Ռոբերտ Հարդի
Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդի (անգլ.՝ Timothy Sydney Robert Hardy; հոկտեմբերի 29, 1925[1][2][3][…], Չելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 3, 2017[4][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի դերասան և հաղորդավար:
Ռոբերտ Հարդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Չելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | օգոստոսի 3, 2017[4][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Կրթություն | Մագդալեն քոլիջ և Ռագբի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Լոնդոնի հնությունների ընկերության անդամ |
ԿենսագրությունԽմբագրել
Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդին ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 29-ին Չեթնեմում, Գլոսթերշիր, Անգլիա՝ Չելթենհեմ քոլեջի տնօրեն Հենրի Հարիսոն Հարդիի և նրա կնոջ Ժոսլին Հարդիի ընտանիքում (իսկական ազգանունը Դագդեյլ):
Ռոբերտը ավարտել է Ռեգբի դպրոցը և Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջը:
Մահացել է 2017 թվականի օգոստոսի 3-ին Բրիստոլում[5]:
ԿարիերաԽմբագրել
Մեծ կինոյում Ռոբերտի առաջնախաղը եղել է 1955 թվականին: Նա խաղացել է Կասսիոյի դերը՝ «Օթելլո» ֆիլմում: 1981 թվականին Հարդին խաղացել է Ուինսթոն Չերչիլի դերը «Ուինսթոն Չերչիլ, խուլ տարիներ» հեռուստասերիալում, որի համար ստացել է «Broadcasting Press Guild Awards» (1982)՝ «լավագույն դերասան» անվանակարգում: 2002—2007 թվականներին նկարահանվել է Կոռնելիուս Ֆադջի դերում՝ Հարրի Փոթերի մասին պատմող չորս ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (2002), «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (2004), «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» (2005) և «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» (2007) ֆիլմերում: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 133 ֆիլմերում և հեռուստասերիալներում: Վարել է նաև BBC-ի փաստավավերագրական մի շարք հաղորդումներ:
Անձնական կյանքԽմբագրել
1952—1956 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել Էլիզաբեթ Ֆոքսի հետ: Այդ ամուսնությունից ծնվել է Հարդիի ավագ որդին՝ Փոլ Հարդին:
1961—1986 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել հագուստի դիզայներ Սալլի Փիրսոնի հետ: Այդ ամուսնությունից ծնվել են նրա դուստրերը էմմա Հարդին և Ժյուսթին Հարդին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.nytimes.com/2017/08/04/movies/robert-hardy-dead-cornelius-fudge-in-harry-potter-movies.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Robert Hardy, a Frequent Churchill and a ‘Potter’ Wizard, Dies at 91
- ↑ «На 92-м году жизни умер Роберт Харди, министр магии из "Гарри Поттера"»։ Российская газета։ Վերցված է 2017-08-03