Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (այլ կիրառումներ)

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (ֆիլմ)» (անգլ.՝ Harry Potter and the Goblet of Fire), ռեժիսոր Մայք Նյուելի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Ուոթսոնը, Բրենդան Գլիսոնը, Ալան Ռիկմանը, Մայքլ Ջոն Գեմբոնը, Ռեյֆ Ֆայնսը, Ռոբերտ Փեթինսոնը, Ռոբբի Կոլտրեյնը, Մեգի Սմիթը։

Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
անգլ.՝ Harry Potter and the Goblet of Fire
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ[1]
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՀարրի Փոթերը և կրակի գավաթը
Թվականնոյեմբերի 6, 2005, նոյեմբերի 16, 2005[2], նոյեմբերի 30, 2005, նոյեմբերի 18, 2005[3] և նոյեմբերի 3, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նյուել[4]
ՊրոդյուսերԴևիդ Հեյման
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Ռուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Ռոբի Քոլթրեյն, Ռեյֆ Ֆայնս, Մայքլ Գեմբոն, Բրենդան Գլիսոն, Ջեյսոն Այզեքս, Գարի Օլդմեն, Ալան Ռիքման, Մեգի Սմիթ, Թիմոթի Սփոլ, Ռոբերտ Փեթինսոն, Ստանիսլավ Յանևսկի, Կլեմանս Պոեզի, Քեթի Լյունգ, Դևիդ Թենանթ, Միրանդա Ռիչարդսոն, Մարկ Ուիլյամս, Պրեդրագ Բելաց, Ֆրենսիս դե լա Տուր, Մեթյու Լյուիս, Բոննի Ռայթ, Ուորվիք Դևիս, Ռոբերտ Հարդի, Թոմ Ֆելթոն, Ջեյմի Ուեյլեթ, Ջոշուա Ռեդման, Շեֆալի Չոուդհուրի, Աֆշան Ազադ, Դևիդ Բրեդլի, Ջեֆ Ռոուլ, Շիրլի Հենդերսոն, Էրիկ Սայքս, Ուիլյամ Մելինգ, Թոլգա Սաֆեր, Էդրիան Ռոուլինս, Ջերալդին Սոմերվիլ, Ջեյմս Ֆելփս, Օլիվեր Ֆելփս, Ռոջեր Լլոյդ-Փաք, Նատալի Հալամ, Լուիս Դոյլ, Իեն Ուայթ, Ալֆրեդ Ինոք, Սառա Հարիսոն, Անժելիկա Մենդի, Թիանա Բենջամին, Ջոննի Գրինվուդ, Ռոբերտ Վիլֆորթ, Մարգերի Մեյսոն, Էն Լեյսի, Ջարվիս Քոքեր, Շեյլա Ալեն, Դևիդ Սթերն, Ֆունդա Օնալ, Սու Էլիոթ, Սթիվ Մաքի, Ֆիլ Սելուեյ, Հենրի Լլոյդ-Հյուզ, Դևոն Մյուրեյ, Սթիվեն Քլեյդոն, Ալեքս Փալմեր և Ռիչարդ Ռոսոն
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրՇոտլանդիա և Անգլիա
Նկարահանման վայրPinewood Studios և Նոր Քոլեջ[5]
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն151 րոպե
Բյուջե150 000 000 $[6]
Շահույթ895 921 036 $[7] և 290 469 928 $[8]
ՆախորդՀարրի Փոթերը և Ազբականի բանտարկյալը
ՀաջորդՀարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
Պաշտոնական կայքէջ
 Harry Potter and the Goblet of Fire (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մոտենում է Հարրիի Հոգվարթսում սովորելու չորրորդ տարին։ Նա հյուրընկալվել է Ուիզլիների տանը։ Գիշերը նա սարսափելի երազ է տեսնում. հին, կիսակառույց տուն, որտեղ ապրում են Լորդը և իր կամակատարները։ Վոլան դե Մորտը որոշ հանձնարարություններ է տալիս իր հետնորդներին՝ Փիթեր Պետիգրյուին և մի երիտասարդ, անհայտ մարդու։ Այնուհետև նա սպանում է հանկարծակիորեն այդտեղ հայտնված ծեր մարդուն՝ այգեպան-մագլ Ֆրենկ Բրայսին, քանի որ նա ականջ էր դրել իրենց զրույցին։ Հերմայոնին արթնացնում է Հարրիին և Ռոնին։ Նրանք երկվորյակներ Ֆրեդի և Ջորջի, Ջինիի և Արթուր Ուիզլիի հետ մեկնում են ճամփորդության։ Նրանք հանդիպում են Ամոս Դիգորիին և նրա որդուն՝ Սեդրիկին, ով սովորում է Հոգվարթսի Հափըլփաֆ ֆակուլտետում։ Նրանք բարձրանում են բլրի վրայով և հասնում են այն վայրը, որտեղ պետք է կայանար քվիդիչի աշխարհի առաջնությունը։

Իռլանդացիների հաղթանակից հետո այնտեղ հայտնվում է մահվան պատկերը, որը բնորոշում էր Վոլան դե Մորտին։ Արթուրի օգնությամբ Հարրին, Ռոնը և Հերմայոնին փրկվում են։

Սկսվում է ուսումնական տարին։ Ալբուս Դամբլդորը բոլորին հայտնում է, որ այդ տարի Հոգվարթսում կարևոր իրադարձություն է լինելու՝ կայանալու է Երեք հրաշագործների մրցույթը։ Այդ մրցույթին մասնակցում են այլ երկրների հրաշագործության դպրոցների ուսանողները, որոնց պետք է ընտրեր Կրակի գավաթը։ Հրավիրվել էին Ֆրանսիայի ներկայացուցիչները և հեռավոր Հյուսիսի ներկայացուցիչները։ Մրցույթին կարող էին մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր 17 տարեկան էին և 17-ից ավելի բարձր տարիքայինները։ Միաժամանակ դպրոցում Մութ արվեստի դեմ պաշտպանություն դասավանդելու էր եկել նոր ուսուցիչ՝ Ալաստոր Գրյումը։

Արդյունքում մրցույթի մասնակիցներ են ընտրվում Վիկտոր Քրամը՝ Դուրմստրանգից (Հյուսիսից), Ֆլյոր Դելակուրը՝ Շարմբաթոնից (Ֆրանսիա) և Սեդրիկ Դիգորին՝ Հոգվարթսից։ Սակայն Կրակի գավաթը չորրորդ անունն է դուրս հանում՝ Հարրի Փոթեր։ Ոչ ոք չէր սպասում դրան, բոլորը զարմացած էին և չէին կարողանում հասկանալ՝ ինչպես էր Հարրիի անունը գավաթի մեջ հայտնվել։ Մրցույթի գլխավոր ժյուրին՝ Բարտեմի Քրաուչը, վախեցած և գլուխը կորցրած, Հարրիին մասնակից է համարում։ Բոլոր ուսանողները, բացի գրիֆինդորցիներից սկսում են ծաղրել Հարրիին։ Նրանից վիրավորվում է, նույնիսկ Ռոնը, այն բանի պատճառով, որ Հարրին իրեն չէր հայտնել իր ծրագրերի մասին։

Հագրիդը Հարրիին տանում է անտառ և պատմում է առաջին հանձնարարության մասին. նա պետք է կռվեր վիշապի հետ։ Ֆլյորը և Քրումը նույնպես իմանում են դրա մասին։ Հարրին որոշում է Սեդրիկին տեղյակ պահել դրա մասին։ Գրյումը Հարրիին ասում է, թե ինչպես կարող է հաղթահարել փորձությունը։ Մասնակիցները պետք է վիշապից ձուն գողանային, որպեսզի գտնեին երկրորդ հանձնարարության հուշումը։ Հարրին հաջողությամբ հաղթահարում է այս փորձությունը։ Դրանից հետո դադարում են ծաղրել Հարրիին և Ռոնը հաշտվում է նրա հետ։

Մոտենում է Սուրբ Ծնունդը։ Հոգվարթսում պետք է կայանա ծննդյան տոներին նվիրված պարահանդես։ Մրցույթի մասնակիցները պետք է զույգերով հանդես գային։ Հարրին հրավիրում է Չո Չանգին, սակայն պարզվում է, որ նրան արդեն Սեդրիկը հրավիրել էր։ Իսկ Ռոնը հրավիրում է Հերմայոնիին, սակայն նա նույնպես հրավիրված էր Վիկտոր Քրամի կողմից։ Պարահանդեսի ժամանակ Ռոնը խանդի տեսարան է սարքում և փչացնում Հերմայոնիի տրամադրությունը։

Մինչ երկրորդ փորձությունը, Լացկան Միրտլը Հարրիին առաջարկում է ձուն ջրի մեջ բացել և նա այդպես էլ անում է։

Գալիս է երկրորդ փորձության օրը։ Հարրին պետք է լողա ջրի միջով և փրկի իրեն հարազատ մարդուն։ Այս փորձության կատարման համար մեկ ժամ է տրված։ Նևիլը Հարրիին առնետի պոչ հիշեցնող բույս է տալիս, որի շնորհիվ Հարրին երկկենցաղ է դառնում և կարողանում է հարմարվել ջրին։ Հարրին գտնում է Ռոնին, Հերմայոնիին, Չոյին և Ֆլյորի քրոջը՝ Գաբրիելա Դելակուրին։ Սեդրիկը փրկում է Չոյին, իսկ Քրամը՝ Հերմայոնիին։ Վերջին պահին Հարրին փրկում է Ռոնին և Գաբրելային, քանի որ Ֆլյորը չէր կարողացել անցնել փորձության միջով։ Հաղթող ճանաչվում է Սեդրիկը, իսկ Հարրիին իր մեծահոգության համար տալիս են երկրորդ տեղը։

Երկրորդ փորձությունից հետո Հարրին անտառում աղմուկ է լսում և գտնում է Քրաուչի դիակը։ Հոգվարթսում նա տեսնում է Կարկարովին և Սնեյփին։ Կարկարովը նրա հետ զրուցում էր ինչ-որ նշանի մասին։ Սնեյփը Հարրիին զգուշացնում է իր կասկածների մասին, որ նա է գողացել իր պատրաստած դեղաթույնը։ Ավելի ուշ Հարրին ընկղմվում է Դամբլդորի հիշողության հորձանուտում։ Նա հայտնվում է Կախարդների նախարարությունում, որտեղ կայանում էր Իգոր Կարկարովի դատը, ով այդ ժամանակ Վոլան դե Մորտի կողմնակիցներից էր։ Ազքաբան գնալուց առաջ Իգորը մի քանի այլ կողմնակիցների անուններ է ասում։ Նրանց մեջ էր նաև Քրաուչի որդու՝ Բարտի Քրաուչ կրտսերի անունը։ Հարրին պատմում է Դամբլդորին իր երազը, թե ինչպես է տեսել Կրաուչի որդուն։ Դամբլդորը նրան խորհուրդ է տալիս չմտածել դրա մասին։

Սկսվում է երրորդ փորձությունը։ Մասնակիցները պետք է անցնեին լաբիրինթի միջով և գտնեին գլխավոր մրցանակը՝ Երեք հրաշագործների Գավաթը և այդպես կճանաչվին հաղթող։ Քրամը «Իմպերիուս» կախարդանքի միջոցով Ֆլյորին հեռացնում է իր դաշտից։ Քրամի և Սեդրիկի միջև ընդհարում է լինում, և արդյունքում Սեդրիկը կախարդում է Քրամին։ Սեդրիկը փորձում է հասնել գավաթին, սակայն լաբիրինթի արմատները նրան բռնում են։ Հարրին կրկին ցույց է տալիս իր բարեսրտությունը և փրկում Սեդրիկին։ Նրանք որոշում են միասին հաղթել, քանի որ դա կլինի ամբողջ Հոգվարթսի հաղթանակը։ Գավաթը նրանց տեղափոխում է գերեզմանատուն, որը Հարրին երազում տեսել էր։ Հայտնվում է «Պոչավոր» Պետիգրյուն և Վոլան դե Մորտի հրամանով սպանում է Սեդրիկին։ Այնուհետև նա Հարրիին շղթայում է Թոմ Ռեդլի հոր գերեզմանաքարի վրա և սկսում է պատրաստել «Ոսկոր, մարմին և արյուն» դեղաթույնը։ Վոլան դե Մորտը վերածնվում է։ Հայտնվում են նրա չորս կողմնակիցները, որոնց թվում էր նաև Լուցիուս Մալֆոյը։

Այնուհետև Լորդը Հարրիին կանչում է մենամարտելու իր հետ, և նրանց կախարդանքները՝ «Էքսպելիարմուս» և «Ավադա Կեդավրա» բախվում են։ Արդյունքում մի շղթա է ստեղծվում և հայտնվում են այն մարդկանց հոգիները, որոնց սպանել է Վոլան դե Մորտը վերջին անգամ (դրանց թվում էին Հարրիի ծնողների հոգիները)։ Նրանք խորհուրդ են տալիս Հարրիին պատռել շղթան, իսկ Սեդրիկը խնդրում է Հարրիին վերցնել իր մարմինը։ Հարրին վերցնում է Սեդրիկի մարմինը և գավաթի հետ վերադառնում Հոգվարթս։

Հարրին հաղթող է ճանաչվում։ Նա իրեն մեղավոր է զգում Սեդրիկի մահվան համար։ Նա բոլորին տեղեկացնում է Վոլան դե Մորտի վերադարձի մասին, սակայն չեն հավատում նրան։ Մոգության նախարարը փորձում է ամեն կերպ քողարկել այդ լուրը։ Օգտվելով բոլորի շփոթված վիճակից՝ Գրյումը Հարրիին տանում է իր սենյակ, որտեղ էլ Հարրին պատմում է իր հետ կատարվածը։ Գրյումը սկսում է իրեն վատ զգալ և խմելով դեղաթույնի վերջին մնացորդները՝ Հարրիին ասում է, որ հենց ինքն է Հարրիի անունը գցել Գավաթի մեջ։ Հենց ինքն է Հագրիդին խորհուրդ տվել, որ Հարրիին տանի անտառ, հենց ինքն է Սեդրիկին հուշում տվել, իսկ Նևիլին՝ դեղաթույն։ Հենց ինքն է կախարդել Քրամին։ Այս ամենից հետո պարզվում է, որ Գրյումը Վոլան դե Մորտի զինակիցն է։ Երբ նա փորձում է սպանել Հարրիին, այնտեղ են հայտնվում Դամբլդորը, ՄաքԳոնագալը և Սնեյփը։ Գրյումը նրանց տեղեկացնում է իրական Ալաստորի գտնվելու վայրի մասին (կախարդական սնդուկում էր նա պահվում)։

Դամբլդորը բոլորին հայտնում է, որ Սեդրիկին սպանել է Վոլան դե Մորտը և այպես Հոգվարթսում ավարտվում է ուսումնական տարին։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Դենիել Ռեդկլիֆ Հարրի Փոթեր
Ռուպերտ Գրինթ Ռոն Ուիզլի
Էմմա Վաթսոն Հերմայոնի Գրեյնջեր
Բրենդան Գլիսոն պրոֆեսոր Ալաստոր «Խելագար Աչք» Մուդի
Ալան Ռիկման Սևերուս Սնեյփ
Մայքլ Ջոն Գեմբոն Ալբուս Դամբլդոր
Ռեյֆ Ֆայնս լորդ Վոլան դե Մորտ
Ռոբերտ Փեթինսոն Սեդրիգ Դիգորի
Ռոբբի Կոլտրեյն Ռուբեուս Հագրիդ
Մեգի Սմիթ Միներվա Մաքգոնագալ
Ստանիսլավ Յանևսկի Վիկտոր Կրամ
Քլեմանս Պոեզի Կլեր Դելակուր
Մարկ Ուիլյամս Արթուր Ուիզլի
Քեթի Լյունգ Չո Չանգ
Ջեյմս Ֆելփս Ֆրեդ Ուիզլի
Օլիվեր Ֆելփս Ջորջ Ուիզլի
Ֆրենսիս դե լա Տուր մադամ Օլիմպ Մաքսիմ
Պրեդրագ Բելակ Իգոր Կրակով
Դևիդ Թենանտ Բարտեմիուս «Բարտի» Կրոաչ կրտսեր
Ռոջեր Լլոյդ-Պեկ Բարտեմիուս «Բարտի» Կրոաչ
Թոմ Ֆելթոն Դրակո Մալֆոյ
Տիմոտի Սպոլ Ուորմթեիլ, (Պիտեր Պետիգրյու)
Բոննի Ռայթ Ջիննի Ուիզլի
Ջեյսոն Այզեքս Լյուցիուս Մալֆոյ
Ռոբերտ Հարդի Կոռնելիուս Ֆաջ
Մեթյու Լյուիս Նրիլ Լոնգբոթոմ
Դևոն Մյուրեյ Սիմուս Ֆինիգան
Աֆշան Ազադ Պադմա Պատիլ
Գարի Օլդմեն Սիրիուս Բլեք
Շիրլի Հենդերսոն Լացող Միրթլ
Ուորվիկ Դևիս Ֆիլիուս Ֆլիտվիկ
Դևիդ Բրեդլի Արգուս Ֆիլչ
Էրիկ Սայքս Ֆրենկ Բրայս
Ջեֆ Ռոուլ Ամոս Դիգորի
Ֆիլիպ Ռամ Մահ Խժռող
Օլիվիա Հիգինբոթոմ Մահ Խժռող
Էշլի Արտուս Մահ Խժռող
Ալեքս Պալմեր Մահ Խժռող
Պաշալ Ֆրիլ Մահ Խժռող
Ռիչարդ Ռոսոն Մահ Խժռող
Շիլա Ալեն Մինիստրության վհուկ
Սու Էլիոթ Մինիստրության վհուկ
Էն Լեսի Մինիստրության վհուկ
Ֆլիպ Ուեբսթեր Մինիստրության վհուկ
Դևիդ Ստերն Մինիստրության հրաշագործ
Քրիստոֆեր Ուիթինգեմ Մինիստրության հրաշագործ
Լիամ ՄակՔեննա Մինիստրության հրաշագործ
Քեմփբել Գրեհեմ Մինիստրության հրաշագործ
Մարջերի Մեյսոն Ֆուդ Տրոլեյի լեդի
Ուիլյամ Մելինգ Նիգել
Շեֆալի Չաուդխարի Պարվատի Պատիլ
Անջելիկա Մենդի Գաբրիել Դելակուր
Տոլգա Սաֆեր Կրակոֆի ուրվականը
Ալֆրեդ Էնոկ Դին Թոմաս
Լուիս Դոյլ Էռնի ՄաքՄիլան
Ջեմի Վայլետ Վինսենտ Կրաբ
Ջոշուա Հերդման Գրեգորի Գոյլ
Շարլոթա Սքեչ Հաննահ Էբոթ
Միրանդա Ռիչարդսոն Ռիտա Սկիթեր
Ռոբերտ Ուիլֆորտ լուսանկարիչ
Տիանա Բենջամին Անջելինա Ջոնսոն
Հենրի Լլոյդ-Հյուզ Ռոջեր Դեյվս
Ջարվիս Կոկեր երգչախմբի նվագող
Ջոնի Գրինվուդ երգչախմբի կիթառիստ
Ֆիլ Սելվեյ երգչախմբի թմբկահար
Սթիվ Մաքեյ երգչախմբի բաս կիթառիստ
Ջեյսոն Բաքլ երգչախմբի կիթառիստ
Սթիվ Կլեյդոն երգչախմբի դաշնակահար
Ալան Ուոթս դատավորի ասիստենտ
Էդրիան Ռոուլինզ Ջեյմս Փոթեր
Ջերալդին Սոմերվիլ Լիլի Փոթեր
Ալեքս Արջենտի վհուկ(տիտրերում նշված չէ)
Ջեք Բեգլի համադասարանցի / կառբավալին պարող (տիտրերում նշված չէ)
Պոլ Դեյվիս Մահ Խժռող (տիտրերում նշված չէ)
Նատալի Հալամ պրոֆեսոր Սինիստրա (տիտրերում նշված չէ)
Սառա Հարրիսոն աշակերտուհի (տիտրերում նշված չէ)
Դենիել Լարներ Գրիֆինդորի ուսանող (տիտրերում նշված չէ)
Ռիս Մակ Սլիզերենի ուսանող (տիտրերում նշված չէ)
Սիմպսոն ՄակՔենդրի աղջիկ Բիքսբաթոնից (տիտրերում նշված չէ)
Ֆիլ Մալրին Տրոյ, Իռլանդական Կվիդիչի թիմից (տիտրերում նշված չէ)
Էնդրյու Օսբորն ուսանող (տիտրերում նշված չէ)
Պայջի Ռիչարդսոն (տիտրերում նշված չէ)
Ջոն Սիգուրդսոն ֆանատ կվիդիչի ստադիոնում (տիտրերում նշված չէ)
Պոլ Վիգրաս ծնող (տիտրերում նշված չէ)
Յեն Ուայթ տիկին Օլիմպիա Մակսիմ (տիտրերում նշված չէ)
Շիվան Էլեն Ուիլյամս Հուֆլեփաֆի ուսանող (տիտրերում նշված չէ)
Ֆունդա Օնալ Բիքսբաթոնի ուսանող (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել