Կինը ձեռնաշարժվում է՝ գրգռելով իր արտաքին սեռական օրգանները. Գուստավ Կլիմտ «Ազդրերը լայն բացած-նստած կինը» (1916)
Տղամարդը ինքնաբավարարվում է՝ գրգռելով առնանդամը։

Ձեռնաշարժություն, ինքնաբավարարում կամ մաստուրբացիա, սեփական սեռական օրգանների գրգռումն է սեռական վայելքի կամ այլ սեռական հաճույք ստանալու նպատակով, որը սովորաբար ավարտվում է օրգազմով[1][2][3]: Գրգռումը կարող է կատարվել ձեռքերի, մատների, տարբեր առարկաների, սեռական խաղալիքների, օրինակ՝ վիբրատորների միջոցով կամ մի քանիսի համադրությամբ[1][3]: Փոխադարձ ձեռնաշարժությունը սեռական զուգընկերոջ հետ իրականացվող ձեռնաշարժությունն է[2][4]։ Այն կարող է ներառել զուգընկերոջ սեռական օրգանների գրգռումը ձեռքով (ֆինգերինգ կամ հենդջոբ)[4] և կիրառվել որպես ոչ ներթափանցողական սեռական հարաբերության եղանակ[5]։

Ձեռնաշարժությունը հանդիպում է մարդու բոլոր սեռերի և տարիքների մոտ: Սեռական գործողություններին և մասնավորապես ձեռնաշարժությանը բժշկական և հոգեբանական բազմաթիվ օգուտներ են վերագրվել: Ոչ մի ապացուցված կապ չկա ձեռնաշարժության և հոգեկան կամ ֆիզիկական որևէ խանգարման միջև[6][7]: Արևմտյան աշխարհում ձեռնաշարժությունը կամ փոխադարձ ձեռնաշարժությունը դիտվում է որպես նորմալ և առողջ սեռական վայելքի եղանակ։

Ձեռնաշարժությունը արվեստում պատկերվել է նախապատմական ժամանակներից, այն հիշատակվել և քննարկվել է շատ վաղ ձեռագրերում: 18-րդ և 19-րդ դարերում եվրոպական որոշ աստվածաբաններ և բժիշկներ այն բնութագրել են որպես «գարշելի», «ողբալի» և «զզվելի», բայց 20-րդ դարի ընթացքում այս տաբուները, ընդհանուր առմամբ, սկսել են անհետանալ: Դրանից հետո արվեստի, փոփ երաժշտության, հեռուստատեսության, կինոնկարների, գրականության մեջ մաստուրբացիան սկսել է ավելի հաճախ քննարկվել և պատկերվել: Ներկայումս կրոնները տարբեր տեսակետ ունեն ձեռնաշարժության վերաբերյալ. որոշները այն համարում են հոգեպես վնասակար գործողություն, մյուսները՝ հոգեպես անվնաս, իսկ մնացածը՝ իրավիճակային տեսակետ ունեն: Ձեռնաշարժության իրավական կարգավիճակը նույնպես տարբեր է եղել պատմության ընթացքում, ներկայումս հանրային ձեռնաշարժությունը շատ երկրներում անօրինական է[8]: Կենդանիների մոտ ձեռնաշարժություն նկարագրվել է շատ տեսակների մոտ, ինչպես ազատության, այնպես անազատության մեջ գտնվող կենդանիների մոտ[9][10][11]:

ԾագումնաբանությունԽմբագրել

Գրական հայերենում «ձեռնաշարժություն» բառը առաջացել է «ձեռք» և «շարժել» արմատներից։ Օգտագործվում է նաև «ինքնաբավարարում», «օնանիզմ», ավելի հազվադեպ «օնանականություն», «գիջություն», «գիջագործություն» տարբերակները[12][13]։

«Մաստուրբացիա» բառը հայերենում հավանաբար մուտք է գործել ռուսերենից և ծագել է լատիներեն masturbari բայից, որի ծագումը հստակ չէ[14][15]։ «Օնանիզմ» բառը նույնպես ծագել է լատիներենից։

ՏերմինաբանությունԽմբագրել

Չնայած, որ «ձեռնաշարժություն» բառը տարածված է գրական հայերենում, խոսակցական, գռեհկաբանական հայերենում կամ հայհոյախոսություններում հատկապես տղամարդկանց ձեռնաշարժությունը նկարագրելու համար օգտագործվում է «ժաժ տալ» արտահայտությունը։ Այս արտահայտության սկզբնական նշանակությունն է եղել՝ շարժել, ցնցել, թափահարել[16]։ Հայերենում գոյություն ունեն ձեռնաշարժությունը նկարագրող այլ մեղմասություններ և կոպտասացություններ, որոնք հաճախ ունեն ռուսերեն կամ անգլերեն ծագում։

ՏեխնիկաԽմբագրել

Ընդհանուր տեխնիկաԽմբագրել

 
Երկու վիբրատոր սեքս խանութում

Մաստուրբացիան ներառում է մարդու սեռական օրգանների հպումը, սեղմումը, շփումը կամ մերսումը, մատներով կամ տարբեր առարկաներով (օրինակ՝ բարձ)։ Այն նաև ներառում է մատների կամ ինչ-որ առարկայի մտցնելը հեշտոցի կամ հետանցքի (անալ անցքի) մեջ (տե՛ս անալ ձեռնաշարժություն) և առնանդամի կամ կնոջ արտաքին սեռական օրգանների գրգռումը էլեկտրական վիբրատորով, որը կարող է հաճախ տեղադրվում է հեշտոցի կամ անալ անցքի մեջ։ Ձեռնաշարժությունը կարող է ուղեկցվել նաև պտուկների կամ այլ էրոգեն գոտիների հպմամբ, շփմամբ կամ ճմկթելով։ Երկու սեռերն էլ երբեմն օգտագործում են քսանյութեր, քսուքներ (լուբրիկանտներ)՝ շփումը մեղմելու համար:

Պոռնոգրաֆիա կարդալը կամ դիտելը, սեռական ֆանտազիաները կամ այլ էրոտիկ գրգռիչները կարող են հանգեցնել ձեռնաշարժության միջոցով սեռական բավարարում ստանալու ցանկությանը։

Որոշ մարդիկ սեռական հաճույք են ստանում`միզուկի (ծորան, որով հոսում է մեզը, տղամարդկանց մոտ նաև սերմնահեղուկը) մեջ միզուկային ձողեր մտցնելով[17]։ Այս պրակտիկան հայտնի է «միզուկային խաղ» (urethral play) կամ «սաունդինգ» (sounding) անվանումով[18]: Օգտագործվում են նաև այլ առարկաներ, օրինակ՝ գնդիկավոր գրիչներ կամ ջերմաչափեր, որը սակայն կարող է հանգեցնել վնասվածքների կամ վարակների[19]: Որոշ մարդիկ ձեռնաշարժում են՝ օգտագործելով սեռական հարաբերությունը կրկնօրինակող սարքեր:

Տղամարդիկ և կանայք կարող են ձեռնաշարժել մինչև համարյա օրգազմին հասնելը, մի որոշ ժամանակ դադար տան՝ հուզմունքը նվազացնելու համար, այնուհետև վերսկսեն ձեռնաշարժությունը: Նրանք կարող են այս գործընթացը կրկնել մի քանի անգամ: Այս «կանգ և առաջ» պրակտիկան հայտնի է «էջինգ» (edging, եզրավորում) անվանումով[20]: Հազվադեպ մարդիկ դադարում են գրգռումը օրգազմից անմիջապես առաջ՝ պահպանելու այն ուժեղ սեռական էներգիան և լարվածությունը, որը սովորաբար նվազում է օրգազմից հետո[21]:

Տղամարդկանց ձեռնաշարժությունԽմբագրել

 
Իսպանիայի Կորսորտ թագավոր Ֆրանցիսկոսը (աջից), ձեռնաշարժում է, իսկ կինը՝ Իզաբելա Երկրորդը, սեռական հարաբերության մեջ է մտնում նրա անդրծովյա նախարար Կարլոս Մարֆորիի հետ: Ծաղրանկար, 1868։

Տարածված դիրքեր են՝ մեջքի կամ փորի վրա պառկելը, նստելը, պպզելը, ծնկի գալը կամ կանգնելը:

Տղամարդկանց շրջանում ամենատարածված ձեռնաշարժության տեխնիկան առնանդամը կիսաբռունցքով պահելն է՝ ձեռքով բռնելը, և ձեռքը վեր ու վար շարժելը: Գրգռման այս տեսակը սովորաբար բավարար է օրգազմի և սերմնաժայթքման համար: Ձեռքի շարժման արագությունը տատանվում է ձեռնաշարժության ամբողջ ընթացքում:

Արական ձեռնաշարժության տեխնիկան կարող է տարբեր լինել չթլպատված և թլփատված տղամարդկանց մոտ: Այն տեխնիկան, որը աշխատում է մի անհատի դեպքում, կարող է դժվար կամ անհարմար լինել մյուսի համար: Չթլպատված տղամարդկանց համար առնանդամի գրգռումը, որպես կանոն, գալիս է թլիպի շարժումից, որի ժամանակ թիլպը վեր և վար է շարժվում առնանդամի գլխիկի վրայով և կախված թլիպի երկարությունից, առնանդամի գլխիկը մասամբ կամ ամբողջությամբ ծածկվում է թլիպով, ապա նորից բացվում: Արտաքին թլիպը սահում է ներքին թլիպի վրայով: Գրգռման հետ առնանդամի գլխիկը նույնպես կարող է լայնանալ և երկարել, գույնը թեթևակի փոխել: Այս տեխնիկան կարող են օգտագործել նաև այն թլփատված տղամարդիկ, որոնք թլփատումից հետո դեռ ունեն բավարար քանակով մնացած թլիպի մաշկ:

Թլփատված տղամարդկանց մոտ, որոնց առնանդամի գլխիկը հիմնականում ամբողջությամբ բաց է, այս տեխնիկան անմիջական շփում է ստեղծում ձեռքի և առնանդամի գլխիկի միջև: Շփումից, մաշկի գրգռումից և ցավից խուսափելու համար՝ որոշները նախընտրում են օգտագործել լուբրիկանտներ, մաստուրբացիայի կրեմներ կամ թուք:

Փորին պառկած ժամանակ առնանդամը հնարավոր է հպել և շարժել որևէ հարմար մակերեսին, ինչպիսին բարձն է կամ նեքնակը։ Այս գործողության ժամանակ կարող է օգտագործվել նաև արհեստական հեշտոց կամ սիմուլակրում։

Շագանակագեղձի մերսումը սեռական գրգռման, հաճախ օրգազմին հասնելու համար օգտագործվող մեկ այլ մեթոդ է: Շագանակագեղձը երբեմն կոչվում է «արական G-կետ » կամ P-կետ[22]: Որոշ տղամարդիկ կարող են հասնել օրգազմի շագանակագեղձի գրգռման արդյունքում, օգտագործելով քսուքներով պատված մատը կամ դիլդոն, որը անալ անցքով մտցվում է ուղիղ աղիքի մեջ։ Շագանակագեղձի սեռական գրգռումն զգացող տղամարդկանց զգացողությունը շատ նման է կանանց G-կետի գրգռումից առաջացող զգացումներին[23][24]: Շագանակագեղձի գրգռումը կարող է առաջացնել ավելի ինտենսիվ օրգազմ, քան առնանդամի գռգումը[23]: Շագանակագեղձի գրգռումը դրսի կողմից՝ շեքը հպելով և սեղմելով, նույնպես կարող է հաճելի լինել:

Որոշ տղամարդիկ հաճույք են ստանում հետանցքային (անալ) ձեռնաշարժությունից՝ առանց շագանակագեղձի գրգռման։ Քանի որ օրգազմի ժամանակ հետանցքի մկանները կծկվում են, որևէ առարկայի առկայությունը սֆինկտերի ներսում կարող է ուժեղացնել կծկումների զգացումը և հետևաբար՝ օրգազմը[25]: Այս գործողությունը կարող է հաճելի լինել, քանի որ հետանցքի հատվածում կան մեծ թվով նյարդային վերջավորություններ: Հաճելի զգացողությունը ավելացնելու և ներթափանցումը աջակցելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լավ որակի քսանյութ (լուբրիկանտ): Որոշ մարդիկ նախընտրում են գրգռել անալ անցքի արտաքին օղակը, իսկ մյուսները նախընտրում են մեկ կամ մի քանի մատի ներթափանցումը:

Արական ձեռնաշարժության բազմաթիվ այլ եղանակներ կան: Տղամարդիկ կարող են տրորել կամ մերսել առնանդամի գլխիկը, գլխիկի եզրերը կամ սանձիկային դելտան: Որոշ տղամարդիկ ձեռնաշարժության ժամանակ երկու ձեռքն էլ դնում են առնանդամի վրա, մյուսները կարող են օգտագործել իրենց ազատ ձեռքը ամորձիները, պտուկները կամ մարմնի այլ մասերը շոյելու և շոշափելու համար։ Պտուկները էրոգեն հատվածներ են և ձեռնաշարժության ժամանակ այդ հատվածների գրգռումը սովորաբար արագացնում է էրեկցիան։ Ոմանք կարող են ձեռքը անշարժ պահել և փոխարենը շարժել կոնքը՝ կրկնօրինակելով սեռական հարաբերությունների շարժումները։ Ոմանք կարող են պառկել փորի վրա և սեռական օրգանները շփել անկողնուն կամ այլ մակերեսին[26]: Լոգանք ընդունելիս տղամարդը կարող է ջրի շիթը պահել սանձիկի, ամորձիների կամ շեքի վրա։ Ոմանք կարող են օգտագործել նաև վիբրատորներ կամ այլ սեռական սարքեր, որոնք սովորաբար ասոցացվում են կնոջ մաստուրբացիայի հետ։

Կանանց ձեռնաշարժությունԽմբագրել

Իգական մաստուրբացիան ներառում է կնոջ վուլվայի՝ արտաքին սեռական օրգանների, հատկապես ծլիկի գրգռումը՝ ցուցամատով, միջնամատով կամ երկու մատներով։ Երբեմն կանայք կարող են մտցնել մեկ կամ մի քանի մատը հեշտոցի մեջ՝ գրգռելով առաջնային պատը, որտեղ տեղակայված է G-կետը[27]։ Հեշտոցը և ծլիկը գրգռելու համար կարող են օգտագործվել նաև օժանդակող առարկաներ՝ վիբրատորներ, դիլդոներ կամ հեշտոցային գնդակներ։ Շատ կանայք ազատ ձեռքով շոյում են կրծքագեղձերը կամ գրգռում են պտուկները, ոմանք վայելում են հետանցքային (անալ) գրգռումը: Հաճախ ձեռնաշարժության ժամանակ օգտագործում են քսուկներ, հատկապես, երբ ձեռնաշարժությունը ներթափանցողական է։ Սա պարտադիր պայման չէ, քանի որ որոշ կանանց սեռական օրգանների բնական խոնավեցումն արդեն բավարար է։

Տղամարդկանց պես, կանայք ձեռնաշարժություն կարող են իրականացնել մեջքի կամ փորի վրա պառկած, նստած, պպզած, ծնկի եկած կամ կանգնած։ Լոգարանում կինը կարող է ջրի շիթը ուղղել ծլիկի, վուլվայի (ամոթույքի) կամ շեքի վրա։ Փորի վրա պառկած ժամանակ կանայք կարող են օգտագործել ձեռքերը, բարձը, անկողնու եզրերը, զուգընկերոջ ոտքը, հագուստ և այլն։ Կանգնած դիրքում, աթոռը, կահույքի կամ որևէ առարկայի եզրը և նույնիսկ լվացքի մեքենան կարող են օգտագործվել ծլիկը գրգռելու համար։ Որոշ կանայք ձեռնաշարժում են անուղղակի կերպով հպում գործադրելով ծլիկի վրա, օրինակ՝ ձեռքի ափը հպելով ներքնազգեստի կամ այլ հագուստի վրա։ 1920-ականներին Հավլոք Էլիսը ցույց տվեց, որ դարի շրջադարձային նորարարություններից մեկը՝ մեխանիկական կարի մեքենան, կարող է կանանց օրգազմի հասցնել, եթե վերջիններս նստեն աթոռի եզրին[28]։

Կանայք կարող են իրենք իրենց գրգռել՝ ոտքերը ամուր խաչելով, ոտքերի մկանները կծկելով և սեռական օրգանների վրա ճնշում առաջացնելով: Սա տեսականորեն հնարավոր է անել հանրային վայրերում՝ առանց ուշադրություն գրավելու: Մտքերը, ֆանտազիաները և օրգազմի, սեռական հարաբերության մասին հիշողությունները կարող են առաջացնել սեռական գրգռվածություն: Որոշ կանայք կարող են օրգազմի հասնել միայն կամքի ուժով, չնայած սա չի կարող խստորեն որակվել որպես ձեռնաշարժություն, քանի որ չի ներառում որևէ ֆիզիկական գրգռիչ[29][30]:

Սեռական թերապևտները երբեմն խորհուրդ են տալիս, որ կին պացիենտները ձեռնաշարժեն և օրգազմի հասնեն՝ սեռական առողջությունը և փոխհարաբերությունները բարելավելու նպատակով։ Նրանք կարծում են, որ սա թույլ է տալիս կնոջը հասկանալ, թե ինչն է սեռական հաճույք պատճառում, և բացի այդ օգնում է ավելի հաճելի սեռական հարաբերություններ ունենալուն[31][32]։

Փոխադարձ ձեռնաշարժությունԽմբագրել

Փոխադարձ ձեռնաշարժության ժամանակ երկու կամ ավելի անձինք միմյանց գրգռում են սեռական ճանապարհով և սովորաբար ձեռքերով: Փոխադարձ ձեռնաշարժություն կարող են իրականացնել ցանկացած սեռական կողմնորոշման մարդիկ. այն կարող է լինել մեկ այլ սեռական գործողության մաս: Այն կարող է օգտագործվել նաև որպես սեռական նախախաղ կամ որպես սեռական ներթափանցման այլընտրանք: Երբ օգտագործվում է որպես առնանդամ-հեշտոցային ներթափանցման այլընտրանք, նպատակը կարող է լինել կուսությունը պահպանելը կամ հղիության ռիսկից խուսափելը[33][34]:

Փոխադարձ ձեռնաշարժությունը կարող է իրականացվել զույգերով կամ խմբերով, միմյանց դիպչելով կամ առանց ուղղակի կոնտակտի։

  • Ոչ կոնտակտային փոխադարձ ձեռնաշարժություն - երկու անձինք միմյանց ներկայությամբ ձեռնաշարժում են և իրար չեն դիպչում։
  • Կոնտակտային փոխադարձ ձեռնաշարժություն - զուգընկերներից մեկը ձեռնաշարժում է մյուսին: Մյուս անձը կարող է նույնը անել ընթացքում կամ ավելի ուշ:
  • Ոչ կոնտակտային խմբային ձեռնաշարժություն - երկուսից ավելի մարդիկ ձեռնաշարժում են միմյանց ներկայությամբ, բայց միմյանց չեն դիպչում:
  • Կոնտակտային խմբային ձեռնաշարժություն - երկուսից ավելի մարդիկ դիպչում են իրար մաստուրբացիայի ժամանակ։
  • Փոխադարձ մաստուրբացիա նախախաղի ժամանակ - միմյանց սեռական օրգանների ձեռքով գրգռումը, որը ի վերջո, հանգեցնում է սեռական ներթափանցման[35]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Robinson Jennifer (մարտի 4, 2010)։ «Masturbation – Is Masturbation Normal or Harmful? Who Masturbates? Why Do People Masturbate?»։ WebMD։ Վերցված է օգոստոսի 17, 2011 
  2. 2,0 2,1 The SAGE Encyclopedia of Psychology and Gender։ SAGE։ 2017։ էջ 1123։ ISBN 1483384276։ «Masturbation is the act of touching or otherwise stimulating one's own body, particularly one's genitals, for the purpose of sexual pleasure and/or orgasm. The term is most commonly used to describe solitary masturbation, in which people provide themselves with sexual stimulation while they are physically alone. Mutual masturbation is when two or more people manually stimulate their own body or each other's bodies.» 
  3. 3,0 3,1 The Psychology of Human Sexuality։ John Wiley & Sons։ 2017։ էջ 402։ ISBN 1119164702։ «Masturbation refers to all solo forms of self-stimulation focusing on the genitals. Masturbation practices vary widely depending upon the individual's body and personal preferences. For instance, masturbation among women may involve manipulation of the clitoris and labia, stimulation of the breasts, or vaginal penetration with a sex toy. [...] Among men, masturbation most frequently involves using one or both hands to stimulate the penis. Of course, men sometimes utilize sex toys too (e.g., masturbation sleeves, butt-plugs, etc.).» 
  4. 4,0 4,1 Sexuality Education Theory And Practice։ Jones & Bartlett Publishers։ 2013։ էջ 151։ ISBN 1449649289 
  5. Nursing & Health Survival Guide: Health Promotion։ Routledge։ 2014։ էջ 52։ ISBN 1317906179 
  6. Coleman Eli (2012) [2002]։ Bockting Walter O., Coleman Eli, eds.։ Masturbation as a Means of Achieving Sexual Health։ New York: Routledge, Taylor & Francis Group։ էջ 7։ ISBN 978-0-7890-2047-5։ OCLC 50913590։ «Despite the scientific evidence indicating that masturbation is generally a normal variant of sexual expression and that it does not seem to have a causal relationship with sexual pathology, negative attitudes about masturbation persist and it remains stigmatized.» 
  7. Messer Drew C., Walker C. Eugene (դեկտեմբերի 6, 2012)։ «Masturbation»։ in Ollendick Thomas H., Schroeder Carolyn S.։ Encyclopedia of Clinical Child and Pediatric Psychology։ Boston, MA: Springer Science & Business Media։ էջ 359։ ISBN 978-1-4615-0107-7։ OCLC 913623298  Note: Messer's and Walker's article cannot be protected by copyright.
  8. Hallikeri Vinay R., Gouda Hareesh S., Aramani Sunil C., Vijaykumar A.G., Ajaykumar T.S. (July–December 2010)։ «MASTURBATION—AN OVERVIEW»։ Journal of Forensic Medicine and Toxicology 27 (2): 46–49։ ISSN 0971-1929։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 21, 2016-ին։ «Today, masturbatory act is considered as a healthy practice when done in private and an offence if done in the public in most of the countries.» 
  9. Bagemihl Bruce (1999)։ Biological Exuberance: Animal Homosexuality and Natural Diversity։ St. Martin's Press։ ISBN 978-0-312-19239-6։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015 
  10. Poiani Aldo (օգոստոսի 19, 2010)։ Animal Homosexuality: A Biosocial Perspective։ Cambridge University Press։ էջեր 232–235, 394։ ISBN 978-1-139-49038-2 
  11. «Breeding Soundness Examination of the Stallion»։ Petplace.com։ 2014-12-10։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2011-ին։ Վերցված է մայիսի 29, 2011 
  12. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - օնանականություն»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  13. «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - ձեռնաշարժութիւն»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  14. Dally Peter (1975)։ The Fantasy Factor։ George Weidenfeld and Nicolson Limited։ էջ 135։ ISBN 978-0-297-76945-3 
  15. OED, s.v. masturbation(subscription required)
  16. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ժաժ տալ»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-23 
  17. «Go Ask Alice!: "Cock-stuffing"»։ goaskalice.columbia.edu։ փետրվարի 18, 2005։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 19, 2005-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2019 
  18. Various authors (ապրիլի 21, 2006)։ «Urethral Sound»։ Body Modification Ezine։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  19. McPartlin Daniel, Klausner Adam P., Berry Tristan T., Mulcahy Maurice (սեպտեմբերի 9, 2005)։ «Case report: A foreign body in the urethra»։ International Journal of Surgery Case Reports 4 (11): 1052–4։ PMC 3825963։ PMID 24055017։ doi:10.1016/j.ijscr.2013.07.017 
  20. «Sex Editorials»։ մարտի 16, 2004։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2012-ին։ Վերցված է հունվարի 15, 2012  "The Stop-And-Go Masturbation Technique for Men and Women"
  21. Woods Margo։ «Masturbation, Tantra and Self-love»։ Վերցված է օգոստոսի 27, 2014 
  22. Saleh Naveed։ «Hitting the P-Spot»։ Psychology Today (անգլերեն) 
  23. 23,0 23,1 Rosenthal Martha (2012)։ Human Sexuality: From Cells to Society։ Cengage Learning։ էջեր 133–135։ ISBN 978-0618755714։ Վերցված է մայիսի 18, 2014 
  24. Ladas AK, Whipple, B, Perry, JD (1982)։ The G spot and other discoveries about human sexuality։ New York: Holt, Rinehart, and Winston։ ISBN 978-0440130406 
  25. Sinclair Intimacy Institute։ «Discovery: Health»։ Արխիվացված է օրիգինալից 2002-06-13-ին 
  26. Kinsey Confidential։ «Prone masturbation a threat?»։ Indiana Daily Student։ Վերցված է մարտի 30, 2017 
  27. Keesling Barbara (November 1999)։ «Beyond Orgasmatron»։ Psychology Today։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  28. Ellis, Havelock (1927), Studies in the Psychology of Sex (3rd edition), Volume I,; Auto-Eroticism: A Study of the Spontaneous Manifestations of the Sexual Impulse; section I; "The Sewing-machine and the Bicycle:" quotes one Pouillet as saying "it is a well-recognized fact that to work a sewing-machine with the body in a certain position produces sexual excitement leading to the orgasm. The occurrence of the orgasm is indicated to the observer by the machine being worked for a few seconds with uncontrollable rapidity. This sound is said to be frequently heard in large French workrooms, and it is part of the duty of the superintendents of the rooms to make the girls sit properly." Studies in the Psychology of Sex, v. I, by Havelock Ellis Գուտենբերգ նախագծի կայքում
  29. «The Kinsey Institute - Kinsey Study Data [Research Program]»։ kinseyinstitute.org։ մարտի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից մարտի 6, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2019 
  30. Koedt Anne (1970)։ «The Myth of the Vaginal Orgasm»։ Chicago Women's Liberation Union։ Վերցված է նոյեմբերի 18, 2010 
  31. Shuman Tracy (February 2006)։ «Your Guide to Masturbation»։ WebMD, Inc./The Cleveland Clinic Department of Obstetrics and Gynecology։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  32. Knowles Jon (November 2002)։ «Masturbation — From Stigma to Sexual Health»։ Katharine Dexter McCormick Library/Planned Parenthood Federation of America, Inc.։ Վերցված է հուլիսի 29, 2006 
  33. See here and pages 47–49 for views on what constitutes virginity loss and therefore sexual intercourse or other sexual activity; source discusses how gay and lesbian individuals define virginity loss, and how the majority of researchers and heterosexuals define virginity loss/"technical virginity" by whether or not a person has engaged in penile-vaginal sex. Laura M. Carpenter (2005)։ Virginity Lost: An Intimate Portrait of First Sexual Experiences։ NYU Press։ էջեր 295 pages։ ISBN 978-0-8147-1652-6։ Վերցված է հոկտեմբերի 9, 2011 
  34. Bryan Strong, Christine DeVault, Theodore F. Cohen (2010)։ The Marriage and Family Experience: Intimate Relationship in a Changing Society։ Cengage Learning։ էջ 186։ ISBN 978-0-534-62425-5։ Վերցված է հոկտեմբերի 8, 2011։ «Most people agree that we maintain virginity as long as we refrain from sexual (vaginal) intercourse. ...But occasionally we hear people speak of 'technical virginity' … Other research, especially research looking into virginity loss, reports that 35% of virgins, defined as people who have never engaged in vaginal intercourse, have nonetheless engaged in one or more other forms of heterosexual activity (e.g. oral sex, anal sex, or mutual masturbation). … Data indicate that 'a very significant proportion of teens ha[ve] had experience with oral sex, even if they haven't had sexual intercourse, and may think of themselves as virgins'.» 
  35. «Mutual Masturbation»։ հունիսի 12, 2006։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 7, 2010  — A biographical collection of data for a sociological repository on the topic of mutual masturbating to study changes on the activity over time.

Արտաքին հղումներԽմբագրել