Նեկար (գերմ.՝ Neckar Լսել [ˈnɛkaʁ], ալեմանյան բարբառ՝ Negger), գետ Գերմանիայում, Բադեն-Վյուրթեմբերգի դաշնային հողում։ Երկարությունը 367 կմ է, ավազանի մակերեսը՝ 14 000 կմ²։ Թափվում է Մանհայմ շրջանի Հռենոս գետը (գլխավոր վտակներից է)։ Նեկարի ափը խիտ է բնակեցված, գետի երկայնքով գտնվում են տասնյակ խոշոր քաղաքներ։ Սկիզբ է առնում Շվարցվալդ և Շվաբսկիյ Ալբի լանջերից, հիմնականում հոսում է նեղ կիրճերով, հովիտներով և շատ գալարուն է։ Ջրի միջին սպառումը 130 մ³/վրկ է, ամենամեծ հոսքը փետրվարին և մարտին է։ Ձմռանը խիստ սառում է։ Նավարկությունը մինչև Պլոխինգեն քաղաքի մոտ է (203 կմ), բավականին մեծ տարածքում Նեկարը ջրանցք և նավանցում է։ Նեկար անվանումը ունի կելտական ծագում, որը նշանակում է «վարար ջուր»։ Անվան զարգացումը սկսվել է նախաքրիստոնեական ժամանակներում՝ Nikros անունով, նախաեվրոպական nik բառից, որը նշանակում է «նետել», որը Nicarus և Neccarus ձևով դարձել է Necker, իսկ հոտո այժմյան Neckar: Նեկարը գտնվում է «Շվենինգերյան ճահիճ» բնապահպանական գոտում (գերմ.՝ Schwenninger Moos), որը գտնվում է Ֆիլինգեն Շվենինգեն և Շվարցվալդ քաղաքների մոտակայքում։ Գետը նավարկելի է Մանհայմից մինչև Պլոխինգեն։ Նեկարի վտակներից ոչ հեռու գտնվում են նաև Դանուբի վտակները։ Գետի երկայնքով տեղակայված են 27 կամուրջներ։

Նեկար
Բնութագիր
Երկարություն362 կմ
Ավազանի մակերես14 000 կմ²
Ջրի ծախս140 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումNeckarquelle?
Գետաբերանի տեղակայումՀռենոս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMurr?, Jagst?, Kocher?, Zaber?, Zipfelbach?, Steinlach?, Ammer?, Glatt?, Nesenbach?, Aich?, Echaz?, Elz?, Rems?, Arbach?, Fils?, Rohrhaldenbach?, Steinach?, Steinach?, Weggentalbach?, Katzenbach?, Erms?, Feuerbach?, Itter?, Starzel?, Prim?, Eyach?, Kandelbach?, Sulm?, Bronnbach?, Lauter?, Seltenbach?, Eschach?, Schozach?, Lein?, Körsch?, Pfühlbach?, Schlichem?, Q2678146?, Steinbach?, Böllinger Bach?, Elsenz?, Enz?, Wiesenbach?, Q124172855? և Buchbach (Mittelstadt)?
Երկիր Գերմանիա
ԵրկրամասԲադեն-Վյուրթեմբերգ, Հեսսեն և Նեքար Օդենվալդ
ՋրահավաքNeckar basin?

Նավահանգիստներ

խմբագրել

Այլ քաղաքներ

խմբագրել
 
Գետը Գեյդելբերդից
 
Ցվինգենբերգ: Քաղաք և ամրոց
 
Գետը Նեկարշտայնախ քաղաքից
  • Ֆիլինգեն Շվենինգեն
  • Ռոթվայլ
  • Նեքարի Էսլինգեն
  • Տյուբինգեն
  • Հայդելբերգ

Գրականություն

խմբագրել
  • «Նեկար». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկար» հոդվածին։