Ձմեռային օլիմպիական խաղեր 1956

Ձմեռային օլիմպիական խաղեր 1956 (ֆր.՝ Jeux Olympiques D'Hiver 1956, անգլ.՝ 1956 Winter Olympics, իտալ.՝ 1956 Giochi Olimpici Invernali), պաշտոնապես հայտնի որպես VII ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են 1956 թվականի ապրիլի 26-ից մինչև փետրվարի 5Իտալիայի Կորտինա դ’Ամպեցո քաղաքում: Օլիմպիական խաղերի անցկացման թույլտվությունը նրանց հաջողվել է ստանալ միայն երրորդ փորձից հետո:

Ձմեռային օլիմպիական խաղեր 1956
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Բացումհունվարի 26, 1956
ՋահակիրGuido Caroli?
ԵրդվեցGiuliana Minuzzo?
ԲացեցGiovanni Gronchi?
Փակումփետրվարի 5, 1956
ՄարզադաշտStadio Olympica?
Նախորդ1952 Winter Olympics?
Հաջորդ1960 Winter Olympics?
Կայքolympic.org/cortina-d-ampezzo-1956
1956 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակցություն են ունեցել ԽՍՀՄ մարզիկները (բոլոր սպորտաձևերից՝ բացառությամբ բոբսլեյի և գեղասահքի)՝ ոչ պաշտոնական թիմային հաշվով գրանցելով բացառիկ հաղթանակ:

Օլիմպիական խաղերի բացումը հետաքրքրաշարժ է եղել. օլիմպիական կրակը տանող չմշկորդ Գիդո Կառոլին, վազելու ընթացքում հեռուստատեսային լարի վրա սայթաքելով, ընկել էր, ինչի արդյունքում օլիմպիական կրակը հանգել էր, և ստիպված էին եղել այն կրկին վառել:

Խաղերի մայրաքաղաքի ընտրությունԽմբագրել

Խաղերի անցկացման համար, Կորտինա դ’Ամպեցո-ից բացի, հավակնորդների թվում եղել էին հյուսիսամերիկյան երեք այլ քաղաքներ ևս, որոնցից երկուսը ԱՄՆԼեյք Փլեսիդ (այստեղ Օլիմպիական խաղերն անցկացվել էին 1932 թվականին) և Կոլորադո Սփրինգս, իսկ մյուսը Կանադայի Մոնրեալ քաղաքներն են եղել: Քվեարկությունը տեղի էր ունեցել 1949 թվականի ապրիլի 27-ին Հռոմում, ՄՕԿ-ի 43-րդ նստաշրջանում:

Քվեարկության արդյունքներ
Քաղաք Երկիր Առաջին փուլ
Կորտինա դ’Ամպեցո   Իտալիա 31
Մոնրեալ, Քվեբեկ   Կանադա 7
Կոլորադո Սփրինգս, Կոլորադո   ԱՄՆ 2
Լեյք Փլեսիդ   ԱՄՆ 1

ՄարզաձևերԽմբագրել

Հիմնական տեսակներԽմբագրել

Փակագծերում նշված է խաղարկված մեդալների թիվը:

Ցուցադրական ելույթներ

  • բացակայել են

Ծրագրային փոփոխություն

Նախորդ խաղերի հետ համեմատած, հիմնական ծրագիրը մնացել էր անփոփոխ: Խաղերում, առաջին անգամ բացակայել էին նաև ցուցադրական ելույթները:

Մասնակից երկրներԽմբագրել

Մասնակցում էին 32 երկրների մարզիկներ: Ձմեռային խաղերում դա ռեկորդային թիվ էր: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայացել էին միավորված թիմով:

Մրցումների անցկացման ժամանակացույցԽմբագրել

 ●  Բացման արարողություն  ●  Մրցումների որակավորում  ●  Մրցումների արդյունքներ ●  Փակման արարողություն
Ամսաթիվ 26
Հնգ
27
Ուրբ
28
Շբթ
29
Կիր
30
Երկ
31
Երք
1
Չրք
2
Հնգ
3
Ուրբ
4
Շբթ
5
Կիր
Մեդալներ
Արարողություն
Բոբսլեյ   1 1 2
Լեռնադահուկային սպորտ   1 1 1 1 1 1 6
Չմշկավազք   1 1 1 1 4
Դահուկային երկամարտ   1 1
Դահուկավազք   1 1 1 1 1 1 6
Դահուկացատկ   1 1
Գեղասահք   1 1 1 3
Հոկեյ   1 1
Մեդաներ 2 3 2 3 3 3 2 2 2 2 24
Ընդհանուր թիվ 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 Մեդալներ

Մեդալների արդյունքԽմբագրել

Մեդալների ընդհանուր քանակ  
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   ԽՍՀՄ 7 3 6 16
2   Ավստրիա 4 3 4 11
3   Ֆինլանդիա 3 3 1 7
4   Շվեյցարիա 3 2 1 6
5   Շվեդիա 2 4 4 10
6   ԱՄՆ 2 3 2 7
7   Նորվեգիա 2 1 1 4
8   Իտալիա 1 2 0 3
9   Գերմանիա 1 0 1 2
10   Կանադա 0 1 2 3
Ընդհանուր 25 22 22 69

Խաղերի մրցանակակիներԽմբագրել

Օլիմպիական խաղերի հաղթող էր ճանաչվել ավստրիացի Թոնի Զայլերը, ով հաղթել էր դահուկային բոլոր 3 մարզաձևերում:

ԳրականությունԽմբագրել

  • Кулешов А. П., Соболев П. А., Снежная олимпиада (о VII зимних Олимпийских играх в Кортино д’Ампеццо). — М.:Физкультура и спорт, 1956.—144 с.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել