Թոբի Ֆինն Ռեգբո (անգլ.՝ Toby Finn Regbo, հոկտեմբերի 18, 1991(1991-10-18), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, երաժիշտ; Հանդես է եկել կինոյում, հեռուստատեսությունում, թատրոնում։Նա հայտնի է իր դերով որպես երիտասարդ Նեմո Ոչ ոք «Պարոն Ոչ ոք» գիտաֆանտաստիկ դրամայում, որպես ֆրանսիացի Ֆրանցիսկ Երկրորդ՝ CW-ի «Գահակալություն» սերիալում, Էթելրեդ՝ BBC Two և Netflix «Վերջին թագավորություն» սերիալներում, Թոմազո Պերուցցի՝ «Մեդիչի. Ֆլորենցիայի վարպետները»և Ջեք Բլեքֆրիսը Վհուկների բացահայտման մասին։

Թոբի Ռեգբո
անգլ.՝ Toby Regbo
Ծնվել է18.10.1991
ԾննդավայրՀամմերսիտ, Լոնդոն, Անգլիա
ԿրթությունԼաթիմեր դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունբրիտանացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2006-առ այժմ

Կենսագրություն խմբագրել

Թոբի Ռեգբոն ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Համմերսմիտում (Լոնդոն, Անգլիա) սովորական ընտանիքում[1]։ Նրա հայրը նորվեգացի է։ Ռեգբոն հնարած անուն է, որը ընտրվել է հոր նախնիների կողմից, որպեսզի փոխեն նորվեգիական Հանսոն անունը։ Նրա մայրը ծնվել և մեծացել է Լոնդոնում[2]։ Սովորել է Արևմտյան Լոնդոնի Latymer Upper School-ում։ Նրա դերասանական հմտությունը դրսևորվել է դպրոցական ներկայացումից հետո։

Կարիերա խմբագրել

Իր կարիերան Թոբին սկսել է 2006 թվականից փոքր դերում, նկարահանվելով «Թագավորական Շարպ նետաձգի փորձությունը» ֆիլմում։ 2007 թվականին նա խաղացել է դեռահաս Չադ Թերների դերը մանկական ֆանտաստիկ ֆիլմի էպիզոդներից մեկում։ 2 տարի հետո նա ստացել է առաջին դերը «մեծ» էկրանում՝ զինվորական մելոդրամա, որի ռեժիսորն է եղել Սթիվեն Պոլյակովը։ Նրա խոշոր դերը դա դերն է գիտա-ֆանտաստիկ դրամայում՝ «Պարոն ոչմեկ» (ֆիլմ, 2009), որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այստեղ նա խաղացել է Նեմո Ոչմեկի դերը պատանեկության տարիներին[3]։ Տոբին խաղացել է Ալբուս Դամբլդորի դերում «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի 2 մասերում[4]։ 2012 թվականին նա խաղացել է «Գանձերի կղզին» ֆիլմում, գլխավոր հերոսի դերում[5]։ 2013 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում (Ֆրանցիսկ 2-րդ) «Թագավորությունը» ամերիկյան հեռուստասերիալում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անուն(անգլերեն) Դեր
2006 Sharpe's Challenge Էնսին
2007 M.I.High Չեդ Թոռներ
2009 Mr. Nobody Նեմո(15 տ.)
2009 Glorious 39 Մայքլ
2010 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Ալբուս Դամբլդոր (պատանի)
2011 Kiss & Cry հեքիաթասաց
2011 One Day Սեմուել Քոուլ
2011 Someday This Pain Will Be Useful to You Ջեյմս Սվեք
2012 Treasure Island Ջիմ Հոկինս
2012 The Town Հարրի
2013 uwantme2killhim? Ջոն
2013 Heart of Nowhere Լյուկ
2013-2015 Reign Ֆրանցիսկ 2-րդ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբի Ռեգբո» հոդվածին։