Ռիչարդ Գրիֆիտս

բրիտանացի դերասան

Ռիչարդ Թոմաս Գրիֆիտս (անգլ.՝ Richard Thomas Griffiths, հուլիսի 31, 1947(1947-07-31)[1][2][3], Thornaby-on-Tees, Thornaby, Stockton-on-Tees, Միացյալ Թագավորություն - մարտի 28, 2013(2013-03-28)[4][1][2][…], Walsgrave on Sowe, Քովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Ռիչարդ Գրիֆիտս
Ծնվել էհուլիսի 31, 1947(1947-07-31)[1][2][3]
ԾննդավայրThornaby-on-Tees, Thornaby, Stockton-on-Tees, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 28, 2013(2013-03-28)[4][1][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրWalsgrave on Sowe, Քովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանChurch of St Mary[5]
ԿրթությունՄանչեսթերի քաղաքային համալսարան և Manchester School of Theatre?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՀարրի Փոթեր
Ամուսին(ներ)Heather Gibson?
Պարգևներ և մրցանակներ

«Լորենս Օլիվիե» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում, և «Драма Деск»-ի դափնեկիր՝ «Պիեսի լավագույն դերասան» անվանակարգում։ Պարգևատրվել է նաև «Outer Critics Circle Award»-ով «Լավագույն առաջարկվող դերասան» և «Тони» մրցանակով՝ «Պիեսի լավագույն դերասան» անվանակարգում («Պատմության սիրահարները» պիեսում գրականության ուսուցչի դերի համար)։

Բրիտանական կայսրության շքանշանի կավալեր է[8]։

Հայտնի է նաև Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում Վերնոն Դուրսլի դերով։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Ռիչարդ Գրիֆիտսը ծնվել է Տորնաբի-օն-Տիսում (Յորքշիր, Անգլիա) պողպատագործի ընտանիքում[9]։ Դաստիարակվել է կաթոլիկ հավատքի նորմերով[10]։ Հայրն ու մայրը խուլ էին, և նրանց հետ շփվելու համար տղան վաղ տարիքում սովորել է ժեստերի լեզուն։ Նա կատարյալ տիրապետում էր հաղորդակցման այդ ձևին։

Մանկության տարիներին մի քանի անգամ փորձել է փախչել տանից։ 15 տարեկանում կիսատ թողնելով ուսումը Our Lady & St. Bede դպրոցում՝ որոշ ժամանակ աշխատել է որպես բեռնակիր, բայց տնօրենը վերջ ի վերջո համոզել է նրան վերադառնալ դպրոց։ Ուսումը շարունակել է Stockton & Billingham քոլեջում, ապա՝ Մանչեստերի դրամայի պոլիտեխնիկական դպրոցի դրամատիկական արվեստի բաժնում[11]։

Կարիերա

խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո Գրիֆիտսն աշխատանքի է անցել «BBC Radio»-ում։ Միաժամանակ աշխատում էր նաև փոքր թատրոններում։

Վերջ ի վերջո տեղափոխվել է Մանչեստր և սկսել գլխավոր դերեր ստանալ թատրոնում։ Հետագայում հանդես է եկել հեռուստատեսությամբ, որից հետո կատարել է իր բեկումնային դերը Ջեյմս Հարրիոտի վեպի հիման վրա նկարահանված «Դա չպետք է տեղի ունենար անասնաբույժի հետ» ֆիլմում (1975)։

1982 թվականին հանդես է եկել «Գանդի» ֆիլմում, որտեղ Կոլինզի դերի համար ստացել է «Օսկար»[12]։

Ավելի ուշ խաղացել է «Գորկու այգին» (1983), «Ուիթնեյլն ու ես» (1987), «Ռալֆ արքան» (1991), «Մերկ ատրճանակ 2½․ Վախի բույրը» (1991), «Թիկնապահ Տեսը» (1994) և «Նիրհած հովիտը» (1999) ֆիլմերում։

2001 թվականին հանդես է եկել «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում՝ դաժան և չար Վերնոն Դուրսլի դերում։ Այդ կերպարում Գրիֆիտսը հանդես է եկել նաև ֆիլմի մնացած մասերում։

2011 թվականին խաղացել է Գեորգ 2-րդի դերը «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում[13]։

Անձնական կյանք և մահ

խմբագրել

1980-2013 թվականներին ամուսնացած է եղել Հեզեր Գիբսոնի հետ։ Երեխաներ չեն ունեցել։

Գրիֆիտսը մահացել է 2013 թվականի մարտի 28-ին սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից[14][15][16][17]։ Դերասանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 31-ին։ Թաղված է Անգլիայի տեղական գերեզմանատանը։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ֆ Դա չպետք է տեղի ունենար անասնաբույժի հետ It Shouldn't Happen to a Vet Սեմ
1979 հֆ Օր Off Afternoon Off պարոն Թերնբուրն
1980 ֆ Սուպերմեն 2 Superman II Ահաբեկիչ 3
1980 ֆ Կոտրված ապակի Breaking Glass ստուդիայի ինժեներ
1981 ֆ Ռեգթայմ (ֆիլմ) Ragtime Դելմասի №1 օգնական
1981 ֆ Ֆրանսիացի լեյտենանտի կինը The French Lieutenant's Woman պարոն Թոմ
1981 ֆ Հրե կառք Chariots of Fire գլխավոր բեռնակիր, Կայուսի կոլեգան
1982 ս Գիշատիչ թռչունը Bird of Prey Հենրի Ջեյ
1982 ֆ Գանդի Gandhi Քոլինզ
1982 ֆ Հիվանդանոց «Բրիտանիա» Britannia Hospital ուրախ Բերնի
1983 ֆ Գորկու այգի Gorky Park Անտոն
1984 ս Գիշատիչ թռչունը 2 Bird of Prey 2 Հենրի Ջեյ
1984 ֆ Մասնավոր տոնակատարություն A Private Function հաշվապահ Հենրի Էլարդայս
1984 ֆ Գրեյսթոուք. լեգենդ Տարզանի՝ կապիկների տիրակալի մասին Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Apes կապիտան Բիլլինգս
1986 ֆ Շանհայական անակնկալ Shanghai Surprise Ուիլի Տատլ
1987 ֆ Ուիտնեյլն ու ես Withnail & I հորեղբայր Մոնտի
1991 ֆ Մերկ ատրճանակ 2½. վախի բույրը The Naked Gun 2½: The Smell of Fear բժիշկ Ալբերտ Մեյնհեյմեր, Իրլ Հակեր
1991 ֆ Ռալֆ արքա King Ralph Ֆիլիպ
1992 ֆ Ամեն ինչի մեղավորը սուրհանդակն է Blame It on the Bellboy Մորիս Հորթոն
1993 ս Տեսուչ Մորս. սատանայի օրը Inspector Morse Համֆրի Էպլետոն
1994 ֆ Թիկնապահ Տես Guarding Tess Ֆրեդերիկ
1995 ֆ Կատակը մի կողմ Funny Bones Ջիմ Մինտի
1997 ֆ Ուորենս The Warrens
1998 մֆ Քենթերբերյան պատմվածքներ The Canterbury Tales Սատուրն
1999 ս Հույս և փառք Hope & Glory Լեո Վիլդոն
1999 ս Փոխանորդը Դիբլիից The Vicar of Dibley եպիսկոպոս Մուլբերի
1999 ֆ Նիրհած հովիտը Sleepy Hollow մագիստրատ Ֆիլիպս
1999 ֆ Կասպեր և Սպուկի Casper & Spooky
2000 ֆ Վատել Vatel բժիշկ Բուրդելո
2000 ս Գաղտնի թագավորություն Gormenghast Սվելտեր
2001 ֆ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer's Stone Վերնոն Դուրսլ
2002 ֆ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets Վերնոն Դուրսլ
2002 ս TLC TLC պարոն Բենեդիկտ Ռոն
2004 ֆ Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը Harry Potter and the Prisoner of Azkaban Վերնոն Դուրսլ
2004 ֆ Գեղեցկուհին անգլիական ձևով Stage Beauty պարոն Չարլզ Սեդլի
2005 ֆ Իմ մեծ հունական գանձը Opa! Տիրնի
2005 ֆ Ավտոստոպով գալակտիկայում The Hitchhiker's Guide to the Galaxy Ջելց
2005 ս Սառը տուն Bleak House պարոն Բեյհամ Բաջեր
2006 ֆ Վեներա Venus Դոնալդ
2006 ֆ Պատմության սիրահարները The History Boys Հեկտոր
2007 ֆ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Վերնոն Դուրսլ
2007 հֆ Բալետի կոշիկներ Ballet Shoes հորեղբայր Մեթյու
2008 ֆ Գիշերային հեքիաթներ Bedtime Stories Բարի Նոթինգեմ
2008 հֆ Մապետ շոու A Muppets Christmas: Letters to Santa Սանտա Կլաուս
2010 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Վերնոն Դուրսլ
2011 ֆ Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides Գեորգ արքա
-2011 ս Դրվագներ Episodes Ջուլիան Բուլարգ
2011 ֆ Ժամանակի պահապանը Hugo պարոն Ֆրիկ
2012 հֆ Հենրիխ V Henry V Անվախ Ժան
2013 ֆ Ընկերն ապագայից (ֆիլմ) About Time Պարոն Թոմ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Obituary for actor Richard Griffiths
  5. https://fr.findagrave.com/memorial/107481874/richard-griffiths
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. Withnail & I Actor Richard Griffiths Dies
  8. Royal Hall fund-raiser made MBE
  9. «Richard Griffiths Biography». FilmReference.com. 2008. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  10. Laurence, Charles. «Richard Griffiths interview part 3». Saga Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  11. «Alumni...». The Manchester Metropolitan University School of Theatre web site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին.
  12. Gandhi (1982) — Full cast and crew
  13. Exclusive: Pirates 4 News From Rush
  14. «Harry Potter actor Richard Griffiths dies - ArabNews» (անգլերեն). arabnews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  15. «Richard Griffiths dies: Harry Potter and Withnail & I actor dead at 65 from complications after heart surgery - Mail Online» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  16. «Harry Potter Actor Richard Griffiths dies at 65 - TIME.com» (անգլերեն). entertainment.time.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  17. «Скончался «дядя Гарри Поттера» актер Ричард Гриффитс». kommersant.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Գրիֆիտս» հոդվածին։