Ֆիոնա Շոու
Ֆիոնա Մերի Ուիլսոն (անգլ.՝ Fiona Mary Wilson, հուլիսի 10, 1958[1][2][3], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա[4], առավել հայտնի է որպես Ֆիոնա Շոու (անգլ.՝ Fiona Shaw)), իռլանդացի դերասանուհի և թատերական ռեժիսոր։ Առավել հայտնի է Պետունյա Դուրսլիի դերով Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքում։
Ֆիոնա Շոու | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 10, 1958[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կորկ, Մանսթեր, Իռլանդիա[4] |
Քաղաքացիություն՝ | Իռլանդիա Անգլիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կատարողուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0789716 |
Վաղ տարիներ
խմբագրելՖիոնա Շոուն ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսությունում, ակնաբույժի և քիմիայի ուսուցչուհու ընտանիքում[6]։ Հայրը կիսով չափ իռլանդացի է, կիսով չափ անգլիացի, մայրը՝ իռլանդուհի է։ Ֆիոնան մեծացել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով[7]։
Ֆիոնան մեծանում էր ուժեղ բնավորությամբ աղջիկ և միշտ նախընտրում էր շփվել տղաների հետ[8]։
Վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել սիրողական ներկայացումների[6]։ Սիրել է երգել, կարդալ բանաստեղծություններ և նվագել դաշնամուր։
Ավարտել է Իռլանդիայի ազգային համալսարանը։ Նաև սովորել է դրամատիկ արվեստ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որը գտնվում է Լոնդոնում։
Կարիերա
խմբագրելԹատրոն
խմբագրելՆրա նշանավոր թատերական դերերն են՝ երիտասարդ կին («Մեխանիկական»), Սելիա («Ինչպես է դա ձեզ դուր գալիս», 1984), Մադամ Դե Վոլանժես («Վտանգավոր կապեր», 1985), Քեթրին («Ստրոպտիվայի սանձահարումը», 1987), Վինի («Երջանիկ օրեր», 2007), ինչպես նաև այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Էլեկտրա» (1988), «Բարի մարդը Սեզուանից» (1989), «Գեդդա Գաբլեր» (1991), «Վարչապետ Ջին Բրոդին» (1998) և «Մեդեա» (2000)[9]։
Նա ճանաչում է ստացել Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Մրցակիցներ» ներկայացման մեջ Ջուլիայի դերի համար, որտեղ ցուցադրել է կատակերգական դերասանուհու իր ունակությունները։
Կինո
խմբագրելՇոուն հանդես է եկել է նաև կինոյում և հեռուստատեսությունում։ Նրա առաջին դերը եղել է 1984 թվականին «Շերլոկ Հոլմս արկածները» հեռուստասերիալում։ Նաև հայտնվել է Իմ ձախ ոտքը, «Ջեյն Էյր» «Բանականության փաստարկները» ֆիլմերում և այլ ֆիլմերում, ինչպես նաև «Հարրի Փոթերի» հինգ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մորաքույր Պետունյա Դուրսլի դերը։
Ֆիոնան նաև դարձել է «Իրական արյուն» հեռուստասերիալի դերասանական կազմի մշտական անդամ[10][11]։
Անձնական կյանք
խմբագրելՇոուն բացահայտ լեսբուհի է[12]։ 2018 թվականին ամուսնացել է տնտեսագետ Սոնալի Դերանիագալայի հետ[13]։ Ավելի վաղ Շոուն հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Բերոուզ Սաֆրոնի հետ[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #173208592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ 6,0 6,1 Фиона Шоу на сайте peoples.ru
- ↑ DIDASKALIA: Ancient Theater Today
- ↑ Фиона Шоу /Fiona Shaw/ — биография
- ↑ Ben Brantly, Memory and Desire: Hearing Eliot’s Passion, New York Times November 18, 1996
- ↑ Vozick-Levinson, Simon (2010 թ․ նոյեմբերի 8). «Fiona Shaw joins 'True Blood' cast». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Harry Potter’s Fiona Shaw Joins True Blood» Արխիվացված 2013-10-16 Wayback Machine November 8, 2010, Source: Deadline, ComingSoon.com
- ↑ Neligan, Orla (2016 թ․ հոկտեմբերի 2). «Fiona Shaw: We don't know who were are and the joy is in finding out». Irish Independent (անգլերեն).
- ↑ Hogan, Michael (2019 թ․ մարտի 3). «Fiona Shaw: 'I'm delighted to be in with the young crowd!'». The Guardian (անգլերեն).
- ↑ Cooper, Tim (2002 թ․ մայիսի 5). «A hint of Saffron». The Guardian (անգլերեն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիոնա Շոու Internet Movie Database կայքում
- Ֆիոնա Շոու (անգլ.) Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիոնա Շոու» հոդվածին։ |