Բացել գլխավոր ցանկը

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1» (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows: Part I) - Հարրի Փոթերի մասին յոթերորդ գրքի էկրանիզացիայի առաջին մասը։

Picto infobox cinema.png
Հարրի Պոտերը և Մահվան Պարգևները՝ մաս 1
Harry Potter and the Deathly Hallows: Part 1
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրարկածային
ֆենտեզի
ՀիմքՀարրի Փոթերը և Մահվան պարգևները
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեվիդ Յեյթս
ՊրոդյուսերԴեվիդ Հեյման
Ջ. Ք. Ռոուլինգ
Դեվիդ Բարրոն
Սցենարի հեղինակՋ. Ք. Ռոուլինգ
Սթիվեն Քլովս
ԴերակատարներԴենիել Ռեդկլիֆ
Ռուպերտ Գրինթ
Էմմա Վաթսոն
Ալան Ռիկման
Ռեյֆ Ֆայնս
Հելենա Բոնեմ Քարթեր
Ռոբբի Քոլթրեյն
Թոմ Ֆելթոն
ՕպերատորԷդուարդու Սերրա
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Նկարահանման վայրԲավարիա, Լոնդոն, Հարթֆորշիր, Pembrokeshire?[1], Լիվերպուլ[1], Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[1] և Pinewood Studios
ԿինոընկերությունHeyday Films
Warner Bros. Pictures
Տևողություն146 րոպե[2]
Բյուջե125 միլիոն $[3]
Շահույթ960 666 490 ԱՄՆ դոլար[4]
ՀաջորդՀարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2
IMDbID 0926084
Պաշտոնական կայքէջ
Harry Potter and the Deathly Hallows (film) Վիքիպահեստում

Եզրափակիչ ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2009 թ.-ի փետրվարին և վերջացել էին 2010 թվականի հունիսի կեսին։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում[5]։

«Փոթերիանայի» յոթերորդ մասի ընդհանուր շահույթը կազմել է $954 միլիոն, ինչը թույլ է տվել ֆիլմին զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշահույթային ֆիլմերի ցանկում զբաղեցնել 11-րդ հորիզոնականը։

ՍյուժեԽմբագրել

Հարրին, Ռոնը և Հերմայոնին ուղևորվում են վտանգավոր ճանապարհորդության, չէ՞ որ հենց նրանց է բաժին հասել մի վտանգավոր առաջադրանք՝ գտնել և ոչնչացնել Չար Լորդի՝ Վոլնդեմորի անմահության և հզորության աղբյուրները՝ հորքրուքսները: Հիմա երեք ընկերները պետք է ինքնուրույն գործեն, առանց ուսուցիչների առաջնորդության և առանց պրոֆեսոր Դամբլդորի օգնության, և ինչպես երբեք նրանք ստիպված կլինեն իրենց հույսը դնել մեկմեկու վրա: Բայց մութ ուժերը հակված են անջատել նրանց իրարից և քանդել նրանց ընկերությունը:

Այդ ժամանակ կախարդների աշխարհը Վոլնդեմորի բոլոր թշնամիների համար վտանգավոր վայր է դառնում: Պատերազմը, որից այսքան երկար վախեցել էին, վերսկսվել է։ Մահ կլանողները վերահսկում են Կախարդության ամբողջ նախարարությունը, և նույնիսկ Հոգվարթսը՝ ահաբեկելով, վախեցնելով և ձերբակալելով բոլոր նրանց, ովքեր փորձում են ընդդիմանալ նրանց: Բայց «զոհը», ով Լորդ Վոլնդեմորի համար առավել քան արժեքավոր էր, ամեն անգամ նրա քթի տակից փախչում է. դա Հարրի Փոթերն է: Նա՝ Ընտրյալը, դարձել է ամենակարևոր նպատակը և ամենացանկալի մարդը, չէ որ Մահ կլանողները նրան փնտրում են ամենուր, որպեսզի նրան կենդանի հասցնեն Վոլնդեմորին:

Հարրիի միակ հույսը բոլոր հորքրուքսները գտնելն էր, նախքան Վոլնդեմորի հետ հանդիպելը: Որքան գնում է, նա ավելի ու ավելի է խճճվում գաղտնիքների և առեղծվածների կծիկում, և ամեն անգամ բախվում է հին, գրեթե մոռացված մի հեքիաթի հետ՝ Մահվան պարգևների մասին լեգենդի հետ: Եթե այս լեգենդը ճիշտ լինի, այն կարող է Վոլնդեմորին տալ այն փառքը, որին նա այդքան ձգտում է:

Հարրին գլխի չէր ընկել, որ նրան ապագան արդեն կանխորոշվել էր։ Նույնիսկ հեռավոր անցյալում՝ այն ողբերգական օրը, երբ նա դարձավ «տղա, ով վերապրել է»: Եվ ահա հիմա, արդեն չափահաս Հարրին ավելի ու ավելի է մոտենում առաջադրանքի լուծմանը, ինչին նրա պատրաստել էին, դեռևս, Հոգվարթսի շեմին կանգնելու հենց առաջին իսկ պահին՝ Վոլնդեմորի դեմ վերջնական պատերազմին:

Ֆիլմի ամենաէմոցիոնալ պահերից մեկը Հարրիի ձեռքում Դոբբի մահանալու տեսարանն էր. Բելլատրիս Լեստրեյնջերը նա վրա դաշույն է նետում: Եվ Հարրին էլֆի համար ինքն է փորում գերեզմանը:

Ֆիլմի վերջին տեսարանը Հոգվարթսում է՝ լճի փոքր կղզու մոտ: Լորդ Վոլնդեմորը բացում է Դամբլդորի գերեզմանը, նայում է նրա մահացած դեմքին, ձեռքից վերցնում է շամբուկե փայտիկը, որն այդքան շատ էր ցանկանում գտնել, և երկնքում կայծակ ստեղծում:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Դենիել Ռեդկլիֆ Հարրի Փոթեր
Ռուպերտ Գրինթ Ռոն Ուիզլի
Էմմա Վաթսոն Հերմիոնե Գրեյնջեր
Թոմ Ֆելթոն Դրակո Մալֆոյ
Բոնի Ռայթ Ջիննի Ուիզլի
Ալան Ռիկման պրոֆեսոր Սևերուս Սնեյփ
Ռեյֆ Ֆայնս Լորդ Ոլդեմորթ
Հելենա Բոնեմ Կարտեր Բելլատրիս Լեսթրենջ
Մայքլ Գեմբոն պրոֆեսոր Ալբուս Դամբլդոր
Բրենդեն Գլիսոն Alastor «Mad-Eye» Moody
Ջոն Խյորտ Ollivander
Էվաննա Լինչ Luna Lovegood
Ռիս Իվանս Xenophilius Lovegood
Ռոբբի Կոլտրեյն Ռուբեուս Հագրիդ
Ջեյսոն Այզեքս Լյուցիուս Մալֆոյ
Բիլ Նայի Minister Rufus Scrimgeour
Ռիչարդ Գրիֆիտս Վերնոն Դուրսլի
Գարի Մելինգ Դադլի Դուրսլի
Ջուլի Ուոլտերս տիկ. Մոլլի Ուիզլի
Յեն Կելի պրն. Գրեյնջեր
Միշել Ֆեյրլի տիկ. Գրեյնջեր
Ֆիոնա Շոու Մորաքույր Պետունիա Դուրսլի
Քերոլին Պիկլզ Charity Burbage
Հելեն ՄակԿրորի Narcissa Malfoy
Տիմոտի Սպոլ Պիտեր Պետիգրյու
Գրեխեմ Դաֆ մահ խժռող
Փիթեր Մուլան Death Eater Yaxley
Գայ Գենրի Pius Thicknesse
Արբեն Բայրակտարայ Antonin Dolohov
Ռոդ Հանտ Thorfinn Rowle
Սյուզանն Տոուս Alecto Carrow
Ռալֆ Այնեսոն Amycus Carrow
Ադրիան Աննիս մահ խժռող
Էմիլ Հոսթինա մահ խժռող
Պոլ Հաննա մահ խժռող
Ռիչարդ Ստրեյնջ մահ խժռող
Էնթոնի Ջոն Կրոկեր մահ խժռող
Փիթեր Ջ. Ռիդ մահ խժռող
Գրանիվիլ’Դեննի’ Սեկսթոն մահ խժռող
Ջուդիտ Շարպ մահ խժռող
Էշլի ՄակԳուայր մահ խժռող
Պենելոպե ՄակԳի մահ խժռող
Բոբ Իվ Վան Հելենբերգ Խուբար մահ խժռող
Թոնի Կիրվուդ մահ խժռող
Դևիդ Ռայալ Elphias Doge
Ջեյմս Ֆելփս Ֆրեդ Ուիզլի
Օլիվեր Ֆելփս Ջորջ Ուիզլի
Մարկ Ուիլյամս պրն. Արթուր Ուիզլի
Ջորջ Հարրիս Kingsley Shacklebolt
Էնդի Լինդեն Mundungus Fletcher
Դոնալ Գլիսոն Բիլ Ուիզլի
Կլեմանս Պոեզի Fleur Delacour
Նատալիա Տենա Nymphadora Tonks
Դևիդ Տյուլիս Remus Lupin
Ֆրենսիս դե լա Տուր Madame Maxime
Մետիլոկ Գիբբս Auntie Muriel Weasley
Եվա Ալեքսանդր մատուցողուհի
Սայմոն ՄակԲերնի Kreacher (հնչյունավորում)
Մեթյու Լյուիս Նևիլ Լոնգբոթոմ
Ջոն Կեմպլինգ մահ խժռող
Դևոն Մյուրեյ Սիմուս Ֆինեգան
Ուիլյամ Մելինգ Nigel
Սայմոն Գրոուվեր մահ խժռող
Ֆրեդի Ստրոմա Cormac McLaggen
Իզաբելլա Լաֆլենդ Leanne
Ջեսի Կեյվ Lavender Brown
Աննա Շաֆեր Romilda Vane
Ջոշուա Հերդման Gregory Goyle
Էմբեր Էվանս զույգ աղջիկ #1
Ռուբի Էվանս զույգ աղջիկ #2
Կետի Լյունգ Cho Chang
Ջորջինա Լեոնիդաս Քեթի Բեյլ
Լուիս Կորդիս Blaise Zabini
Սկարլետ Բիրն Pansy Parkinson
Աֆշան Ազադ Padma Patil
Իմելդա Ստոնտոն Dolores Umbridge
Դևիդ Օ’Հարա Albert Runcorn
Ստեֆան Ռոդրի Reg Cattermole
Նիկ Մորան Scabior
Տոբի Ջոնս Դոբի (հնչյունավորում)
Սոֆի Թոմպսոն Mafalda Hopkirk
Դենիել Տուիտ Skinny Ministry Wizard
Դեյզի Հագգարդ Ministry Lift (հնչյունավորում)
Ջորջ Պոթս Balding Wizard
Ռոուզ Կիգեն Red Haired Witch
Նեդ Դեննեխի Scared Man
Քեյթ Ֆլիտվուդ Mary Cattermole
Դենիել Հիլ Bushy Haired Muttering Wizard
Ռադե Շերբեջիա Gregorovitch
Ջեյմի Քեմփբել Բաուեր Young Gellert Grindelwald
Հեյզել Դուգլաս Bathilda Bagshot
Էդրիան Ռոուլինզ Ջեյմս Փոթեր
Ջերալդին Սոմերվիլ Լիլի Փոթեր
Միրանդա Ռիչարդսոն Rita Skeeter
Մայքլ Բիրն Gellert Grindelwald - old
Դեյվ Լեջենո Fenrir Greyback
Սեմյուել Ռուկին ավազակ
Ուորվիկ Դևիս Griphook
Շարլոթա Էտկինսոն ավազակ (տիտրերում նշված չէ)
Մարտին Բելենտայն Mundungus Fletcher's Associate (տիտրերում նշված չէ)
Գրեգ Բեննեթ Ministry Wizard (տիտրերում նշված չէ)
Էլիսոն Կեյն Veela (տիտրերում նշված չէ)
Սերենա Կատապանո մահ խժռող (տիտրերում նշված չէ)
Սեմ Կրիդ մահ խժռող (տիտրերում նշված չէ)
Պոլ Դեյվիս մահ խժռող (տիտրերում նշված չէ)
Էլիոթ Ֆրենսիս SlugClub Member (տիտրերում նշված չէ)
Անջելիկա Մենդի Gabrielle Delacour (տիտրերում նշված չէ)
Սառա Ջեյն Օ’Նիլ Ministry Wizard (տիտրերում նշված չէ)
Իֆեոմա Օբոկո աշակերտ (տիտրերում նշված չէ)
Տոբի Ռեգբո երիտասարդ Ալբուս Դամբլդոր (տիտրերում նշված չէ)
Պոլ Ուորեն Ministry Wizard (տիտրերում նշված չէ)

Արտաքին հղումներԽմբագրել

Նմանատիպ ֆիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել