Իմելդա Սթոնթոն
Իմելդա Մերի Ֆիլոմենա Բերնադետ Սթոնթոն (անգլ.՝ Imelda Mary Philomena Bernadette Staunton, հունվարի 9, 1956[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա (2006) և հրամանատար (2016)։
Մայք Լիի «Վերա Դրեյք» ֆիլմում գլխավոր դերակատարման համար BAFTA մրցանակի դափնեկիր (2004)։ Վերա Դրեյքի դերի համար Վենետիկի և Նյու Յորքի կինոփառատոների դափնեկիր։ Նույն դերի համար առաջադրվել է Օսկար մրցանակի։
Կենսագրություն Խմբագրել
Մանկություն Խմբագրել
Ծնվել է 1956 թվականի հունվարի 9 Լոնդոնում (ծննդ. Մաքնիկոլաս), վարսահարդարի և Ժոզեֆ Սթոնթոնի հոր, ճանապարհային աշխատող Բրիդի Սթոնթոնի ընտանիքում[7]։
Նրա ծնողները եղել են Մայոնյան շրջանի կաթոլիկ ներգաղթյալների առաջին սերունդը։ Նրա հայրը Բելիվերիից է, իսկ մայրը՝ Բոհոլայից[8]։
Կարիերա Խմբագրել
Աշխատել է Լոնդոնի «Օլդվիկ» ազգային թատրոնում՝ Շեքսպիրի ընկերությունում։ Նկարահանվել է շատ ֆիլմերում, սակայն նկատելի դերեր խաղաց «Փիթերի ընկերները», «Ոչնչից շատ աղմուկ», «Սիրահարված Շեքսպիրը», «Վերա Դրեյք», «Իմ սարսափելի դայակը», «Էքստրասենս», «Դեյվիդ Կոպերֆիլդ» և այլ կինոնկարներում։
Հարի Փոթերի մասին ֆիլմում խաղաց Դոլորես Ամբրիջի դերը (Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. Մաս 1)։
Անձնական կյանք Խմբագրել
1980-ականներին Ազգային թատրոնի բեմում Սթոնթոնը ծանոթացավ Ջիմի Քարթերի հետ[9]։ 1983 թվականին նրանք ամուսնացան։ Ունեն 1 դուստր՝ Բեսին (ծնվ. 1993)։ 2007 թվականին զույգը Բեսիի հետ հայտնվեցին BBC «Cranford» սերիալում[10].
2006 թվականին ֆիլմարտադրությունում (դրամա) մատուցած ծառայությունների համար արժանացավ Բրիտանական կայսրության շքանշանի։
2016 թվականին դարձավ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար (CBE):
Ֆիլմագրություն Խմբագրել
Թվական | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը | Դերը | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | Անտոնիա և Ջեյն | Antonia and Jane | Ջեյն Հաարթմեն |
1992 | ֆ | Փիթերի ընկերները | Peter's Friends | Մերի Չարլսթոն |
1993 | ֆ | Ոչնչից շատ աղմուկ | Much Ado About Nothing | Մարգարետ |
1993 | ֆ | Մահացու խորհուրդ | Deadly Advice | Բեթ Գրինվուդ |
1995 | ֆ | Բանականություն և զգացմունք | Sense and Sensibility | Շարլոտա Պալմեր |
1995 | ֆ | Քաղաքացի Իքս | Citizen X | Բուրակովի կինը |
1996 | ֆ | Հեքիաթներ դամբարանից | Tales from the crypt: About Face | Սառա (7 –րդ եթերաշրջան, էպիզոդ «Դեմք») |
1996 | ֆ | Տասներկուերորդ գիշեր | Twelfth Night: Or What You Will | Մարիա |
1998 | ֆ | Սիրահարված Շեքսպիրը | Shakespeare in Love | Բուժքույր |
1999 | ֆ | Դեյվիդ Կոպերֆիլդ | David Copperfield | օրիորդ Միկոբեր |
2000 | ֆ | Փախուստ հավանոցից | Chicken Run | Բյոնտիի ձայն |
2001 | ֆ | Անհաջողակների ակումբ | Crush | Ջանին |
2003 | ֆ | Ոսկե երիտասարդություն | Bright Young Things | օրիորդ Բրաուն |
2004 | ֆ | Վերա Դրեյք | Vera Drake | Վերա Դրեյք |
2005 | ֆ | Իմ սարսափելի դայակը | Nanny McPhee | օրիորդ Բլեզերվիկ |
2005 | ֆ | Թավշյա մատներ | Fingersmith | օրիորդ Սաքսբի |
2005 | ֆ | Փոքրիկ Բրիտանիա | Little Britain | օրիորդ Միս |
2005 | ֆ | Իմ ընտանիքն ու ուրիշ կենդանիները | My Family and Other Animals | մայր |
2006 | ֆ | Անցյալի ստվերներ | Shadow Man | դեսպան Քոքրեյն |
2007 | ֆ | Ազատության գրողներ | Freedom Writers | Մարգրեթ Քեմփբել |
2007 | ֆ | Քրանֆորդ | Cranford | Օկտավիա Փոլ |
2007 | ֆ | Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | Դոլորես Ամբրիջ |
2009 | ֆ | Վուդստոքի գրավումը | Taking Woodstock | Սոնյա Տիշբերգ |
2010 | ֆ | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | խոսող ծաղկի ձայն |
2010 | ֆ | Հարի Փոթերը և Մահվան Պարգևները | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Դոլորես Ամբրիջ |
2011 | ֆ | Էքստրասենս | Awakening | Մոդ Հիլ |
2011 | մֆ | Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը | Arthur Christmas | օրիորդ Սանտա |
2012 | ֆ | Աղջիկ | The Girl | Ալմա Ռևիլ |
2012 | ֆ | Էֆի | Effie | |
2012 | մֆ | Ծովահեններ. անհաջողակների խմբավորում | The Pirates! Band of Misfits | Վիկտորիա թագուհի |
2014 | ֆ | Մալեֆիսենտ | Maleficent | Նոթգրաս |
2014 | մֆ | Հպարտություն | Pride | Հեֆին Հեդոն |
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Մրցանակներ Խմբագրել
- 2004 - Վենետիկի կինոփառատոնի մրցանակ՝ «Վերա Դրեյք» ֆիլմի համար լավագույն դերասանուհի
- 2005 - BAFTA մրցանակ՝ «Վերա Դրեյք» ֆիլմի համար լավագույն դերասանուհի
- 1999 - լավագույն դերասանական կազմ՝ ԱՄՆ-կինոդերասանների գիլդիայի մրցանակ (բաժանելով Բեն Աֆլեի, Գվինետ Պելտրոուի, Քոլին Ֆյորտի և ուրիշների հետ)՝ «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար
Անվանակարգեր Խմբագրել
- 2006 - «Էմմի» մրցանակ - լավագույն դերասանուհի , «Իմ ընտանիքն ու ուրիշ կենդանիները» ֆիլմի համար
- 2005 - «Օսկար» մրցանակ - լավագույն դերասանուհի, «Վերա Դրեյք» ֆիլմի համար
- 2005 - ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ - լավագույն դերասանուհի, «Վերա Դրեյք» ֆիլմի համար
- 2005 - «Ոսկե գլոբուս» մրցանակ- լավագույն դերասանուհի, «Վերա Դրեյք» ֆիլմի համար
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 4,0 4,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Olivier Winners 2013
- ↑ https://web.archive.org/web/20190720124302/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2004.69.0.html
- ↑ Lawley Sue (մայիսի 15, 2005)։ «This Week's Guest: Imelda Staunton»։ BBC Radio 4։ Վերցված է հունվարի 6, 2007
- ↑ «Imelda Staunton Biography»։ Tiscali Film and TV։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է հուլիսի 16, 2007
- ↑ "Imelda Staunton’s surprising confession: I might have nibbled the odd hash brownie and I’d love to have been a hippy Chris Sullivan, 19 November 2009, the Daily Mail
- ↑ «Imelda Staunton on acting naturally» The Sunday Times, 21 June 2008
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կենսագրություն Tiscali.co.ukArchived 2012-06-03 at the Wayback Machine. (անգլ.)