Բենեդիկտոս XVI (լատին․՝ Benedictus PP. XVI, իտալ.՝ Benedetto XVI, աշխարհիկ անունը Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր, գերմ.՝ Joseph Alois Ratzinger, ապրիլի 16, 1927(1927-04-16)[2][3][4][…], , Վայմարյան Հանրապետություն և Մարկտլ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[5] - դեկտեմբերի 31, 2022(2022-12-31)[6][7], Mater Ecclesiae Monastery, Վատիկան[8] և Վատիկան[5]), 265-րդ Հռոմի պապ (2005 թվականի ապրիլի 19-ից)։ Ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։

Բենեդիկտոս XVI
լատին․՝ Benedictus PP. XVI
 
Կրթություն Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Դուկալ Գերգիանում (հունիսի 29, 1951)
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1], պրոֆեսոր և աստվածաբանության դոկտոր
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, աստվածաբան, religious writer, դաշնակահար, համալսարանի դասախոս, փիլիսոփա, transitional deacon, կաթոլիկ սարկավագ, Latin Catholic bishop, Հռոմի Պապ, Catholic theologian և արքեպիսկոպոս
Ծննդյան անուն գերմ.՝ Joseph Aloisius Ratzinger
Ծնունդ ապրիլի 16, 1927(1927-04-16)[2][3][4][…]
, Վայմարյան Հանրապետություն կամ Մարկտլ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[5]
Մահ դեկտեմբերի 31, 2022(2022-12-31)[6][7] (95 տարեկան)
Mater Ecclesiae Monastery, Վատիկան[8] կամ Վատիկան[5]
Թաղված է Vatican Grotto
Հայր Յոզեֆ Ռատցինգեր
Մայր Maria Peintner?[9]
 
Ստորագրություն Изображение автографа
|
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Հարավային Խաչի շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Բավարիայի Սահմանադրության անվան ոսկե մեդալ

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան «Վաստակների համար» բավարիական շքանշան

Ստեփանոսի մրցանակ

Պատվավոր դոկտոր

[10]

Պատվավոր դոկտոր

[10]

Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր

պատվավոր քաղաքացիություն

[11]

պատվավոր քաղաքացիություն

[12]

պատվավոր քաղաքացիություն

[13]

պատվավոր քաղաքացիություն

[14]

պատվավոր քաղաքացիություն

[15]

պատվավոր քաղաքացիություն

[16]

պատվավոր քաղաքացիություն

[17]

պատվավոր քաղաքացիություն

[18]

Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ

Կարլ Վալենտինի միաբանություն

honorary doctor of the Catholic University of Eichstätt-Ingolstadt?

honorary doctorate of the University of Navarre?

[19]

honorary doctorate from the Pontifical Catholic University of Peru?

Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր

Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր

Մալթայի գերագույն ռազմական միաբանություն

Վաստակի ազգային շքանշան և Order of Minerva

Պապի պաշտոնական տիտղոսն է՝ Ձերդ սրբություն պապ Բենեդիկտոս XVI (անգլ.՝ His Holiness Pope Benedict XVI, լատին․՝ Benedictus XVI, Episcopus Romae)[20]։

Կենսագրություն խմբագրել

 
Բենեդիկտոս XVI պատարագ է մատուցում բաց երկնքի տակ, 2008 թվական

Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը ծնվել է Բավարիայի Մարկտլ բնակավայրի Շուլշտրասե փողոցի 11 տանը։ Եղել է ժանդարմերիայի հանձնակատար Յոզեֆ Ռատցինգերի և Մարիա Ռատցինգերի երրորդ երեխան։ Նրա պապի եղբայրը՝ 19-րդ դարի բավարացի քաղաքական գործիչ Գեորգ Ռատցինգերն էր։ 1941 թվականին նա դարձել է Հիտլերյուգենդի անդամ[21], Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զենիթահրթիռային գումարտակի զինվոր[22]։ 1944 թվականին ծառայության է անցել Ավստրիական լեգիոնում[22][23], որպես Մյունխենի հակաօդային ստորաբաժանման անձնակազմի անդամ։ 1945 թվականին ամերիկյան զորքերի մոտենալու ժամանակ դասալքվել և տուն է վերադարձել, սակայն շուտով ձերբակալվել է[22][23]։ Մի քանի ամիս անցկացրել է ռազմագերիների ճամբարում։

1946-1951 թվականներին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Ֆրայզինգի Փիլիսոփայության և աստվածաբանության բարձրագույն դպրոցում, որից հետո Մյունխենի համալսարանում[24]։ 

1951 թվականի հունիսի 29-ին Ֆրայզինգի տաճարում Մյունխենի արքեպիսկոպոսի և Ֆրայզինգի կարդինալ Միխայել ֆոն Ֆաուլհաբերի կողմից քահանա է ձեռնադրվել։

1952 թվականից մինչև 1959 թվականը դասավանդել է Ֆրայզինգի Բարձրագույն դպրոցում աստվածաբանություն և փիլիսոփայություն[25]։

1953 թվականի հուլիսի 11-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ժողովուրդը և Աստծո տունը սուրբ Ավգուստինի վարդապետությունում եկեղեցու մասին» թեմայով, ստացել է դոկտորի կոչում և ընդգրկվել է Գերմանիայի լավագույն աստվածաբանների շարքը։

1957 թվականին պաշտպանել է ևս մեկ թեկնածուական աշխատանք՝ «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմությունը» թեմայով, որից հետո համալսարանում իրավունք ստացավ դասավանդել աստվածաբանություն[24][26]։

1959 թվականից մինչև 1963 թվականը եղել է Բոննի համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս։

1962-1965 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Վատիկանի երկրորդ տաճարի կառուցման գործում՝ որպես աստվածաբան-խորհրդատու կարդինալ Յոզեֆ Ֆրինգսի և արքեպիսկոպոս Կյոլնի մոտ[27]։

1963-1966 թվականներին եղել է Մյունստերի համալսարանի աստվածաբանների պատմության և աստվածաբանության ամբիոնի դասախոս, իսկ 1966-ից մինչ 1969 թվականը՝ Տյուբինգենի համալսարանում։

1969-ից մինչ 1977 թվականը՝ Ռեգենսբուրգի համալսարանի աստվածաբանության և պատմության ամբիոնի դասախոս, որտեղ նա նաև զբաղեցնում էր համալսարանի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Վատիկանի միջազգային աստվածաբանական հանձնաժողովի անդամ էր։ 1970 թվականին նա հուշագիր է ստորագրում գերմանացի ինը աստվածաբանների հետ կաթոլիկ եկեղեցում բարեփոխումների համար, որում մասնավորապես ասվում էր չեղյալ համարել ամուրիության երդումը։ Այդ փաստաթղթի հեղինակների շարքում նշանակալից էր Յոզեֆ Ռատցինգերը, որը հետագայում փոխեց իր հայացքները։ 1977 թվականին նա գրել է «Եթե կուսակրոնությունը պարտադիր չլինի բոլոր քահանաների համար, այլ կախված կլինի միայն ընտրությունից, նա կկորցնի իր աստվածաբանական էությունը։ Նրա նշանակությունը կվերանա, և այն կդիտարկվի միայն որպես սովորական տարօրինակություն»[28]։

1972 թվականին հիմնել է «Communio» ամսագիրը, որը գոյություն ունի մինչ այսօր։

1977 թվականի մարտի 24-ին նշանակվեց Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոս, իսկ մայիսի 28-ին եպիսկոպոս ձեռնադրվեց[29]։

Հունիսի 27-ից եղել է Սանտա-Մարիա-Կոնսոլատերիչե-ալ-Տիբուրտինոյի եկեղեցու կարդինալ-քահանա, նշանակվել է պապ Պողոս VI կողմից[30].:

1981 թվականի նոյեմբերի 25-ից գլխավորել է Հավատի միաբանության դոկտորինան (նույն ինքը՝ Սուրբ ինկվիզիցիա, վերափոխված 1908 թվականին Պիոս Х պապի կողմից)։

1986 թվականի հուլիսից մինչ 1992 թվականի դեկտեմբեր ղեկավարել է Կաթոլիկ Եկեղեցու նախապատրաստական հանձնաժողովը[24]։

1998 թվականի նոյեմբերի 6-ից եղել է կարդինալների կոլեգիայի փոխդեկան[30]։

Բացի մայրենի՝ գերմաներեն լեզվից, Բենեդիկտոս XVI-ն ազատ խոսում էր իտալերեն, լատիներեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով և կարդում էր տեքստեր հին հունարեն և եբրայերեն[31]։

Մանկապղծության ու սկանդալների վերաբերյալ արձագանք խմբագրել

2010 թվականի մարտի 20-ին պապականության պատմության մեջ առաջին անգամ Բենեդիկտոս XVI-ը երեխաների սեռական շահագործման և նրանց՝ Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցում թաքցնելու համար[32] (Վատիկանը հրաժարվեց համագործակցել հետաքննության հետ) Իռլանդիայի կաթոլիկներին ուղարկեց համապատասխան հովվերգական ուղերձը, որտեղ ասվում էր, որ հյուպատոս քահանաները դավաճանել են նրանց նման անմեղ մարդկանց ցուցաբերած վստահությունը[33]): Եվ դրա համար պետք է ամենակարող Աստծո և օրենքի առաջ պատասխան տան, և որով մեղադրում էին նրանց հսկայական զոհեր տալու, ինչպես նաև եկեղեցու կրոնական կյանքը խաթարելու համար (Ուղերձ 7-րդ կետ)[34][35]։

Բենեդիկտոսի քահանայական ուղերձում արտահայտվում էր Իռլանդիայի առաքելական որոշ թեմերի իրագործման մտադրությունը, ինչպես նաև՝ ճեմարաններինը և կրոնական հավաքույթներինը (Ուղերձ 14-րդ կետ), որը ըստ որոշ վատիկանական մեկնաբանների կարծիքով նշանակում էր Իռլանդիայի եպիսկոպոսարանի հանդեպ անվստահություն։ 2010 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Բենեդիկտոս XVI-ն ընդունել է իռլանդացի եպիսկոպոս Ջոն Մեգիի հրաժարականը, որը իր հերթին դիմում էր ներկայացրել մանկապղծության սկանդալի հետ կապված[36][37]։

2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին համաշխարհային ԶԼՄ-ներում նյութեր էին հրապարակվում, որոնց հիման վրա Բենեդիկտոսը մեղադրվում էր այդ մեղսունակ դեպքերին մասնակցություն ունենալու և թաքցնելու մեջ։ Ի պատասխան ելույթներ հնչեցին Բենեդիկտոս XVI-ի պաշտպանության համար, մասնավորապես, քահանա Թոմաս Բրանդեջի հոդվածը, որը մեղադրվում էր խուլ երեխաների սեռական բռնության մեջ։

Մեծ Բրիտանիայում մի շարք անձանց կողմից, այդ թվում՝ Ռիչարդ Դոքինզի, քարոզարշավ սկսվեց Բենեդիկտոսին Միացյալ Թագավորություն ժամանելու պահին ձերբակալելու համար։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց Հռոմի պապի պետական այցը։ Նույն բրիտանական ԶԼՄ-ները որոշեցին չեղյալ համարել այդ ամենը, ինչպես նաև՝ այլ սկանդալային դեպքերը[38][39][40][41][42][43][44][45]։

Միջազգային ԶԼՄ-ները արձագանքեցին 2010 թվականի ապրիլի 9-ին հրապարակված կարդինալ Ռատցինգերի նամակին (1985), որում նա կոչ էր անում «հայրական հոգատարությամբ» վերաբերվել Կալիֆոռնիայի քահանային, որը քաղաքացիական դատարանի կողմից ավելի վաղ դատապարտվել էր վանականի տանը երկու տղաների բռնաբարության համար[46][47][48][49]։ Վատիկանի պաշտոնատար անձինք հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ կարդինալ Ռատցինգերի վիճելի նամակը այն ժամանակ եղել է քահանայի դիմումը իրեն ներելու և ազատելու սուրբ պարտականություններից և ուխտից[50][51]։

Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ եկեղեցին կորցրել է հասարակության վստահությունը և այլևս չի կարող իրեն թույլ տալ կանոնական իրավունքը դնել քաղաքացիական իրավունքներով[52]։

2010 թվականի ապրիլի 18-ին Մալթա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը հանդիպեց քահանաների կողմից մանկապղծության զոհերի հետ և նրանց հետ զրույցում, մասնավորապես արտահայտեց իր «ամոթն ու վիշտը»։ Նա վստահեցրեց, որ այսուհետ եկեղեցին կանի այն ամենը, որպեսզի երիտասարդների պաշտպանության համար դատական պատասխանատվության ենթարկվեն բոլորը[53]։

2010 թվականի ապրիլի 23-ին Բենեդիկտոս XVI-ն ընդունեց Բրյուգգե քաղաքի (Բելգիա) արքեպիսկոպոս Ռոգեր Վանխելյովի հրաժարականը, որը խոստովանել է, որ իր քահանայության ժամանակ սեռական բռնության է ենթարկել իր շրջապատից մի երիտասարդի[54][55]։

2010 թվականի մայիսի 11-ին Պորտուգալիա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը մանկապղծության խնդիրների քննարկման վերաբերյալ ասել է, որ եկեղեցու հետապնդման ամենամեծ սպառնալիքը բխում է հենց եկեղեցու ներսի մեղքից[56][57][58]։

2014 թվականի հունվարին հաղորդվել էր, որ միայն 2011-2012 թվականներին Բենեդիկտոս XVI-ն արգելել է 384 քահանաների ծառայությունը, որոնց կասկածում են մանկապղծության մեջ (2011 թվականին 260 քահանաներ, 2012 թվականին՝ 126)[59]:

Այլ քննադատություն խմբագրել

Հռոմի պապին քննադատում էին նաև Սուրբ Պիոս X-ի մի շարք պահպանողական եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու համար, որոնցից մեկը հրապարակավ ժխտում էր Հոլոքոստը, և այն առաջարկի համար, որ պահպանակի օգտագործումը խորացնում է ՁԻԱՀ-ի խնդիրը[60]։

Հարձակում պապի վրա խմբագրել

Սուրբ Ծննդյան պատարագից հետո 2008 թվականին իտալուհի Սյուզաննա Մայոլոն, որը ամենայն հավանականությամբ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, փորձել է հասնել նրան և վնասել[61]։ Անվտանգության աշխատակիցները կարողացել են ժամանակին կանխել միջադեպը։ 2009 թվականին Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ նույն Սյուզաննա Մայոլոն կրկին փորձեց հասնել պապին և գրկել նրան։ Անվտանգության աշխատակիցները փորձեցին նրան խանգարել, սակայն նա բռնել էր պապի թիկնոցից և հրեց նրան գետնին։ Բենեդիկտոսը չվնասվեց և շուտով շարունակեց ծառայությունը, սակայն կարդինալ Ռոժե Էչեգարայը, ըստ լրատվամիջոցների ստացել էր ազդրի կոտրվածք։ 2010 թվականի հունվարի 13-ին Բենեդիկտոս XVI-ն իր մոտ ընդունեց Սյուզաննա Մայոլոյին և ներեց նրան[62][63]։

Հրաժարական խմբագրել

2013 թվականի փետրվարի 11-ին կոնկլավին Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց փետրվարի 28-ին գահից հրաժարվելու իր որոշման մասին առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ 2013 թվականի փետրվարի 28-ին Հռոմի ժամանակով 20:00 -ին (UTC+1) հրաժարականը ուժի մեջ մտավ (այդ ժամանակը ընտրվել է քանի որ 20:00 ավարտվում է պապի աշխատանքային ժամը)։

Բենեդիկտոս XVI-ը գտնվում էր Կաստել Գանդոլֆոյի իր նստավայրում, ուր ուղղաթիռով Վատիկանից ժամանել էր մի քանի ժամ առաջ։ Այնտեղ նա բնակվում էր, քանի դեռ չէին ավարտվել Վատիկանի Mater Ecclesiae վանքի վերանորոգման աշխատանքները, որը դարձավ նրա մշտական նստավայրը։

Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո չի պահպանել կարդինալի կոչումը և չի մասնակցել կոնկլավին, քանի որ նա 80 տարեկան էր և չէր կարող զբաղեցնել որևէ պաշտոն հռոմեական պապական կուրիայում։ Կոնկլավը սկսվել է 2013 թվականի մարտի 12-ին։

2013 թվականի փետրվարի 25-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը փոխեց կանոնադրությունը[64], որպեսզի արագացնի իր հաջորդին ընտրելու գործընթացը։ Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի նախագահ Ֆեդերիկո Լոմբարդին արդեն տեղեկացրել էր[65], որ եկեղեցու կանոնները, որոնք կարգավորում են նման հավաքների աշխատանքի կարգը, կարող են խախտել Բենեդիկտոս XVI-ի իրավիճակի պատմական յուրահատկության հետ կապված։

2013 թվականի մարտի 13-ին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պապ ընտրվեց Խորխե Բերգոլիոյին, վերցնելով Ֆրանցիսկոս անունը։ Մարտի 23-ին Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ հանդիպեց իր իրավահաջորդին[66]։

Աշխատություններ խմբագրել

  • «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմություն» (1959)
  • «Ինչ է նշանակում լինել քրիստոնյա» (1965)
  • «Քրիստոնեության ներածություն» (1968)
  • «Հավատը դեպի ապագան» (1970)
  • «Քրիստոնեական բարոյականության սկզբունքները» (1975)
  • «Դշչեր Սիոնա» (1977)
  • «Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ եռամիության Աստծո մտորումները» (1977)
  • «Կատարածաբանություն՝ մահը և հավերժ կյանքը» (1977)
  • «Վերայի տոնը» (1981)
  • «Կաթոլիկ աստվածաբանության սկզբունքները» (1982)
  • «Սկզբում... Մեղսարարության և ստեղծման պատմությանը հասկացողությունը» (1986)
  • «Եկեղեցի, էկումենյան շարժում և քաղաքականություն՝ նոր ակնարկներ էկումենյան շարժման մասին» (1987)
  • «Ձեր ուրախության հետևորդները» (1988)
  • «Հայացք Քրիստոսին՝ հավատի, հույսի և սիրո վարժություններ» (1989)
  • «Շրջապտույտային կե՞տ Եվրոպայի համար» (1991)
  • «Նոր երգ Տիրոջը՝ հավատ Քրիստոսի հանդեպ և պատարագ այսօր» (1995)
  • «Գետնի աղը» (1996)
  • «Ուղենիշ. Հիշողություններ. 1927—1977» (1997)
  • «Շատ կրոններ, մեկ ուխտ՝ Իսրայել, Եկեղեցին և աշխարհը» (1997)
  • «Պատարագի ոգին» (2000)
  • «Աստվածը և աշխարհը» (2000)
  • «Ճշմարտությունը և հանդուրժողականությունը՝ քրիստոնեական հավատը և համաշխարհային կրոնը» (2003)
  • «Խաչի ճանապարհը» (2005)
  • «Քրիստոնեությունը և մշակույթի ճգնաժամը» (2005)
  • «Հիսուսը Նազարեթից» (2007)
  • «Հիսուսը, առաքյալները և վաղ եկեղեցին» (2007)
  • «Եկեղեցու հայրերը՝ Կլիմենտ Հռոմեացուց մինչև սուրբ Ավգուստին» (2008)
  • «Հիսուսը Նազարեթից, Կրքոտ շաբաթը» (2011)

Պապական կոնդակներ խմբագրել

Իր պաշտոնավարման ընթացքում Բենեդիկտոս XVI-ը հրատարակել է երեք պապական կոնդակ։

Լատիներեն անվանում Հայերեն անվանում Կարճ բովանդակություն Հրատարակման ամսաթիվ Կոնդակի տեքստը
1. Deus Caritas Est «Աստվածն է սերը» Քրիստոնեական սիրո մասին 2005 թվականի դեկտեմբերի 25 «Աստվածն է սերը» Արխիվացված 2013-02-22 Wayback Machine
2. Spe Salvi «Հույսով փրկվածները» Քրիստոնեական հույսի մասին 2007 թվականի նոյեմբերի 30

«Հույսով փրկվածները» Արխիվացված 2012-10-16 Wayback Machine

3.Caritas in Veritate «Գթասրտությունը ճշմարտության մեջ է» Քրիստոնեական գթասրտության մասին 2009 թվականի հունիսի 29 (անգլ.)«Caritas in Veritate»

2006 թվականի հունվարի 25-ին տպագրվեց Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն առաջին կոնդակը՝ Deus Caritas Est  («Աստվածն է սերը»)[67]։ 78 էջանոց փաստաթղթի առաջին մասը նվիրված է սիրո խնդրին։ Այնտեղ պոնտիֆիկը դատապարտում է էրոտիկ սիրո տարբերությունները կնոջ և տղամարդու և անշահախնդիր սիրո միջև։ Կոնդակի երկրորդ մասի թեման՝ եկեղեցու դերն է, որը գթասրտության միջոցով ցույց էր տալիս մարդկությանը իր սերը։

Փաստաթուղթը լույս տեսավ ութ լեզուներով՝ լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, իտալերեն, իսպաներեն և պորտուգալերեն (հետագայում թարգմանվել է բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն)։ Այն գրվել է Բենեդիկտոս XVI-ի կողմից դեռևս 2005 թվականին, սակայն այլ լեզուներով թարգմանության համար առաջացած խնդիրների պատճառով հրապարակվել է ուշացումով։

2007 թվականի նոյեմբերի 30-ին պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից գրվեց երկրորդ կոնդակը՝ Spe Salvi («Հույսով փրկվածները»)[68]. Բացի հույսի թեմային անդրադառնալուց, որը շատ կարևոր էր քրիստոնյաների համար, պոնտիֆիկը ուսումնասիրում է աթեիզմի երևույթը և նրա հետ է կապում ժամանակակից հասարակության շատ խնդիրներ։

2009 թվականին լույս տեսավ երրորդ եզրափակիչ կոնդակը՝ Caritas in Veritate («Գթասրտությունը ճշմարտության մեջ է»)[69]։

Չորրորդ կոնդակը Lumen Fidei («Հավատի լույսը») հրապարակվել է նրա հաջորդի ստորագրությամբ։ Կոնդակը նվիրված էր չորրորդ աստվածաբանական առաքինությանը՝ հավատքին[70]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118598546 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Former Pope Benedict XVI dies at 95 — 2022.
  7. 7,0 7,1 7,2 Benedikt XVI. ist tot (գերմ.): Emeritierter Papst // Zeit Online — 2022.
  8. 8,0 8,1 8,2 8,3 S’ha mort Benet XVI, el papa emèrit (կատ.)
  9. 9,0 9,1 Pas L. v. Genealogics — 2003.
  10. 10,0 10,1 http://www.domradio.de/themen/benedikt-xvi/2015-07-04/benedikt-xvi-wird-doppelter-ehrendoktor
  11. https://www.domradio.de/themen/benedikt-xvi/2018-11-16/weitere-bayerische-ehrenbuergerwuerde-fuer-benedikt-xvi
  12. https://www.altoetting.de/unsere-stadt/stadtinfo/ehrenbuerger/
  13. https://www.traunstein.de/kultur-brauchtum/stadtgeschichte/papst-em-benedikt-xvi/
  14. https://www.freising.de/stadtportrait/ehrenbuerger/papst-benedikt-xvi/
  15. https://www.marktl.de/deu/ueberblick.php
  16. http://www.archivioradiovaticana.va/storico/2009/12/16/italien_papst_wird_ehrenb%C3%BCrger/ted-342619
  17. http://papa.bressanone.it/de/aktuelles/3484_papst-benedikt-xvi-ist-ehrenbuerger-der-stadt-brixen.html
  18. https://w2.vatican.va/content/benedict-xvi/de/speeches/2011/november/documents/hf_ben-xvi_spe_20111109_natz-schabs.html
  19. https://www.unav.edu/documents/10174/1869462/Honoris+Causa+1998.pdf
  20. Он улетел. Бенедикт XVI покинул престол Римско-католической церкви на вертолете.
  21. Evans, Richard J (2005). The Third Reich in Power. p. 272.
  22. 22,0 22,1 22,2 Peoples.ru: Йозеф Ратцингер (папа Бенедикт XVI)
  23. 23,0 23,1 Конклав избрал нового Папу. Им стал кардинал Йозеф Ратцингер — Бенедикт XVI // Newsru.com, 19.04.2005
  24. 24,0 24,1 24,2 Сathmos.ru, "Его Святейшество Бенедикт XVI, Римский Понтифик на покое Արխիվացված 2013-02-02 Wayback Machine
  25. «Ратцингерн — Информ: Биография Бенедикта XVI». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  26. Елена Черненко, Мария Ефимова, Максим Юсин, Павел Коробов Папа римский Бенедикт XVI // Коммерсантъ. — № 25. — 12.02.2013. — С. 6
  27. Бенедикт XVI, Почетный Папа Римский // Patriarchia.ru
  28. Lenta.ru: Германия: Без безбрачия // Lenta.ru, 07.02.2011
  29. Katolik.ru: Биография Бенедикта XVI
  30. 30,0 30,1 «Ратцингерн — Информ: Биография Бенедикта XVI». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  31. «Сайт конференции католических епископов США». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  32. Report by Commission of Investigation into Catholic Archdiocese of Dublin
  33. Ватикан отказывался сотрудничать со следствием в деле о преступлениях священников-педофилов в Ирландии NEWSru, 27 ноября 2009.
  34. Цит. в извлечении по английскому тексту послания: Pastoral Letter of the Holy Father Pope Benedict XVI To The Catholics of Ireland
  35. Папа Римский извинился за ирландских священников, обвиняемых в растлении малолетних
  36. Papal apology fails to satisfy Ireland Financial Times, 21 марта 2010.
  37. Pope accepts resignation of Irish bishop John Magee БиБиСи, 24 марта 2010.
  38. В США обнародованы документы, обвиняющие Папу Римского в сокрытии актов педофилии, совершенных его коллегами NEWSru, 25 марта 2010.
  39. Vatican Declined to Defrock U.S. Priest Who Abused Boys New York Times, 24 марта 2010.
  40. Queen to receive Pope during UK visit FT, 17 марта 2010.
  41. Pope battles to contain abuse scandal FT, 17 марта 2010.
  42. Pope knew priest was paedophile but allowed him to continue with ministry The Times, 13 марта 2010.
  43. Sex Abuse: The Vatican’s Struggle for Damage Control Արխիվացված 2010-07-02 Wayback Machine Time, 31 марта 2010.
  44. The Catholic Church’s Catastrophe Wall Street Journal, 2 апреля 2010.
  45. Что пишут зарубежные СМИ о скандале в Католической церкви NEWSru, 2 апреля 2010.
  46. «The Document Trail: The Rev. Stephen Kiesle». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  47. СМИ: Папа Римский защищал педофила, призывая проявить к нему «отеческую заботу» NEWSru, 10 апреля 2010.
  48. Pope Benedict hit by new Church child abuse allegations 9 апреля 2010.
  49. «Сенсационное разоблачение» Папы основано на неграмотности журналистов, утверждают католики NEWSru, 12 апреля 2010.
  50. Church Faces Hurdles to Imposing Abuse Law Wall Street Journal, 10 апреля 2010.
  51. Pope did not impede defrocking of abuse priest: Vatican Reuters, 10 апреля 2010.
  52. Vatican defends Pope in paedophile letter row БиБиСи, 10 апреля 2010.
  53. Папа задремал во время мессы NEWSru, 19 апреля 2010.
  54. Папа Римский принял отставку архиепископа бельгийского города Брюгге, признанного виновным в педофилии
  55. Belgian bishop quits after admitting abuse(չաշխատող հղում) Washington Post, 23 апреля 2010.
  56. «Sin within the Church» threat to Catholicism: Pope Benedict Reuters, 11 мая 2010.
  57. Pope says child abuse scandal 'truly terrifying'(չաշխատող հղում)
  58. Папа Римский заявил, что Католическая Церковь должна признать всю «ужасающую» правду о случаях насилия со стороны католических священников Текст содержит не вполне верное цитирование слов Понтифика.
  59. «Бенедикт XVI за два года лишил сана 400 священников-педофилов - Новости - Новая Газета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  60. Benedict XVI. The Columbia Encyclopedia, 6th ed., 2012
  61. Beissattacke gegen den Papst(գերմ.)
  62. Обнять понтифика(ռուս.)
  63. Бенедикт XVI простил толкнувшую его паломницу(ռուս.)
  64. «Pope may change conclave rules before leaving: Vatican». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  65. «Cardinals will decide on Conclave start date and new Pope will take care of the Lefebvrians» Արխիվացված 2014-02-01 Wayback Machine // La Stampa
  66. «В резиденции Кастель-Гандольфо прошла встреча двух понтификов, символизирующая единство Римско-католической церкви». ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  67. ««Бог есть любовь»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  68. «Spe_Salvi на русском языке». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  69. «Caritas in Veritate на русском языке» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  70. Перевод энциклики «Lumen Fidei» на русский язык.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտոս XVI» հոդվածին։