Հենրիկ Արցտովսկի (անգլ.՝ Henryk Arctowski,, ծնունդով՝ Հենրիկ Արցտ հուլիսի 15, 1871(1871-07-15)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 21, 1958(1958-02-21)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), լեհ գիտնական, բևեռախույզ։ Մասնակցել է անտարկտիկական առաջին ձմեռմանը, համաշխարհային ճանաչում ունեցող օդերևութաբան է։ Նրա պատվին են անվանակոչվել աշխարհագրական մի շարք օբյեկտներ, լեհական անտարկտիկական կայանը, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի մի շքանշան։

Հենրիկ Արցտովսկի
լեհ.՝ Henryk Arctowski
Ծնվել էհուլիսի 15, 1871(1871-07-15)[1][2]
Վարշավա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էփետրվարի 21, 1958(1958-02-21)[1][2] (86 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, երկրաբան և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Սմիթսոնյան ինստիտուտ, Լվովի համալսարան և Նյու Յորքի հանրային գրադարան
Գործունեության ոլորտՕդերևութաբանություն
ԱնդամակցությունԼվովի գիտական ընկերություն և Polskie Towarzystwo Geologiczne?
Ալմա մատերԼյեժի համալսարան և Փարիզի գիտությունների ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], անգլերեն[1] և լեհերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Jane Arctowska?
 Henryk Arctowski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Արցտովսկին ծնվել է 1871 թվականի հուլիսի 15-ին Վարշավայում, վյուրթեմբերգյան արմատներով ընտանիքում։ 1888 թվականին ընդունվել է Լիեժի համալսարան, որտեղ ուսանել է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, իսկ ավելի ուշ Սորբոնում սովորել է քիմիա և երկրաբանություն։ Ուսումն ավարտելուց հետո 1893 թվականին վերադարձել է Լիեժ, որտեղ աշխատել է պրոֆեսոր Շպրինգի լաբորատորիայում[5]։ 1893 թվականին դիմել է բելգիական կառավարությանը՝ խնդրելով, որ ազգանունը փոխեն Արցտովսկի։

1895 թվականին մասնակցել է Բելգիայի անտարկտիկական արշավախմբի աշխատանքներին, որն առաջինն էր, որ ձմեռելու էր հարավային բևեռում։ Արշավախմբի նրա ընկերներից էին Ռուալ Ամունդսենը, Ֆրեդերիկ Կուկը և Էմիլ Ռակովիցան։ Արցտովսկին զբաղվել է գիտական աշխատանքի կոորդինացմամբ, և ինքն էլ կատարել է ֆիզիկական որոշ դիտարկումներ։ Նրա օգնականը եղել է ազգությամբ լեհ Անտոնի Դոբորովոլսկին։

Անտարկտիկայից վերադառնալուց հետո Հենրիկն ապրել է Բրյուսելում՝ Բելգիայի թագավորական աստղադիտարանում (այն ժամանակ ղեկավարը Ժորժ Լեկոնտն էր, որը գիտարշավի ղեկավարի օգնականն էր)՝ վերլուծելով գիտարշավի արդյունքները։ Նա հրապարակել ու կարդացել է դասախոսություններ ինչպես Բելգիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, շուտով ստացել է Բելգիայի քաղաքացիություն։ Լոնդոնում նա հանդիպել է ամերիկացի դերասանուհի և օպերային երգչուհի Արիան Ջեյն Էդիին, և 1909 թվականին նրանք ամուսնացել են։ Կնոջ հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1911-1919 թվականներին գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանի գիտական բաժանմունքը[5]։ 1915 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[6]։ Դարձել է «Հետազոտողների ակումբի» անդամ, որը հիմնադրել էր արշավախմբի նրա ընկեր Ֆրեդերիկ Կուկը։

1920 թվականին Արցտովսկին վերադարձել է արդեն անկախ Լեհաստան։ Իգնացի Յան Պադերևսկին նրան առաջարկել է կրթության նախարարի պաշտոն, սակայն գիտնականը հրաժարվել է և Յան Կազիմիրի համալսարանում ստանձնել երկրաֆիզիկայի ու օդերևութաբանության պրոֆեսորի պաշտոն։ Այս շրջանում Արցտովսկին գիտական ակտիվ գործունեություն է ծավալել. նրա և իր օգնականների ջանքերով տպագրվել է ավելի քան 140 գիտական աշխատանք։ Նա մասնակցել է նաև Գեոդեզիայի և գեոֆիզիկայի միջազգային միության գործունեությանը։ 1939 թվականին Արցտովսկին կնոջ հետ մեկնել է ԱՄՆ՝ IUGG համաժողովին մասնակցելու նպատակով։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և նրանք այլևս երբեք չեն վերադարձել հայրենիք[5][6][7]։

Ամերիկայում Արցտովսկին դարձել է Սմիթսոնյան ինստիտուտի գիտաշխատող և չի դադարեցրել գիտական գործունեությունը մինչև իր մահը, նույնիսկ երբ 1950 թվականին ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից հիվանդության պատճառով։

Մահացել է 1958 թվականի փետրվարի 21-ին Բեթեսդայում (Մերիլենդ

Ժառանգություն խմբագրել

Արցտովսկու անունով է կոչվել այն էֆեկտը, երբ լույսը, մթնոլորտում բեկվելով սառույցի բյուրեղներին, արևի շուրջ ստեղծում է լույսի երկու լրացուցիչ սիմետրիկ աղեղներ[8]։ Նրա պատվին են կոչվել նաև աշխարհագրական օբյեկտներ՝ Արցտովսկու լեռը և Արցտովսկու սառցադաշտը Շպիցբերգենում, Արցտովսկու գմբեթը, Արցտովսկու ծովախորշը, Արցտովսկու թերակղզին, Արցտովսկու նունատակը, Արցտովսկու պիկը Անտարկտիդայում։ Բացի այդ, նրա անունն է կրում լեհական հետազոտական կայանը Քինգ Ջորջ կղզում, և լեհական ռազմական ուժերի ORP Arctowski հետազոտական նավը։ Գիտնականի կինը սահմանել է Արցտովսկու հուշամեդալ, որով երկու տարին մեկ գիտությունների ակադեմիան պարգևատրում է «Արեգակի ֆիզիկայի և Երկիր-Արեգակ հարաբերությունների ուսումնասիրման» ոլորտում ձեռքբերումների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #12279804X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Henryk Arctowski and Antoni B. Dobrowolski
  5. 5,0 5,1 5,2 Verlinden, Jozef Naar Antarctica - Belgen en Nederlanders op Expeditie naar de Zuidpool. — Tielt, 2009. — ISBN 978-90-209-8613-6
  6. 6,0 6,1 Pinkowski, Edward (2009). «Arctowski, Henryk». The Pinkowski Files. Poles in America Foundation, inc. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. «Henryk Arctowski, expert on weather». New York Times. AP. 1958 թ․ փետրվարի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  8. Jacek Machowski. Contribution of H. Arctowski and A. B. Dobrowolski to the Antarctic Expedition of Belgica (1897-1899) // Polish polar research. — 1998. — Т. 19, № 1—2. Արխիվացված 2014-08-15 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Արցտովսկի» հոդվածին։