Սեդրիկ Դիգորի (1977 - հունիսի 24, 1995(1995-06-24), Little Hangleton, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հորինված կերպար Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» շարքից։ Սեդրիկը չորրորդ գրքի գլխավոր հերոսներից է, քանի որ նա ներկայացնում է Հոգվարթսը երեք կախարդների մրցաշարում Հարի Փոթերի հետ միասին։ Սեդրիկը սպանվել է լորդ Վոլդեմորի և Պիտեր Պետտիգրի կողմից Լիթլ Հենգլտոնում Վոլդեմորթի հարության ժամանակ[1]։ 1989 թվականից սկսել է հաճախել Հոգվարթս և բաշխիչ գլխարկը նրան ուղղարկել է Հաֆֆլփաֆ ֆակուլտետ։ Դպրոցում սովորելու ընթացքում եղել է Հաֆֆլփաֆի ավագը և նրանց Քվիդիչի թիմի որսկանը։

Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Սեդրիկ Դիգորի.jpg
Սեդրիկ Դիգորի
Սեռ արական
Ֆակուլտետ Հաֆֆլփաֆ
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կախարդական փայտ 12¼ », մոխիր, միաեղջյուր մազեր
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Հրե գավաթը

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ կյանք (1977-1989)Խմբագրել

Սեդրիկը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Մծացել է Օտտերի Սենտ Կեչպոուլի կողքին, մի փոքր քաղաքում, որը գտնվում է Դևոն կոմսությունում, Անգլիա։ Հայրը սիրել է պարծենալ Սեդրիկով։

  Ես նրան ասացի, ես ասացի. - Սեդ, դա քո թոռներին ասելու բան կլինի, դա կլինի ... դու ծեծեցիր Հարի Փոթերին։
- Հայրը պարծենում Է Սեդրիկով
 


Հոգվարթսի տարիներ (1989-1995)Խմբագրել

Սեդրիկը սկսել է հաճախել Հոգվարթս 1989 թվականի սեպտեմբերի 1-ից և սովորել է Հաֆֆլփաֆ ֆակուլտետում։ Եղել է Հաֆֆլփաֆի քվիդչիի թիմի որսկանը և ավագը։

Հինգերորդ տարիԽմբագրել

1993 թվականին Սեդրիկը դարձել է Հաֆֆլփաֆի քվիդչիի թիմի ավագը և նոյեմբերի 7-ին գլխավորել է իր թիմը Գրիֆինդորի դեմ ուսումնական տարվա առաջին խաղում։ Հանդիպման ժամանակ Սեդրիկն ու Հարի Փոթերը պայքարել են ոսկե սնիչը բռնելու համար։ Սակայն Հարրիի վրա են հարձակվում դեմենթորները և նա ընկնում է ցախավելից։ Սեդրիկը բռնում է ոսկե սնիչը, սակայն Գրիֆֆինդորի ավագին Վուդին առաջարկում է որ նրան ևս մեկ անգամ խաղան և այս ամենը արդար չէ սակայն Վուդը մերժում է նրան և վստահեցնում որ նրանք խաղում հաղթել են արդար ճանապարհով։

Վեցերորդ տարինԽմբագրել

1994 թվականի ամռանը Սեդրիկը այցելել է քվիդիչի աշխարհի առաջնությունը իր հոր Ռոն Ուիզլիի, Հարրի Փոթերի և Հերմիոնա Գրեյնջերի հետ։ 1994 թվականի հոկտեմբերի 31-ին Սեդրիկը ընտրվել է Հոգվարթս չեմպիոն «Երեք հրաշագործների մրցույթ»-ում։ Սեդրիկի հետ միասին Հոգվարթսի չեմպիոն է եղել նաև Հարրի Փոթերը սակայն Հարրին պնդում էր որ ինքը գավաթի մեջ չի գցել իր անունը սակայն նրան ոչ ոք չէր հավատում։ Այդ դեպքից շաբաթներ անց ողջ Հոգվարթսը աջակցում էր Սեդրկին անգամ Սլիզերի ֆակուլտետի աշակերտներերը, նրանք գոչում էին ՍԵԴՐԻԿ ԴԻԳՈՐԻ ՀՈԳՎԱՐԹՍԻ ԻՐԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ իսկ երբ հանդիպում էին Հարրին գոչում էին ՀԱՐՐԻ ԳԱՌՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ։

Երեք հրաշագործների մրցույթԽմբագրել

Առաջին առաջադրանքից մի քանի ամիս առաջ Հարրին Սեդրիկին հայտնել է, որ առաջին առաջադրանքում նրանք կռվելու են վիշապի դեմ։ Նոյեմբերի 24-ին չեմպիոնները հավաքեցին և պատահականորեն ընտրեցին վիշապի մանրանկարչական տարբերակները և պարզ դարձավ թե որ վիշապի հետ են նրանք մենամարտելու։ Սեդրիկին բաժին է հաել շվեդական կարճ դունչ վիշապը և առաջին համարը։ Նա առաջինը դուրս եկավ մենամարտելու վիշապի դեմ կռվելու և նրան հաջողվեց վիշապից վերցնել ոսկե ձուն։ Բոլոր չեմպիոնների նման Սեդրիկը ևս պետք է գտներ ոսկե ձվի բացելու գաղտնիքը որպեսզի կարողանա մասնակցել երկրորդ առաջադրանքին։ Նրան այդ հարցում օգնում է Ալաստոր Խոժոռը նրան առաջարկելով լոգանք ընդունել և ձուն բացել ջրի տակ։ Սեդրիկը այդպես էլ վարվել է ջրի տակ բացելով ձուն լսել է մի ակնարկ, բայց նա որոշ ժամանակ պահանջեց, որպեսզի հասկանա, որ նա լճի ջրահարսերին է վերաբերում։

Սուրբ Ծննդին բոլոր չեմպիոնները պետք է ներկա գտնվեին պարահանդեսին մասնակցել է Չո Չանգի հետ։ Պարահանդեսի վերջում Սեդրիկը Հարիին առաջարկել է ձուն տանել լոգարան և ջրի տակ բացել,Սեդրիկը այս քայլով փորձել է շնորհակալություն հայտնել Հարրից։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկրորդ առաջադրանքը։ Սեդրիկը հասկացել էր որ այս առաջադրանքը նրանք կատարելու էին ջրի տակ և մեկ ժամում փորձելու էին վերադարձնել այն ինչ իրենց համար ամենակարևորն էր։ Սեդրիկն առաջինն է ավարտել մրցույթը և վաստակել է քսանութ միավոր։

Հունիսի 24-ին Սեդրիկին միացել են նրա ծնողները, որոնց հրավիրել են դիտելու երրորդ առաջադրանքը։ Քանի որ Հարրին և Սեդրիկը միասին կիսում էին առաջին հորիզոնականը նրանք լաբիրինթոս մտան երկուսով սակայն հետո բաժանվեցին։ Դրանից կարճ ժամանակ անց Սեդրիկը բախվել է Ռուբեուս Հագրիդի հսկայական Սկյուտներից մեկին և հազիվ է փրկվել նրա ձեռքից։ Սկյուտից հետո Սեդրիկը կռվել է Վիկտոր Կրամի դեմ։ Կրամը, որն այդ ժամանակ գտնվում էր Իմպերիուսի անեծքի տակ, հարձակվել է Սեդրիկի վրա։ Հարրին և Սեդրիկը միաժամանակ բռնում են Գավաթը։ Սեդրիկին սպանել է Փիթեր Պետթիգրուի կողմից՝ «Սպանության անեծքով»՝ Վոլան դե Մորտի հրամանով։ Նրա միակ խնդրանքն այն էր, որ Հարրին իր մարմինը վերադարձնի իր ծնողներին, և Հարրին կատարել է այն։

ԱրձագանքԽմբագրել

Insider.com կայքը Սեդրիկի մահը համարել է որպես «Հարի Փոթեր» ֆիլմերում ամենասարսափելի մահը՝ մասնավորապես նշելով Սեդրիկի հոր սուգը և Սեդրիկի մարմինը լքելու Հարիի մերժումը[2][3][4]։

«Հարրի Փոթերը և անիծված երեխան» պիեսում հիմնական սյուժեն Սեդրիկի մահն է, որտեղ Հարրիի և Ջինի Ուիզլի` Ալբուսը օգտագործում է ժամանակի թափանիվը և կանխում է Սեդրիկի մահը։ Սեդրիկ Դիգորին ողջ է մնում, սակայն ստորացվելու պատճառով որոշում է դառնալ «Մահ կլանողները»-ի անդամ։ Հոգվարթսի համար պայքարում Սեդրիկը սպանում է Նևիլ Լոնգբոթոմին։ Նևիլի մահվան պատճառով Նագինին ողջ է մնում իսկ Վոլդեմորթը սպանում է Հարիի Փոթերին։ Այս փոփոխությունը հակասական է ֆիլմի երկրպագուների համար, հատկապես հաշվի առնելով, որ Սեդրիկը եղել է բարության մարմնացում, այն գաղափարը, որ Սեդրիկի «ոսկե սիրտը» դառնում է չարիք, չի ընդունվել որոշ ընթերցողների համար, հատկապես այն միտքը, որ Սեդրիկը սպանում է Նևիլ Լոնգբոթոմին[5][6][7][8][9][10]։

ԴերակատարԽմբագրել

Հենրի Քավիլը անցել է փորձաշրջան Սեդրիկ Դիգգորիի դերի համար, սակայն Սեդրիկի դերը ֆիլմում կատարել է Ռոբերտ Փեթինսոնը։ Քավիլը նաև փորձաշրջան է անցել Էդվարդ Կալենի դերի համար Մթնշաղ ֆիլմում սակայն նորից դերը բաժին ընկավ Ռոբերտ Փեթինսոնին[11][12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Cedric Diggory and his part in the Potter series as a whole»։ Wizards And Whatnot (en-US)։ 2020-01-26։ Վերցված է 2020-08-01 
  2. Larkin Michelle (2020-07-02)։ «28 major 'Harry Potter' movie deaths, ranked from least to most heartbreaking»։ Insider (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  3. El Mahmoud Sarah (2020-07-13)։ «8 Underrated Harry Potter Characters Who Just Don't Get Enough Credit»։ CinemaBlend (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  4. Leishmann Rachel (2019-05-21)։ «Cedric Diggory and his overall importance to Harry Potter»։ Wizards And What Not (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  5. Trombetta Sadie (2016-07-30)։ «What Would Cedric Be Like If He Had Lived?»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 2020-07-16 
  6. «Harry Potter & The Cursed Child: 18 Biggest WTF Moments»։ 3 August 2016։ Վերցված է 2020-07-16 
  7. «6 Major Plot Holes In 'Harry Potter and the Cursed Child'»։ 9 August 2016։ Վերցված է 2020-07-16 
  8.  
  9. Lanevi Samantha (4 August 2016)։ «Why 'Harry Potter and the Cursed Child' Disappointed A Lifelong Harry Potter Fan»։ Վերցված է 2020-07-16 
  10. Kint Priscilla (2018-03-09)։ «Why Cedric Diggory Deserves Better Than “Cursed Child”»։ MuggleNet (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  11. News A. B. C.։ «Henry Cavill Reveals the Roles He Didn't Get»։ ABC News (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01 
  12. «10 Actors Who Were Almost Cast In Harry Potter Movies»։ ScreenRant (en-US)։ 2020-04-28։ Վերցված է 2020-08-01