Բրենդան Գլիսոն (անգլ.՝ Brendan Gleeson; մարտի 29, 1955(1955-03-29)[1], Դուբլին, Իռլանդիա[1]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, ինչպես նաև ռեժիսոր, սցենարիստ և երաժիշտ ջութակահար (ջութակահար, մանդոլինահար

Բրենդան Գլիսոն
անգլ.՝ Brendan Gleeson
Ծնվել էմարտի 29, 1955(1955-03-29)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[1]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և St. Joseph's Secondary C.B.S., Fairview?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Դոնալ Գլիսոն և Բրայան Գլիսոն
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունPassion Machine?

Դերասան Դոնալ Գլիսոնի հայրը։

Բրենդան Գլիսոնը կինոյում նորամուտը նշել է բավականին ուշ՝ 34 տարեկանում, ոչ մեծ դեր խաղալով իռլանդական Ջիմ Շերիդանի «Դաշտ» դրամայում՝ 1990 թվականին։ Տարբեր ֆիլմերում Երկրորդ պլանի ոչ մեծ թվով դերերից հետո նրան նկատում է այն ժամանակ սկսնակ ռեժիսոր Մել Գիբսոնը և նրան առաջարկում է Հեմիշ Քեմփբելի դերը «Քաջ սիրտը» պատմական ռազմական դրամայում։ Դրանից էլ սկսվում է դերասանի կարիերան Հոլիվուդում։ «Գեներալը» ֆիլմում դերասանը ստանձնել է իռլանդացի հայտնի հանցագործ Մարտին Կեհիլի վառ կերպարը. այդ դերը նկատվել է քննադատների կողմից։ Շուտով Գլիսոնը սկսեց հայտնվել նաև հայտնի կինոռեժիսորների մեծ բյուջե ունեցող նախագծերում, ինչպիսիք են Ջոն Վուի «Առաքելությունն անիրագործելի է 2»-ը, Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական բանականություն»-ը, Դեննի Բոյլի «28 օր անց»-ը, Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը»-ը, Էնթոնի Մինգելի «Ցուրտ լեռը»-ը, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա»-ը, Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն»-ը և, վերջապես, Հարրի Փոթեր ֆիլմաշարը, որտեղ նա խաղացել է հրաշագործ Ալաստորի «Ահեղ աչք» Գրյումի դերը։

Գլիսոնին համաշխարհային համբավ է բերել սև տրագիկոմեդիան՝ «Բրյուգայի հատակին ընկնելը», որտեղ դերասանը խաղացել է վարձու մարդասպանին Քենի դերը։ Կինոքննադատները Գլիսոնի կարիերայում լավագույնն են համարել այդ դերը, դա դերասանին արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի առաջին անվանակարգերին։ 2010 թվականին դերասանը կրկին առաջադրվել է նույն երկու մրցանակներում, ինչպես նաև «Էմմի» մրցանակ է ստացել «Լավագույն տղամարդու դեր հեռուստաֆիլմում» անվանակարգում՝ «Փոթորկին ընդառաջ» ֆիլմում[2] Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի համար։ 2012 թվականին «Ոսկե գլոբուս» հերթական անվանակարգը իռլանդացի ոստիկան Ջերի Բոյլի դերն է բերում «Մի անգամ Իռլանդիայում» ֆիլմում։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել և մեծացել է Դուբլինում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Դուբլինի համալսարանական քոլեջում, այնուհետև Լոնդոնի Թագավորական ակադեմիայի դրամատիկական արվեստի բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո խաղացել է Լոնդոնի թատրոններում, հայտնի է դարձել իր դերերով Շեքսպիրի և Չեխովի պիեսների բեմադրություններում ։

Ավելի ուշ վերադարձել է Դուբլին, որտեղ աշխատել է որպես դպրոցական ուսուցիչ, դասավանդել է անգլերեն և դրամատիկ արվեստ։

Կարիերա

խմբագրել

Առաջին անգամ կինոյում հայտնվել է 34 տարեկանում՝ ստանալով դեր հեռուստատեսային ֆիլմում։ Մեծ Բրիտանիայում երեսունհինգ տարեկան հասակում սկսել է նկարահանվել կինոյում՝ խաղալով բազմաթիվ դերեր։ Նրա դասական դերասանական հմտությունները գրավել են Մել Գիբսոնի ուշադրությունը, որը Բրենդան Գլիսոնին հրավիրել է 1995 թվականին նկարահանվել «Քաջ սիրտը» ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում։

Անձնական կյանք

խմբագրել

Բրենդանը սիրում է ջութակ նվագել։ Ունի կին՝ Մերին։ Նրա եղբայր Բարրի Գլիսոնը հայտնի երգիչ է։ Դերասանը ունի չորս որդի՝ Դոնալը, Ֆերգուսը, Բրինը և Ռորին։ Նրա որդիներից Բրինը և Դոնալ Գլիսոնը նույնպես դերասաններ են։

Ընտրված ֆիլմագություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 հֆ Դաշտը The Field աշխատանքային կարիերա
1993 հֆ Ժիր The Snapper Լեսթեր
1995 ֆ Քաջ սիրտը Braveheart Հեմիշ Քեմբել
1997 ֆ Անհանգստություն Turbulence Ստաբս
1998 ֆ Գեներալը The General Մարտին Կեհիլ
1999 ֆ Լեյկ Պլեսիդ։ Վախի լիճը Lake Placid շերիֆ Հենկ Կեո
2000 ֆ Առաքելթյունն անիրականալի է 2 Mission: Impossible II ՄաքՔլոյ
2000 ֆ Պատմություն Հարրիի մասին Wild About Harry Հարրի ՄաքՔի
2001 ֆ Արհեստական բանականություն Artificial Intelligence: AI Լորդ Ջոնսոն-Ջոնսոն
2001 ֆ Դերձակ Պանամայից The Tailor of Panama Միքքի
2002 ֆ 28 օր անց 28 Days Later... Ֆրենկ
2002 ֆ Նյու Յորքի ավազակախմբերը Gangs of New York Ուոլթեր «Մանախ» ՄակԳին
2003 ֆ Ցուրտ լեռը Cold Mountain Ստոբրոդ Տյուս
2004 ֆ Տրոյա Troy Մենելայ
2004 ֆ Խորհրդավոր անտառ The Village Ավգուստ Նիկոլսոն
2004 ֆ Վեց հրաձիգ Six Shooter Դոնելի
2005 ֆ Նախաճաշ Պլուտոնի վրա Breakfast on Pluto Ջոն Ջո Քեննի
2005 ֆ Царство небесное Kingdom of Heaven Ռենո դե Շատիլոն
2005 ֆ Հարրի Փոթերը և Կրակի գավաթը Harry Potter and the Goblet of Fire Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում
2007 ֆ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում
2007 ֆ Բեովուլֆ Beowulf Վիգլաֆ
2008 ֆ Մնացեք ցածր Բրյուգեսում In Bruges Կեն
2009 ֆ Փերիերի առատաձեռնությունը Perrier’s Bounty Փերյե
2009 հֆ Փոթորկին ընդառաջ Into the Storm Ուինսթոն Չերչիլ
2010 ֆ Մի կենդանի Green Zone Մարտին Բրաուն
2010 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում
2011 ֆ Մի անգամ Իռլանդիայում The Guard Ջերի Բոյլ
2011 ֆ Խորհրդավոր Ալբերտ Նոբս Albert Nobbs բժիշկ Հոլորան
2012 ֆ Մուտքի կոդ «Քեյփթաուն» Safe House Դեվիդ Բարլոու
2012 ֆ Ագռավ The Raven կապիտան Համիլթոն
2012 ֆ Կեղտոտ խաղեր The Company You Keep Հենրի Օսբորն
2013 ֆ Սմուրֆիկները 2 The Smurfs 2 Վիկտոր Դոյլ
2013 ֆ Մեծ խաբեություն The Grand Seduction Մյուրեյ Ֆրենչ
2014 ֆ Գոլգոֆա Calvary Ջեյմսի հայրը
2014 ֆ Ապագայի սահմանը Edge of Tomorrow գեներալ Բրիգհեմ
2014 ֆ Անիծվածների հոգեբուժարան Stonehearst Asylum հոգեբույժ
2015 ֆ Ծովի սրտում In the Heart of the Sea ծեր Թոմաս Նիկերսոն
2015 ֆ Սուֆրաժիստ Suffragette Ստիդ
2016 ֆ Ասասինի հավատամքը Assassin's Creed Ջոզեֆ
2016 ֆ Գիշերվա օրենքը Live by Night Թոմաս Կոգլին
2016 ֆ Խաբեություն անգլերենով Trespass Against Us Կոլբի Կատլեր
2017 ֆ Հեմսթեդ Hampstead Դոնալդ Հորներ
2017 ս Պարոն Մերսեդես Mr. Mercedes խուզարկու Բիլ Հոջս
2017 ֆ Փադինգթոնի արկածները Paddington 2 Կաստետ Մագինտի
2018 ֆ Բաստեր Սքրագսի բալլադը The Ballad of Buster Scruggs իռլանդացի (Կլարենս)
2019 ֆ Ֆրենկի Frankie Ջիմի
2020 կֆ Կոմիի Կանոն The Comey Rule Դոնալդ Թրամփ
2021 ֆ Մակբեթ Macbeth արքա Դունկան
ֆ Բանշի Ինժիրա[3] The Banshees Of Inisheer

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb կայքում[4]։

Մրցանակներ

խմբագրել

Անվանակարգեր

խմբագրել
  • «Ոսկե Գլոբուս» մրցանակ
    • 2012 — լավագույն տղամարդու դեր (կատակերգություն կամ մյուզիքլ) «Մի անգամ Իռլանդիայում» ֆիլմի համար
    • 2010 — լավագույն տղամարդու դեր (մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ), «Փոթորկին ընդառաջ» ֆիլմի համար
    • 2009 — լավագույն տղամարդու դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)), «Մնացեք ցածր Բրյուգեսում» ֆիլմի համար
  • BAFTA մրցանակ
    • 2010 — լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում, «Փոթորկին ընդառաջ» ֆիլմի համար
    • 2009 — երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր, '«Մնացեք ցածր Բրյուգեսում» ֆիլմի համար
  • Եվրոպական կինոակադեմիա մրցանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #129581399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Outstanding Lead Actor In A Miniseries Or A Movie 2009» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  3. Mike Fleming Jr (2020 թ․ փետրվարի 18). «Martin McDonagh's New Film With Colin Farrell, Brendan Gleeson Is Titled 'The Banshees Of Inisheer'». Deadline.com (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Brendan Gleeson Awards». IMDb. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.

Արտաղին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդան Գլիսոն» հոդվածին։