Նյու Յորքի հանրային գրադարան

Նյու Յորքի հանրային գրադարան (անգլ.՝ The New York Public Library, NYPL), աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը։ Բացի այդ, աշխարհի խոշորագույն գիտական գրադարանային համակարգերից մեկը։ Հանրային կոչմամբ մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն է և օգտվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ֆինանսավորումից։ Պատմաբան Դավիդ Մաքքալոուն անվանել է Նյու Յորքի հանրային գրադարանը ԱՄՆ-ի հինգ կարևորագույն գրադարաններից մեկը (նրանից բացի հնգյակի մեջ են մտնում Կոնգրեսի գրադարանը, Բոստոնի հանրային գրադարանը և Հարվարդ և Եյլի համալսարանների գրադարանները)[6]։

Նյու Յորքի հանրային գրադարան
Կենտրոնական մասնաշենք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Յորք
Տեսակգրադարանային համակարգ և հանրային գրադարան
Հիմնվել է1895 թվականին
ՏեղադրությունՆյու Յորք շրջան[1], Ռիչմոնդ շրջան և Բրոնքս շրջան
Մասնաճյուղեր87
Հավաքածուներ
Հավաքածուների տեսակգրքեր, տեսանյութեր, քարտեզներ և այլն
Չափ53,1 մլն միավոր[2] (14 մլն գիրք[3])
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Բյուջե50 171 798 դոլար
ՏնօրենԷնն Թորնթոն[4] — նախագահ, գլխավոր տնօրեն, Փոլ Լեքլերկ -ընտրված նախագահ, Էնթոնի Մարքս[5]
Անձնակազմ3 147[2]
Կայքnypl.org(անգլ.)
Կատալոգների դահլիճի մուտքը
Քարտերի բաժին

Նյու Յորքի հանրային գրադարանի մասնաճյուղերը գտնվում են Մանհեթենում, Բրոնքսում և Սթաթեն Այլենդում։ Նյու Յորքի մյուս երկու շրջանները՝ Բրուքլինը և Քուինսը, սպասարկում են Բրուքլինյան հանրային գրադարանը և Քուինսի գրադարանը համապատասխանաբար։ Այս երկու գրադարանները հիմնվել են մինչ Նյու Յորքին միանալը։

Ներկայումս Նյու Յորքի հանրային գրադարանը ներառում է 87 ենթաբաժիններ. առանց տուն տանելու տրվող գրքերով չորս գիտական գրադարաններ, բաժանորդային հանձնումով չորս գլխավոր գրադարաններ, սահմանափակ ունակություններով մարդկանց համար գրադարան և 77 շրջանային մասնաճյուղեր։ NYPL համակարգի բոլոր գրադարաններից օգտվելն անվճար է բոլոր ցանկացողների համար։ 2008 թվականին համակարգի ֆոնդերը պարունակում էին 44 160 825 դիրքեր (գրքեր, տեսաձայնագրություն, քարտեզ և այլն), որոնցից 15 985 192-ը գրքեր են։ Մասնաճյուղերում պահպանվում էին 7 565 579 դիրքեր, որոնցից 4 416 812-ը՝ գիրք[7]։ 2009 թվականին հիմնական հավաքածուն պարունակում էր 44 356 334 դիրքեր և 8 708 869՝ մասնաճյուղերում[2]։ Ընդհանուր առմամբ համակարգի ֆոնդերը պարունակում են ավելի քան 50 մլն կտոր, որոնցից ավելի քան 20 մլն կազմում են գրքերը։ Այսպիսով, ֆոնդերի չափերով Նյու Յորքի հանրային գրադարանը զիջում է միայն Կոնգրեսի գրադարանին և Բրիտանական գրադարանին։

Գլխավոր ընթարցասրահի համայնապատկեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 «The New York Public Library's 2009 Annual Report» (PDF) (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Find Books, DVDs & More | The New York Public Library» (անգլերեն). 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Contact List - The New York Public Library». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  5. «New York Public Library Names Dr. Anthony Marx Next President». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Simon & Schuster:David McCullough». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. [New York Public 2008 Annual Report (PDF)

Արտաքին հղումներ խմբագրել