-1972(անգլ.)
Commons-logo.svg 1972 Winter Olympics Վիքիպահեստում

Մրցումներն անցկացվել են «Մակոմանաի» օլիմպիական կենտրոնում, որտեղ գտնվում էին Օլիմպիական գյուղը, մրցվել են չմշկավազորդները, դահուկավազորդները, բիաթլոնիստները, հոկեյիստները և գեղասահորդները, և մոտակա Թեյնե (բոբսլեյ, լեռնադահուկային և սահնակային սպորտ) և էնիվա (արագընթաց իջեցում) լեռներին։ Ընդամենը խաղերի նախապատրաստման համար ծախսվել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Օլիմպիադայի նպատակներից մեկն էր ցույց տալ երկրում հետպատերազմյան տասնամյակների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ուստի դրա համար հավատարմագրվել է շուրջ 4 հազար լրագրող։

Այս Օլիմպիադայում ամենաշատ մեդալները (երեքական ոսկե) նվաճել են հոլանդացի չմշկավազորդ (Արդ Սխենքը՝ 1500, 5000 և 10 000 մետր վազքատարածություններում և խորհրդային դահուկորդ Գալինա Կուլակովա՝ 5 և 10 կմ վազքատարածություններում, ինչպես նաև էստաֆետում։ Սենսացիաներից մեկը դարձավ 70-մետրանոց ցատկահարթակից ճապոնացի ցատկորդները՝ Յուկիո Կասայան, Ակիցուգու Կոննոն և Սեիջի Աոտին, նրանք իրենց մարզաձևում բոլոր երեք մեդալներն էլ վերցրեցին։

Մեդալների ընդհանուր թվով առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց ԽՍՀՄ թիմը, իսկ երկրորդ տեղը անսպասելիորեն գրավեցին ԳԴՀ-ի մարզիկները, որոնք միայն երկրորդ անգամ են հանդես եկել ինքնուրույն թիմով։

Մասնակից երկրներԽմբագրել

Մրցույթի մրցանակակիրներըԽմբագրել

Ըստ երկրներիԽմբագրել

Մեդալների ընդհանուր քանակը  
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   ԽՍՀՄ 8 5 3 16
2   Արևելյան Գերմանիա 4 3 7 14
3   Շվեյցարիա 4 3 3 10
4   Նիդերլանդներ 4 3 2 9
5   ԱՄՆ 3 2 3 8
6   Արեւմտեան Գերմանիայ 3 1 1 5
7   Նորվեգիա 2 5 5 12
8   Իտալիա 1 3 1 5
9   Ավստրիա 1 2 2 5
10   Շվեդիա 1 1 2 4
11   Ճապոնիա 1 1 1 3
12   Չեխոսլովակիա 1 0 2 3
13   Լեհաստան 1 0 0 1
14   Իսպանիա 1 0 0 1
15   Ֆինլանդիա 0 4 1 5
16   Ֆրանսիա 0 1 2 3
17   Կանադա 0 1 0 1
Ընդհանուր 35 35 35 105

Օլիմպիադան ֆիլատելիայումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել


Արտաքին հղումներԽմբագրել