Բանֆ (անգլ.՝ Banff), քաղաք Կանադայի Ալբերտա նահանգի Բանֆ ազգային պարկում։ Գտնվում է Ալբերտայի ժայռոտ լեռների շրջանում՝ ձգվելով Անդրկանադյան մայրուղով, Կալգարիի արևմուտքից մոտ 126 կմ (78 մղոն) և Լուիզ լճից արևելք 58 կմ (36 մղոն) հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1400-ից մինչև 1630 մետր բարձրության վրա[2]։ Այն Ալբերտայի երկրորդ ամենաբարձր համայնքն է ՝ Լուիզ լիճ բնակավայրից հետո։

Բնակավայր
Բանֆ, Ալբերտա
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1885 թ.
Մակերես4,77 կմ²
ԲԾՄ1400±1 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն և անգլերեն
Բնակչություն8305 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC-7
Հեռախոսային կոդ1403
Պաշտոնական կայքbanff.ca(անգլ.)
Բանֆ, Ալբերտա (Կանադա)##
Բանֆ, Ալբերտա (Կանադա)

Բանֆն առաջին ինքնավար քաղաքն է, որը ներառվել էր Կանադայի ազգային պարկում։ Այն Կալգարի տարածաշրջանային ընկերության անդամ քաղաք է։

Բանֆն առողջարանային քաղաք է և Կանադայի զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։ Այն հայտնի է իր լեռնային միջավայրով և տաք աղբյուրներով։ Քաղաքը հանդիսանում է բացօդյա սպորտի վայր և հարմար է արշավների, լեռնային հեծանվավազքի, լեռնագնացության և դահուկային սպորտաձևերի համար։

Սանշայն Վիլիջը (Sunshine Village), Սքի Նորքվեյը (Ski Norquay) և Լեյք Լուիզ Սքի Ռեզորթը (Lake Louise Ski Resort) հանդիսանում են ազգային պարկի տարածքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրերը։

Պատմություն խմբագրել

 
Քարանձավային և ավազանի հիդրոթերմալ հաքավայր, Բանֆ, Ալբերտա
 
Բանֆը Սալֆուր լեռան վրայից
 
Քինգ Էդվարդ հոթել

Բանֆն առաջին անգամ բնակեցվել է 1880-ական թվականներին՝ միջմայրցամաքային երկաթուղու կառուցումից հետո, որն անցնում էր Բաու հովտի (Bow Valley) միջով։ 1885 թվականին Կանադան հիմնեց մի դաշնային Հիդրոթերմալ հանքավայր արգելոց՝ 26 կմ² տարածքով, քարանձավային և ավազանի աղբյուրների շուրջ և սկսեց նպաստել այդ տարածքի զարգացմանը՝ որպես միջազգային առողջարանային և սպա կենտրոն, նաև որպես նոր երկաթուղու ճանապարհ[3]։

1887 թվականին արգելոցի տարածքն աճեց մինչև 673 կմ²-ի և կոչվեց «Ռոքի Մաունթին Փարք» (Rocky Mountain Park)։ Սա Կանադայի ազգային պարկի համակարգի սկիզբը դարձավ։

Տարածքը կոչվեց Բանֆ 1884 թվականին, Ջորջ Ստեֆանի կողմից, ով Կանադական խաղաղօվկիանոսյան երկաթուղու նախագահն էր, որն էլ անվանեց ի պատիվ իր Շոտլանդիայի ծննդավայր Բանֆի։ Նա կառուցեց մի շարք մեծ հյուրանոցներ երկաթուղային գծի երկայնքով և գովազդեց Բանֆ Սփրինգ հյուրանոցը՝ որպես միջազգային տուրիստական հանգստավայր։

Բանֆը, գտնվելով երկաթուղային կայարանի հարևանությամբ, զարգացել է որպես զբոսաշրջիկների սպասարկման կենտրոն։ Մինչև 1990 թվականը քաղաքը կառավարվել է Կանադայի ազգային պարկի համակարգի կառավարության կողմից, երբ այն դեռ հանդիսանում էր միակ ինքնավար քաղաքը Կանադական ազգային պարկում։

1915 թվականի հուլիսից մինչև 1917 թվականի հուլիսը Բանֆում մի համակենտրոնացման ճամբար ստեղծվեց[4], որտեղ բանտարկյալներին որպես անվճար աշխատուժ էին օգտագործում ազգային պարկի շինարարական աշխատանքներ կատարելու համար[5]։

1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը Բանֆ ազգային պարկը, որը հանդիսանում է Կանադական ժայռոտ լեռներից մեկը, հայտարարեց Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Բանֆը շարունակում է մնալ Կանադայում ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։

Բանֆի ամենահայտնի գործիչներից մեկը Նորման Լաքսթոնն էր, որը հայտնի էր որպես «Պարոն Բանֆ»։ Նա հրապարակել է «Ժայռ և կիրճ» (Crag and Canyon newspaper) թերթը, կառուցել է «Քինգ Էդվարդ» (King Edward Hotel) հյուրանոցը և «Լաքս» թատրոնը։ Նա հիմնադրեց հազվագյուտ, անտիկվարային իրերի խանութ, որը հետագայում դարձավ տափաստանային հնդիկների Լաքսթոնի թանգարան, ներկայիս Բանֆի ազգային թանգարան[6]։

Բանֆն ու իր ընտանիքը օգնել են կազմակերպել Բանֆում հնդկական օրերը և Բանֆի ձմեռային կառնավալը։

1976 թվականին Միջազգային աստղագիտական միության աշխատանքային խումբը մոլորակների համակարգերի (IAU/WGPSN) ամվանացանկի համար Մարսի վրա խառնարաններից մեկը պաշտոնապես անվանեց Բանֆ, Ալբերտա քաղաքի անվամբ։

Խառնարանը գտնվում է 17.7 ° լայնությամբ, հյուսիսում և 30.8 ° երկայնությամբ, արևելքում։ Դրա տրամագիծը 5 կմ է[7]։

Աշխարհագրություն խմբագրել

Բանֆ քաղաքը շրջապատված է Ռանդլ (Mount Rundle), Նորքվեյ (Mount Norquay) և Քասքեյդ լեռներով (Cascade Mountain)։ Այն գտնվում է Բաու ջրվեժից վեր, Բաու և Սփրեյ գետերի հանդիպման վայրում, որոնք այդտեղ խառնվում են։ Հողը կրային է[8]։

 
Արևածագ, Բանֆ, տեսարան Նորքվեյ լեռան վրայից

Կլիմա խմբագրել

Բանֆ
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
20
 
−3
−12
 
 
17
 
0
−11
 
 
21
 
5
−7
 
 
34
 
10
−2
 
 
62
 
15
2
 
 
68
 
19
6
 
 
68
 
22
7
 
 
62
 
22
7
 
 
39
 
16
3
 
 
32
 
10
−1
 
 
26
 
0
−8
 
 
21
 
−5
−13
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: [9]

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Քաղաքի կենտրոն, Բանֆ, մարտ
 
Ամառ, Բանֆ, Բաու գետ
 
Բանֆ, Պարկ թանգարան
 
Բանֆ, Հյուրանոց, 2008 թ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կանադայի մարդահամար (2021)
  2. "Alberta Private Sewage Systems 2009 Standard of Practice Handbook: Appendix A.3 Alberta Design Data (A.3.A. Alberta Climate Design Data by Town)" (PDF) (PDF). Safety Codes Council. January 2012. pp. 212–215 (PDF pages 226–229). Archived (PDF) from the original on October 16, 2013. Retrieved October 8, 2013.
  3. «Banff, AB - Official Website - History and Heritage». www.banff.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Internment Camps in Canada during the First and Second World Wars, Library and Archives Canada». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Banff pavilion highlights WWI internment camps». CBC News. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «The History of Norman Luxton – Founder of the Buffalo Nations Luxton Museum». Buffalo Nations Luxton Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  7. «USGS Astro: Planetary Nomenclature: Feature Data Search Results:». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
  8. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) W.D. Holland and G.M. Coen, Ed. Ecological (Biophysical) Land Classification of Banff and Jasper National Parks, 1983
  9. 9,0 9,1 «Canadian Climate Normals 1981–2010». Environment Canada. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Banffին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանֆ, Ալբերտա» հոդվածին։